armenpress.am: Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը վստահ է՝ հողեր զիջելու մասին խոսք չկա: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Քերոբյանը նշեց, որ այսօր է տեղեկացել հնարավոր նոր փաստաթղթի մանրամասներին։
«Չեմ կարող մանրամասնել դրա բովանդակությունը, բայց հողեր զիջելու մասին խոսք չկա»,- ասաց նա: Հարցին ի պատասխան, թե բանակցվո՞ւմ է Տավուշից 5 գյուղ Ադրբեջանին տալու մասին, Քերոբյանը պատասխանեց․ «Ոչ, այդպիսի բան չկա։ Այն տեղեկատվությունը, որը ես ունեմ, ինձ անձամբ՝ որպես հայրենասեր մարդու, բավարարում է այս պահին։ Եվ ես կարող եմ այսքանով կիսվել ձեզ հետ։ Ինձ թվում է՝ փաստաթուղթը շուտով կհանրայնացվի, այդտեղ մեծ խնդիր չկա»։
comment.count (0)