Իսրայել

Իսրայելի պետությունը ստեղծվել է 1948 թվականի մայիսի 14-ին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 1947 թվականի նոյեմբերի 29-ի որոշմամբ, ըստ որի Մեծ Բրիտանիայի ենթամանդատային Պաղեստինը հռչակվում էր անկախ եւ նրա տարածքում ստեղծվում էին երկու ինքնուրույն՝ արաբական եւ հրեական պետություններ։

Հրեական պետությանը՝ Իսրայելին, հատկացվում էր 14 հզ. կմ2 (Պաղեստինի տարածքի 56%) տարածություն՝ խառը բնակչությամբ։ Երուսաղեմը հանձնվում էր ՄԱԿ-ի կառավարմանը։ 1948 թվականի մայիսին Իսրայելում ստեղծվեց ժամանակավոր կառավարություն, որը կազմված էր բացառապես սիոնիստական կուսակցությունների ներկայացուցիչներից։ Կառավարության առաջին իսկ՝ «Անկախության դեկլարացիայով» սիոնիզմը հռչակվեց Իսրայելի պաշտոնական գաղափարախոսություն եւ քաղաքականություն։

Արաբա-իսրայելական պատերազմներից հետո` 1974 թվականի հունվարին եւ 1975 թվականի սեպտեմբերին Եգիպտոսի, իսկ 1974 թվականի մայիսին Սիրիայի հետ Իսրայելը կնքեց զորքերի տարանջատման եւ նրանց միջեւ բուֆերային գոտիներ ստեղծելու համաձայնագրեր։ 1979 թվականին Եգիպտոսը՝ առաջին արաբական երկիրն էր, որը խաղաղության դաշինք կնքեց Իսրայելի հետ։ Արդյունքում, Իսրայելը Սինայի թերակղզին Եգիպտոսին հետ վերադարձրեց։ Հորդանանը եւ Իսրայելը խաղաղության դաշինք կննքեցին 1994 թվականին։ Իսկ 2005 թվականին Իսրայելը իր բանակը դուրս բերեց Գազայի շրջանից։

Հորդանանը ԵՄ երկրների հետ կքննարկի Իսրայելում ռազմական գործողությունները դադարեցնելու հարցը |armenpress.am|

Հորդանանը ԵՄ երկրների հետ կքննարկի Իսրայելում ռազմական գործողությունները դադարեցնելու հարցը |armenpress.am|

armenpress.am: Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդը մեկնելու է եվրոպական շրջագայության՝ Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունները դադարեցնելու համար ԵՄ առաջնորդների աջակցությունը ստանալու։ Այդ մասին հայտնել է թագավորության արտաքին գործերի նախարար Այման աս-Սաֆադին: Միապետը դեէսկալացիայի մասին բանակցություններ է վարել ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ տարածաշրջանային և արևմտյան առաջնորդների հետ ինտենսիվ շփումներից հետո՝ տարածաշրջանն ավելի լայն պատերազմի մեջ չներքաշելու ակնկալիքով: Աս-Սաֆադին ընդգծել է, որ պաղեստինցիներին նոր տեղահանումներ պարտադրելու իսրայելական ցանկացած գործողություն տարածաշրջանը կմղի դեպի ավելի լայն տարածաշրջանային հակամարտության անդունդ: «Ռազմական գործողությունները սպանում, նաև՝ ստիպում են պաղեստինցիներին լքել իրենց տները: Դա չի ապահովի անվտանգություն և չի հանգեցնի խաղաղության», - հավելել է Աս-Սաֆադին: Բացի այդ, Հորդանանի արտաքին գործերի նախարարության ղեկավարն ասել է, որ Իսրայելի կողմից Գազայի հատված մարդասիրական օգնության մատակարարումների արգելափակումը և ռազմական գործողությունների սրման պայմաններում դրա բնակիչներին սեփական տները լքելու պարտադրումն, ըստ էության, միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է:
18:15 - 14 հոկտեմբերի, 2023
ՅՈՒՆԻՍԵՖ-ը մարդասիրական աղետ է կանխատեսել Գազայի բնակչության տեղահանման պատճառով
 |tert.am|

ՅՈՒՆԻՍԵՖ-ը մարդասիրական աղետ է կանխատեսել Գազայի բնակչության տեղահանման պատճառով |tert.am|

tert.am: Գազայի հատվածի բնակչությանը մի մասից մյուսը տեղափոխվելու կոչերը չեն կարող իրականացվել առանց հումանիտար աղետալի հետևանքների, քանի որ խոսքը գնում է մեկ միլիոն մարդու մասին, ովքեր գնալու տեղ չունեն, գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով ՅՈՒՆԻՍԵՖ-ի Մերձավոր Արևելքի գրասենյակի ներկայացուցիչ Սալիմ Օվեյսին։ «Նման կոչերը, եթե իրականացվեն, կհանգեցնեն Գազայի հումանիտար իրավիճակի արտակարգ սրման, քանի որ խոսքը գնում է Գազայի հյուսիսում գտնվող՝ մոտավորապես մեկ միլիոն մարդու մասին, ովքեր գնալու տեղ չունեն, նրանց համար ապահով վայրեր չկան։ ՄԱԿ-ի մասնաճյուղերը կոչ են արել հրաժարվել այս որոշումից և թույլատրել մարդասիրական օգնության մուտքը Գազայի հատված՝ երեխաների, ընտանիքների և խաղաղ բնակիչների միջև բաշխման համար»,- նշել է Օվեյսը։ ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչն ընդգծել է, որ հակամարտող բոլոր կողմերը, միջազգային իրավունքի համաձայն, պատասխանատու են խաղաղ բնակիչների պաշտպանության համար և պարտավոր են պահպանել երեխաների և քաղաքացիական անձանց կյանքն ու անվտանգությունը, որտեղ էլ  նրանք լինեն։ Օվեյսն ասել է, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչները շարունակում են գտնվել Գազայի հատվածում, ինչպես եղել են մինչև հակամարտությունը։ Այս պահին նրանցից ոչ ոք չի տուժել, սակայն վնաս է հասցվել կազմակերպության ենթակառուցվածքին։ «Գազայի հատվածում հումանիտար իրավիճակը շատ բարդ է, մարդասիրական աշխատողների և կազմակերպությունների աշխատակիցների համար շատ դժվար է նույնիսկ տեղաշարժվելը, ուստի, մենք խնդրում ենք մարդասիրական զինադադար և անվտանգ միջանցքներ երեխաների և ընտանիքների համար, որպեսզի այդ մարդիկ հնարավորություն ունենան օգնության հասնել»,- հավելել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը։
13:48 - 14 հոկտեմբերի, 2023
ՑԱԽԱԼ-ը կոչ է արել Գազայի բնակիչներին հյուսիսից հարավ տեղափոխվել՝ օգտագործելով տարհանման միջանցքները
 |news.am|

ՑԱԽԱԼ-ը կոչ է արել Գազայի բնակիչներին հյուսիսից հարավ տեղափոխվել՝ օգտագործելով տարհանման միջանցքները |news.am|

news.am: Իսրայելի Պաշտպանության բանակը՝ ՑԱԽԱԼ-ը, արաբերենով Գազայի հատվածի հյուսիսային մասի բնակիչներին տեղեկացրել է, որ ժամը 10.00-ից մինչեւ 16.00-ն նրանք պետք է տեղափոխվեն Գազայի հարավային մաս՝ օգտագործելով տարհանման միջանցքները, տեղեկացրել է Times of Israel-ը։ «Եթե դուք մտածում եք ձեր եւ ձեր մերձավորների մասին, մեկնեք հարավ՝ հրահանգներին համապատասխան։ Վստահ եղեք, որ ՀԱՄԱՍ-ի ղեկավարները հոգացել են իրենց մասին եւ թաքնվում են տարածաշրջանում հարվածներից»,- նշված է իսրայելական բանակի հաղորդագրությունում։ Իսրայելի Պաշտպանության բանակը Միավորված Ազգերի Կազմակերպությանը տեղեկացրել է, որ Գազայի հյուսիսի (Վադի) պաղեստինցի ժողովուրդն ամբողջությամբ պետք է տեղափոխվի հատվածի հարավային մաս։ Հաղորդագրությունում նշվել է, որ ՑԱԽԱԼ-ը, գուցե, ի պատասխան անցած շաբաթ օրը ՀԱՄԱՍ-ի զանգվածային հարձակման իրականացրած մեկշաբաթյա օդային ռմբակոծություններից հետո պատրաստվում է սկսել ցամաքային ներխուժում։
11:03 - 14 հոկտեմբերի, 2023
ԱՄՆ պետքարտուղարը հանդիպել է Պաղեստինի նախագահի հետ |armenpress.am|

ԱՄՆ պետքարտուղարը հանդիպել է Պաղեստինի նախագահի հետ |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Հորդանանում հանդիպում է ունեցել Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասի հետ։ Այս մասին տեղեկանում ենք BBC-ից։ Աբբասը, որի նստավայրը Հորդանան գետի արևմտյան ափին է, Գազայի հատվածում իշխող ՀԱՄԱՍ-ի քաղաքական հակառակորդն է։ Ամմանում Բլինքենը նաև կհանդիպի Հորդանանի թագավոր Աբդուլլահի հետ։ Հոկտեմբերի 12-ին Էնթոնի Բլինքենն Իսրայելում բանակցություններ է վարել երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ՝ ԱՄՆ-ի լիակատար աջակցությունը հայտնելով Իսրայելին։ Հոկտեմբերի 13-ին Իսրայելում է գտնվում ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը։ Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի ավելի քան 1500 զինյալներ ճեղքել էին անվտանգության պատնեշը և Գազայի հատվածից ներխուժել Իսրայել։ Իսրայելում զոհերի թիվը հասել է 1300-ի։ 150 մարդ պատանդ է վերցվել։ Իսրայելը պատերազմ է հայտարարել ՀԱՄԱՍ-ին և հարվածներ է հասցնում հարյուրավոր թիրախների։ Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 1400-ի։ Իսրայելը նաև Գազայի լիակատար պաշարում է սկսել՝ դադարեցնելով ջրի, էլեկտրաէներգիայի, վառելիքի, սննդի և այլ ապրանքների մուտքը։
15:54 - 13 հոկտեմբերի, 2023
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ իսրայելական ավիահարվածներից Գազայում զոհվել է 13 պատանդ |armenpress.am|

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ իսրայելական ավիահարվածներից Գազայում զոհվել է 13 պատանդ |armenpress.am|

armenpress.am: ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Իսրայելի ավիահարվածների ընթացքում զոհվել է Գազայում պահվող 13 պատանդ։ Այդ մասին տեղեկանում ենք BBC-ի հրապարակումից։ Ըստ ՀԱՄԱՍ-ի հայտարարության՝ վերջին 24 ժամում իրականացված ավիահարվածներից զոհված պատանդների շարքում կան ինչպես իսրայելցիներ, այնպես էլ օտարերկրացիներ։ Նրանք սպանվել են իսրայելական կործանիչների կողմից հինգ տարբեր վայրերում։ ՀԱՄԱՍ-ը հոկտեմբերի 7-ին Իսրայել ներխուժման ընթացքում գերեվարել է շուրջ 150 մարդու, որոնց մտադիր է փոխանակել Իսրայելում և ԱՄՆ-ում բանտարկված պաղեստինցիների հետ։ Վերջին վեց օրերի բախումների ընթացքում Իսրայելը  հայտնել է 1300 զոհի մասին։ Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 1400-ի։ Իսրայելը պատերազմ է հայտարարել ՀԱՄԱՍ-ին, նաև Գազայի լիակատար պաշարում է սկսել՝ դադարեցնելով ջրի, էլեկտրաէներգիայի, վառելիքի, սննդի և այլ ապրանքների մուտքը։  
12:33 - 13 հոկտեմբերի, 2023
HRW-ն պնդում է՝ ապացույցներ կան, որ իսրայելցի զինվորականները սպիտակ ֆոսֆոր են կիրառել |azatutyun.am|

HRW-ն պնդում է՝ ապացույցներ կան, որ իսրայելցի զինվորականները սպիտակ ֆոսֆոր են կիրառել |azatutyun.am|

azatutyun.am: Human Rights Watch (HRW) իրավապաշտպան կազմակերպությունը պնդում է` ապացույցներ կան, որ իսրայելցի զինվորականները հոկտեմբերի 10-ին և 11-ին Գազայի հատվածը և Լիբանանը ռմբակոծելու ժամանակ սպիտակ ֆոսֆոր են կիրառել։ Այս եզրակացությունը կազմակերպությունն արել է տեսաձայնագրությունների և ականատեսների վկայությունների հիման վրա։ Իրավապաշտպանների գնահատմամբ, Գազայում սպիտակ ֆոսֆորի օգտագործումը մեծացնում է խաղաղ բնակչության համար վտանգը և հանդիսանում է միջազգային մարդասիրական իրավունքի խախտում։ Սպիտակ ֆոսֆորը բռնկվում է թթվածնի հետ շփվելիս՝ առաջացնելով թանձր սպիտակ ծուխ։ Զինվորականներն այդ նյութը երբեմն կիրառում են տարածքների տեղորոշման համար, սակայն այն կարող է նաև լուրջ այրվածքներ առաջացնել: Միջազգային իրավունքով սպիտակ ֆոսֆորն արգելված չէ, սակայն մարդկանց վրա վնասակար ազդեցության պատճառով դրա օգտագործումը խստորեն կարգավորվում է։ Իսրայելի զինվորականները Reuters-ին հայտնել են, որ «ներկա պահին տեղեկություններ չունեն Գազայի հատվածում սպիտակ ֆոսֆոր պարունակող զենքի կիրառման մասին»:
12:17 - 13 հոկտեմբերի, 2023
ՀԱՄԱՍ-ը մարդկանց կոչ է անում մնալ տանը և անտեսել Իսրայելի՝ տարհանման մասին հրամանները |news.am|

ՀԱՄԱՍ-ը մարդկանց կոչ է անում մնալ տանը և անտեսել Իսրայելի՝ տարհանման մասին հրամանները |news.am|

news.am: ՀԱՄԱՍ-ը պաղեստինցիներին կոչ է արել մնալ իրենց տներում՝ այն ​​բանից հետո, երբ Իսրայելը Գազայի հատվածից լայնածավալ տարհանման հրաման է տվել: ՀԱՄԱՍ-ի փախստականների գործակալությունը կոչ է արել տարածքի հյուսիսում գտնվող բնակիչներին «հաստատուն մնալ իրենց տներում և ամուր կանգնել օկուպանտների կողմից մղվող այս զզվելի հոգեբանական պատերազմի առաջ», հաղորդում է AP-ն: Իսրայելը հրամայել է տարհանել Գազայի հյուսիսը, ներառյալ Գազա քաղաքը, որտեղ հարյուր հազարավոր մարդիկ են ապրում: Պաղեստինցիները կկարողանան հարավ փախչել միայն Գազայի հատվածից, քանի որ Իսրայելն ամբողջությամբ մեկուսացրել է այդ տարածքը: Խոսքը 1,1 միլիոն մարդու մասին է, ովքեր պետք է տարհանվեն 24 ժամվա ընթացքում։ ՄԱԿ-ը նշում է, որ 400,000 պաղեստինցիներ արդեն ստիպված են եղել լքել իրենց տները:
11:28 - 13 հոկտեմբերի, 2023
Իրանը հայտարարել է, որ Իսրայելի գործողությունների պատճառով հնարավոր է նոր ճակատների բացումը
 |shantnews.am|

Իրանը հայտարարել է, որ Իսրայելի գործողությունների պատճառով հնարավոր է նոր ճակատների բացումը |shantnews.am|

shantnews.am: Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, որը այցով Բեյրութ է ժամանել Մերձավոր Արևելքի երկրներ իր այցի շրջանակներում, ուրբաթ երեկոյան ասել է, որ Իսրայելի գործողությունների լույսի ներքո նոր ճակատների բացումը մնում է հնարավոր։ «Հաշվի առնելով շարունակվող ագրեսիան, ռազմական հանցագործությունները և Գազայի շրջափակումը՝ Իսրայելի դեմ նոր ճակատների բացումը մնում է հավանական», – ասել է նախարարը լիբանանյան al-Mayadeen հեռուստաալիքին տված հարցազրույցում: Նրա խոսքով, Իրանը շարունակում է քաղաքականապես և ԶԼՄ-ների օգնությամբ աջակցել «դիմադրության ուժերին»։ Նախարարը պատերազմական հանցագործություն է անվանել Գազայի հատված էլեկտրաէներգիայի և ջրի մատակարարման դադարեցումը և նշել, որ Իսրայելը և «նրա հովանավորները» պատասխան են տալու պաղեստինցիների դեմ ագրեսիայի արդյունքների համար։ Հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը ենթարկվել է աննախադեպ մասշտաբի հրթիռային հարձակման Գազայի հատվածից «Ալ-Աքսա ջրհեղեղ» գործողության շրջանակներում, որը հայտարարել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը։ Ի պատասխան՝ Իսրայելի պաշտպանության ուժերը Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ սկսել են «Երկաթե սրեր» գործողությունը։ Հարձակումից մի քանի օր անց իսրայելական զինվորականները վերահսկողության տակ են վերցրել Գազայի սահմանի մոտ գտնվող բոլոր բնակավայրերը և սկսել օդային հարվածներ հասցնել այդ գոտու թիրախներին, այդ թվում՝ քաղաքացիական անձանց: Իսրայելը նաև հայտարարել է Գազայի հատվածի ամբողջական շրջափակման մասին. դադարեցվել է ջրի, սննդի, էլեկտրաէներգիայի, դեղորայքի և վառելիքի մատակարարումը։
09:51 - 13 հոկտեմբերի, 2023
Իսրայելը ՄԱԿ-ի աշխատակիցներին և 1,1 միլիոն պաղեստինցիների հրամայել է 24 ժամվա ընթացքում տարհանվել Գազայի հարավ |news.am|

Իսրայելը ՄԱԿ-ի աշխատակիցներին և 1,1 միլիոն պաղեստինցիների հրամայել է 24 ժամվա ընթացքում տարհանվել Գազայի հարավ |news.am|

news.am: Իսրայելը հրամայել է ՄԱԿ-ի անձնակազմին և Վադի Գազայից հյուսիս գտնվող բնակչությանը 24 ժամվա ընթացքում տարհանել Գազայի հատվածի հարավային հատված։ Իսրայելը ուղերձը փոխանցել է Գազայի հատվածում գտնվող ՄԱԿ-ի թիմին հինգշաբթի տեղական ժամանակով կեսգիշերից քիչ առաջ, հաղորդում է ՄԱԿ-ը: «Դա մոտ 1,1 միլիոն մարդ է: Նույն կարգը վերաբերում է ՄԱԿ-ի բոլոր աշխատակիցներին և նրանց, որոնք տեղակայված են ՄԱԿ-ի գործակալություններում, ներառյալ դպրոցներում, առողջապահական կենտրոններում և կլինիկաներում»,- ասված է ՄԱԿ-ի հայտարարության մեջ: «ՄԱԿ-ը անհնար է համարում նման տարհանում իրականացնել առանց ավերիչ հումանիտար հետևանքների։ ՄԱԿ-ը հորդորում է չեղյալ համարել նման հրամանը, եթե այն հաստատվի, անխուսափիրորեն արդեն իսկ ողբերգությունը կվերածվի աղետալի իրավիճակի»։
09:48 - 13 հոկտեմբերի, 2023
Իսրայելում տուժածների շրջանում հայեր կամ ՀՀ քաղաքացիներ չկան․ ԱԳՆ

Իսրայելում տուժածների շրջանում հայեր կամ ՀՀ քաղաքացիներ չկան․ ԱԳՆ

Այս պահին Իսրայելում ռազմական գործողությունների հետևանքով տուժածների շրջանում հայեր կամ ՀՀ քաղաքացիներ չկան, Երուսաղեմի հայկական եկեղեցին չի տուժել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։ «Իսրայելում ՀՀ դեսպանությունում 24 ժամյա ռեժիմով շարունակում է գործել թեժ գիծ՝ +972 50 6670345 (ուղիղ հեռախոսակապ), իսկ ՀՀ արտաքին գործերի նախարարության թեժ գիծը՝ +374 (55) 620111 հեռախոսահամարով, հասանելի է նաև WhatsАpp և Viber հավելվածներով: Ըստ առկա տվյալների, հայեր բնակվում են հետևյալ քաղաքաներում՝ Երուսաղեմ, Թել Ավիվ, Խայֆա, Պեթախ Թիկվա, Բաթ Յամ: Այս պահին ռազմական գործողությունների հետևանքով տուժածների շրջանում հայեր կամ ՀՀ քաղաքացիներ չկան: Երուսաղեմի հայկական եկեղեցին չի տուժել: Իսրայելում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է տեղի իշխանությունների, հայկական կազմակերպությունների և անհատների հետ: ՀՀ դեսպանության թեժ գիծը գործում է հոկտեմբերի 9-ից, և մինչ օրս ստացված հեռախոսազանգերի ընթացքում տրված հիմնական հարցերը վերաբերում են անհրաժեշտության դեպքում Իսրայելից Հայաստան չվերթների առկայությանը: Նշենք, որ այս պահին Բեն-Գուրիոնի օդանավակայանը շարունակում է գործել, ավիաուղիներն իրականացնում են չվերթներ։ Դեսպանությունում իրականացվում է նաև ՀՀ վերադառնալ ցանկացող ՀՀ քաղաքացիների կամավոր գրանցում՝ ըստ իրավիճակի զարգացման անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու համար: Մինչ օրս արձանագրվել է Թել Ավիվի շրջանում գտնվող Արևելյան միջերկրածովյան միջազգային դպրոցում (The Eastern Mediterranean International School (EMIS)) ուսանող ՀՀ երեք քաղաքացիների ՀՀ վերադառնալու խնդիր, ինչին Իսրայելում ՀՀ դեսպանությունը ցուցաբերել է անհրաժեշտ աջակցություն», - ասված է հաղորդագրության մեջ:
22:33 - 12 հոկտեմբերի, 2023
«ՀԱՄԱՍ-ը միայն մեկ նպատակ ունի՝ ոչնչացնել Իսրայելը»․ Բլինքենն Իսրայելում հանդիպել է Նեթանյահուի հետ
 |armenpress.am|

«ՀԱՄԱՍ-ը միայն մեկ նպատակ ունի՝ ոչնչացնել Իսրայելը»․ Բլինքենն Իսրայելում հանդիպել է Նեթանյահուի հետ |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն Իսրայելում բանակցություններ է վարել երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ` շեշտելով, որ ԱՄՆ-ն միշտ Իսրայելի կողքին կլինի։ Համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում Բլինքենը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ի միակ նպատակն է Իսրայելի ոչնչացումը։ «Ցանկացած մարդ, որը խաղաղություն և արդարություն է ցանկանում, պետք է դատապարտի ՀԱՄԱՍ-ի ահաբեկման իշխանությունը․․․ ՀԱՄԱՍ-ը միայն մեկ օրակարգ ունի՝ ոչնչացնել Իսրայելը և սպանել հրեաներին», - Բլինքենի խոսքերն է մեջբերում BBC-ն։ ԱՄՆ պետքարտուղարը միևնույն ժամանակ շեշտել է, որ հարկավոր է նախազգուշական միջոցառումներ ձեռնարկել քաղաքացիական անձանց վնասներ չպատճառելու համար՝ շեշտելով, որ ԱՄՆ-ն սգում է յուրաքանչյուր քաղաքացիական անձի կյանքը՝ անկախ հավատքից և ազգությունից։ Իսկ ամերիկյան նոր ռազմական օգնությունն Իսրայելին, Բլինքենի խոսքով, ճանապարհին է։ Իր հերթին Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել Բլինքենին և ԱՄՆ-ին՝ շեշտելով, որ ՀԱՄԱՍ-ի հետ պետք է վարվել այնպես, ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ։ Բլինքենը մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է նաև, որ ՀԱՄԱՍ-ի հարձակման հետևանքով Իսրայելում ԱՄՆ 25 քաղաքացի է սպանվել։ Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի ավելի քան 1500 զինյալներ ճեղքել էին անվտանգության պատնեշը և Գազայի հատվածից ներխուժել Իսրայել։ Իսրայելում զոհերի թիվը հասել է 1300-ի։ 150 մարդ պատանդ է վերցվել։ Իսրայելը պատերազմ է հայտարարել ՀԱՄԱՍ-ին և հարվածներ է հասցնում հարյուրավոր թիրախների։ Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 1200-ի։ Իսրայելը նաև հայտարարել է Գազայի լիակատար պաշարման մասին՝ դադարեցնելով ջրի, էլեկտրաէներգիայի, վառելիքի, սննդի և այլ ապրանքների մուտքը։
17:20 - 12 հոկտեմբերի, 2023