Դոնալդ Թրամփ

ԱՄՆ 45-րդ նախագահ, Հանրապետական կուսակցության անդամ։

Ծնվել է 1946թ. հունիսի 14-ին։ 1968 թվականին ավարտել է Փենսիլվանիայի համալսարանի Ուորթոնի դպրոցի տնտեսագիտության բակալավրիատը։ 1971 թվականին ժառանգել է հորը պատկանող անշարժ գույքի և բնակարանային շինարարության ընկերությունը, կարճ ժամանակ անց այն վերանվանելով «The Trump Organization»։ 1996-2015 թվականներին հանդես է եկել «Միսս ԱՄՆ» գեղեցկության մրցույթի ժյուրիի կազմում՝ տվյալ ժամանակահատվածում հանդիսանալով նաև տվյալ նախագծի սեփականատերը։ Կամեո ձևաչափով նկարահանվել է բազմաթիվ հեռուստաշոուներում և գեղարվեստական ֆիլմերում։

2000 թվականին ուժերն է փորձել ԱՄՆ նախագահական ընտրություններում, սակայն մասնակցության հայտը ետ է վերցրել քվեարկության նախօրեին։ Լայնամասշտաբ ճանաչման է հասել նաև «NBC»-ի հեղինակային «Աշակերտը» ռեալիթի հեռուստաշոուից, որի ժամանակ մասնակիցները պայքարում էին Թրամփի մոտ աշխատանքի անցնելու համար (2004-2015)։ 2016 թվականին «Ֆորբս» պարբերականի կողմից ճանաչվել է աշխարհի 324-րդ և ԱՄՆ-ի՝ 156-րդ ամենահարուստ անձ։ 

2015 թվականի հունիսին Թրամփը հայտարարում է ԱՄՆ նախագահական ընտրություններում մասնակցության մասին՝ արագորեն դառնալով Հանրապետական կուսակցության առաջադիրը։ 2016 թվականի մայիսին մնացած հանրապետական թեկնածուների մասնակցության դադարեցումից հետո, Թրամփն ի վերջո պաշտոնապես դառնում է ընտրություններում գլխավոր հանրապետական թեկնածուն։

2016 թվականի նոյեմբերի 8-ին ընտրվել է ԱՄՆ 45-րդ նախագահ` հաղթելով դեմոկրատ Հիլարի Քլինթոնին։ Նախագահի լիազորությունները Թրամփը ստանձնեց 2017 թվականի հունվարի 20-ին։ 2020 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններում պարտվում է Ջոզեֆ Բայդենին։

Թրամփը մերժել է բանակցությունների վերսկսման Իրանի պայմանը |24news.am|

Թրամփը մերժել է բանակցությունների վերսկսման Իրանի պայմանը |24news.am|

24news.am: Դոնալդ Թրամփը մերժել է բանակցությունների վերսկսման Իրանի պայմանը՝ նշելով, որ պատժամիջոցների չեղարկում չի լինի։ Այս մասին հայտնում է ria.ru-ն։ «Նրանք բանակացություններ են ցանկանում, ցանկանում են գործարքի հասնել»,- լրագրողներին ասել է Թրամփը: ԱՄՆ նախագահը նաև հավելել է նաև, որ «Իրանը հսկայական ներուժ ունի» և վերստին կրկնել է, որ ԱՄՆ-ն «չի ձգտում ռեժիմի փոփոխության»: «Ես շնորհակալ եմ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին իր ներգրավվածության համար, բայց մենք նախագահ Մակրոնի միջոցով չենք գործում։ Մենք կարող ենք մեր խնդիրները անմիջականորեն լուծել»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը։ Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչպես է նա գնահատում ԱՄՆ-ի՝ բանակցություններ սկսելու համար միջուկային գործարքին վերադառնալու Իրանի պահանջը՝ Թրամփը հայտնել է, որ իրանցիները իրականում ակնարկում են պատժամիջոցների չեղարկումը։ «Նրանք այդպիսի հայտարարություններով են հանդես գալիս (առ այն, որ բանակցություններ չեն սկսի ԱՄՆ-ի հետ -Tert.am), որպեսզի մենք մի շարք զիջումների գնանք, այդ թվում՝ պատժամիջոցների վերացման։ Բայց այդպիսի բան տեղի չի ունենա»- հայտնել է նախագահը։
12:20 - 05 սեպտեմբերի, 2019
Թրամփն ասել է, որ պատրաստ է հանդիպել Իրանի հետ |news.am|

Թրամփն ասել է, որ պատրաստ է հանդիպել Իրանի հետ |news.am|

news.am։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ բաց է Իրանի հետ հանդիպման համար՝ միջուկային դիմակայության լուծման նպատակով, բայց եթե Իրանը չհամաձայնի «լավ խաղացող» դառնալ, նրան կդիմավորեն «շատ կոշտ ուժով», տեղեկացնում է AP-ը։Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ավելի վաղ հայտարարել էր, որ հույս ունի, թե Թրամփը եւ Իրանի նախագահն առաջիկա շաբաթ կհանդիպեն։ Մակրոնն ասել է, որ G7-ի առաջնորդները համաձայնել են այն հարցում, որ Իրանը պետք է կատարի իր միջուկային պարտավորությունները, բայց դիվանագիտական առաջընթացի հույս կա։ Նա նշել է, որ կաշխատի միջուկային համաձայնագիրն ստորագրած երկրների հետ, որպեսզի նպաստի առաջընթացին։ Մակրոնը տեղեկացրել է, որ խոսակցություններ կան նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների վերաբերյալ։Թրամփը նշել է, որ առաջընթացը կարող է ձեռք բերվել, բայց ոչ արագ։ Նա նշել է, որ չի փոխհատուցի Իրանին նրա տնտեսության դեմ պատժամիջոցների համար, որոնք մտցրել է Վաշինգտոնը, տեղեկացնում է Reuters-ը։Այնուամենայնիվ, նա Բիարիցում G7-ի գագաթաժողովի շրջանակում տեղի ունեցած մամուլի ասուլիսում ասել է, որ շատ երկրներ Իրանին վարկային գիծ կտրամադրեն։«Ոչ, մենք չենք վճարի... Բայց նրանց, հավանաբար, փող պետք կգա, որպեսզի հաղթահարեն շատ դժվար շրջանը, եւ եթե նրանց իսկապես փող պետք լինի, նավթային երաշխիքների պարագայում, ապա այդ ժամանակ խոսքը վարկերի մասին կլինի»,- ասաց նա։
06:03 - 27 օգոստոսի, 2019
Թրամփը կարգադրել է մահապատիժ սահմանել անհանդուրժողականության հիմքով հանցագործության համար |news.am|

Թրամփը կարգադրել է մահապատիժ սահմանել անհանդուրժողականության հիմքով հանցագործության համար |news.am|

news.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է մահապատիժ սահմանել անհանդուրժողականության հիմքով հանցագործության համար, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Այսօր ես կարգադրում եմ Արդարդատության նախարարությանը մշակել օրինագիծ, որը կերաշխավորի անհանդուրժողականության հիմքով հանցագործության, զանգվածային սպանության համար մահապատժի սահմանումը»,- ասել է Թրամփը: Հանրապետական կուսակցությունը ներկայացնող Թրամփն ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը վերահսկող դեմոկրատներին համատեղ կառուցողական աշխատանքի կոր է արել՝ երկրում զենքի շրջանառության վերահսկումը խստացնելու նպատակով: «Մենք պետք է փորձենք միասին լուծումներ գտնել: Դա իսկապես Ամերիկան առավել անվտանգ եւ լավը կդարձնի: Մենք Հետաքննությունների դաշնային բյուրոյին խնդրել ենք հավելյալ ռեսուրսներ փնտրել, որոնք անհրաժեշտ են ատելության հիմքով հանցագործությունների կանխման եւ հետաքննման համար: Պետք է խոստովանենք, որ համացանցը վտանգավոր հնարավորություններ է ստեղծել թույլ հոգեկան ունեցողների ծայրահեղականացման համար, որոնք խելահեղ արարքների են դիմում»,- ասել է ԱՄՆ նախագահը:
05:32 - 06 օգոստոսի, 2019
Թրամփը ՌԴ-ի և Չինաստանի հետ քննարկել է նոր միջուկային համաձայնագիր կնքելու հարցը |shantnews.am|

Թրամփը ՌԴ-ի և Չինաստանի հետ քննարկել է նոր միջուկային համաձայնագիր կնքելու հարցը |shantnews.am|

shantnews.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս ունի միջուկային նոր համաձայնագիր կնքել Ռուսաստանի և Չինաստանի հետ: «Մենք Ռուսաստանի հետ խոսել ենք միջուկային համաձայնագրի մասին, որով նրանք կազատվեն իրենց միջուկային զենքի որոշ մասից, մենք էլ նույնը կանենք: Մենք պետք է Չինաստանին նույնպես ընդգրկենք այդ ամենի մեջ: Այս պահին առաջատարը մենք ենք, Ռուսաստանը երկրորդ տեղում է, Չինաստանը՝ երրորդ: Չինաստանը միջուկային զենքի առումով շատ է զիջում, բայց մենք անպայման ցանկանում ենք Չինաստանին նույնպես ընդգրկել», – ասել է Թրամփը: ԱՄՆ նախագահը հայտնել է, որ այդ հարցը քննարկել է Ռուսաստանի և Չինաստանի ղեկավարների հետ, և Մոսկվան ու Պեկինը մեծ խանդավառությամբ են ընդունել նոր համաձայնագրի կնքման հնարավորությունը: Թրամփը նաև ասել է, որ ԱՄՆ-ն պետք է առաջատար լինի միջուկային զենքերի առումով, և հայտնել է, որ շուտով նոր զենք կթողարկվի: Հիշեցնենք, որ օգոստոսի 2-ին ԱՄՆ-ն պաշտոնապես դուրս է եկել «Փոքր և միջին հեռահարության հրթիռների ոչնչացման մասին» պայմանագրից: Այն կնքվել էր 1987թ.-ին ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի միջև: Վաշինգտոնը Մոսկվային մեղադրում էր փաստաթղթի պայմանները խախտելու մեջ: Պայմանագրից դուրս գալու պատճառներից մեկն էլ այն էր, որ Չինաստանը չուներ պայմանագրային որևէ պարտավորություն և նոր հրթիռներ էր մշակում:
07:08 - 03 օգոստոսի, 2019
Թրամփը մտադիր է կրճատել ԱՄՆ պաշտպաական ոլորտի բյուջեն |tert.am|

Թրամփը մտադիր է կրճատել ԱՄՆ պաշտպաական ոլորտի բյուջեն |tert.am|

tert.am։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կփորձի կրճատել երկրում պաշտպանության ոլորտի բյուջեն, այս մասին նա հայտարարել է C-Span հեռուստաալիքի հետ հարցազրույցում: «Մենք շատ հզոր զինված ուժեր ունենք, դրանք նախորդ անգամ ընդունված բյուջեից հետո շատ ավելի հզոր են դարձել: Ինչ-որ ժամանակ ինձ կհաջողվի նվազեցնել բյուջեն, սակայն մենք ստիպված էինք արդիականացնել մեր զինված ուժերը»,- ասել է Թրամփը: Լրագրողի այն հարցին, թե արդյոք նախատեսվում է պաշտպանական բյուջեի կրճատում, Թրամփը պատասխանել է՝ միանշանակ: Ավելի վաղ ԱՄՆ Սենատը ծրագիր էր ընդունել, որով նախատեսվում էր 2020թ.-ի ֆինանսական տարում պաշտպանական ոլորտի բյուջեն 750 000-ի հասցնել, ընդ որում՝ 2020թ.-ի ֆինանսական տարին սկսվում է 2019թ.-ի հոկտեմբերից: Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը, սակայն, այդ թիվը կրճատել էր 733 000-ի:
06:56 - 31 հուլիսի, 2019
Թրամփը կարող է օգտագործել Պենտագոնի բյուջեից 2,5 միլիարդ դոլար Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու համար |azatutyun.am|

Թրամփը կարող է օգտագործել Պենտագոնի բյուջեից 2,5 միլիարդ դոլար Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու համար |azatutyun.am|

azatutyun.am: ԱՄՆ-ի Գերագույն դատարանը վճռել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է օգտագործել Պենտագոնի բյուջեից 2,5 միլիարդ դոլար Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու համար: Սպիտակ տան ղեկավարի այդ իրավունքը վիճարկել են առաջատար մի շարք բնապահպան խմբեր, որոնց համոզմամբ պատի կառուցումը թույլ չի տա ամերիկացիներին վայելել բնության գեղեցկությունը և ձգվող պատի տարածքն օգտագործել հանգստի համար: Գերագույն դատարանը եզրահանգել է, որ հայցվորները չունեն օրինական հիմքեր նման դերում հանդես գալու համար: Շուրջ երկու ամիս առաջ դաշնային դատարանը մերժել է Ներկայացուցիչների պալատի անդամների հայցը, որով պնդում էին, թե նախագահը իրավունք չունի միջոցներ ծախսել այնպիսի նախաձեռնությունների համար, որոնք հակասում են Կոնգրեսի որոշումներին: Անցած փետրվարին նախագահ Թրամփը Մեքսիկայի հետ սահմանին արտակարգ դրություն հայտարարեց, որպեսզի կարողանա Պենտագոնի ֆինանսական միջոցներն օգտագործել սահմանային պատի կառուցման համար: Նախագահն այդ քայլին էր գնացել պատի կառուցման համար միջոցներ հատկացնելու առաջարկը Կոնգրեսի կողմից մերժվելուց հետո: Գերագույն դատարանի նախօրեին կայացրած որոշումը Թրամփի վարչակազմին թույլ է տալիս սկսել վիճահարույց նախաձեռնությունը՝ սահմանային պատի կառուցումը, թեև այդ հարցով դեռևս մի քանի հայցեր տարբեր դատական ատյանների կողմից քննվում են: Հարևան Մեքսիկայի հետ պատի կառուցումը Թրամփի նախընտրական գլխավոր խոստումներից է։
12:30 - 27 հուլիսի, 2019
Չափազանց թանկ կվճարեն, եթե ռազմական «ավանտյուրաներ»-ի դիմեն. Թրամփը սպառնում է Իրանին |armtimes.com|

Չափազանց թանկ կվճարեն, եթե ռազմական «ավանտյուրաներ»-ի դիմեն. Թրամփը սպառնում է Իրանին |armtimes.com|

armtimes.com։ Իրանը չափազանց թանկ կվճարի, եթե որոշի ԱՄՆ-ի դեմ ուղղված ռազմական «ավանտյուրաներ»-ի դիմել:Նման հայտարարությամբ երեկ հանդես է եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Սպիտակ տանը պատասխանելով լրագրողների հարցերին, հայտնում է TACC-ը: «Մենք նրանց փոխարեն հուսով ենք, որ նրանք ոչ մի հիմարություն չեն անի: Եթե նրանք դա անեն, որոշեն ԱՄՆ-ի դեմ որեւէ ռազմական հնարքի դիմել, ապա այնքան թանկ կվճարեն, որքան դեռ ոչ ոք չի վճարել»,-հայտարարել է ԱՄՆ-ի նախագահը՝ մեկնաբանելով Վաշինգտոնի եւ Թեհրանի միջեւ առկա ներկայիս լարվածությունը:Միաժամանակ Թրամփը հայտարարել է, որ չի վախենում Իրանի հետ հնարավոր ուղիղ բախումներից Օրմուզի նեղուցում՝ հայտնելով, որ ԱՄՆ-ն ունի աշխարհի ամենապատրաստված զինծառայողները, աշխարհի լավագույն տեխնիկան, ամենալավ եւ մահացու խոցող ռազմական նավերը, որոնք իրենք այդքան էլ չեն ցանկանում օգտագործել, բայց եթե Իրանը ստիպի, անպայման կկիրառեն:
06:44 - 20 հուլիսի, 2019
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ ռազմանավը Հորմուզի նեղուցում իրանական անօդաչու սարք է խոցել, Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է |tert.am|

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ ռազմանավը Հորմուզի նեղուցում իրանական անօդաչու սարք է խոցել, Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է |tert.am|

tert.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ ռազմածովային ուժերի նավը Հորմուզի նեղուցի շրջանում իրանական անօդաչու սարք է խոցել, հաղորդում է CNN հեռուստաալիքը: «Անօդաչու թռչող սարքն անմիջապես ոչնչացվել է»,- հայտարարել է նախագահը և հավելել, որ հետախուզական սարքավորումը Հորմուզի նեղուցի շրջանում ամերիկյան նավերից գտնվել է 900 մետր հեռավորության վրա: Նրա խոսքով՝ անօդաչու սարքը սպառնացել է և՛ ԱՄՆ նավի, և՛ նրա անձնակազմի անվտանգությանը, այդ պատճառով էլ ոչնչացվել է: Թրամփը կոչ է արել մյուս երկրներին դատապարտել Իրանի գործողությունները և պաշտպանել իրենց նավերը: «Միջազգային ջրերում նավերի նկատմամբ սա Իրանի բազմաթիվ սադրիչ և թշնամական գործողություններից վերջինն է»,- հայտնել է Թրամփը:
06:53 - 19 հուլիսի, 2019