Բայրամովը հայտարարել է, թե ԼՂ հակամարտության գոտում զինադադարը դեռևս չի նշանակում հիմնախնդրի կարգավորում
 |factor.am|
21:58 - 29 հոկտեմբերի, 2020

Բայրամովը հայտարարել է, թե ԼՂ հակամարտության գոտում զինադադարը դեռևս չի նշանակում հիմնախնդրի կարգավորում |factor.am|

factor.am: Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում զինադադարը դեռևս չի նշանակում հիմնախնդրի կարգավորում։

«Զինադադարը դեռևս չի նշանակում հակամարտության կարգավորում, և վերիֆիկացման որևէ մեխանիզմ չի փոխարինի հակամարտության հաստատուն կարգավորմանը»,- ասել է Բայրամովը՝ կրկին խոսելով Ադրբեջանի «օկուպացված տարածքներից» հայկական զորքերի դուրսբերման մասին։

Անդրադառնալով Սերգեյ Լավրովի՝ հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով ԼՂ հակամարտության գոտում ռուս ռազմական դիտորդների տեղակայելու անհրաժեշտության մասին հայտարարությանը, Բայրամովն ասել է, որ այս հարցն անհրաժեշտ է համաձայնեցնել հենց Ադրբեջանի հետ։ «Ցանկացած ուժերի տեղակայումը, այդ թվում՝ դիտորդների, պետք է համաձայնեցվի Ադրբեջանի իշխանությունների հետ։ Հրադադարի ռեժիմի պահպանման մշտադիտարկման մեխանիզմների ներդրումը պետք է համընթաց լինի կարգավորման գործընթացին։ Հակառակ դեպքում՝ դիտորդների տեղակայումը պարզապես կծառայի իրավիճակի ամրապնդմանը, որը հիմնված է օկուպացիայի վրա։ Կրակի դադարեցման համար այժմ պետք է սկսել ադրբեջանական տարածքներից Հայաստանի զորքերի դուրսբերմանը»,- հայտարարել է Բայրամովը։

Պատասխանելով գործակալության հարցին՝ ինչպե՞ս է Ադրբեջանը վերաբերվում հակամարտությանը ՀԱՊԿ-ին ներգրավելու հնարավորությանը՝ Բայրամովը հայտարարել է, թե «Ադրբեջանը կողմ չէ հակամարտության գոտու ընդլայնմանը»:

Շարունակությունը՝ factor.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել