Թրամփը ՌԴ-ի և Չինաստանի հետ քննարկել է նոր միջուկային համաձայնագիր կնքելու հարցը |shantnews.am|
07:08 - 03 օգոստոսի, 2019

Թրամփը ՌԴ-ի և Չինաստանի հետ քննարկել է նոր միջուկային համաձայնագիր կնքելու հարցը |shantnews.am|

shantnews.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս ունի միջուկային նոր համաձայնագիր կնքել Ռուսաստանի և Չինաստանի հետ:

«Մենք Ռուսաստանի հետ խոսել ենք միջուկային համաձայնագրի մասին, որով նրանք կազատվեն իրենց միջուկային զենքի որոշ մասից, մենք էլ նույնը կանենք: Մենք պետք է Չինաստանին նույնպես ընդգրկենք այդ ամենի մեջ: Այս պահին առաջատարը մենք ենք, Ռուսաստանը երկրորդ տեղում է, Չինաստանը՝ երրորդ: Չինաստանը միջուկային զենքի առումով շատ է զիջում, բայց մենք անպայման ցանկանում ենք Չինաստանին նույնպես ընդգրկել», – ասել է Թրամփը:

ԱՄՆ նախագահը հայտնել է, որ այդ հարցը քննարկել է Ռուսաստանի և Չինաստանի ղեկավարների հետ, և Մոսկվան ու Պեկինը մեծ խանդավառությամբ են ընդունել նոր համաձայնագրի կնքման հնարավորությունը:

Թրամփը նաև ասել է, որ ԱՄՆ-ն պետք է առաջատար լինի միջուկային զենքերի առումով, և հայտնել է, որ շուտով նոր զենք կթողարկվի:

Հիշեցնենք, որ օգոստոսի 2-ին ԱՄՆ-ն պաշտոնապես դուրս է եկել «Փոքր և միջին հեռահարության հրթիռների ոչնչացման մասին» պայմանագրից: Այն կնքվել էր 1987թ.-ին ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի միջև: Վաշինգտոնը Մոսկվային մեղադրում էր փաստաթղթի պայմանները խախտելու մեջ: Պայմանագրից դուրս գալու պատճառներից մեկն էլ այն էր, որ Չինաստանը չուներ պայմանագրային որևէ պարտավորություն և նոր հրթիռներ էր մշակում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել