Նման տեմպով գնալու դեպքում կապահովենք երկնիշ տնտեսական աճ. Վահան Քերոբյան
17:24 - 05 մայիսի, 2021

Նման տեմպով գնալու դեպքում կապահովենք երկնիշ տնտեսական աճ. Վահան Քերոբյան

Մեր գնաճը նախորդ տարվա ապրիլի նկատմամբ 6.2 տոկոսով է ավելի, որը երկնիշ չէ, բայց միջակայքից ավելի բարձր է: Իհարկե, մենք շատ անհանգիստ ենք և աշխատում ենք այն ուղղությամբ, որ վերադարձնենք: Պետք  է վելացնեմ, որ այս տարի բարձր գնաճ է ողջ աշխարհում։ Այս մասին  ԱԺ-ում Կառավարություն հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը։ Վերջինս նշեց, որ իշխանություններն ակտիվ գործողություններով զսպում են գնաճը: 

Նախարարի պաշտոնակատարի խոսքով գնաճի հիմնական պատասխանատուն Կենտրոնական բանկն է, և նախարարությունը համագործակցում է Կենտրոնական բանկի հետ՝ տնտեսական միջոցառումների միջոցով գնաճը զսպելու համար։ 

 «Երեկ ԿԲ նախագահն էլ հայտարարեց, որ տնտեսական աճի վերաբերյալ նախնական կանխատեսումները հոռետեսական են եղել, բայց տնտեսությունն ավելի լավ է պահում, քան իրենց կանխատեսումները: Ես իսկապես կարող եմ խոստանալ, որ նման տեմպով գնալու դեպքում մեր երկնիշ տնտեսական աճը կապահովենք»,- ասաց նախարարը՝ անդրադառնալով տնտեսական աճին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել