Զելենսկին ստում է, երբ ասում է, որ պատրաստ է քննարկելու չեզոք կարգավիճակը․ Սերգեյ Լավրով
14:54 - 25 փետրվարի, 2022

Զելենսկին ստում է, երբ ասում է, որ պատրաստ է քննարկելու չեզոք կարգավիճակը․ Սերգեյ Լավրով

Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության և Լուգանսկի Ժողովրդական Հանարապետության ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը հանես է գալիս մամուլի ասուլիսով։

Ասուլիսի ընթացքում Լավրովն անդրադարձավ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու այն հայտարարությանը, որ Կիևը պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցել Ուկրաինայի չեզոք կարգավիճակի շուրջ։

«Նախագահ Զելենսկին ստել է։ Նա հիշեցրել է բանակցությունները առնվազն երկու անգամ։ Առաջինը, երբ նա կտրականապես հրաժարվեց իրականացնել Մինսկի համաձայնությունները և ամբողջ ընթացքում կոչ էր անում իր արևմտյան հովանավորներին գումարել Նորմանդական ֆորմատը՝ չերաշխավորելով, որ այդ հանդիպումներն իրական արդյունքներ կտան։ Երկրորդ օրինակը, երբ նախագահ Զելենսկին բանակցությունների կոչ արեց, վերաբերում է նրա կոչին, որ նրա հետ բանակցություններ վարեն ՆԱՏՕ մուտք գործելու համար, նրան անվտանգության երաշխիքներ տան»,- նշեց ՌԴ արտգործնախարարը։ 

Նրա խոսքով՝ Ռուսաստանն առաջարկել է քննարկել անվտանգության երաշխիքները դեռ անցած տարվա դեկտեմբերին, և այդ մասին Զելենսկին հրաշալի գիտեր․ «Միակ պայմանը ԵԱՀԿ շրջանակներում բաձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացնումն էր, որպեսզի ոչ մեկը փորձ չաներ իր անվտանգությունն ամրապնդելու ուրիշների անվտանգության հաշվին։ Նա (Զելենսկին- խմբ․) չէր ցանկանում այդ պարտավորությունը կատարել, ինչպես իր արևմտյան հովանավորները չէին ցանկանում կատարել իրենց պարտավորությունները։ Նա ստում է, երբ ասում է, որ պատրաստ է քննարկելու չեզոք կարգավիճակը»։ 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել