factor.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները երբեք Ղրիմը ռուսական չի ճանաչի, Վաշինգտոնը կշարունակի «Ուկրաինայում ագրեսիայի համար» Ռուսաստանին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Այս մռայլ տարելիցին մենք կրկնում ենք մի պարզ ճշմարտություն՝ Ղրիմը Ուկրաինա է։ ԱՄՆ-ն չի ճանաչում և երբեք չի ճանաչի Ռուսաստանի կողմից թերակղզու բռնակցումը, և մենք Ուկրաինայի հետ միասին կդիմակայենք Ռուսաստանի ագրեսիվ գործողություններին։ Մենք կշարունակենք աշխատել Ռուսաստանին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ՝ Ուկրաինայում նրա չարաշահումների և ագրեսիայի համար»,- ասված է Սպիտակ տան կայքում զետեղված հայտարարության մեջ:
comment.count (0)