ԱՄՆ պետքարտուղարը հանդիպել է Պաղեստինի նախագահի հետ |armenpress.am|
15:54 - 13 հոկտեմբերի, 2023

ԱՄՆ պետքարտուղարը հանդիպել է Պաղեստինի նախագահի հետ |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Հորդանանում հանդիպում է ունեցել Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասի հետ։ Այս մասին տեղեկանում ենք BBC-ից։

Աբբասը, որի նստավայրը Հորդանան գետի արևմտյան ափին է, Գազայի հատվածում իշխող ՀԱՄԱՍ-ի քաղաքական հակառակորդն է։

Ամմանում Բլինքենը նաև կհանդիպի Հորդանանի թագավոր Աբդուլլահի հետ։

Հոկտեմբերի 12-ին Էնթոնի Բլինքենն Իսրայելում բանակցություններ է վարել երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ՝ ԱՄՆ-ի լիակատար աջակցությունը հայտնելով Իսրայելին։

Հոկտեմբերի 13-ին Իսրայելում է գտնվում ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը։

Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի ավելի քան 1500 զինյալներ ճեղքել էին անվտանգության պատնեշը և Գազայի հատվածից ներխուժել Իսրայել։ Իսրայելում զոհերի թիվը հասել է 1300-ի։ 150 մարդ պատանդ է վերցվել։ Իսրայելը պատերազմ է հայտարարել ՀԱՄԱՍ-ին և հարվածներ է հասցնում հարյուրավոր թիրախների։ Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 1400-ի։ Իսրայելը նաև Գազայի լիակատար պաշարում է սկսել՝ դադարեցնելով ջրի, էլեկտրաէներգիայի, վառելիքի, սննդի և այլ ապրանքների մուտքը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել