Վլադիմիր Զելենսկի

Վլադիմիր Ալեքսանդրովիչ Զելենսկին Ուկրաինայի նախագահ, քաղաքական գործիչ, շոումեն, արտիստ, կատակերգու, «Թաղամաս-95» ստուդիայի գեղարվեստական ղեկավար և մշտական առաջնորդ, պրոդյուսեր և սցենարիստ:

Ծնվել է 1978 թվականի հունվարի 25-ին Կրիվոյ Ռոգ քաղաքում:

1998-2003 թվականներին «95-րդ թաղամասը» ելույթ է ունեցել ՈւՀԱ-ի բարձրագույն լիգայում։  Եղել է Ուկրաինայի Հանրապետության կառավարության անդամ և «Ինտեր» հեռուստաալիքի գլխավոր պրոդյուսեր 

2019 թվականի հունվարի 21-ին «Ժողովրդի ծառա» կուսակցությունն առաջարկել է Վլադիմիր Զելենսկու թեկնածությունը որպես նախագահ։ Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկու փուլերի հաղթել է։

 

Ֆրանսիան խոստացել է օգնել Զելենսկուն նրա անվտանգության սպառնալիքի դեպքում |armenpress.am|

Ֆրանսիան խոստացել է օգնել Զելենսկուն նրա անվտանգության սպառնալիքի դեպքում |armenpress.am|

armenpress.am: Ֆրանսիան կկարողանա օգնություն ցուցաբերել Վլադիմիր Զելենսկուն նրա անվտանգության սպառնալիքի դեպքում: Այդ մասին հայտարարել է երկրի ԱԳՆ-ի ղեկավար Ժան Իվ լե Դրիանը: «Զելենսկու անվտանգությունը… տեղի ունեցողի կենտրոնական էլեմենտն է, եւ մենք ի վիճակի ենք նրան օգնել անրաժեշտության դեպքում»,-ասել է լե Դրիանը՝ հանդես գալով France Inter ռադիոկայանի եթերում: «Մենք կձեռնարկենք միջոցներ, որոնք հարկավոր կլինի ձեռնարկել»,-ասել է նախարարը ի պատասխան այն հարցին, թե ենթադրում է արդյոք այդ օգնությունը Զելենսկու դուրսբերումն Ուկրաինայից: Ինչպես արդեն հաղորդվել է, փետրվարի 24-ի առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ որոշում է ընդունել Ուկրաինայի տարածքում երկրի ապառազմականացման նպատակով հատուկ ռազմական գործողություն անցկացնելու մասին: Ռուսաստանցիներին հղած հեռուստաուղերձում նա հայտարարել է, որ հանգամանքները «մեզանից պահանջում են վճռական եւ անհապաղ գործողություններ. Դոնբասի ժողովրդական հանրապետությունները Ռուսաստանին են դիմել օգնության խնդրանքով»: Ռուսաստանի ղեկավարի խոսքով՝ արյունահեղության ողջ պատասխանատվությունը դրվելու է Ուկրաինայում կառավարող ռեժիմի խղճի վրա: Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել՝ չկատարել Ուկրաինայի իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքը եւ տուն գնալ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
16:38 - 25 փետրվարի, 2022
Զելենսկին ստում է, երբ ասում է, որ պատրաստ է քննարկելու չեզոք կարգավիճակը․ Սերգեյ Լավրով

Զելենսկին ստում է, երբ ասում է, որ պատրաստ է քննարկելու չեզոք կարգավիճակը․ Սերգեյ Լավրով

Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության և Լուգանսկի Ժողովրդական Հանարապետության ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը հանես է գալիս մամուլի ասուլիսով։ Ասուլիսի ընթացքում Լավրովն անդրադարձավ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու այն հայտարարությանը, որ Կիևը պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցել Ուկրաինայի չեզոք կարգավիճակի շուրջ։ «Նախագահ Զելենսկին ստել է։ Նա հիշեցրել է բանակցությունները առնվազն երկու անգամ։ Առաջինը, երբ նա կտրականապես հրաժարվեց իրականացնել Մինսկի համաձայնությունները և ամբողջ ընթացքում կոչ էր անում իր արևմտյան հովանավորներին գումարել Նորմանդական ֆորմատը՝ չերաշխավորելով, որ այդ հանդիպումներն իրական արդյունքներ կտան։ Երկրորդ օրինակը, երբ նախագահ Զելենսկին բանակցությունների կոչ արեց, վերաբերում է նրա կոչին, որ նրա հետ բանակցություններ վարեն ՆԱՏՕ մուտք գործելու համար, նրան անվտանգության երաշխիքներ տան»,- նշեց ՌԴ արտգործնախարարը։  Նրա խոսքով՝ Ռուսաստանն առաջարկել է քննարկել անվտանգության երաշխիքները դեռ անցած տարվա դեկտեմբերին, և այդ մասին Զելենսկին հրաշալի գիտեր․ «Միակ պայմանը ԵԱՀԿ շրջանակներում բաձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացնումն էր, որպեսզի ոչ մեկը փորձ չաներ իր անվտանգությունն ամրապնդելու ուրիշների անվտանգության հաշվին։ Նա (Զելենսկին- խմբ․) չէր ցանկանում այդ պարտավորությունը կատարել, ինչպես իր արևմտյան հովանավորները չէին ցանկանում կատարել իրենց պարտավորությունները։ Նա ստում է, երբ ասում է, որ պատրաստ է քննարկելու չեզոք կարգավիճակը»։   
14:54 - 25 փետրվարի, 2022
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը Զելենսկիին խոստացել է, որ Լոնդոնը մոտակա օրերին օգնություն կտրամադրի Կիեւին

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը Զելենսկիին խոստացել է, որ Լոնդոնը մոտակա օրերին օգնություն կտրամադրի Կիեւին

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին խոստացել է, որ Լոնդոնը կշարունակի աջակցել Կիեւին եւ մոտակա օրերին օգնություն կտրամադրի, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Վարչապետը մտադիր է առաջիկա օրերին աջակցություն ցուցաբերել Ուկրաինային այն ֆոնին, որ ուկրաինացիները եւ աշխարհը շարունակում են ցույց տալ, որ Պուտինը չի կարող անպատիժ գործել»,- ասված է Զելենսկու հետ հեռախոսազրույցից հետո Ջոնսոնի գրասենյակի հրապարակած հաղորդագրության մեջ։ Չի նշվում, սակայն, թե ինչ օգնության մասին է խոսքը։ Հաղորդագրության մեջ ասված է նաեւ, որ Զելենսկին Ջոնսոնին տեղեկացրել է Ուկրաինայում ռազմական գործողությունների ընթացքի մասին, այդ թվում՝ «ուկրաինական քաղաքների վրա հրթիռային ու հրետանային հարվածների, Կիեւում վաղ առավոտյան կատարված սարսափելի դեպքերի մասին»։
13:32 - 25 փետրվարի, 2022
Կիևը պատրաստ է ՌԴ-ի հետ բանակցել Ուկրաինայի չեզոք կարգավիճակի շուրջ. ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը բացասական պատասխան է ստացել. Զելենսկի |tert.am|

Կիևը պատրաստ է ՌԴ-ի հետ բանակցել Ուկրաինայի չեզոք կարգավիճակի շուրջ. ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը բացասական պատասխան է ստացել. Զելենսկի |tert.am|

tert.am: Ուկրաինան մենակ է մնացել իրեն պաշտպանելու հարցում. այս մասին երեկ գիշերը հեռարձակված ուղերձում հայտարարել է նախագահ Վլադիմիր Զելենսկին ժողովրդին ուղղված իր հերթական ուղերձի ժամանակ, գրում է Life.ru-ն։ «Ո՞վ է պատրաստ կռվել մեզ հետ։ Անկեղծ ասած, ես այդպիսիններին չեմ տեսնում։ Ո՞վ է պատրաստ Ուկրաինային ՆԱՏՕ-ին անդամակցելու երաշխիքներ տալ։ Անկեղծ ասած, բոլորը վախենում են», - խոստովանել է Զելենսկին։Միաժամանակ նա ընդգծել է, որ շարունակում է մնալ Կիևում՝ հավելելով, որ մեկ օրում տասնյակ միջազգային բանակցություններ է անցկացրել։Զելենսկին նաև հավելել է, որ պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցել Ուկրաինայի չեզոք կարգավիճակի շուրջ։ Նա դա բացատրել է նրանով, որ հյուսիսատլանտյան դաշինքին Ուկրաինայի անդամակցության մասին ՆԱՏՕ-ի երկրների 27 ղեկավարներին ուղղված իր ուղիղ հարցը բացասական պատասխան է ստացել։«Բոլորը վախենում են, չեն պատասխանում, բայց մենք չենք վախենում, մենք չենք վախենում խոսել Ռուսաստանի հետ, մենք չենք վախենում խոսել ամեն ինչի մասին՝ մեր պետության անվտանգության երաշխիքների մասին, մենք չենք վախենում խոսել չեզոք կարգավիճակի մասին:Մենք հիմա ՆԱՏՕ-ում չենք, բայց ի՞նչ երաշխիքներ կունենանք։ Եվ ամենակարևորը՝ կոնկրետ ո՞ր երկրները մեզ դրանք կտան»,- ասել է Զելենսկին։
11:22 - 25 փետրվարի, 2022
Զելենսկին՝ ՌԴ-ի հետ բանակցությունների հնարավորության մասին |1lurer.am|

Զելենսկին՝ ՌԴ-ի հետ բանակցությունների հնարավորության մասին |1lurer.am|

1lurer.am: Telegram ալիքում հրապարակված ուղերձում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ասել է, որ չի վախենում Ռուսաստանի հետ խոսել Ուկրաինայի չեզոք կարգավիճակի մասին։ «Մենք չենք վախենում խոսել Ռուսաստանի հետ: Մենք չենք վախենում խոսել ամեն ինչի մասին՝ մեր երկրի անվտանգության երաշխիքների մասին: Մենք չենք վախենում խոսել չեզոք կարգավիճակի մասին. չէ՞ որ մենք ՆԱՏՕ-ում չենք: Այդ դեպքում ինչպիսի՞ երաշխիքներ կունենանք, և ամենակարևորը՝ ո՞ր երկրներն են դրանք մեզ տրամադրելու»,- ասել է Ուկրաինայի նախագահը։ Զելենսկին ասել է, որ մեկ օրում 137 ուկրաինացի է զոհվել, 316-ը՝ վիրավորվել։ «Ուկրաինան մնացել է մենակ, Ռուսաստանին չհամոզեցին նոր պատժամիջոցներով»,- ասել է Զելենսկին։   Նրա խոսքով՝ աշխարհը շարունակում է հեռվից հետևել, թե ինչ է կատարվում։ Ուկրաինայի նախագահն ասել է, որ վաղ թե ուշ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև երկխոսություն կսկսվի ռազմական գործողությունների դադարեցման շուրջ։
10:27 - 25 փետրվարի, 2022
Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի և Զելենսկու հետ |1lurer.am|

Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի և Զելենսկու հետ |1lurer.am|

1lurer.am: Անկարան չի ճանաչում «Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը հակասող քայլերը»։ Այդ մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ նշել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Նա կոչ է արել խնդիրը լուծել դիվանագիտական ճանապարհով՝ ընդգծելով, որ «Թուրքիան ՆԱՏՕ-ի ներսում էլ կառուցողական դիրքորոշում է որդեգրել»: Էրդողանը հիշեցրել է, որ թուրքական կողմն ամենակարճ ժամանակահատվածում սպասում է Պուտինի այցին: Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել նաև Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ և կոչ արել կարգավորել իրավիճակը՝ Մինսկի պայմանավորվածությունների հիման վրա։ «Թուրքիան աջակցում է Ուկրաինայի՝ իր տարածքային ամբողջականությունը պաշտպանելուն ուղղված գործողություններին»,- շեշտել է Էրդողանը։
18:01 - 24 փետրվարի, 2022
Ուկրաինական կողմը լուրջ կորուստներ ունի․ Զելենսկի |azatutyun.am|

Ուկրաինական կողմը լուրջ կորուստներ ունի․ Զելենսկի |azatutyun.am|

azatutyun.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր ժողովրդին հղած տեսաուղերձով հայտնել է, որ Ուկրաինան խզում է դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Զելենսկին ասել է, որ ուկրաինական կողմը լուրջ կորուստներ ունի, և դոնորներին կոչ է արել արյուն հանձնել։ Ռուսաստանի ներխուժման առաջին ժամերի մասին տեղեկությունները հակասական են, մասնավորապես հաղորդվել է, որ 40 ուկրաինացի է զոհվել, ևս 10-ը վիրավորվել են։ Ուկրաինայի նախագահը հեռախոսազրույցներ է ունեցել ԱՄՆ-ի նախագահի, Գերմանիայի կանցլերի, Բրիտանիայի վարչապետի, Եվրոպական խորհրդի նախագահի հետ։ «Կոչ եմ անում անհապաղ կանգնեցնել Պուտինին, հակապուտինյան կոալիցիա կազմել և պատժամիջոցներ սահմանել։ Ուկրաինային պաշտպանական և ֆինանսական աջակցություն տրամադրել։ Փակել օդային տարածքը։ Աշխարհը պետք է ստիպի Ռուսաստանին խաղաղության գնալ», - ասել է Զելենսկին։
15:52 - 24 փետրվարի, 2022
Զելենսկին Գերագույն Ռադա է ներկայացրել համընդհանուր մոբիլիզացիայի մասին օրինագիծ

Զելենսկին Գերագույն Ռադա է ներկայացրել համընդհանուր մոբիլիզացիայի մասին օրինագիծ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Գերագույն Ռադա է ներկայացրել համընդհանուր մոբիլիզացիայի մասին օրինագիծ։ Այս մասին, ինչպես հաղորդում է «Իզվեստիա»-ն, փետրվարի 24-ին, նշված է Ուկրաինայի խորհրդարանի կայքում։ Համապատասխան օրինագիծը փետրվարի 24-ին գրանցվել է Գերագույն ռադայում 7113 համարով, որի տեքստը և այլ մանրամասներ չեն նշվում։ Փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ  նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է հատուկ ռազմական գործողություն իրականացնելու մտադրության մասին, որի նպատակն է պաշտպանել մարդկանց, «որոնք ութ տարի շարունակ Կիևի ռեժիմի կողմից ենթարկվել են բռնությունների ու ցեղասպանության»։ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Պուտինը պատերազմ է սանձազերծել Ուկրաինայի դեմ՝  հարձակվելով ուկրաինական խաղաղ քաղաքների վրա։ Ուկրաինայի օդային սահմանը փակվել է, այդ երկրում ռազմական դրություն է հայտարարվել։
14:58 - 24 փետրվարի, 2022
Զելենսկին համաշխարհային առաջնորդներին կոչ է արել հակապուտինյան կոալիցիա կազմել

Զելենսկին համաշխարհային առաջնորդներին կոչ է արել հակապուտինյան կոալիցիա կազմել

Այսօր Ռուսաստանը լայնածավալ հարձակում է սկսել Ուկրաինայի դեմ։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ է արել համաշխարհային առաջնորդներին ստեղծել հակապուտինյան կոալիցիա՝ մեր պետության վրա լայնամասշտաբ հարձակում սկսելու համար: Այս մասին նա հայտնել է թվիթերում։ ԱՄՆ-ի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Լեհաստանի և ԵՄ-ի ղեկավարներին ուղղված ուղերձում Ուկրաինայի նախագահը կոչ է արել անհապաղ կանգնեցնել Պուտինին: «Կոչ եմ անում անհապաղ կանգնեցնել Պուտինին, պատերազմը Ուկրաինայի և աշխարհի դեմ։ Ստեղծում ենք հակապուտինյան կոալիցիա։ Անհապաղ պատժամիջոցներ, Ուկրաինային պաշտպանական և ֆինանսական աջակցություն: Օդային տարածքի փակում: Աշխարհը պետք է խաղաղության պարտադրի Ռուսաստանին», - գրել է Զելենսկին։ ՈՒՆԻԱՆ-ի (Ուկրաինական անկախ լրատվական գործակալության) հաղորդմամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ներխուժում է սկսել Ուկրաինա, մի շարք քաղաքներում պայթյուններ են հնչել: Ինչի հետևանքով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դիմել է ուկրաինացիներին և հայտարարել ռազմական դրություն մտցնելու մասին։  Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագրեր էր ստորագրել այսպես կոչված «ԼԺՀ»- ի և «ԴԺՀ»- ի անկախության մասին: ՌԴ-ն նաև որոշել է իր «խաղաղապահներին» մտցնել փսեվդոհանրապետություններ։ Ռուսական կողմի նման որոշումների մասին հայտնի է դարձել փետրվարի 21-ին։ Փետրվարի 23-ին՝ ուշ երեկոյան, տեղեկություն է ստացվեց, որ «ԴԺՀ»-ի և «ԼԺՀ»- ի առաջնորդներ Դենիս Պուշիլինը և Լեոնիդ Պասեչնիկը Ռուսաստանին խնդրել են «հանրապետություններին» ռազմական օգնություն ցուցաբերել:
12:17 - 24 փետրվարի, 2022
Զելենսկին Ուկրաինայի տարածքում ռազմական դրություն է հայտարարել


 |armenpress.am|

Զելենսկին Ուկրաինայի տարածքում ռազմական դրություն է հայտարարել |armenpress.am|

armenpress.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ռազմական դրություն է հայտարարել երկրի ողջ տարածքում: Այս մասին նա հայտնել է «Տելեգրամ»-ի իր ալիքում տեղադրված տեղանյութում: «Մենք ռազմական դրություն ենք մտցնում երկրի ողջ տարածքում»,- հայտարարել է նա: Զելենսկին հայտնել է, որ Ուկրաինայի անվտանգության ու պաշտպանական համակարգերը աշխատում են: «Խուճապի մի մատնվեք, մենք ուժեղ ենք, մենք կհաղթենք»,- դիմելով քաղաքացիներին՝ ասել է Զելենսկին: Նա տեղեկացրել է, որ արդեն խոսել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ և ամերիկյան կողմն արդեն միջազգային օգնություն է նախապատրաստում Ուկրաինայի համար: Փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես էր եկել նոր ուղերձով՝ հայտնելով՝  Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին։ «Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական ու անյհապաղ գործողություններ: Դոնբասի ժողովրդական հանրապետությունները խնդրանքով դիմել են Ռուսաստանին: Դրա հետ կապված որոշում եմ ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնել»,- հայտարարել է Պուտինը ՌԴ քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում: Նա հավելել է, որ Ռուսաստանի պլանների մեջ չի մտնում Ուկրաինայի օկուպացումը, սակայն Ռուսաստանը կձգտի  հասնել Ուկրաինայի ապառազմականացմանը։
09:12 - 24 փետրվարի, 2022