ԲՀԿ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հիմնադրվել է 2004 թվականի ապրիլի 30-ին տեղի ունեցած անդրանիկ համագումարով, նախագահն է Գագիկ Ծառուկյանը

ԲՀԿ-ն աջ-կենտրոնամետ, լիբերալ պահպանողական քաղաքական կուսակցություն է։ Մասնակցել է ԱԺ 2007-ի, 2012-ի, 2017-ի հերթական և 2018-ի արտահերթ ընտրություններին՝ այս բոլոր ընտրություններում հաղթահարելով անցողիկ շեմը։

«Բարգավաճ Հայաստան»-ը մասնակցում էր 2021 թ․ հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին, կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորում էր Գագիկ Ծառուկյանը։

ԲՀԿ-ն չի հաղթհարել անցողիկ շեմը և չի անցել 8-րդ գումարման խորհրդարան՝ ստանալով 50 444 ձայն (3.95%)

Խորհրդարանը քննարկեց ընտանեկան դրամագլուխը ընտանիքին միանգամից տրամադրելու հարցը |armenpress.am|

Խորհրդարանը քննարկեց ընտանեկան դրամագլուխը ընտանիքին միանգամից տրամադրելու հարցը |armenpress.am|

armenpress.am:  ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով առաջարկվում է, որ մարդիկ ընտանեկան դրամագլուխը կարողանան ստանալ միանգամից, այլ ոչ թե ամսեամիս:  Մելքումյանը «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը ներկայացրեց ԱԺ ապրիլի 16-ի նիստում: Պատգամավորը հիշեցրեց, որ նախագիծը ընտանեկան դրամագլխի տնօրինման սխեմայի փոփոխության մասին է: Այդ սխեման տարիների ընթացքում փոփոխվել է: «Սկզբնական փուլում այն տրվել է 25 հազարական դրամներով, հետո թույլատրվեց, որ 3-րդ, 4-րդ երեխայի դեպքում ստանան 500 հազար դրամը, հետո 10 ամսվա ընթացքում՝ 50 հազարական դրամներով, իսկ 5-րդ և 6-րդ երեխաների դեպքում 1.5 մլն դրամը՝ նույն բաշխվածությամբ: Պարզվեց, որ դա չի ծառայում ընտանիքի արմատական հարցերի լուծմանը, դրա համար մենք առաջարկեցինք, որ այդ գումարը միանգամից տրվի, ծնողները միանգամից տնօրինեն այն»,-ասաց նա: Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում նախագծի վերաբերյալ առաջարկներ չեն ստացվել:
17:50 - 16 ապրիլի, 2020
Կառավարության առաջարկած 2 նախագծերն ԱԺ-ում ընդունվեցին միաձայն |armtimes.com|

Կառավարության առաջարկած 2 նախագծերն ԱԺ-ում ընդունվեցին միաձայն |armtimes.com|

armtimes.com: Այսօր ԱԺ-ում Կառավարության նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նիստի երկու օրենքի նախագծերն ընդունվեցին միաձայն։ Օրենքներից մեկը վերաբերում էր դեղերի մեծածախ վաճառք իրականացնող ընկերությունների լիցենզիաների երկարաձգմանը, մյուսը՝ բժշկական օգնության մեխանիզմներին։ Մինչ այդ՝ նախագծերի քննարկման ժամանակ, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանն ասաց, որ այս ընթացքում բոլոր պլանային հետազոտությունները եւ ծառայությունները կասեցված են, սպասարկվում են միայն անհետաձգելի դեպքերը։ Նա ասաց նաեւ, որ բոլոր այն կազմակերպությունները, որոնք ներկայումս ներգրավված են կորոնավիրուսով հիվանդների բժշկական օգնությանն ու սպասարկմանը, այս պահին սպասարկում են միայն տվյալ հիվանդներին, որպեսզի ներհիվանդանոցային վարակների հնարավորությունը հնարավորինս սահմանափակվի։ «Եթե թվերն ավելանան, անհրաժեշտություն առաջանա ավելի ու ավելի կազմակերպությունների ներգրավել կորոնավիրուսով հիվանդների բուժման գործընթացում, դա կարվի, գուցե ինչ-որ պահի էլ հիվանդանոցը սպասարկի ե՛ւ կորոնավիրուսով հիվանդների, ե՛ւ այլ հիվանդների»,- ասաց տեղակալը՝ հավելելով, որ այդ սցենարին իրենք պատրաստ են։ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը, մեջբերելով նախագծի այն կետը, որ վերապատրաստման արդյուքնում լրացուցիչ մասնագետներ են ներգրավվելու կորոնավիրուսով վարակված մարդկանց սպասարկմանը, հարցրեց, թե ինչ հիմունքով է այդ գործընթացը լինելու։ «Կառավարության սահմանած կարգով անցնելու են վերապատրաստում, նրանց հետ կնքվելու է աշխատանքային պայմանագիր սահմանված կարգով, եւ նրանք անցնելու են աշխատանքի»,- պատասխանեց Ավանեսյանը։ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանն էլ հետաքրքրվեց, թե ինչպիսի իրավական պաշտպանության մեխանիզմներ կան հնարավոր բժշկական սխալի դեպքում այս նոր ընդգրկված մարդկանց համար՝ հաշվի առնելով, որ նրանք չունեն համապատասխան լիցենզիա։ Ավանեսյանը պատասխանեց, որ այն կազմակերպությունները, որոնք կտրամադրեն համապատասխան բժշկական օգնությունը, կամ այն անձինք, որոնք համապատասխան այս կարգի կընդգրկվեն՝ որպես բուժաշխատող, նրանց վրա կկիրառվի ողջ իրավական ռեժիմը, որը կիրառվում է սովորական պայմաններում։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիլեյանը հետաքրքվեց, թե սա արվում է ապագայում զուտ կարգավորում ունենալու համար, որ վատագույն սցենարի դեպքում պատրաստ լինեն, թե իրավիճակն այնպիսին է, որ արդեն նման կադրերի կարիք կա, կամ մոտենում ենք դրան։ «Մենք փորձում ենք մեկ քայլ առաջ մտածել եւ պատրաստ լինել ավելի ու ավելի մեծ քանակությամբ պացիենտների սպասարկմանը, եւ, այո՛, մենք ուզում ենք ունենալ կարգավորումներ, պատրաստել տվյալ բժշկական կազմակերպություններին, ունենալ բոլոր իրավական հիմքերը դրա համար եւ պատրաստ լինել բոլոր իրավիիճակներում»,- պարզաբանեց տեղակալը։ Ավելին՝ armtimes.com-ում
15:49 - 13 ապրիլի, 2020

Օրավարձով աշխատող քաղաքացիները պետք է ստանան աջակցություն․ ԲՀԿ-ն երեք փաթեթ է ուղղել կառավարությանը

Օրավարձով աշխատող քաղաքացիները պետք է ստանան աջակցություն․ ԲՀԿ-ն երեք փաթեթ է ուղղել կառավարությանը

 Այսօր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հակաճգնաժամային յոթ կետերից բխող աջակցության երեք փաթեթներ են հասցեագրվել ՀՀ կառավարությանը, որոնք միտված են կոնկրետ աջակցություն տրամադրել օրավարձով աշխատող ՀՀ բոլոր քաղաքացիներին: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է Միքայել Մելքումյանը։ Նա գրել է․«Կարևորն այստեղ այն է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հստակ ներկայացնում է մեր համաքաղաքացիների աշխատանքը փաստագրող գործիքներ (մեխանիզմներ): Այո, կատարված աշխատանքները կարելի է արձանագրել:2. Աջակցություն պետք է ստանան նաև տաքսու վարորդները, որոնց գործունեությունն արձանագրվում է տաքսի ծառայությունների էլեկտրոնային համակարգում:3. Փոքր և միջին ձեռնարկություններին աջակցություն պետք է տրամադրել առանց «սև ցուցակների», ըստ հարկային և վարկային պարտավորությունների կատարման հերթականության:Ստորև ներկայացնում եմ Հայաստանի Հանրապետության կառավարությանը հասցեագրված բնակչության և ՓՄՁ-երի աջակցության «Բարգավաճ Հայաստան» կուսակցության փաթեթների համառոտ տարբերակները.ՕՐԱՎԱՐՁՈՎ ԱՇԽԱՏԱՆՔ ԿԱՏԱՐԱԾ ԱՆՁԱՆՑԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ1. Միջոցառման նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով Հայաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպված՝ օրավարձով աշխատանք կատարած անձանց:2. Սույն հավելվածի մեջ օգտագործվող «գրավոր չձևակերպված» հասկացությունն օգտագործվում է ՀՀ կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 28-ի N 1214-Ն որոշման իմաստով:3. Միջոցառման շահառու է հանդիսանում այն անձն ում աշխատանքի ընդունումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չի ձևակերպվել (այսուհետ՝ շահառու), ով 2019թ. հոկտեմբերի 1-ից մինչև 2020թ. մարտի 13-ը՝ ներառյալ, 1 ամիս անընդմեջ օրավարձով տարբեր ոլորտներում իրականացրել է որոշակի աշխատանքներ և հանդիսանում է օրավարձով աշխատավարձ ստացող ընտանիքի միակ աշխատողը:4. Հայաստանի Հանրապետությունում անձի՝ աշխատանքի ընդունումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր ձևակերպված չլինելու փաստը կարող է հաստատվել շահառուի կողմից ՀՀ պետական եկամուտների կոմիտե ներկայացվող տարբեր միջոցներով, օրինակ՝ իր կողմից նախկինում տվյալ կամ այլ գործատուի հետ կնքած քաղաքացիաիրավական պայմանագրի կամ իր կողմից նմանատիպ աշխատանքներ իրականացնելու ունակությունը և փորձը հավաստող այլ պատշաճ իրավական ձևակերպում ստացած փաստաթղթերի, իր կատարած աշխատանքներին վերաբերող՝ գործատուի հետ ունեցած հաղորդագրությունների, միմյանց ուղարկած լուսանկարների ներկայացմամբ և այլ միջոցներով որոնք կփաստագրեն տվյալ անձի՝ աշխատանքի ընդունումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր ձևակերպված չլինելը:5. Շահառուի՝ տվյալ գործատուի մոտ աշխատանքի ընդունումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր ձևակերպված չլինելու փաստը կարող է հաստատվել այդ մասին շահառուի ներկայացրած գրավոր հայտարարությունը գործատուի կողմից գրավոր հաստատվելու դեպքում:6. Շահառուի՝ աշխատանքի ընդունումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր ձևակերպված չլինելու փաստի հաստատումը կարող է կատարվել նաև ՀՀ կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 28-ի N 1214-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված N 1 հավելվածով սահմանված կարգով:7. Շահառուներին աջակցությունը տրամադրվում է միանվագ դրամական վճարի ձևով, 2 ամիս ժամկետով:8. Շահառուին աջակցությունը տրամադրվում է՝ 70 000 դրամի չափով:«ՍԵՎ ՑՈՒՑԱԿՆԵՐՈՒՄ» ՀԱՅՏՆՎԱԾ ՓՈՔՐ ՈՒ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ1. Միջոցառման նպատակն է օժանդակել փոքր ու միջին ձեռնարկություններին (ՓՄՁ), որոնց հարկային և վարկային պատմությունը բարվոք չէ, սակայն բավարարում են ներքոհիշյալ պայմաններին:2. Միջոցառման շահառու են հանդիսանում Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ այն տնտեսվարողները, որոնք անցած 365 օրերի ընթացքում ունեցել են մինչև 90 օր հարկային և մինչև 180 օր վարկային ժամկետանց պարտավորություններ:3. Աջակցությունը տրամադրվելու է՝ հիմք ընդունելով վարկային և հարկային պարտավորությունների կարգապահությունը՝ հետևյալ հերթականությամբ՝1) Ռեզիդենտ տնտեսվարողներ, որոնք ունեն ժամկետանց պարտավորություններ՝ա) մինչև 30 օր հարկային և մինչև 60 օր վարկայինբ) մինչև 60 օր հարկային և մինչև 120 օր վարկայինգ) մինչև 90 օր հարկային և մինչև 180 օր վարկային:ՄԱՐԴԱՏԱՐ-ՏԱՔՍԻ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐՈՎ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ1. Միջոցառման նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ իրականացնող ֆիզիկական անձանց:2. Միջոցառման շահառու է հանդիսանում Հայաստանի Հանրապետությունում անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձը, ով 2020թ. հունվարի 1-ից մինչև 2020թ. մարտի 13-ը՝ ներառյալ, մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ է իրականացրել միայն մեկ ավտոմոբիլով:3. Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ իրականացնելու փաստը հաստատվում է բջջային հավելվածների միջոցով միջնորդային տաքսի ծառայություններ մատուցող կազմակերպությունների, մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ իրականացնող այլ կազմակերպությունների կողմից տրված տեղեկանքով:3. Աջակցությունը տրամադրվում է միանվագ դրամական վճարի ձևով:4. Աջակցությունը տրամադրվում է ֆիզիկական անձին՝ 70 000 դրամի չափով:5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»:
18:47 - 10 ապրիլի, 2020
ԿԸՀ-ն պետք է շարունակի ավելի ակտիվ աշխատել հանձնաժողովի անդամների հետ. կա վերապատրաստման լուրջ կարիք․ Անի Սամսոնյան |tert.am|

ԿԸՀ-ն պետք է շարունակի ավելի ակտիվ աշխատել հանձնաժողովի անդամների հետ. կա վերապատրաստման լուրջ կարիք․ Անի Սամսոնյան |tert.am|

tert.am: «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը, խոսելով Արցախում կայացած ընտրությունների մասին, լրագրողների հետ հանդիպմանն ընդգծեց՝ մասնակցությունը եղել է շատ բարձր, ինչը խոսում է այն մասին, որ արցախցիները կարևորում են իրենց քաղաքական իրավունքներն ու ազատությունները, զգում են սեփական իշխանություն ձևավորելու կարևորությունը: «Ինքս եղել եմ Մարտակերտի մի քանի ընտրատեղամասերում, որտեղ հայտնաբերել ենք ընթացակարգային խախտումներ, որոնք  ունեին մի քանի պատճառներ: ԿԸՀ-ն պետք է շարունակի ավելի ակտիվ աշխատել հանձնաժողովի անդամների հետ. կա վերապատրաստման լուրջ կարիք: Երկրորդը իրավական բացերն էին, որոնք, բնականաբար, պետք է շտկել: Ընդհանուր առմամբ ընտրություններն անցել են շատ խաղաղ»,-ասաց նա: «Բարգավաճ Հայաստան»-ից Արտյոմ Ծառուկյանն էլ կարևորեց այն հանգամանքը, որ ընտատեղամասերում առկա էին ախտահանող միջոցներ, բժշկական պարագաներ: Լրագրողները հետաքրքրվեցին՝ ընտրություններին միջազգային դիտորդների չներկայանալը խնդիր չի՞ առաջացնի ընտրությունների ճանաչման հարցում, ինչին ի պատասխան Ալեն Սիմոնյանը վստահություն հայտնեց, որ որևէ պարագայում ընտրությունները կասկածի նշույլ չեն ունենալու: «Եթե համեմատական ենք անցկացնում տարածաշրջանի երկրների հետ, և ես կարող եմ ասել, որ եթե մի կողմ ենք դնում Հայաստանն ու Վրաստանը՝ իրենց ընտրությունների մակարդակով, ապա տարածաշրջանում Արցախի ընտրությունները շատ ավելի լավն են, քան հարևան երկրում»,-նշեց ԱԺ փոխնախագահը: Դիտարկմանը, թե Մասիս Մայիլյանը նախագահական ընտրություններում 2-րդն է, սակայն խորհրդարանական ընտրություններում նրա գլխավորած կուսակցությունը առաջին եռյակում էլ չկա, արդյո՞ք Մասիս Մայիլյանի ստացած ձայները Սամվել Բաբայանի ստացած ձայներն են, Սիմոնյանն արձագանքեց. «Մասիս Մայիլյանի ձայները Մասիս Մայիլյանի ձայներն են, Արայիկ Հարությունյանինը՝ իրենն են, Վիտալի Բալասանյանինը՝ իրենը: Ամեն մեկն իր ձայներն ունի»: Հարցին էլ՝ մինչ ընտրությունների կայացումը ի՞նչ է զրուցել թեկնածուներից Արայիկ Հարությունյանի հետ, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Նրա հետ հանդիպել ենք Արցախ գալու առաջին օրը, հաջորդ օրը հանդիպել եմ Աշոտ Ղուլյանին, այսօր զանգել եմ Մասիս Մայիլյանին, ցավոք կապնվել չի ստացվել: Որևէ բանից, որ կարող էր քաղաքականության հետ կապ ունենալ, ո՛չ զրուցել ենք, ո՛չ էլ դրա նպատակն ու իմաստը կա»:
16:43 - 01 ապրիլի, 2020
«Բարգավաճ Հայաստան»-ը չի մասնակցելու ՀՀ քաղաքացիներին տեղորոշելու վերաբերյալ նախագծի երկրորդ ընթերցման քննարկումներին

«Բարգավաճ Հայաստան»-ը չի մասնակցելու ՀՀ քաղաքացիներին տեղորոշելու վերաբերյալ նախագծի երկրորդ ընթերցման քննարկումներին

Ավարտվեց ԱԺ արտահերթ նիստը, որի օրակարգում այսօր առավոտյան տապալված` ՀՀ քաղաքացիներին տեղորոշելու վերաբերյալ անընդունելի նախագիծն էր: «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցությունը չի մասնակցել այս նիստին և չի մասնակցելու երկրորդ ընթերցման քննարկումներին, քանզի նիստի անցկացմանը զուգահեռ ընդդիմադիր խմբակցություններին այդ մասին տեղեկացնելու գործելաոճը բացարձակ քամահրանք է պառլամենտարիզմի գաղափարների նկատմամբ, և իշխանությունը դրանով ցույց տվեց իր ակնհայտ վերաբերմունքը: Այս մասին խմբակցությունը տեղեկացրել է ԲՀԿ ֆեյսբուքյան էջում։Հայտարարության տեքստում ասվում է․««Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցությունը երեկ արդեն իսկ ներկայացրել է իր հիմնավոր փաստարկները խնդրահարույց այս նախագծի վերաբերյալ և դրան կրկին անդրադառնալու անհրաժեշտություն չենք տեսնում։ Պարզապես ևս մեկ անգամ վերահաստատենք, որ այս նախագիծը ոչ միայն չի նպաստելու պանդեմիայի դեմ պայքարին, այլ վատնելու է հսկայական ռեսուրսներ, որոնք կարող էին ուղղվել սոցիալական աղետալի վիճակում գտնվող հազարավոր ընտանիքների նվազագույն կարիքների լուծմանը։Եվս մեկ անգամ բոլորին հորդորում ենք որևէ կերպ չփորձել մանիպուլյացիայի ենթարկել այս հարցի հետ կապված «Բարգավաճ Հայաստան» խմբակցության դիրքորոշումը: Սթափվելու և գործելու ժամանակն է: ԲՀԿ-ն արդեն իսկ ներկայացրել է ստեղծված իրավիճակից դուրս գալու համար անհրաժեշտ կարևորագույն, հրատապ 7 կետերը, որոնք քննարկելու փոխարեն այսօր օրակարգ է բերվել իրավիճակի հանգուցալուծմանը որևէ կերպ չնպաստող հարց:Այժմ բոլորի ուշադրությունն ու ջանքերը պետք է ուղղված լինեն պանդեմիայի տարածումը կանխարգելելուն, ազգաբնակչության սոցիալական խնդիրները թոթափելուն , առաջնագծում մարդկանց առողջության և կյանքերի համար կռիվ տվող բժիշկների մասին հոգ տանելուն, գերծանրաբեռնված բուժանձնակազմի հերթափոխի խնդիրը կանոնակարգելուն, բուժհաստատություններն անհրաժեշտ թեստերով և դեղամիջոցներով ապահովելուն: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ևս մեկ անգամ կոչ է անում մեր հայրենակիցներին խստորեն հետևել անվտանգության բոլոր նորմերին, դրսևորել սոցիալական պատասխանատվության բարձր գիտակցություն: Այս փորձությունը ևս մենք հաղթահարելու ենք միասնաբար ու հավատով»։
22:00 - 31 մարտի, 2020
Սա բացարձակ անիմաստ, ապարդյուն գործընթաց է, որը նեխուժում է մարդու անձնական տիրույթ. ԲՀԿ-ն դեմ է քվեարկելու քացաքացիների տեղորոշման նախագծին |aysor.am|

Սա բացարձակ անիմաստ, ապարդյուն գործընթաց է, որը նեխուժում է մարդու անձնական տիրույթ. ԲՀԿ-ն դեմ է քվեարկելու քացաքացիների տեղորոշման նախագծին |aysor.am|

aysor.am: «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծում առաջինից երկրորդ ընթերցում կատարված փոփոխությունները կոսմետիկ բնույթ են կրում, ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց ԲՀ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը։ «Դրանք փոփոխություններ էլ չեն, թեթև կոսմետիկ շտկումներ են։ Նախարարը ասաց, որ միջազգային պրակտիկայում սա վերջին քայլն է, երբ վիճակն այնքան է սրվում, որ պետք է որոշակի վճռական քայլեր կատարեն։ Եթե վիճակը սրվել է, խնդրում եմ, թող հայտարարեն՝ ինչում է բանը, և ինչու են այս օրինագիծը փորձում ընդունել», - ասաց Աբովյանը։ Վերջինս ընդգծեց, որ նախագիծն արդյունավետ չէ՝ որպես համաճարակի դեմ պայքարի գործիք։ Աբովյանն ընդգծեց, որ ԲՀԿ տեսակետը չի փոխվել՝ երկրորդ ընթերցմանը ևս դեմ է քվեարկելու։ Խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանն էլ նշեց, որ արդարադատության նախարարի փաստարկը՝ Կորեայի օրինակը որպես միջազգային փորձ, համոզիչ չէ: «Երբ նման օրենսդրական նախագիծ այնտեղ էր կյանքի կոչվում, դրական թեստավորվածների քանակը 30 էր, իսկ Հայաստանում երբ մենք ունենք շուրջ 500 թեստավորված, սա բացարձակ անիմաստ, ապարդյուն գործընթաց է, որը նեխուժում է մարդու անձնական տիրույթ», - ասաց Տոնոյանը։
12:36 - 31 մարտի, 2020
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց անձնական տվյալների պաշտպանության, հաղորդակցության ազատության և գաղտնիության իրավունքներին միջամտելու նախագիծը |aysor.am|

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց անձնական տվյալների պաշտպանության, հաղորդակցության ազատության և գաղտնիության իրավունքներին միջամտելու նախագիծը |aysor.am|

aysor.am: Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ՝ 57 կողմ, 24 դեմ և 1 ձեռնպահ ձայներով, ընդունեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մակունցն ասաց, որ «Իմ քայլը» կողմ կքվեարկի նախագծին՝ առաջինից երկրորդ ընթերցում առաջարկություններով հանդես գալով։ Պատգամավոր Արման Բաբաջանյանն էլ նկատեց՝ ինքը նախագծի շուրջ հեռախոսազրույց է ունեցել ՄԻՊ-ի հետ, ով նշել է, որ լուրջ վերապահումներ և անհամաձայնություններ ունի նախագծի հետ։ Բաբաջանյանն ասաց, որ դեմ է քվեարկելու նախագծին։ Հարցի քննարկման ժամանակ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները նշել էին, որ դեմ են քվեարկելու նախագծին։  Վերջինս ենթադրում է արտակարգ դրութան ժամանակ անհրաժեշտության դեպքում միջամտություն իրականացնել անձնական տվյալների պաշտպնության, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության և գաղտնիության իրավունքներին։ Նախագծով նախատեսվում է հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ ստացող հաճախորդների կողմից օգտագործվող ծառայության վայրը պարզելու համար անհրաժեշտ տվյալների հավաքագրում։ Հավաքագրվում են նաև հաճախորդի հեռախոսահամարի հետ ուղիղ կամ անուղղակի (միջնորդավորված) կապ ունեցած հեռախոսահամարները, հեռախոսային խոսակցությունը սկսելու ամսաթիվը, սկիզբը և ավարտը պարզելու համար անհրաժեշտ տվյալներ, իսկ հեռախոսային զանգի վերահասցեագրման կամ փոխանցման դեպքում այն հեռախոսահամարի վերաբերյալ տվյալները, որին փոխանցվել է զանգը: Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորի կողմից տվյալներ տրամադրելիս արգելվում է հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերով հաղորդվող բովանդակության նկատմամբ ցանկացած տեսակի հսկողությունը, այդ թվում՝ հեռախոսային խոսակցությունը և ձայնային հաղորդագրությունները փոխանցելը, ձայնագրելը կամ դրանց բովանդակությունն այլ ձևով ամրագրելը: Տվյալների մշակումն իրականացվում է բացառապես մինչև արտակարգ դրության դադարեցումը, վերացումը կամ համապատասխան միջոցառման իրականացումը դադարելը։ Սահմանված նպատակներից չբխող այլ նպատակներով կամ սահմանված կարգի խախտմամբ տվյալները մշակելը, այդ թվում. պահելը, օգտագործելը կամ տարածելը, ինչպես նաև հեռախոսային խոսակցությունը և ձայնային հաղորդագրությունները փոխանցելը, ստանալը, ձայնագրելը կամ դրանց բովանդակությունն այլ ձևով ամրագրելը, սույն օրենքով սահմանված դեպքերում և կարգով տվյալները չապանձնավորելը և չոչնչացնելը առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն: Ըստ նախագծի՝ փոխանցված կամ մշակված տվյալները ապանձնավորվում են, իսկ անձնավորված տվյալները ոչնչացվում են արտակարգ դրության ավարտից հետո. արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված ժամկետում և կարգով:Բոլոր դեպքերում անձնավորված տվյալները պետք է ոչնչացված լինեն ոչ ուշ, քան արտակարգ դրությունն ավարտվելուց մեկ ամիս հետո:
16:22 - 30 մարտի, 2020
Ընդդիմությունը դեմ կքվեարկի կոնտակտավորներին գտնելու համար զանգերը ֆիքսելու մեխանիզմի ներդրմանը |armenpress.am|

Ընդդիմությունը դեմ կքվեարկի կոնտակտավորներին գտնելու համար զանգերը ֆիքսելու մեխանիզմի ներդրմանը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունները դեմ են քվեարկելու կառավարության կողմից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթին, որով մասնավորապես առաջարկվում է կորոնավիրուսով վարակված անձանց կոնտակտավորներին հայտնաբերելու համար այդ անձի հետ հեռախոսով շփված անձանց շրջանակը բացահայտելու մեխանիզմ ներդնել:  Խմբակցությունների անունից ելույթում այս մասին ասացին պատգամավորները՝ ԱԺ նիստում կառավարության կողմից ներկայացված փաթեթի քննարկմանը: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էմոն Մարուքյանը նկատեց, որ մեծ գումարներ են ծախսվելու այդ տվյալները մշակելու, ուսումնասիրելու, դրանք նույնականացնելու համար, իսկ այս պահին երկիրը կանգնած է սոցիալ-տնտեսական ճգնաժամի առաջ: Մարուքյանն առաջարկեց սրա փոխարեն սոցիալական աջակցության ծրագրեր մշակել: «ԼՀԿ-ն դեմ է այս նախագծին, մենք դեմ ենք մեր ազատությունները զիջելուն»,-ասաց Մարուքյանն ու նշեց՝ դեմ են քվեարկելու: «Բարգավաճ Հայաստան»-ից Նաիրա Զոհրաբյանը հորդորեց նախագիծը հետ տանել: «Ո՞վ ասաց, թե մարդիկ անպայման հեռախոսով  պետք է  պայամնավորվեն, որ հանդիպեն: Իմ  կարծիքով՝ հանդիպումների գերակշիռ մասը տեղի է ունենում էքսպրոմտ»,-ասաց Զոհրաբյանն ու հավելեց՝ իրենց խմբակցությունը դեմ է քվեարկելու: «Իմ քայլ»-ից Ռուբեն Ռուբինյանը նկատեց, որ խոսվում է զանգերը ֆիքսելու արդյունավետության մասին: «Եվ հարց է բարձրացվում՝ եթե լոկացիան երևում է, որն է զանգերը ֆիքսելու իմաստը: Պատկերացնենք՝ ես ապրում եմ 10-հարկանի բազմաբնակարան շենքում, որի առաջին հարկում կա սուպերմարկետ: Եվ լոկացիան կարելի է ֆիքսել մոտ 100-150 մետր ճշտությամբ: Եվ, եթե ես հիվանդանամ ու փորձեն ստուգել բոլոր այն անձանց լոկացիաները, որոնք այդ օրերի ընթացքում եղել են իմ լոկացիայի մոտ, կստացվի շատ մեծ թիվ, և արդյունավետ չի լինի: Իմ ընկալմամբ՝ դրա համար է մտցվել զանգերի ֆիքսումը, բնական է, եթե մեկն այդ օրերի ընթացքում մի քանի անգամ զանգել է ինձ, և լոկացիան էլ ինձ մոտ է ցույց տալիս, մեծ է հավանականությունը, որ ես այդ մարդու հետ շփված կլինեմ»,-ասաց պատգամավորն ու նկատեց՝ դա ամբողջությամբ չի լուծում խնդիրը, բայց համաճարակի պայմաններում 100 տոկոսանոց միջոցառում չկա: Նա նշեց, որ ապանձնավորման և հիփոթետիկ հնարավոր վերանձնավորման հետ կապված խնդիր է տեսնում և կարծում է, որ նախարարը պետք է պարզաբանի, որ վստահության մակարդակը բարձրանա:  Արդադարադատության նախարար Ռուստամ Բադասյանի կարծիքով՝ պատգամավորների այդ բուռն ռեակցիայի պատճառն այն է, որ նրանք քիչ ժամանակ են ունեցել նախագծի ուսումնասիրության համար:  «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է  նախատեսել, որ արտակարգ դրության ժամանակ, եթե արտակարգ դրությունը համաճարակի հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակով է պայմանավորված, կարող է միջամտություն իրականացվել նաև անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության, գաղտնիության իրավունքներին: Հավաքվելու են, մասնավորապես, հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ ստացող հաճախորդների կողմից օգտագործված ծառայության վայրը պարզելու համար անհրաժեշտ տվյալներ կամ, այլ կերպ ասած, հաճախորդի տեղորոշումը: Հաճախորդի հեռախոսահամարի հետ ուղիղ կամ անուղղակի (միջնորդավորված) կապ ունեցած հեռախոսահամարները, հեռախոսային խոսակցությունը սկսելու ամսաթիվը, սկիզբը եւ ավարտը պարզելու համար անհրաժեշտ տվյալներ, իսկ հեռախոսային զանգի վերահասցեագրման կամ փոխանցման դեպքում, այն հեռախոսահամարի վերաբերյալ տվյալներ, որին փոխանցվել է զանգը: 
16:12 - 30 մարտի, 2020
Առաջարկում ենք առնվազն երեք ամսով իրականացնել վարկային տոկոսների համաներում՝ պետության սուբսիդավորմամբ․ ԲՀԿ

Առաջարկում ենք առնվազն երեք ամսով իրականացնել վարկային տոկոսների համաներում՝ պետության սուբսիդավորմամբ․ ԲՀԿ

Ս. թ. մարտի 29-ին տեղի ունեցավ ԲՀԿ խմբակցության արտահերթ նիստը, որտեղ, ի լրումն 25.03.2020թ. խմբակցության նիստում ընդունված և ՀՀ կառավարությանը ներկայացված 27 առաջարկությունների, մեր ժողովրդի և Կառավարության ուշադրությանն է ներկայացվում ստեղծված իրավիճակով պայմանավորված ամենահրատապ լուծում պահանջող հետևյալ 7 առաջարկները. 1. Ինչպես և շաբաթներ առաջ ԲՀԿ-ն նշել էր, այսօր էլ վերահաստատում ենք այն, որ կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար հրատապ կարգով հանրապետության բոլոր սահմանային կետերում և օդանավակայաններում պետք է գործեն արագ թեստավորման համակարգեր, որի հետևանքով այն անձինք, ում թեստի արդյունքները կլինեն դրական, օպերատիվ կերպով կմեկուսացվեն։ Հանրապետության բոլոր հիմնական բժշկական կենտրոններում և պոլիկլինիկաներում նույնպես պետք է արագ գործարկվեն թեստավորման կետեր։ Սա՜ է համավարակի տարածումը կանխարգելելու առաջին և հիմնական ճանապարհը։ 2. Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում կան 1 մլն 650 հազար վարկառուներ։ Արտակարգ դրությամբ պայմանավորված՝ նրանց ճնշող մեծամասնությունն ի վիճակի չէ կատարել իր վարկային պարտավորությունները։ Ուստի մենք առաջարկում ենք առնվազն երեք ամսով իրականացնել վարկային տոկոսների համաներում՝ պետության սուբսիդավորմամբ։ Բանկերը նույնպես պետք է ստեղծված իրավիճակում ժամանակավոր վերագնահատեն իրենց շահույթների ծավալներն՝ հօգուտ ժողովրդի։Հակաճգնաժամային միջոցառումների ընթացքը հետագայում ցույց կտա գործընթացի շարունակականության անհրաժեշտությունը։Հաշվի առնելով այն, որ հանրապետությունում կան շուրջ 560 հազար սպառողական վարկառուներ, իսկ օրավարձով և ՓՄՁ-ներում աշխատողների մեծ մասը, եթե ոչ բոլորը, ունեն սպառողական վարկեր, ապա այսօր պետք է վերացնել այսպես կոչված «սև ցուցակներ» հասկացությունը, քանի որ խնդիրը պարզ գոյատևմանն է վերաբերում։ Սա բոլորս պետք է սառնասրտորեն գիտակցենք։ Հիմա կարգապահ և ոչ կարգապահ վարկառուների քննարկման ժամանակը չէ։ 3. Հայաստանի Հանրապետությունում կան շուրջ 200 հազար օրավարձով աշխատող քաղաքացիներ, որոնց օրական եկամուտը կազմում էր 5-7 հազար դրամ։ Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ այդ 200 հազար ընտանիքներն ունեն լրջագույն սոցիալական՝ նվազագույն կենսաապահովման խնդիր։ Այդ ընտանիքներին ամսական պետք է հատկացնել 70 000 դրամ։ Այդ գումարները տրամադրել պետական բյուջեի հաշվից՝ ըստ Կառավարության կողմից նախատեսված հակաճգնաժամային ծրագրի։ 4. Հայաստանում գործում են 67 հազար փոքր և միջին ձեռնարկություններ։ Ներկայումս հակաճգնաժամային հիմնական խնդիրը պետք է լինի աշխատատեղերի պահպանումը և այդտեղ աշխատողների կենսաապահովումը։ ԲՀԿ-ն առաջարկում է, որ ոչ թե յուրաքանչուր փոքր կամ միջին ձեռնարկությունն անհատական կարգով հանդիպի բանկային աշխատողների հետ և քննարկի իր խնդիրը, այլ միասնական և արդար մոտեցմամբ, այն է՝ յուրաքանչյուր ձեռնարկության աշխատողների թվաքանակից ելնելով, յուրաքանչյուր աշխատողին հատկացնել ամսական 70000 դրամ ՝ պետության սուբսիդավորմամբ, մինչև իրավիճակի կարգավորումը։Հարցը պետք է լուծվի գլոբալ, այլ ոչ թե անհատական անարդյունավետ քննարկումներով։ 5. Պետությունը հրատապ պետք է հոգ տանի նաև անապահով ծերերի, հաշմանդամների, անօթևանների, բազմազավակ ընտանիքների և այլ անապահովների մասին՝ տրամադրելով այնքան միջոցներ, որպեսզի ապահովվի նվազագույն կենսաապահովման զամբյուղը։ Բոլորս հասկանում ենք, որ ներկայումս այլ օժանդակություն և օգնության միջոցներ մեր վերոնշյալ անապահով քաղաքացիները չունեն։ 6. Տնտեսության այն ոլորտները, որոնք ամենամեծ հարվածն են ստացել կորոնավիրուսից և չեն գործում՝ պայմանավորված արտակարգ դրությամբ, պետք է ստանան հարկային արձակուրդներ։ Սա նաև ձեռնարկություններն ու աշխատատեղերը փրկելու միջոց է։ Հարկային արձակուրդների շրջանակները և իրականացման ձևերը պետք է համակողմանի քննարկել։ 7. Առաջին վեց կետերի իրականացմանը զուգահեռ պետք է արագ ձեռնամուխ լինել տնտեսության մեջ հասցեական և մեծածավալ ֆինանսական հոսքերի ներարկմանը, որպեսզի վերականգնենք արտադրության, գյուղատնտեսության և ծառայությունների հաջորդական շղթան։ Դրա համար անհրաժեշտ է արդյունավետ օգտագործել պետական բյուջեի միջոցները, խնայողությունները և 2.8 մլրդ ԱՄՆ դոլար կազմող պահուստները։ Մենք համոզված ենք, որ մեր կողմից առաջադրված այս յոթ ամենաառաջնային քայլերը կփրկեն իրավիճակը։ Մեր առաջադրած քայլերի իրականացումը իրատեսական է նաև, քանի որ դրանց իրականացումը տեղավորվում է բացառապես պետական բյուջեի ծախսերի և պետական միջոցների գնահատված արժեքի շրջանակներում։ ԲՀԿ յոթ քայլերի իրականացումը հիմնավորող հարցերի շուրջ պատրաստ ենք 24-ժամյա ռեժիմով քննարկումների։
17:34 - 29 մարտի, 2020
Պետք է որոշում կայացվի և բանկային տոկոսները սառեցվեն. Գագիկ Ծառուկյան |aysor.am|

Պետք է որոշում կայացվի և բանկային տոկոսները սառեցվեն. Գագիկ Ծառուկյան |aysor.am|

aysor.am: Որ ես ասել եմ, թե դժգոհ եմ մոտեցումից, այո դժգոհ եմ, որովհետև բոլոր սահմաններում պետք է թեստեր լինեին, այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը։ «Մենք ասում ենք, որ բանկային համակարգում պետք է լինի ոչ թե սառեցում, այլ ներում՝ 3 ամիս։ 1մլն 650 հազար վարկառու կա, մարդը չի աշխատում, չգիտի՝ ոնց սնվի, ու այդ մարդուն պարտադիր 2 ամիս հետո տոկոսները գալու են։ Եղբայր ջան, էսօր մենք չենք ընկել մեր ժողովրդի հետևից։ Պետք է որոշում կայացվի և տոկոսները սառեցվեն, որ գոնե մարդը մտածի իր առօրյա սննդի հարցով։ Թե չէ, ասում են անհատական հանդիպումներ, ծիծաղելի է, 1 մլն, 650 հազար մարդ անհատական հանդիպումնե՞ր», - ասաց Գագիկ Ծառուկյանը։ Նրա խոսքով՝ քայլեր պետք է կատարվեն խնդիրները լուծելու համար։ «Հիմնական հարցն այն է, որ ոչ թե ուզում ենք լավամարդ լինենք, ցեխ շպրտենք, այսօր դրա ժամանակը չի։ Մենք ասում ենք, որ պատրաստ ենք 24 ժամ աշխատել, ներկայացնել մեր տեսակետը, մոտեցումը, խնդրի լուծումը։ Այսօր չպետք է լինի իմը, քոնը, մյուսինը, այլ պետք է լինի արդյունավետ առաջարկ։ Պատասխանատվությունը բոլորինս է, որից հետո էլ մարդիկ պատասխան կտան իրենց չարածի համար», - ասաց ԲՀԿ նախագահը։
14:53 - 25 մարտի, 2020
Համայնքի ավագանու լիազորություններն ընդլայնող նախագիծը չընդունվեց |armenpress.am|

Համայնքի ավագանու լիազորություններն ընդլայնող նախագիծը չընդունվեց |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ չընդունեց «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխությունների օրենքի նախագիծը: Այն հեղինակել էր խորհրդարանի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը: Օրենքի նախագծով՝ համայնքի ավագանին իր որոշմամբ հավանություն է տալիս նվիրատվության ընդունմանն այն դեպքում, երբ համայնքը նվիրառու է, իսկ նվիրատվության առարկայի արժեքը (գումարը) գերազանցում է նվազագույն աշխատավարձի հազարապատիկը, ինչից հետո միայն համայնքի ղեկավարն իրավասու է կնքելու նվիրատվության պայմանագիրը`բացառությամբ սահմանամերձ բնակավայրերում պաշտպանական բնույթի նվիրատվությունը, որը ձևակերպվում է գաղտնի գրիֆով: ԱԺ տարծքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերով հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը նշեց, որ նախագծի հետ կան թե´ իրավական, թե´ բովանդակային խնդիրներ: «Մասնավորապես, դրամահավաքների, մարաթոնների ժամանակ հնարավոր չէ կազմակերպել անընդհատ գործող ավագանու նիստ այս հարցերը քննարկելու համար»,-ասաց նա ու նշեց` նախագծի հեղինակը կոչ է արել միավորվել ԲՀԿ-ի գործընկերների և «Իմ քայլից» Սոնա Ղազարյանի հետ, որոնք համանման նախագիծ ունեն և մեկ նախագիծ ներկայացնել: «Լուսավոր Հայաստան»-ից Անի Սամսոնյանը նշեց` եթե ուզում են, որ համայնքի ղեկավարը աշխատի թափանցիկ, ավագանին կարողանա իր աշխատանքը կատարել, եթե ունեն կամք միասին այդ հարցը լուծելու, առաջարկեց լուծել: Նախագիծը քվեարկությամբ ստացավ 36 «կողմ», 77 «դեմ» ձայներ, արդյունքում օրինագիծը չըդնունվեց:
13:06 - 25 մարտի, 2020
Մարզերից հազարներով Երևան եկող քաղաքացիներին պետք է նույնականացնել. Միքայել Մելքումյանի կոչը կառավարությանը |aysor.am|

Մարզերից հազարներով Երևան եկող քաղաքացիներին պետք է նույնականացնել. Միքայել Մելքումյանի կոչը կառավարությանը |aysor.am|

aysor.am: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն այսօր խորհրդարանում հանդես եկավ կառավարությանն ուղղված հրատապ կոչով: «Մեր այն համաքաղաքացիները, ովքեր ձեռնարկությունների աշխատակիցեր չեն, հիմնարկներում գրանցված չեն, բայց տասնյակ հազարներով մարզերից գալիս են Երևան ամեն օր աշխատելու, կառավարությանը կոչ եմ անում այդ քաղաքացիներին արագ նույնականացնել», - ասաց նա: Միքայել Մելքումյանը նշեց, որ այդ մարդիկ նպաստների համակարգում չկան, որևէ տեղ գրանցված չեն, բայց իրենց վաստակած օրվա հացով ապրում են, իսկ հիմա դա խաթարված է: «Ես խոսել եմ փոխվարչապետի հետ, հիմա պետք է նրանց արագ նույնականացնել, որպեսզի գրանցվեն, քանի որ մարդ մի շաբաթ, տասը օր չի կարող «յոլա գնալ» առանց հաց», - ասաց նա:
11:13 - 25 մարտի, 2020
Բայց ես ինչի՞ պիտի վճարեմ․ Ծառուկյանը՝ իր աշխատողներին հարկադիր պարապուրդի դիմաց վճարելու մասին |a1plus.am|

Բայց ես ինչի՞ պիտի վճարեմ․ Ծառուկյանը՝ իր աշխատողներին հարկադիր պարապուրդի դիմաց վճարելու մասին |a1plus.am|

a1plus.am: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը հորդորում է կարգուկանոնին հետևել, նշաններ ի հայտ գալուն պես անպայման դիմել համապատասխան մարմիններին։ Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառանալով քիչ առաջ ԱԺ-ի կողմից ընդունված նախագծերի փաթեթին, որով մեկուսացման և ինքնամեկուսացման պահանջները խստացվում են։ «Խստացումները ողջունելի են, այո, եթե մարդը գիտակցում է, որ ինքը հիվանդ է ու ինքը կարող է շփվել հանրության հետ, փողոց դուրս գալ, պարտավոր է 14 օր փակված մնալ, իսկ եթե ոչ՝ պետք է պատասխանատվության ենթարկվի»,- ասաց Գագիկ Ծառուկյանը։ ԲՀԿ ղեկավարը չցանկացավ այս շրջանում անդրադառնալ ու գնահատել կորոնավիրուսի տարածման դեմ կանխարգելիչ միջոցներին տարվող աշխատանքներին։ Նա լրագրողներին հիշեցրեց, որ դեռ 2 ամիս առաջ զգուշացրել էր, որ տնտեսական ճգնաժամի նախանշաններ կան, պետք է քայլեր ձեռնարկվեն, որ փակուղու առաջ չկանգնենք։ «Եթե Ծառուկյանի խոսքը լսած լինեին, նախապատրաստական աշխատանքներ կատարեին, այսպես չէր լինի, բայց ես չեմ ուզում հիմա մեղադրեմ ինչ-որ մեկին։ Սա բոլորիս խնդիրն է, մենք պետք է միասնական լինենք և այս իրավիճակից դուրս գանք»,- ընդգծեց Գագիկ Ծառուկյանը։ ԲՀԿ ղեկավարն ասաց, եթե ինքն իրավասություն ունենար, այնպես կաներ, որ ամեն ինչ լավ լիներ։ ԲՀԿ- ղեկավարից հետաքրքրվեցին, թե արտակարգ դրության ընթացքում ինքն իր աշխատակիցներին հարկադիր պարապուրդի դիմաց վճարելո՞ւ է, ինչին Գագիկ Ծառուկյանն այսպես արձագանքեց․ «Բայց ես ինչի՞ պիտի վճարեմ, պետությունը արտակարգ դրություն է հայտարարել, ինքն էլ պարտավոր է չաշխատող ժողովրդին գումար տրամադրի։ Պետությունն այսօր ոնց որ ընտանիքի հայրը լինի»։
12:59 - 23 մարտի, 2020
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։ |factor.am|

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։ |factor.am|

factor.am: Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Ըստ առաջարկվող փոփոխությունների՝ պատգամավորներին իրավունք է տրվում անարգել տեսակցել ՔԿՀ-ներում գտնվող ձերբակալված և կալանավորված անձանց։ Չնայած առաջարկվող նախագիծն ընդունվեց, սակայն խմբակցությունների դիրքորոշումները ոչ միանշանակ էին։Ըստ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի՝ նման նախագծի կարիք չկա, քանի որ օրենքը չի արգելում պատգամավորների տեսակցությունները ձերբակալված և կալանավորված անձանց հետ։ Պատգամավորին հակադարձեցին «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցություններից՝ բերելով օրինակներ, որ պատգամավորները անձամբ բախվել են նման խնդրի։
11:19 - 06 մարտի, 2020
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ապօրինի գույքի բռնագանձման մասին օրինագիծը |armenpress.am|

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ապօրինի գույքի բռնագանձման մասին օրինագիծը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որը, ըստ էության, թույլ է տալիս բռնագանձել գույքը,  որի ձեռքբերումը չի հիմնավորվում օրինական եկամտի աղբյուրներով:   Նախագիծն ԱԺ նիստում ներկայացրել էր ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: Նախատեսված իրավական մեխանիզմը թույլ է տալիս բռնագանձել գույքը, որի ձեռքբերումը, նախագծով նախատեսված էական ծավալներով, չի հիմնավորվում օրինական եկամտի աղբյուրներով: Այդպիսի գույքի առնչությամբ գործում է ապօրինի ծագում ունենալու կանխավարկածը, որը կարող է հերքվել պատասխանողի կողմից գույքի ձեռքբերումը հիմնավորվող ապացույցների ներկայացմամբ:  Նախատեսվում են իրավասու մարմնի գործունեության և քաղաքացիական դատավարության ընթացակարգային նոր կանոններ, որոնք թույլ կտան իրականացնել ակտիվների ուսումնասիրություն և հօգուտ պետության բռնագանձել օրենքի իմաստով չհիմնավորվող հարստությունը: Իրավասու մարմինը կգործի Գլխավոր դատախազության կազմում: Իսկ իրականացված գործառույթները կհանդիսանան պետական շահերի պաշտպանության հայցի ներկայացման դրսևորում: Ուսումնասիրության համար հիմք կհանդիսանան որոշակի ազդակներ: Քվեարկությունից առաջ Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը տեղեկացրեց, որ խմբակցությունն այս անգամ ձեռնպահ կքվեարկի, հանդես կգան առաջարկություններով: Եվ երկրորդ ընթերցմանը կարտահայտեն իրենց դիրքորոշումը: Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը տեղեկացրեց, որ կողմ կքվեարկեն, սակայն որոշակի առաջարկություն ունեն, որը կներկայացնեն առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում: Նախագծերի փաթեթը քվեարկությամբ ստացավ 92 կողմ, 2 դեմ և 18 ձեռնպահ ձայներ, դրան գումարվեցին նաև գործուղման մեջ գտնվող 8 պատգամավորների ծրարով թողնված կողմ ձայները:
11:24 - 05 մարտի, 2020
«ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի նախագծով մենք դատական համակարգը սարքում ենք կախյալ՝ պետական տարբեր ինստիտուտներից. Ն. Զոհրաբյան |tert.am|

«ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի նախագծով մենք դատական համակարգը սարքում ենք կախյալ՝ պետական տարբեր ինստիտուտներից. Ն. Զոհրաբյան |tert.am|

tert.am: Եթե դուք կարծում եք, որ դատական խնդրահարույց համակարգը ենթարկում եք ռեսթարտի, ապա պետք է հիասթափեցնեմ ձեզ, այս նախագծի փաթեթը բնավ չի լուծում արդար դատարանի խնդիրը: Այս մասին այսօր Ազգային ժողովում «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին որոշման նախագծի քննարկման ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: «Այս նախագծով մենք դատական համակարգը սարքում ենք կախյալ՝ պետական տարբեր ինստիտուտներից»: Նա հարց բարձրացրեց, թե ինչու են իշխանության ներկայացուցիչները փորձառության հոմանիշ բերում կոռուպցիոները, բեզպրեդելը, հովանավորչությունը: Մենք ինչու ենք վիրավորում մի ամբողջ համակարգի, ես մշտապես ասել եմ, որ մեր դատական համակարգը ախտահարված է, բայց ինձ թույլ չեմ տվել բոլորին դնել նույն զամբյուղի մեջ և ասել՝ դուք կոռուպցիոներ եք»,-ասաց նա և նշեց, որ այս նախագծում կատարյալ խառնաշփոթ է տեսնում: Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ իր համար խնդրահարույց է մնում դատական գործերի ձգձգման խնդիրը: «Այս պահին դատապարտյալների հիվանդանոցում է գտնվում Արթուր Մեխակի Շահինյանը՝ երկու երիկամը չի աշխատում, և նրան երկու-երեք օրը մեկ տեղափոխում են դիալիզի»,-ասաց նա: Շարունակությունը՝ tert.am-ում
13:24 - 04 մարտի, 2020