Կիևը պատրաստ է ՌԴ-ի հետ բանակցել Ուկրաինայի չեզոք կարգավիճակի շուրջ. ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը բացասական պատասխան է ստացել. Զելենսկի |tert.am|
11:22 - 25 փետրվարի, 2022

Կիևը պատրաստ է ՌԴ-ի հետ բանակցել Ուկրաինայի չեզոք կարգավիճակի շուրջ. ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը բացասական պատասխան է ստացել. Զելենսկի |tert.am|

tert.am: Ուկրաինան մենակ է մնացել իրեն պաշտպանելու հարցում. այս մասին երեկ գիշերը հեռարձակված ուղերձում հայտարարել է նախագահ Վլադիմիր Զելենսկին ժողովրդին ուղղված իր հերթական ուղերձի ժամանակ, գրում է Life.ru-ն։ 

«Ո՞վ է պատրաստ կռվել մեզ հետ։ Անկեղծ ասած, ես այդպիսիններին չեմ տեսնում։ Ո՞վ է պատրաստ Ուկրաինային ՆԱՏՕ-ին անդամակցելու երաշխիքներ տալ։ Անկեղծ ասած, բոլորը վախենում են», - խոստովանել է Զելենսկին։

Միաժամանակ նա ընդգծել է, որ շարունակում է մնալ Կիևում՝ հավելելով, որ մեկ օրում տասնյակ միջազգային բանակցություններ է անցկացրել։

Զելենսկին նաև հավելել է, որ պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցել Ուկրաինայի չեզոք կարգավիճակի շուրջ։ Նա դա բացատրել է նրանով, որ հյուսիսատլանտյան դաշինքին Ուկրաինայի անդամակցության մասին ՆԱՏՕ-ի երկրների 27 ղեկավարներին ուղղված իր ուղիղ հարցը բացասական պատասխան է ստացել։

«Բոլորը վախենում են, չեն պատասխանում, բայց մենք չենք վախենում, մենք չենք վախենում խոսել Ռուսաստանի հետ, մենք չենք վախենում խոսել ամեն ինչի մասին՝ մեր պետության անվտանգության երաշխիքների մասին, մենք չենք վախենում խոսել չեզոք կարգավիճակի մասին:Մենք հիմա ՆԱՏՕ-ում չենք, բայց ի՞նչ երաշխիքներ կունենանք։ Եվ ամենակարևորը՝ կոնկրետ ո՞ր երկրները մեզ դրանք կտան»,- ասել է Զելենսկին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել