Վահան Քերոբյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար։ Ծնվել է 1976թ. հոկտեմբերի 1-ին ՀՀ մայրաքաղաք Երևանում։

1996-1997թթ` «Արմինկո» ՍՊԸ` համակարգչային համակարգերի ինժեներ

1997-1998թթ՝ ՀՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչություն, ցանցային տեղեկատվության բաժնի գլխավոր մասնագետ

1998թ․՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչություն` համակարգչային բաժնի գլխավոր մասնագետ

1998-1999թթ․՝ «Տրաստբանկ» ՓԲԸ` տեխնոլոգիաների զարգացման և վերլուծության բաժնի մասնագետ

1999-2004թթ․՝ «Էյչ Էս Բի Սի բանկ Հայաստան»` առևտրավարկային վարչության մասնագետ, ավագ մասնագետ, վարիչ

2005-2006թթ․՝ «Վալլետա» ՍՊԸ` «Սթար» պրոյեկտի մենեջեր

2006-2012թթ․՝ «Սթար Դիվայդ» ՓԲԸ` գործադիր տնօրեն

2012-2020թթ․՝ «Menu Group – Menu Group UK Ltd»` հիմնադիր, տնօրեն

2020թ․ նոյեմբերի 26-ից ՀՀ էկոնոմիկայի նախարար

Վահան Քերոբյանը մասնակցում է Պետերբուրգյան միջազգային տնտեսական համաժողովին

Վահան Քերոբյանը մասնակցում է Պետերբուրգյան միջազգային տնտեսական համաժողովին

Համաժողովի նպատակն է լայնամասշտաբ քննարկումներ անցկացնել համաշխարհային տնտեսության ու առևտրի վերականգնման խնդիրների շուրջ և համատեղ ջանքերով նպաստել այդ խնդիրների լուծմանը։ Վահան Քերոբյանը հունիսի 3-ին ներկա է  գտնվել համաժողովի հանդիսավոր բացմանը։ Նույն օրը նա նաև մասնակցել է «Զարգացող երկրների վենչուրային տնտեսություն» խորագրով քննարկմանը։ ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարի դիտարկմամբ՝ վենչուրային կապիտալի թեման առանցքային է մեր երկրի տնտեսության համար, և դրա ակտիվ ներգրավմամբ մենք կկարողանանք խթանել ձեռներեցությունն ու նորարարությունը՝ այդ կերպ նպաստելով մեր երկրի տնտեսության արագընթաց զարգացմանը։ Համաժողովի շրջանակներում Վահան Քերոբյանը կմասնակցի արդի տնտեսական հիմնախնդիրներին նվիրված մի շարք քննարկումների և հանդիպումների։ Սանկտ Պետերբուրգում ընթացող միջազգային տնտեսական համաժողովն ունի հագեցած օրակարգ․ ավելի քան 100 քննարկումներ կծավալվեն 4 հիմնական ուղղվածությամբ՝ համաշխարհային տնտեսություն, զարգացման ազգային ուղիներ, սոցիալական օրակարգ և տեխնոլոգիական մարտահրավերներ։ Պետերբուրգյան միջազգային տնտեսական համաժողովն այս տարի ունի ավելի քան 2000 օտարերկրյա մասնակիցներ։ Համաժողովն անցկացվում է 1997 թվականից։  
18:09 - 03 հունիսի, 2021
Նուր-Սուլթանում տեղի է ունեցել հայ-ղազախական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստը

Նուր-Սուլթանում տեղի է ունեցել հայ-ղազախական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստը

ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում մայիսի 26-ին կայացած տնտեսական համագործակցության հարցերով հայ-ղազախական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստին։ Նիստի համանախագահներն էին․ հայկական կողմից՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը, ղազախական կողմից՝ Ղազախստանի առևտրի և ինտեգրման նախարար Բախիտ Սուլթանովը։ Նիստի ընթացքում քննարկվել է հայ-ղազախական առևտրատնտեսական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ արդյունաբերության, բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, զբոսաշրջության, պտուղբանջարեղենային պահածոների արտադրության, գիտատեխնիկական և տրանսպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարներն ու դրանց իրականացման ուղիները։ Քննարկված հարցերի արդյունքում ընդունվել են որոշումներ և տրվել հանձնարարականներ, որոնք կնպաստեն երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության ամրապնդմանն ու խորացմանը։   Բախիտ Սուլթանովը նշել է, որ ղազախական ընկերությունները պատրաստակամություն են հայտնել մեծացնել արտահանման անվանակարգումը (նոմենկլատուրան) 230,9 մլն դոլարի չափով՝ տարբեր ոլորտների 50 անուն վերամշակվող ապրանքների մատակարարման համար․ նավթաքիմիա՝ 138,8 մլն դոլար, մետաղագործություն՝ 23,1 մլն․ դոլար, սննդամթերքի վերամշակում՝ 36,4 մլն․ դոլար և այլն։ Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանից Ղազախստան ուղիղ չվերթների վերաբացման, ինչպես նաև համատեղ ուժերով մեծածախ լոգիստիկ կենտրոնի հիմնման հնարավորություններին, ինչը կնպաստի երկու երկրների միջև առևտրաշրջանառության ակտիվացմանը։ Նիստի ավարտին ստորագրվել է հայ-ղազախական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստի արձանագրությունը, որում, ըստ ոլորտների, սահմանվել են հետագա համագործակցության ուղղությունները։
18:39 - 26 մայիսի, 2021
Վահան Քերոբյանն ու Իրանի քաղաքաշինության նախարարը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Վահան Քերոբյանն ու Իրանի քաղաքաշինության նախարարը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը մայիսի 24-ին ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Իրանի Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մոհամադ Էսլամիի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին, տեղեկացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։Ողջունելով հյուրերին՝ Վահան Քերոբյանը նշել է, որ Հայաստանի և Իրանի միջև տնտեսության ոլորտում ձևավորվել են ամուր գործընկերային հարաբերություններ, և հայկական կողմը հետաքրքրված է ընդլայնել Իրանի հետ փոխշահավետ համագործակցությունն ու առևտրատնտեսական հարաբերությունները, ինչպես նաև ձեռնարկել գործնական քայլեր՝ ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու ուղղությամբ։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Մոհամադ Էսլամին վերահաստատել է տնտեսական կապերի խորացմանը նպաստող նախաձեռնությունների իրականացման հարցում իրանական կողմի պատրաստակամությունը և համոզմունք հայտնել, որ երկու երկրների միջև առկա  փոխգործակցության մեծ ներուժը կարելի է իրացնել՝ ներգրավելով հայկական և իրանական ընկերությունների համատեղ ծրագրերի իրականացմանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ ներդրումների ներգրավման, իրանական կողմի մասնակցությամբ արդյունաբերական ավանի կառուցման, լոգիստիկ ենթակառուցվածքների բարելավման, բեռնափոխադրումների գործընթացում ընթացակարգերի պարզեցման և կանոնակարգման, ինչպես նաև Հայաստանի տարածքով իրանական տարանցիկ բեռնափոխադրումների վճարների դրույքաչափերի վերանայման հնարավորությունը։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Իրանի միջև նոր ուղիղ չվերթների գործարկմանը, ինչը կարող է լրացուցիչ խթան հանդիսանալ զբոսաշրջության ոլորտի ակտիվացման համար։ Ամփոփելով հանդիպման արդյունքները՝ Վահան Քերոբյանը գոհունակությամբ նշել է, որ երկուստեք առկա է պատրաստակամություն գործնական արդյունքներ արձանագրելու համար և հույս հայտնել, որ հանդիպման ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունները կնպաստեն, որպեսզի երկկողմ առևտուրն ու տարանցիկ բեռնափոխադրումները նոր թափ ստանան։ Այդ նպատակով ստորագրվեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարարության միջև փոխըմբռնման հուշագիր, որով մասնավորապես, նախատեսվում է ձևավորել համատեղ աշխատանքային խումբ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալի և Իրանի Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարի տեղակալի գլխավորությամբ։ Աշխատանքային խումբը կուսումնասիրի առևտրատնտեսական հարաբերությունները խոչընդոտող ընթացակարգերը և առաջարկություններ կներկայացնի դրանց վերացման վերաբերյալ։ Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանն ու ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մոհամադ Էսլամին։
12:13 - 25 մայիսի, 2021
Ցեմենտի և կլինկերի ներմուծման համար տուրքի նախատեսվող չափեր նվազեցվեցին. փոփոխություն նախագծում |armenpress.am|

Ցեմենտի և կլինկերի ներմուծման համար տուրքի նախատեսվող չափեր նվազեցվեցին. փոփոխություն նախագծում |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկման համար հավանություն տվեց կառավարության ներկայացրած օրենքի նախագծին, որով առաջարկվում է ցեմենտի և կլինկերի 1 տոննային ներմուծման համար սահմանել համապատասխանաբար 14 հազար դրամ և 2 հազար դրամ պետական տուրք:  «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: Ըստ էության, ցեմենտի և կլինկերի ներմուծումը լիցենզավորման ենթակա է դառնում: Առաջին ընթերցմամբ ընդունված նախագծով առաջարկվում էր 25 հազար դրամ տուրքի չափ սահմանել ցեմենտի և 9 հազար դրամ՝ կլինկերի համար: Սակայն պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում նախագծում փոփոխություն կարվի, և ցեմենտի տոննայի համար կսահմանվի 14 հազար դրամ պետական տուրք, իսկ կլինկերի համար՝ 2 հազար դրամ: ՀՀ էկոնոմիկայի նախարարն առաջարկեց փոփոխված տարբերակը դնել քննարկման և քվեարկության: Օրենքի նախագիծն ընդունվելուց հետո ուժի մեջ կմտնի հուլիսի 8-ից: Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը նկատեց՝ մտահոգություններ են հնչում, թե վերջին օրերին ցեմենտի դեֆիցիտ է առաջացել, հետաքրքրվեց պատճառներով:  Քերոբյանը պատասխանեց. «Խնդիրն առաջացել է Արարատի ցեմենտի գործարանում: Աղացներից մեկը փչացել էր, ինչի պատճառով գործարանը 2 օր չի աշխատել: Բայց հիմա խնդիրն ամբողջությամբ կարգավորված է»: 
13:10 - 21 մայիսի, 2021
Հայկ Չոբանյանն ու Վահան Քերոբյանը այցելել են Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամ

Հայկ Չոբանյանն ու Վահան Քերոբյանը այցելել են Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանն ու ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը այցելել են Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամ (FAST)։    Հիմնադրամի ղեկավար Արմեն Օրուջյանը նրանց է ներկայացրել հիմնադրամի մի շարք ծրագրեր՝ ուղղված Հայաստանի տնտեսության գիտելիքահեն զարգացմանը։    Կարևորելով նորարարական լուծումներով նման ծրագրերի իրականացումը՝ նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանն ընդգծել է պետության աջակցության անհրաժեշտությունը` այդ ծրագրերն արագ իրագործելու համար։ Նա ընդգծել է կրթության որակը բարձրացնելու, տեխնոլոգիական ոլորտում այլընտրանքային  կրթության միջոցով որակյալ կադրերի ապահովման անհրաժեշտությունը։    Պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել աշխատանքային խումբ՝ ձևավորելու համատեղ գործունեության առաջնահերթությունները։   
19:58 - 20 մայիսի, 2021
Վահան Քերոբյանն ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի նորանշանակ դեսպանին

Վահան Քերոբյանն ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի նորանշանակ դեսպանին

Մայիսի 18-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիմային։ Այս մասին տեղեկացնում է էկոնոմիկայի նախարարությունը: Ողջունելով դեսպանին՝ Վահան Քերոբյանը կարևորել է հայ-ճապոնական տնտեսական հարաբերությունների զարգացումը և երկու երկրների  ժողովուրդների միջև շփումների ու գործարար կապերի ակտիվացման անհրաժեշտությունը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ճապոնիայի միջև տնտեսական կապերի ամրապնդման  և համագործակցության հնարավոր ուղիները։  Դեսպան Ֆուկուշիմա Մասանորին նշել է, որ իր դիվանագիտական առաքելության կատարման ընթացքում նպատակ ունի հիմք դնել երկու երկրների միջև երկարաժամկետ տնտեսական համագործակցության, ակտիվացնել մշակութային և սպորտային կապերը և իրականացնել փոխանակման ծրագրեր՝ երիտասարդների համար։ Ըստ դեսպանի՝ երկու ժողովուրդների միջև վստահության ձևավորումը կարող է նպաստել նոր ներդրումային նախագծերի ձևավորմանն ու իրականացմանը։  Անդրադառնալով Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) և Ճապոնիայի արտաքին առևտրի կազմակերպության  (JETRO) շրջանակներում շարունակական համագործակցությանը՝ դեսպանը նշել է, որ JETRO-ի  ղեկավարությունը ուսումնասիրել է հայկական կողմի առաջարկությունը՝ տեղափոխել Հայաստանի հետ աշխատանքները համակարգող Ճապոնիայի արտաքին առևտրի կազմակերպության  մասնաճյուղը Ստամբուլից մեկ ուրիշ երկիր։ Արդյունքում՝ ավարտին են մոտենում ստամբուլյան մասնաճյուղի՝ մոսկովյան մասնաճյուղ գործառույթների տեղափոխման ուսումնասիրությունները։ Հաշվի առնելով Մոսկվայում ճապոնական գործարարների՝ տարիներ շարունակ ԱՊՀ երկրների հետ գործունեության ծավալման փորձը, սա կարող է խթան հանդիսանալ երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի ամրապնդման և Հայաստանում ներդրումների ներգրավման համար։ Հայաստանի տնտեսության զարգացման գործում կարևորելով նորագույն տեխնոլոգիաների ներդրումը և կիրառումը՝ Վահան Քերոբյանն առաջարկել է համագործակցել նախարարության «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ՝ տեխնոլոգիական տրանսֆերի և մասնագետների միջև փորձի փոխանակման ուղղություններով, մասնավորապես՝ գյուղատնտեսության մեջ առաջատար տեխնոլոգիաների կիրառմանն  ու գյուղատնտեսական արդյունաբերության զարգացմանն ուղղված գործընթացներում աջակցության տրամադրման ուղղությամբ։  Դեսպան Ֆուկուշիմա Մասանորին նշել է, որ Հայաստանը զարգանալու շատ հնարավորություններ ունի և հայտնել Ճապոնիայի կառավարության մտադրությունը՝ աջակցելու Հայաստանին մարդկային ռեսուրսների զարգացման, բիզնես միջավայրի բարելավման և ենթակառուցվածքների զարգացման շուրջ իրականացվող աշխատանքներում։ Հանդիպման ավարտին էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Քերոբյանը պատրաստակամություն է հայտնել իր իրավասությունների շրջանակում նպաստելու երկու երկրների միջև ամուր կապերի հաստատմանը և բազմակողմանի համագործակցության զարգացմանը։
18:14 - 18 մայիսի, 2021
Մշակել ենք նոր տնտեսական քաղաքականություն, որը շուտով կներկայացվի ավելի լայն քննարկման. Վահան Քերոբյան

Մշակել ենք նոր տնտեսական քաղաքականություն, որը շուտով կներկայացվի ավելի լայն քննարկման. Վահան Քերոբյան

Երեկ Դիլիջանում մեկնարկել է «Հայաստանը՝ որպես արդի արդյունաբերական և գիտահեն պետություն» խորագրով ֆորումը, որին մասնակցել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը: «Մենք մշակել ենք նոր տնտեսական քաղաքականություն, որը շուտով կներկայացվի արդեն ավելի լայն քննարկման։ Այդտեղ առանցքային դեր ունի գիտությունը՝ որպես մեր երկրի զարգացման, կարելի է ասել միակ ճանապարհ, որովհետև մեր փոքր բնակչություն ունեցող փոքր երկրում ուժեղ տնտեսություն ունենալու համար կա միայն մեկ ճանապարհ՝ ստեղծել ինչքան հնարավոր է բարձր ավելացված արժեք և այդ ավելացրած արժեքը պետք է ստեղծի յուրաքանչյուր մարդ։ Դրա միակ հնարավոր տարբերակը ինչքան հնարավոր է բարձր գիտելիքահեն կոմպոնենտ ունենալն է մեր երկրի տնտեսության մեջ:   Փոխում ենք պատկերացումները և մյուս տարի կարծում եմ արդեն պատրաստ կլինենք կրթության համակարգին ներկայացնել, թե տնտեսությանը ինչ աշխատակիցներ են պետք տարբեր ոլորտներից:   Գաղտնիք չէ, որ հիմա կրթությունն ու տնտեսությունն իրարից շատ անկախ են աշխատում, և մեր նպատակն է այնպես անել, որ այս երկու համակարգերը համահունչ լինեն և ծառայեն մեր առջև դրված մարտահրավերների հաղթահարմանը»,- ասել է Վահան Քերոբյանը:
13:35 - 16 մայիսի, 2021
Շիրակի մարզպետարանում քննարկվել է պետական աջակցությամբ իրականացվող բնակելի տների կառուցման աշխատանքների ընթացքը

Շիրակի մարզպետարանում քննարկվել է պետական աջակցությամբ իրականացվող բնակելի տների կառուցման աշխատանքների ընթացքը

Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն այսօր հյուրընկալել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանին, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանին` հայտնում են Շիրակի մարզպետարանից:   Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի, «Հայաստանի Ֆուլեր տնաշինական կենտրոն» բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ Աշոտ Եղիազարյանի, այլ պատասխանատուների մասնակցությամբ անցկացվել է խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել են մարզի գյուղական բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների համար պետական աջակցությամբ իրականացվող բնակելի տների կառուցման շինարարական աշխատանքների ընթացքին վերաբերող հարցեր։   Մարզի 8 գյուղական բնակավայրերում այժմ ընթացքի մեջ են 25 բնակելի տների կառուցման աշխատանքները, դրանցից 5-ի աշխատանքներն արդեն ավարտին են մոտենում, մնացածի աշխատանքները կավարտվեն մեկ-երկու ամսից։   Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը կարևորել է աշխատանքների ժամանակին ու որակով իրականացումը։   Խորհրդակցության ժամանակ քննարկվել են նաև մարզում, մասնավորապես, Գյումրի քաղաքում ժամանակավոր կացարաններում բնակվող ընտանիքների բնակարանային հիմնախնդիրների լուծմանը վերաբերող հարցեր։      
20:47 - 08 մայիսի, 2021
Վահան Քերոբյանը ներկայացրեց ցեմենտի և կլինկերի ներմուծումը կանոնակարգող նախագիծ |1lurer.am|

Վահան Քերոբյանը ներկայացրեց ցեմենտի և կլինկերի ներմուծումը կանոնակարգող նախագիծ |1lurer.am|

1lurer.am: ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը խորհրդարանում ներկայացրեց «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը: Օրենքը ցեմենտի և կլինկերի ներմուծումը կանոնակարգելու, լիցենզավորվող գործունեություն դարձնելու և որոշակի տուրքով հարկելու մասին է՝ նշեց Քերոբյանը: «Այս տարբերակն ուղղված է եղել ՀՀ տնտեսական պոտենցիալի պահպանմանը և Հայաստանում ցեմենտի երկու գործարանների աշխատելու հնարավորությանը: Այս առաջարկը չի ընդունվել ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում: Առաջինից երկրորդ ընթերցում մենք համաձայնել ենք ներկայացնել այն տարբերակը, որն իրենցն է և գործել է մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը՝ մեկ ճշգրտմամբ. մի փոքր կավելանա կլինկերի ներմուծման տուրքը»,- նշեց Քերոբյանը:
13:34 - 07 մայիսի, 2021
Նման տեմպով գնալու դեպքում կապահովենք երկնիշ տնտեսական աճ. Վահան Քերոբյան

Նման տեմպով գնալու դեպքում կապահովենք երկնիշ տնտեսական աճ. Վահան Քերոբյան

Մեր գնաճը նախորդ տարվա ապրիլի նկատմամբ 6.2 տոկոսով է ավելի, որը երկնիշ չէ, բայց միջակայքից ավելի բարձր է: Իհարկե, մենք շատ անհանգիստ ենք և աշխատում ենք այն ուղղությամբ, որ վերադարձնենք: Պետք  է վելացնեմ, որ այս տարի բարձր գնաճ է ողջ աշխարհում։ Այս մասին  ԱԺ-ում Կառավարություն հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը։ Վերջինս նշեց, որ իշխանություններն ակտիվ գործողություններով զսպում են գնաճը:  Նախարարի պաշտոնակատարի խոսքով գնաճի հիմնական պատասխանատուն Կենտրոնական բանկն է, և նախարարությունը համագործակցում է Կենտրոնական բանկի հետ՝ տնտեսական միջոցառումների միջոցով գնաճը զսպելու համար։   «Երեկ ԿԲ նախագահն էլ հայտարարեց, որ տնտեսական աճի վերաբերյալ նախնական կանխատեսումները հոռետեսական են եղել, բայց տնտեսությունն ավելի լավ է պահում, քան իրենց կանխատեսումները: Ես իսկապես կարող եմ խոստանալ, որ նման տեմպով գնալու դեպքում մեր երկնիշ տնտեսական աճը կապահովենք»,- ասաց նախարարը՝ անդրադառնալով տնտեսական աճին:
17:24 - 05 մայիսի, 2021
Վահան Քերոբյանը հանդիպել է կաթնամթերք արտադրող և վերամշակող ընկերությունների ներկայացուցիչների հետ

Վահան Քերոբյանը հանդիպել է կաթնամթերք արտադրող և վերամշակող ընկերությունների ներկայացուցիչների հետ

Ապրիլի 30-ին նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը հանդիպում-քննարկում էր կազմակերպել կաթնամթերք արտադրող և վերամշակող ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։   Հանդիպման նպատակն էր լսել ոլորտի ներկայացուցիչներին, գույքագրել ոլորտի խնդիրները և համատեղ գտնել դրանց լուծման հնարավորությունները։ Վահան Քերոբյանը նշել է, որ պատրաստ է արտադրողներին օժանդակություն ցուցաբերել ոլորտի խնդիրների լուծման հարցում: «Պետք է ստեղծենք այնպիսի միջավայր, որը կնպաստի ոլորտի զարգացմանը։ Հարկավոր է գտնել կաթնամթերքի վերամշակումը մոդեռնիզացնելու, նոր ծրագրեր իրականացնելու ճանապարհներ, իսկ պետությունը կաջակցի դրանց իրականացմանն ուղղված բոլոր նախաձեռնություններին»,- ասել է նախարարի պաշտոնակատարը։    Արտադրողները ներկայացրել են ոլորտի խնդիրները՝  խոսելով հարկային բարեփոխումների, մասնավորապես բարձր ԱԱՀ-ի մասին, որն ազդում է կազմակերպությունների մրցունակության վրա։ Թվարկված խնդիրների շարքում հանդիպման մասնակիցներն առանձնացրել են նաև ֆինանսների անհասանելիության և որակյալ կաթ մթերելու հարցը։ Քննարկում է ծավալվել բարձրացված հարցերի հնարավոր լուծումների շուրջ։   Անդրադառնալով հարկման խնդիրներին` Վահան Քերոբյանը նշել է, որ այժմ աշխատանքներ են իրականացվում ընդհանուր հարկային քաղաքականությունը փոխելու ուղղությամբ։ Մասնավորապես՝ առաջարկվում է բոլոր ոլորտներում շրջանառության հարկի վերացում և, ընդհանուր հարկման դաշտ անցնելու հետ մեկտեղ, հարկային ընդհանուր համակարգում ԱԱՀ տարբերակված հարկային դրույքների կիրառում։ Քննարկվել են նաև մթերումների, բանկերի կողմից վարկերի տրամադրման, արտահանումների կազմակերպման, իրացման շուկաների ընդլայնման, տեղական և միջազգային խոշոր ցանցերի հետ աշխատանքի, ապրանքների փաթեթավորման և ներդրումների ներգրավման հետ կապված հարցեր։  Հանդիպման մասնակիցները կարծիքներ են փոխանակել մատակարարումների դիմաց վճարման հստակ ժամկետներ սահմանելու և մատակարարների հետ համագործակցության ընթացակարգերի վերաբերյալ: Հանդիպման ավարտին արտադրողները նշել են, որ, թեև պատերազմի և համավարակի բացասական ազդեցությունն իրենց գործունեության վրա զգալի է եղել, և կան ոլորտին առնչվող շատ խնդիրներ, այդուհանդերձ, պետք է մտածել դրանց լուծման ուղղությամբ և շարունակել աշխատել՝ հաջողությունների հասնելու և երկրի տնտեսական զարգացմանը նպաստելու համար։
20:15 - 30 ապրիլի, 2021
Վահան Քերոբյանի համոզմամբ՝ գյուղատնտեսության ոլորտում սպասվում է կտրուկ աճ |armenpress.am|

Վահան Քերոբյանի համոզմամբ՝ գյուղատնտեսության ոլորտում սպասվում է կտրուկ աճ |armenpress.am|

armenpress.am: Գյուղատնտեսության ոլորտում այս տարի սպասվում է կտրուկ աճ: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը՝ ավելացնելով, որ ի տարբերություն այլ ոլորտների, գյուղոլորտում գրեթե անկում չի արձանագրել: «Ոլորտի աջակցության լուրջ ծրագրեր ենք իրականացնում, մշակվում են հազարավոր հեկտար հողեր, և մի քանի շաբաթվա ընթացքում էլ 1 000 հեկտար ինտենսիվ այգի կստեղծվի: Միևնույն ժամանակ, մենք ամեն ինչ անում ենք Ռուսաստան, մասնավորապես Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ և այլ խոշոր քաղաքներ ապրանքների անխափան արտահանման ապահովման համար»,- ասաց նախարարի պաշտոնակատարը: Վահան Քերոբյանի խոսքով՝ կառավարությունը մեծ ջանքեր է գործադրում գյուղական բնակավայրերում նոր աշխատատեղեր ստեղծելու ուղղությամբ, որպեսզի մարդիկ ընտրություն ունենան: «Օրինակ, շուտով զբոսաշրջության ոլորտում 160 աշխատատեղ կստեղծվի Արմավիրի Դաշտ գյուղում»,- նկատեց նա:
15:49 - 29 ապրիլի, 2021