ԱՄՆ

Ամերիկայի Միացյալ Նահանգները դաշնային սահմանադրական հանրապետություն է Հյուսիսային Ամերիկայում, որը բաղկացած է որոշակի ինքնավարություն ունեցող 50 նահանգներից և դաշնային նշանակության Կոլումբիա մարզից։ Ամերիկայի Միացյալ Նահանգները հյուսիսում սահմանակցում է Կանադային, հարավում՝ Մեքսիկային, ծովային սահման ունի Ռուսաստանի հետ։

Մայրաքաղաքը՝ Վաշինգտոն, տարածքը 9,826,675 կմ² է։ 2019 թվականին դրությամբ բնակչությունը կազմում է 328 239 523 մարդ։ Գործող նախագահը Ջոզեֆ Բայդենն է։

Ամերիկայի Միացյալ Նահանգները ներկայումս անդամակցում է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին, Հյուսիսատլանտյան դաշինքին, Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությանը և այլ միջազգային կազմակերպությունների։

ԱՄՆ-ի շախմատի ֆեդերացիայի նախագահը արձագանքել է Լևոն Արոնյանի հայտարարությանը |armsport.am|

ԱՄՆ-ի շախմատի ֆեդերացիայի նախագահը արձագանքել է Լևոն Արոնյանի հայտարարությանը |armsport.am|

armsport.am: Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը երեկ հայտարարեց Հայաստանից հեռանալու ու ԱՄՆ տեղափոխվելու մասին։ Արոնյանը այսուհետ հանդես է գալու Միացյալ Նահանգների դրոշի ներքո։ 38-այմա շախմատիստի հայտարությանն արձագանքել է ԱՄՆ-ի շախմատի ֆեդերացիայի նախագահ Մայք Հոֆփեյրը։ Ֆեդերացիայի նախագահի խոսքով՝ քանի դեռ Արոնյանը բնակություն չի հաստատել Միացյալ Նահանգներում՝ երկիրը չունի իրավասություն ՖԻԴԵ-ում նրա կարգավիճակի վերաբերյալ․ «Միացյալ Նահանգների շախմատի ֆեդերացիան ողջունում է սուպերգրոսմայստեր Լևոն Արոնյանի ԱՄՆ տեղափոխվելու մտադրության լուրը։ Քանի դեռ նա չի ապրում Միացյալ Նահանգներում, ԱՄՆ-ի շախմատի ֆեդերացիան չունի իրավասություն ՖԻԴԵ-ում իր կարգավիճակի հետ։ Ինչպես տրանսֆերային այլ հարցերում, ԱՄՆ-ի շախմատի ֆեդերացիան իրեն չի կարող թույլ տալ հրավիրել որևէ խաղացողի, կամ վճարել նրա տրանսֆերի համար։ Մեր դերը խաղացողի վարչական փաստաթղթերի մշակումն է՝ ՖԻԴԵ-ի պահանջներին համապատասխան»,-ասված է հայտարարության մեջ։
15:22 - 27 փետրվարի, 2021
Տեղի է ունեցել ԱՄՆ նախագահի և Սաուդյան Արաբիայի թագավորի հեռախոսազրույցը |1lurer.am|

Տեղի է ունեցել ԱՄՆ նախագահի և Սաուդյան Արաբիայի թագավորի հեռախոսազրույցը |1lurer.am|

1lurer.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բին Աբդել Ազիզ Ալ-Սաուդի հետ՝ կարևորելով կայունությունն ու թափանցիկությունը երկկողմ հարաբերություններում՝ ներկայացնում է Reuters-ը:   Զրուցակիցները քննարկել են «տարածաշրջանային անվտանգության խնդիրներ, ներառյալ ՄԱԿ-ի և ԱՄՆ-ի կողմից Եմենում պատերազմը դադարեցնելու նոր ջանքերը»: Բայդենը վերահաստատել է Սաուդյան Արաբիային «Իրանի հետ կապված խմբավորումների հարձակումներից» պաշտպանելու իր մտադրությունը: Երկու երկրների ղեկավարների հեռախոսազրույցը մամուլի ուշադրության կենտրոնում է հայտնվել, քանի որ տեղի է ունեցել սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության վերաբերյալ ԱՄՆ հետախուզության զեկույցի հրապարակումից առաջ: Ըստ աղբյուրների՝ սպանությունը կատարվել է Սաուդյան Արաբիայի փաստացի ղեկավար, 35-ամյա թագաժառանգ Մուհամեդ բեն Սալմանի գիտությամբ: Էր Ռիադը հերքում է նման պնդումները:
13:28 - 26 փետրվարի, 2021
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հեռախոսազրույց է ունեցել սենատոր Բոբ Մենենդեսի հետ

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հեռախոսազրույց է ունեցել սենատոր Բոբ Մենենդեսի հետ

Փետրվարի 25-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը հեռախոսազրույց է ունեցել սենատոր Բոբ Մենենդեսի հետ: Դեսպանը շնորհավորել է սենատոր Մենենդեսին՝ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։  Զրույցի ընթացքում դեսպան Ներսեսյանը ներկայացրել է Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամը և կարևորել դրանց հաղթահարմանն նպատակով միջազգային հանրության, այդ թվում՝ ԱՄՆ ներգրավվածությունը:  Դեսպան Ներսեսյանը սենատորի ուշադրությանը հրավիրել է հայ ռազմագերիների և պատանդի կարգավիճակում գտնվող քաղաքացիական անձանց խնդիրը և երկուստեք ընդգծել նրանց անհապաղ հայրենադարձման ուղղությամբ անրաժեշտ միջոցներ ձեռնարկելու կարևորությունը։  Սենատորի խնդրանքով Վարուժան Ներսեսյանը ներկայացրել է Հայաստանում ընթացող ներքաղաքական զարգացումների հետ կապված իրավիճակը։     
10:08 - 26 փետրվարի, 2021
Կոչ ենք անում իրավիճակը կարգավորել խաղաղ եղանակով․ ԱՄՆ պետդեպի անդրադարձը Հայաստանում տիրող իրավիճակին

 |armenpress.am|

Կոչ ենք անում իրավիճակը կարգավորել խաղաղ եղանակով․ ԱՄՆ պետդեպի անդրադարձը Հայաստանում տիրող իրավիճակին |armenpress.am|

armenpress.am: Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարության մամուլի խոսնակ Նեդ Փրայսն անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական զարգացումներին՝ բոլոր կողմերին կոչ անելով ցուցաբերել զսպվածություն և զերծ մնալ բռնության հանգեցնող քայլերից։ Լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում Նեդ Փրայսն ասել է, որ տեղյակ են Հայաստանի վերջին զարգացումներից և հետևում են իրավիճակին շատ մոտիկից։ «Կոչ ենք անում բոլոր կողմերին զերծ մնալ որևէ բռնի գործողությունից։ Մենք բոլոր կողմերին հիշեցնում ենք ժողովրդավարական սկզբունքների մասին, որ զինված ուժերը չպետք է ներգրավված լինեն ներքաղաքական գործընթացների մեջ։ Շարունակում ենք սատարել Հայաստանի ժողովրդավարությանը և ինքնիշխանությանը։ Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին իրավիճակը կարգավորել խաղաղ եղանակով՝ հարգելով օրենքի գերակայությունը։ Մենք կշարունակենք հետևել իրավիճակին շատ մոտիկից»,- ասել է նա։
01:01 - 26 փետրվարի, 2021
ՄԶԳ և ՀԱՀ հիմնադրամի միջոցով առողջապահության նախարարությանը տրամադրվել է թթվածնի 50 խտացուցիչ և 4 շարժական ռենտգեն սարք

ՄԶԳ և ՀԱՀ հիմնադրամի միջոցով առողջապահության նախարարությանը տրամադրվել է թթվածնի 50 խտացուցիչ և 4 շարժական ռենտգեն սարք

ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը և Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին այցելել են «Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոն»` ընդունելու ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) և Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) հիմնադրամի միջոցով Առողջապահության նախարարությանը տրամադրված աջակցությունը` թթվածնի 50 խտացուցիչ և չորս շարժական ռենտգեն սարք: Նախարարությունը նշում է, որ COVID-19-ի տարածումը կանխելու և հիվանդության դեմ առավել արդյունավետ պայքարելու նպատակով հիշյալ սարքերը տրամադրվելու են առողջապահական հաստատություններին: Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ համավարակի դեմ պայքարում ԱՄՆ ՄԶԳ-ն Հայաստանին տրամադրել է մեծաքանակ հումանիտար օգնություն` բժշկական սարքեր, ախտորոշման թեստեր, թթվածնի խտացուցիչներ, քթային խողովակներ և ռեագենտներ: Հերթական այս աջակցությունը վառ ապացույցն է Հայաստանի և ԱՄՆ ՄԶԳ-ի երկարատև և սերտ համագործակցության:
21:45 - 24 փետրվարի, 2021
ԱՄՆ ցանկանում է վերսկսել աշխատանքը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի կազմում |azatutyun.am|

ԱՄՆ ցանկանում է վերսկսել աշխատանքը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի կազմում |azatutyun.am|

azatutyun.am: Միացյալ Նահանգները ցանկանում է վերսկսել աշխատանքը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի կազմում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ կառույցի անդամներին ուղղված տեսաուղերձում։ Բլինքենի խոսքով՝ ԱՄՆ իր թեկնածությունը կառաջադրի ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի նոր անդամների՝ աշնանը կայանալիք ընտրությունների ժամանակ։ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ՄԱԿ-ի կազմում գործող այս կառույցի հետ կապերը խզել էր 2018-ի հունիսին։ Բայդենի վարչակազմի առաջին որոշումներից մեկը Մարդու իրավունքների խորհրդում ԱՄՆ որպես դիտորդի կարգավիճակի վերականգնում էր։ Ընտրության դեպքում, ըստ պետքարտուղար Բլինքենի, Վաշինգտոնը կփորձի որոշ փոփոխություններ մտցնել կառույցի գործունեությունում։ «Ամեն դեպքում կառույցները կատարյալ չեն։ Քանի որ Միացյալ Նահանգները վերսկսում է իր աշխատանքը ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդում, մենք կոչ ենք անում այս կառույցին վերանայել իր գործունեության որոշ կողմեր՝ մասնավորաբար այն անհամարժեք ուշադրությունը, որին արժանանում է Իսրայելը», - հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարը։
14:20 - 24 փետրվարի, 2021
ԱՄՆ-ն և Կանադան Արկտիկայի վերաբերյալ ընդլայնված երկխոսություն կսկսեն |tert.am|

ԱՄՆ-ն և Կանադան Արկտիկայի վերաբերյալ ընդլայնված երկխոսություն կսկսեն |tert.am|

tert.am: Միացյալ Նահանգները և Կանադան պայմանավորվել են Հյուսիսային Ամերիկայի օդատիեզերական պաշտպանության միացյալ հրամանատարության արդիականացման, ինչպես նաև Արկտիկայի շուրջ ընդլայնված երկխոսության մեկնարկի մասին: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ ամփոփելով Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ վիրտուալ ձևաչափով հանդիպման արդյունքները, փոխանցում է ՏԱՍՍ-ը։«Մենք Արկտիկայի վերաբերյալ ընդլայնված երկխոսություն կսկսենք, որը կներառի մայրցամաքային անվտանգության, տնտեսական և սոցիալական զարգացման հետ կապված հարցեր»,- ասել է ԱՄՆ նախագահը:Սպիտակ տան ղեկավարը նաև հայտնել է, որ համաձայնություն է ձեռք բերվել «հանցավորության դեմ պայքարի անդրսահմանային ֆորումի վերականգնման», հասարակական անվտանգության մոտեցման արդիականացման, ռասիզմի և խտրականության դեմ պայքարի համատեղ աշխատանքի վերաբերյալ:
10:49 - 24 փետրվարի, 2021
ԱՄՆ կոնգրեսական Ջեքի Սփիերն ընդգծել է Մինսկի խմբի աշխատանքներին Բայդենի վարչակազմի վերաներգրավվելու կարևորությունը |tert.am|

ԱՄՆ կոնգրեսական Ջեքի Սփիերն ընդգծել է Մինսկի խմբի աշխատանքներին Բայդենի վարչակազմի վերաներգրավվելու կարևորությունը |tert.am|

tert.am: ԱՄՆ կոնգրեսական Ջեքի Սփիերն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքներին Բայդենի վարչակազմի վերաներգրավվելու կարևորությունը՝ ապահովելու համար «կայուն խաղաղություն, ինչը կօգնի Արցախի բնակչությանն իր համայնքները վերակառուցելու գործում, կպաշտպանի ինքնորոշման իրավունքը և կկանխի հետագա բռնությունը»: Կոնգրեսականի հայտարարությունը ներկայացնում է Ամերիկայի «Հայ դատի» հանձնախումբը:«Հպարտ եմ միանալու հայկական հարցերով հանձնաժողովի համանախագահներին և ավելի քան 100 գործընկերներիս, որոնք Բայդենի վարչակազմին կոչ են արել առաջնահերթությունների շարքում դիտարկել Հայաստանին հատկացվելիք տնտեսական աջակցության և հայ ռազմագերիների ազատ արձակման հարցերը: Ինձ ոգեշնչել են նախագահ Բայդենի և պետքարտուղար Բլինքենի նախկին հայտարարությունները՝ հաջակցություն Արցախում կայուն խաղաղության հաստատման:ԱՄՆ-ն պետք է արագ գործի և կրկին ներգրավվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքում, որն ուղղված է երկարատև խաղաղության հաստատմանը, ինչն, իր հերթին, կօգնի Արցախի բնակչությանը վերակառուցել իրենց համայնքները, կպաշտպանի նրանց ինքնորոշման իրավունքը և կկանխի հետագա բռնությունը»,- ասել է Սփիերը:
10:19 - 24 փետրվարի, 2021
Հունաստանն ու ԱՄՆ-ն Կրետեի հյուսիսում զորավարժություններ են անցկացնում |tert.am|

Հունաստանն ու ԱՄՆ-ն Կրետեի հյուսիսում զորավարժություններ են անցկացնում |tert.am|

tert.am: Հունաստանն ու Միացյալ Նահանգները Կրետեի հյուսիսում համատեղ զորավարժություններ են անցկացնում, հայտնում է Greek City Times-ը։«Այս համատեղ զորավարժությունը գործնականում ցույց է տալիս պաշտպանության և անվտանգության ապահովման գործում Արևելյան միջերկրածովյան տարածաշրջանում երկու երկրների զինված ուժերի կարևոր դերը, միևնույն ժամանակ կարևորում է երկու երկրների միջև ամրապնդվող կապերը»,- ասվում է Ազգային պաշտպանության նախարարության տարածած հայտարարության մեջ:Ամերիկյան զինուժի հրամանատար Թոմաս Ռալսթոնն ասել է․ «Այս հնարավորության հիմքում ընկած է ՆԱՏՕ-ի մեր դաշնակից Հունաստանի հետ տասնամյակների համագործակցությունը, որպեսզի մենք կարողանանք վստահելի ուժ լինել, որը կարող է զսպել և պաշտպանել մեր շահերն անվտանգության ավելի բարդ միջավայրում»:
15:28 - 23 փետրվարի, 2021
Վրաստանը ժողովրդավարությունից հետ քայլ արեց՝ ձերբակալելով Սահակաշվիլիի կուսակցության առաջնորդին. ԱՄՆ |armenpress.am|

Վրաստանը ժողովրդավարությունից հետ քայլ արեց՝ ձերբակալելով Սահակաշվիլիի կուսակցության առաջնորդին. ԱՄՆ |armenpress.am|

armenpress.am: Վրաստանը հետ քայլ արեց այն պետությունների ժողովրդավարական ուղուց, որոնք մտնում են եվրատլանտյան ընտանիքի մեջ՝ ձերբակալելով պատգամավոր Նիկա Մելիային՝ «Միասնական ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության առաջնորդին, կուսակցություն, որի հիմնադիրը նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին Է: Այդ  մասին ասված Է Թբիլիսիում ԱՄՆ-ի դեսպանության՝ փետրվարի 23-ին տարածված հայտարարության մեջ: «ԱՄՆ-ի դեսպանությունը չափազանց անհանգստացած Է առավոտյան գլխավոր ընդդիմադիր կուսակցության առաջնորդին գրասենյակում ձերբակալելու՝ կառավարության որոշումից: Մենք ցավում ենք, որ զսպվածության եւ երկխոսության՝ ԱՄՆ-ի եւ մյուս միջազգային գործըկերների կոչերն անտեսվեցին: Մենք անհանգստացած ենք այն հռետորաբանությունից, որն օգտագործում են իշխանությունները, որոնք երկպառակություն են առաջացնում: (…) Վրաստանը հետ քայլ արեց այն պետությունների ուժեղ ժողովրդավարական ուղուց, որոնք մտնում են եվրատլանտյան ընտանիքի մեջ»,- ասված Է հայտարարության մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
13:16 - 23 փետրվարի, 2021