ԱՄՆ-ն չի կարող մասնակցել իրանական միջուկային ծրագրի հարցով բանակցություններին, քանի դեռ չի վերացրել պատժամիջոցները. Իրանի ԱԳՆ |tert.am|
14:49 - 22 փետրվարի, 2021

ԱՄՆ-ն չի կարող մասնակցել իրանական միջուկային ծրագրի հարցով բանակցություններին, քանի դեռ չի վերացրել պատժամիջոցները. Իրանի ԱԳՆ |tert.am|

tert.am: ԱՄՆ-ն իրավունք չունի ներկա լինել իրանական միջուկային ծրագրի մասնակիցների բանակցություններին, քանի դեռ չի չեղարկել Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին երկուշաբթի կայացած ասուլիսում հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Ղաթիբզադեն:

«Ներկա պահին ԱՄՆ-ն միջուկային գործարքի մասնակից չի հանդիսանում, որպեսզի մասնակցի Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի  հարցով նիստերին»,- ասել է դիվանագետը՝ հավելելով, որ քանի դեռ ԱՄՆ-ն չի վերացրել պատժամիջոցները, չի կարող ներկա գտնվել միջուկային գործարքի հարցով բանակցություններին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել