ՍԱՏՄ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն իրականացնում է սննդամթերքի անվտանգության եւ համապատասխանության գնահատման, անասնաբուժության եւ բուսասանիտարիայի բնագավառների պետական կարգավորումը, օրենքով, իսկ առանձին դեպքերում դեպքերում իրականացնում է նաեւ վերահսկողական գործառույթներ եւ կիրառում պատասխանատվության միջոցներ այդ բնագավառում` հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից։ Այս կառույցը հիմնադրվել է 2018թ.-ին ՀՀ ԳՆ ՍԱՊԾ հիմքի վրա։ Տեսչական Մարմնի ղեկավարը Գեորգի Ավետիսյանն է։

ՍԱՏՄ-ն մարզերում կասեցրել է հանրային սննդի մի շարք կազմակերպությունների գործունեությունը

ՍԱՏՄ-ն մարզերում կասեցրել է հանրային սննդի մի շարք կազմակերպությունների գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետ-տեսուչների իրականացրած մշտադիտարկումների արդյունքում արձանագրված խախտումների հիմքով՝ ՀՀ պարետի մայիսի 27-ին կայացրած N95 որոշման համաձայն՝ այսօր՝ 29.05.2020թ, 24 ժամով կասեցվել են հանրապետության մարզերում գործող հանրայինսննդի հետևյալ օբյեկտների գործունեությունը՝Ա/Ձ «Ռոզա Մկրտչյանը», Արարատի մարզ, ք. Վեդի, Թումանյան 3/1Ա/Ձ «Մարիամ Մուրադովա», Արմավիրի մարզ, գ. ՍարդարապատԱ/Ձ «Առնակ Պետրոսյան», Արմավիրի մարզ, ք. Արմավիր, Հանրապետության 37Ա/Ձ «Ելենա Սարգսյան», Արմավիրի մարզ, ք. Էջմիածին, Մաշտոցի 6ա«ԳՆԹՈՒՆԻՔ» ՍՊԸ, Արագածոտնի մարզ, ք. Ապարան, Բաղրամյան 39Ա/Ձ «Համլետ Աբրահամյան», Վայոց ձորի մարզ, գ. Գետափ, Երևանյան խճ. 7)Ա/Ձ «Հերմինե Միկիչյան», Տավուշի մարզ, գ. Արչիս«Կնյազ փարոս» Ա/Կ, Շիրակի մարզ գ. Ախուրյանի Գյումրու խճղ. 11։Այս տնտեսվարողները խախտել են պարետի որոշմամբ սահմանված սանիտարահիգիենիկ պահանջները՝ չի պահպանվել սեղանների ու անձանց սոցիալական հեռավորություն, չեն պահվել հաճախորդներին ջերմաչափելու և ջերմաչափման տվյալների, ինչպես նաև տարածքի ախտահանության վերաբերյալ գրառումներ կատարելու գրանցամատյաններ, ընդհանուր մուտքի, զուգարանի և խոհանոցի մուտքերի մոտ չեն դրվել դիմակների և ձեռնոցների համար նախատեսված աղբամաններ:Կարգազանց տնտեսավարողների մոտ խախտումների կրկնվելու դեպքում գործունեության կասեցման ժամկետը կերկարաձգվի: Ընդհանուր առմամբ՝ պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով մինչ օրս Տեսչական մարմինների կողմից իրականացված ստուգումների արդյունքում 24 ժամով կասեցվել է 1156 կազմակերպության գործունեություն, իրականացվել է 17572 ստուգում։
16:04 - 29 մայիսի, 2020
Տեսչական մարմինները խախտումներ են հայտնաբերել Երևանի մանկապարտեզներում

Տեսչական մարմինները խախտումներ են հայտնաբերել Երևանի մանկապարտեզներում

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետ-տեսուչները 2020 թվականի մայիսի 21-ից 26-ը, իրենց լիազորությունների շրջանակում, մշտադիտարկում են անցկացրել Երևան քաղաքի 55 նախադպրոցական ուսումնական հաստատություններում՝ հավաստիանալու, որ դրանցում պահպանվում են կորոնավիրուսային հիվանդության տարածումը կանխարգելելու՝ ՀՀ պարետի որոշմամբ սահմանված անվտանգության կանոնները:Մշտադիտարկման ընթացքում խախտումներ հայտնաբերվել են միայն 14 մանկապարտեզներում։ Խախտումները եղել են հետևյալ բնույթի. ոչ բոլոր աշխատակիցներն են կրել ձեռնոցներ և դիմակներ, երեխաների և աշխատակիցների ջերմաչափման գրանցամատյանները բացակայել են կամ թերի են եղել, երեխաների քնի ժամանակ չի պահպանվել սահմանված սոցիալական հեռավորությունը, բացակայել են ախտահանության մասին գրառումները, խոհանոցներում, սանհանգույցներում բացակայել են մակնշված աղբամանները դիմակների և ձեռնոցների համար, իսկ մանկապարտեզներից մեկում լրացած են եղել աշխատակիցների մեծ մասի սանիտարական գրքույկների ժամկետները:Մայիսի 26-27-ին Երևան քաղաքի 42 մանկապարտեզներում, իր լիազորությունների շրջանակում, վերահսկողություն է իրականացրել նաև Կրթության տեսչական մարմինը։Այդ մանակապարտեզներում ժամանակավորապես չեղարկվել կամ հետաձգվել են նախադպրոցական կրթության ծրագրերի շրջանակներում նախատեսված խմբային միջոցառումները: Խաղերի և պարապմունքների ժամանակ նվազագույնի է հասցվել երեխաների միջև շփումը: Ավագ խմբերում իրականացվել են բացատրական դասընթացներ` կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված միջոցառումների վերաբերյալ:Ավան վարչական շրջանի մանկապարտեզներից մեկի տնօրենի դիմումի համաձայն՝ որոշվել է դադարեցնել նախադպրոցական հաստատության աշխատանքը՝ երեխաների չհաճախելու պատճառով։Խախտումներ մասին ամփոփ տեղեկատվությունը ներկայացվում է պարետատուն:Վերահսկողական գործընթացը շարունակական է։
16:23 - 28 մայիսի, 2020
Ծառայություն մատուցող սպանդանոցների թիվն աճելու փոխարեն նվազում է

Ծառայություն մատուցող սպանդանոցների թիվն աճելու փոխարեն նվազում է

Մայիսի 21-ին տեղի ունեցած կառավարության նիստում ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետությունում այս պահի դրությամբ կա գործող 44 սպանդանոց, որից ծառայություն  է մատուցում 19-ը:  Infocom-ը որոշեց պարզել, թե պարտադիր սպանդանոցային մորթի որոշման ընդունման նախնական փուլում սպանդանոցների ինչ քանակ էր նշվում, և ինչ բաշխվածություն ունեն վերջիններս՝ ըստ ՀՀ մարզերի: Նախ նշենք, որ 2020 թվականի  հունվարի 15-ից Սննդի անվտանգության տեսչական մարմինը անցավ սպանդանոցային մորթի խիստ հսկողության, որից հետո, ի պատասխան քաղաքացիների դժոգության , Սննդի անվտանգության տեսչական մարմնի կայքում տեղեկություն հրապարակվեց այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունում հունվարի 23-ի դրությամբ կա թվով 40 գործող սպանդանոց, որոնք ընդգրկում են բոլոր  մարզերը:  2020 թվականի հունվար ամսին չէր նշվում, թե 40 գործող սպանդանոցներից քանիսն են ծառայություն մատուցում, սակայն անհրաժեշտ քանակի վերաբերյալ մտահոգություններին ի պատասխան նշվում էր, որ գործող 25 սպանդանոցների հզորությունը կարող է բավարարել Երևանի մսի պահանջարկը, իսկ առաջիկայում պետք է շահագործման հանձնվեր ևս 23 սպանդանոց, որոնք ի վիճակի կլինեին ծածկել ողջ հանրապետության պահանջարկը: Սակայն կառավարության երեկվա նիստում խոսվեց ծառայություն մատուցող 19 սպանդանոցի մասին, որոնք չեն համապատասխանում նախկին հայտարարություններին, որտեղ խոսվում էր արդեն գործող 25 սպանդանոցի և 23 կառուցվող սպանդանոցների մասին:  Այնուամենայնիվ,  միայն բաց աղբյուրների՝ մասնավորապես Սննդի անվտանգության տեսչական մարմնի կայքում տեղադրված սպանդանոցների ցանկի հիման վրա փորձենք հասկանալ, թե Հայաստանի Հանրապետությունում ծառայություն մատուցող սպանդանոցներն  ինչ բաշխվածություն ունեն և ինչ ծառայություններ են մատուցում: Ինչպես տեսնում ենք գրաֆիկից՝ Արագածոտնի մարզում, ըստ Սննդի անվտանգության տեսչական մարմնի կայքում հրապարակված ցուցակի, կա ծառայություն մատուցող մեկ սպանդանոց, որն իրականացնում է միայն խոշոր և մանր եղջերավոր կենդանիների մորթ: Փաստացի այս պահի դրությամբ Արագածոտնի մարզում չկա սպանդանոց, որը կիրականացնի խոզերի մորթ: Կոտայքի մարզում ծառայություն է մատուցում  5 սպանդանոց, որոնք իրականացնում են մանր և խոշոր եղջերավոր կենդանիների, ինչպես նաև խոզերի մորթ: Սյունիքի մարզում ծառայություն է մատուցում մեկ սպանդանոց, որն իրականացնում է մանր և խոշոր եղջերավոր կենդանիների, ինչպես նաև խոզերի մորթ: Արարատի մարզում ծառայություն է մատուցում 1 սպանդանոց, որն իրականացնում է մանր և խոշոր եղջերավոր կենդանիների մորթ: Փաստացի Արարատի մարզում նույնպես չկա խոզերի մորթ իրականացնող սպանդանոց: Արմավիրի մարզում ծառայություն է մատուցում  3 սպանդանոց, որոնք իրականացնում են մանր և խոշոր եղջերավոր կենդանիների, ինչպես նաև խոզերի մորթ: Երեք սպանդանոցներից մեկը շարժական է, որը նույնպես իրականացնում է մանր և խոշոր եղջերավոր կենդանիների և խոզերի մորթ: Տավուշի մարզում ծառայություն է մատուցում մեկ սպանդանոց, որն իրականացնում է խոշոր և մանր եղջերավոր կենդանիների, ինչպես նաև խոզերի մորթ: Վայոց Ձորի մարզում ծառայություն է մատուցում մեկ սպանդանոց, որն իրականացնում է խոշոր և մանր եղջերավոր կենդանիների, ինչպես նաև խոզերի մորթ: Շիրակի մարզում չկա ծառայություն մատուցող սպանդանոց: Գեղարքունիքի մարզում ծառայություն է մատուցում երկու սպանդանոց, որոնք իրականացնում են մանր և խոշոր եղջերավոր կենդանիների, ինչպես նաև խոզերի մորթ: Երևանում ծառայություն է մատուցում երկու սպանդանոց, որոնցից մեկն իրականացնում է մանր և խոշոր եղջերավոր կենդանիների մորթ, իսկ մյուսը միայն ճագարի մորթ: Այսպիսով՝ ծառայություն մատուցող սպանդանոցները բաշխվածությամբ չեն ծածկում Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերը: Բացի այդ, կան մարզեր, որոնք ունեն սպանդանոցներ, սակայն սպանդանոցները ճկուն չեն և չեն իրականացնում բոլոր տեսակի կենդանիների մորթ: Օրինակ՝ Արագածոտնի, Արարատի մարզերում և Երևանում չկա խոզերի մորթ իրականացնող սպանդանոց, իսկ Շիրակի մարզում ընդհանրապես ծառայություն մատուցող սպանդանոց չկա: Հիշեցնենք, որ պարտադիր սպանդանոցային մորթի պահանջը հետաձգվել է մինչև հուլիսի 1-ը: Հեղինակ՝ Նարեկ Մարտիրոսյան
16:47 - 22 մայիսի, 2020
Հուլիսի 1-ից սպանդանոցային մորթի պարտադիր պահանջը կգործի ՀՀ ողջ տարածքում. դասընթաց է կազմակերպվում

Հուլիսի 1-ից սպանդանոցային մորթի պարտադիր պահանջը կգործի ՀՀ ողջ տարածքում. դասընթաց է կազմակերպվում

2020 թվականի հուլիսի 1-ից սպանդանոցային մորթի պարտադիր պահանջը կգործի Հայաստանի Հանրապետությունում ողջ տարածքում։ Այդ կապակցությամբ, ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի նախաձեռնությամբ եւ «Ռազմավարական Զարգացման Գործակալություն» հասարակական կազմակերպության կողմից՝ Շվեյցարիայի զարգացման եւ համագործակցության գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող «Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում» ծրագրի աջակցությամբ, նախատեսվում է կազմակերպել սպանդանոցների անասնաբույժ-փորձագետների վերապատրաստման դասընթաց։ Դասընթացի առցանց համակարգի միջոցով կազմակերպումը հնարավոր է դարձել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի շնորհիվ: Դասընթացի նպատակն է հուլիսի 1-ից իրենց գործունեությունը սկսող սպանդանոցներն ապահովել վերապատրաստված մասնագետներով։ Առաջարկվող դասընթացը ներառելու է սպանդանոցի անասնաբույժ-փորձագետի գործունեության համար անհրաժեշտ տեղեկատվություն ինչպես նախասպանդային աշխատանքների ու հետազոտության, այնպես էլ հետսպանդային հետազոտության իրակամացման մասին։ Դասընթացը բարեհաջող ավարտած մասնակիցներին կտրվի անասնաբույժ-փորձագետի վկայական։  Հավելյալ տեղեկատվության, ինչպես նաեւ մասնակցության պայմաններին եւ գրանցման կարգին կարող եք ծանոթանալ հետեւյալ հղումով:
18:40 - 11 մայիսի, 2020
Կկազմակերպվեն սպանդանոցների անասնաբույժ-փորձագետների վերապատրաստման դասընթաց

Կկազմակերպվեն սպանդանոցների անասնաբույժ-փորձագետների վերապատրաստման դասընթաց

2020 թվականի հուլիսի 1-ից սպանդանոցային մորթի պարտադիր պահանջը կգործի Հայաստանի Հանրապետությունում ողջ տարածքում։ Այդ կապակցությամբ, ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի նախաձեռնությամբ և «Ռազմավարական Զարգացման Գործակալություն» հասարակական կազմակերպության կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող «Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում» ծրագրի աջակցությամբ, նախատեսվում է կազմակերպել սպանդանոցների անասնաբույժ-փորձագետների վերապատրաստման դասընթաց։ Դասընթացի առցանց համակարգի միջոցով կազմակերպումը հնարավոր է դարձել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի շնորհիվ: Դասընթացի նպատակն է հուլիսի 1-ից իրենց գործունեությունը սկսող սպանդանոցներն ապահովել վերապատրաստված մասնագետներով։ Առաջարկվող դասընթացը ներառելու է սպանդանոցի անասնաբույժ-փորձագետի գործունեության համար անհրաժեշտ տեղեկատվություն ինչպես նախասպանդային աշխատանքների ու հետազոտության, այնպես էլ հետսպանդային հետազոտության իրակամացման մասին։ Դասընթացը բարեհաջող ավարտած մասնակիցներին կտրվի անասնաբույժ-փորձագետի վկայական։  Հավելյալ տեղեկատվության, ինչպես նաև մասնակցության պայմաններին և գրանցման կարգին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://anau.am/training-veterinarian-expert/։
17:43 - 11 մայիսի, 2020
Մարտի 23-ից մշտադիտարկվել է շուրջ 620 կազմակերպություն, որոնցից 395-ում արձանագրվել են խախտումներ. ԱԱՏՄ

Մարտի 23-ից մշտադիտարկվել է շուրջ 620 կազմակերպություն, որոնցից 395-ում արձանագրվել են խախտումներ. ԱԱՏՄ

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը հայտնում է՝  ՀՀ պարետի որոշմամբ՝ մինչ օրս ժամանակավոր կասեցվել է շուրջ 9 տասնյակ կազմակերպությա (մասնաճյուղի) գործունեություն՝ հիմք ընդունելով ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի մշտադիտարկման արդյունքները, որոնցով արձանագրվել են աշխատանքի անվտանգության խախտումներ։ Կասեցման որոշումներն առավելապես կայացվել են առեւտրի կենտրոնների հանդեպ։ Արձանագրված խախտումների վերացման նպատակով նման որոշում կայացվել է նաեւ շինարարական, հանքարդյունաբերական, արտադրական, հացաթխման, ճանապարհաշինական եւ մի շարք այլ կազմակերպությունների հանդեպ։ 6 ժամի փոխարեն ներկայում նաեւ 24-ժամյա կասեցման որոշումներ են կայացվում։ Մշտադիտարկում իրականացվել է բոլոր այն ոլորտներում, որոնցում արտակարգ դրության պայմաններում եղել է գործելու թույլտվություն։ Զննումներն առաջնահերթորեն իրականացվել են այն կազմակերպություններում, որոնցում խախտումների վերաբերյալ ԱԱՏՄ թեժ գծով եւ մամուլի միջոցով ստացվել են ահազանգեր խախտումների վերաբերյալ։ Մարտի 23-ից մշտադիտարկվել է շուրջ 620 կազմակերպություն, որոնցից 395-ում արձանագրվել են ուղեցույցի պահանջի խախտումներ, 180-ում խախտումներ չեն արձանագրվել: Զննումներին եւ մշտադիտարկումներին նախորդել են իրազեկման լայնածավալ աշխատանքներ Պարետի 20.03.2020թ. № Ց/17-2020 ցուցմամբ հաստատված ուղեցույցով սահմանված պարտադիր պահանջների մասին։ Պարտադիր կատարման ենթակա նորմերի մասին պատրաստվել են տեղեկատվական հոլովակ, թերթիկներ, իրազեկման նյութեր, որոնք պարբերաբար ներկայացվում են հեռուստատեսությամբ, ռադիոյով, տեղադրված են ՀՀ կառավարության, ՀՀ ԱԱՏՄ պաշտոնական կայքում եւ ԱԱՏՄ ֆեյսբուքյան էջում։
17:04 - 27 ապրիլի, 2020
«Ծովագյուղ» և «Գնթունիք» ֆուդ կորտերում հանրային սննդի կազմակերպումը միառժամանակ կասեցվել է

 |armenpress.am|

«Ծովագյուղ» և «Գնթունիք» ֆուդ կորտերում հանրային սննդի կազմակերպումը միառժամանակ կասեցվել է |armenpress.am|

armenpress.am:  Նոր տիպի կորոնավիրուսի տարածումը նվազեցնելու նպատակով հայտարարված արտակարգ դրության օրերին Սննդի անվտանգության տեսչական մարմինը միառժամանակ դադարեցրել է «Ծովագյուղ» և «Գնթունիք» սուպերմարկետ-ֆուդ կորտերում հանրային սննդի կազմակերպումը։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը։ «Մեր տեսչական մարմնի Գեղարքունիքի և Արագածոտնի մարզային կենտրոնների մասնագետներն ապրիլի 6-ին այցելել են «Ծովագյուղ» և «Գնթունիք» սուպերմարկետ-ֆուդ կորտեր և պարզել, որ այդ վայրերում հանրային սննդի մատուցման գործընթացը դադարեցված չէ։ Մասնագետների ցուցումների համաձայն, հանրային սննդի կազմակերպումը տեղում կասեցվել է և ապրիլի 7-ից այդ ընկերություններն իրականացնում են միայն առաքում», - նշեց Ավետիսյանը։
18:14 - 07 ապրիլի, 2020
ՍԱՏՄ աշխատակիցների մեջ կորոնավիրուսով վարակվածներ չկան․ Գեորգի Ավետիսյան

ՍԱՏՄ աշխատակիցների մեջ կորոնավիրուսով վարակվածներ չկան․ Գեորգի Ավետիսյան

Երեկ տեսչական մարմնի մասնագետները այցելել են Ծովագյուղ և Գնթունիկ սուպերմարկետ- ֆուդկորտեր և պարզել, որ այնտեղ հանրային սննդի մատուցման գործընթացը դադարեցված չէ։ Հանրային սննդի սպասարկումը տեղում կասեցվել է և այսօրվանից այդ ընկերությունները իրականացնում են միայն առաքման ծառայություններ։Ակտիվորեն վերահսկվում են նաև առցանց առևտրով զբաղվող տնտեսվարողները։  Այս մասին ասաց ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը ՝ ՍԱՏՄ-ի կողմից իրականացված վերահսկողության արդյունքների, սահմանային հսկողության, քաղաքացիների ահազանգերի վերաբերյալ մամուլի ասուլիսի ընթացքում։ Վերջինս նշեց, որ ՍԱՏՄ-ի կողմից իրականացվել է մոնիտորինգի աշխատանքներ՝ 2019 և 2020 թվականների մարտի 1-26-ն ընկած ժամանակահատվածում Հայաստան ներկրված և Հայաստանից արտահանված սննդամթերքի վերաբերյալ։ ՍԱՏՄ ղեկավորը նշեց, որ որոշ սննդամթերքների ներկրումներ նվազել են, որոշներինը ավելացել։ Ավելացվել են նաև արտահանմանումները։ «Մարտ ամսվա ընթացքու տեսչական մարմնի թեժ գծին ստացվե է 62 ահազանգ, ապրիլին՝ 18։ Դրանք վերաբերել են թե' սանիտարահիգենիկ խնդիրների, թե' անորակ սննդի վաճառքի խնդիրներին։Բոլոր արտադրամասերում բաժանել ենք ուղեցույցները և գրեթե բոլոր մեծ արտադրամասերը ամենօրյա ռեժիմով մեզ ուղակում են իրենց կողմից իրականացվող ամենօրյա աղտահանման միջոցառումների տեսա և ֆոտո ռեպորտաժները»,- ասաց Ավետիսյանը։ Ավետիսյնաը նշեց, որ ՍԱՏՄ շխատակիցների  մեջ չկան վարակակիրներ։ Այն աշխատակիցները, ովքեր գտնվում են սահմաններին՝ ապահովված են համապատասխան պաշտպանիչ բոլոր միջոցներով՝ այդ թվում նաև պաշտպանիչ արտահագուստով ։ Իսկ տեսուչները, ովքեր իրականացնում են ամենօրյա այցեր, ունեն համապատասխան դիմակներ, ձեռնոցներ և ախտահանող նյութեր։ Հարցին, թե ի՞նչ գործունեություն է ծավալվել «Դարոնիկ» ընկերության արտադրամասում, ՍԱՏՄ ղեկավարն ասաց՝ ««Դարոնիկ» ընկերությւոնում առկա վարակակիր աշխատակիցի  մասին ինֆորմացիա ստանալուց հետո մեր տեսուչները գնացել են այնտեղ և պարզել, որ աշխատակիցը մենեջեր է և ոչ, թե  հենց արտադրամասում աշխատող։ Ըստ դրա, այդ արդատրամասում աշխատակիցների վարակվելու հավանականությունը գրեթե զրո է»։ Ավետիսյանը ընդգծեց, որ այս ընթացքում ՍԱՏՄ աշխատակիցները փորձում են տուգանքներ չկիրառել, տարվում են բացատրական աշխատանքներ։ Միակ տուգանքը, որը կիրառում ենք՝ գործունեության կասեցումն է։  Այս ընթացքում  եղել է մեկ դեպք, երբ կասեցվել է  տնտեսվարողի  գործունեությունը։  
16:55 - 07 ապրիլի, 2020
Հենց մեր այցի պահին երբեմն գործատուները ձևական դիմակներ են տալիս աշխատողներին. դրանք մի ժամից ավելի կրել հնարավոր չէ
 |armtimes.com|

Հենց մեր այցի պահին երբեմն գործատուները ձևական դիմակներ են տալիս աշխատողներին. դրանք մի ժամից ավելի կրել հնարավոր չէ |armtimes.com|

armtimes.com: Թե՛ սուպերմարկետներում, թե՛ առևտրի փոքր կետերում սահմանված նորմերը շատ հաճախ չեն պահպանվում. վաճառողները չեն կրում դիմակներ ու ձեռնոցներ կամ դրանք կրում են ողջ օրը՝ միևնույն ձեռոցով հպվելով բազմաթիվ իրերի, դրամի, հացի: Լրագրողների դիտարկմանն ի պատասխան՝ այսօր ասուլիսին Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանն ասաց, որ խախտումներ արձանագրում են նաև մշտադիտարկողները, իրազեկում են, որ վերացնեն խախտումները կամ դադարեցնում տնտեսվարողի գործունեությունը 6 ժամով՝ պահանջելով այդ ընթացքում խախտումները վերացնել: Նա չհամաձայնեց, որ խախտումները համատարած բնույթ են կրում՝ նաեւ հորդորելով դրանց մասին իրազեկել 8107 հեռախոսահամարով»,- ասաց ԱԱՏՄ-ի ղեկավարը: Նա հավաստեց՝ պահանջում են, որ գործատուները պահեն մատյաններ, որտեղ պիտի գրանցվեն աշխատողների ջերմաչափման արդյունքները և ժամը հերթափոխն ընդունելուց առաջ և մեկ անգամ էլ՝ ընթացքում: Զամբյուղների և սայլակների ախտահանումը ևս կարևոր հարցերից մեկն է մշտադիտարկման հարցաթերթիկում: Ավագյանի հավաստմամբ՝ երբեմն մշտադիտարկումը սուպերմարկետում տևում է այնքան, որ տեսնեն՝ զամբյուղը օգտագործվելուց հետո անցնում է ախտահանման փուլը եւ դրանից հետո վերադառնում ընդհանուր կիրառման, թե ոչ:          «Մենք տեսնում ենք, որ հենց մեր այցի պահին գործատուները երբեմն ձևական դիմակներ են տալիս աշխատողներին, և մեր կողմից՝ որպես աշխատողների շահերի պաշտպանության վերահսկողությամբ զբաղվող մարմնի, դրան շատ խիստ ուշադրություն ենք դարձնում: Ակնհայտ է, որ այդ դիմակը աշխատակիցը չի կարող կրել մեկ ժամից ավելի, քանի որ դրանով շնչել հնարավոր չէ, մանավանդ, որ ունենք դեպքեր, երբ աշխատանքը շարունակվում է ութ ժամ»,- ասաց նա: Առհասարակ այժմ շուկայում առկա բժշկական դիմակների վերահսկողությունը խնդիր է, քանի որ չկա դրանց համար նախատեսված ստանդարտ: «Որքան գիտեմ, այդ դիմակների ստանդարտացումը չկա ԵԱՏՄ տարածքում: Հիմա տեսչական մարմինների գրասենյակի կողմից առաջարկվել է Էկոնոմիկայի նախարարությանը, և շատ արագ ստանդարտն է մշակվում, որից հետո կհաստատվի մեր ազգային ընթացակարգով տեխնիկական կանոնակարգը, այսինքն, թե ինչ չափանիշների պիտի համապատասխանի շնչադիմակը, և, ըստ այդմ, մեր գործընկեր շուկայի վերահսկողական մարմինը կզբաղվի դրա վերահսկողությամբ»,- ասաց Ավագյանը: Անդրադառնալով ալկոգելի շուկայի վերահսկողությանը՝ նա նշեց, որ այս նյութի ստուգումը Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի գործառույթներում է. «Որքանով տեղյակ եմ, դա նրանք պատշաճ են անում»: Ի՞նչ լուծույթներ են փչում սուպերմարկետներում հաճախորդների ձեռքերին, երբեմն հաճախորդները դրանցից տհաճ հոտ են առնում։ Հարցին ի պատասխան՝ ԱԱՏՄ-ի ղեկավարը փաստեց, որ դա պիտի լինի էթիլային սպիրտ: «Եղել են սուպերմարկետներ, որ փակվելուց հետո, երբ վերաբացվել են, մուտքի մոտ հաճախորդների ձեռքներն ախտահանելու համար աշխատակից են առանձնացրել: Եթե մեր քաղաքացիները այս առումով խախտումներ են նկատել, կխնդրենք դիմեն մեզ, կտեսնենք՝ արդյոք Առողջապահության նախարարության կողմից սահմանված ախտահանիչ լուծույթների մասին նորմին բավարարում է, թե ոչ»,- ասաց նա:
18:26 - 03 ապրիլի, 2020
ՍԱՏՄ-ն խիստ վերահսկողություն է իրականացնում սննդամթերքի անվտանգության ոլորտում

 |armenpress.am|

ՍԱՏՄ-ն խիստ վերահսկողություն է իրականացնում սննդամթերքի անվտանգության ոլորտում |armenpress.am|

armenpress.am: ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հանրապետությունում նոր տիպի կորոնավիրուսի տարածում կանխելու նպատակով հայտարարված արտակարգ դրության ժամանակ՝ պարետի ցուցումներով, սննդամթերքի ոլորտում մշտադիտարկումներ է իրականացնում։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը։ «Մենք շրջայցեր ենք անցկացնում, իրականացվում է խիստ վերահսկողություն, պարետի ցուցումով մշտադիտարկումներ։ Մշտապես հետևում ենք, թե տնտեսվարողներն ինչպես են ծավալում իրենց գործունեությունը արտակարգ դրության պայմաններում։ Մեծ տնտեսվարողների հետ ամենօրյա կապի մեջ ենք, ստանում ենք լուսանկարներ, տեսանյութեր, թե ինչպես են իրականացնում ախտահանիչ միջոցառումները՝ սանիտարահիգիենիկ պայմաններ ապահովելու համար»,- նշեց Ավետիսյանը։
18:02 - 25 մարտի, 2020
Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հետ

Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ կառավարությանը ենթակա Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանի հետ: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել տեսչական մարմնի գործառույթներին, Հայաստանում սննդամթերքի անվտանգության ապահովման գործընթացին վերաբերող հարցերի: Տեսչական մարմնի ղեկավարը ներկայացրել է իր ղեկավարած կառույցի գործունեության ոլորտները: Աշխարհում նոր կորոնավիրուսի վարակի տարածմամբ պայմանավորված՝ նախագահը կարևորել է վերահսկողության մեծացումն ուտելիքի անվտանգության և սննդի օբյեկտների սանիտարահիգիենիկ պայմանների նկատմամբ: Որպես առաջնահերթություն դիտարկելով երկրի պարենային անվտանգության խնդիրը՝ նախագահն այդ համատեքստում շատ էական է համարել Հայաստանը սննդի անվտանգության ոլորտում տարածաշրջանային հանգույց դարձնելու գաղափարը և այդ ուղղությամբ մի շարք երկրների ղեկավարների և մասնագիտացած միջազգային կազմակերպությունների հետ իր շարունակական քննարկումները:
16:21 - 11 մարտի, 2020
Սպանդանոցները պետք է ունենան որակյալ մասնագետներ

Սպանդանոցները պետք է ունենան որակյալ մասնագետներ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի նախաձեռնությամբ՝ սկսվելու են սպանդանոցների 100 անասնաբույժ-փորձագետների համար նախատեսված վերապատրաստման դասընթացներ՝ ապահովելու համար տվյալ մասնագետի գիտելիքների ու հմտությունների համապատասխան մակարդակը: Ուսուցումները կիրականացվեն «Ռազմավարական զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպության աջակցությամբ: Անասնաբուժասանիտարական փորձաքննություն անցկացնող անասնաբույժ-մասնագետների վերապատրստման ընթացակարգերի մշակման աշխատանքային խմբի վերջին երկու օրերի քննարկումների նպատակն էր հստակեցնել քայլերը, սահմանել աշխատանքի շրջանակները, մանրամասնել, թե ելակետային ինչ գիտելիքներ ու հմտություններ են պետք է ունենա սպանդանոցի անասնաբույժ-փորձագետը: Ներկայացնելով առկա խնդիրներն այս որորտում՝ ՍԱՏՄ ղեկավարի տեղակալ, աշխատանքային խմբի ղեկավար Արթուր Շատվորյանը նշել է, որ իրենց նպատակն է սահմանել դասընթացների պահանջները, որակավորման չափանիշներն ու այն գործառույթները, որոնք անհրաժեշտ են սպանդանոցային մորթը ճիշտ կազմակերպելու համար: Խմբի քննարկումներին մասնակցել են նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը, ՍԱՏՄ ղեկավարի տեղակալ Նարեկ Հայրապետյանը: Գեորգի Ավետիսյանը հորդորել է խնդրին մոտենալ ամենայն պատասխանատվությամբ, քանի որ անասնաբույժ-մասնագետի գործողություններից ու պրոֆեսիոնալիզմից է կախված լինելու մեր երկրի բնակչության առողջությունը: Տիգրան Գաբրիելյանը տեղեկացրել է, որ էկոնոմիկայի նախարարությունը մշակելու է անասնաբույժների լիցենզավորման ծրագիր, որը կխթանի ոլորտը, իսկ այս վերապատրաստման դասընթացները անսանաբույժների համար բավարար գիտելիքներ ստանալու և որակավորման պակասը լրացնելու լավ առիթ կարող է լինել: Քննարկումների ընթացքում վեր են հանվել դասընթացները կազմակերպելու խնդրահարույց կետերը և դրանց հնարավոր լուծումները, Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ փորձագետ Ծովինար Մելքոմ Մելքոմյանը ներկայացրել է հնարավոր հերթական քայլերի ընդհանուր նկարագիրն ու ընթացակարգերը: Աշխատանքային խումբը, որում ընդգրկված են ներկայացուցիչներ Տեսչական մարմնից, ՀԱԲԼԾԿ ՊՈԱԿ-ից, Առողջապահության նախարարությունից, Հայաստանի ազգային ագրարային համալսարանից, անասնաբուժասանիտարական փորձաքննություն իրականացնող կազմակերպություններից, ինչպես նաև համայնքներն ու սպանդանոցները սպասարկող անասնաբույժներ, որոշել է դասընթացների ժամանակացույցը կազմել այնպես, որ հուլիսի 1-ին, երբ կմեկնարկի սպանդանոցային մորթի պարտադիր պահանջը, գործող բոլոր սպանդանոցներն ունենան որակյալ ու հմուտ անասնաբույժ-փորձագետներ:
09:22 - 11 մարտի, 2020
Տավուշի մարզում սպանդանոցային գործի նկատմամբ մեծ հետաքրքրություն կա

Տավուշի մարզում սպանդանոցային գործի նկատմամբ մեծ հետաքրքրություն կա

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է սպանդանոցային մորթին, սպանդանոցների կառուցմանն ու շահագործմանը, դրանց ներկայացվող պահանջերին առնչվող հարցերի պարզաբանումները մարզերում: Տեսչական մարմնի և Տավուշի մարզպետարանի նախաձեռնությամբ՝ այսօր Տավուշի մարզում հանդիպում է կազմակերպվել սպանդանոցային գործունեությամբ հետաքրքրված 50-ից ավելի քաղաքացիների հետ: Տավուշի մարզպետի տեղակալ Թաթուլ Ստեփանյանը ներկայացրել է հարցի կարևորությունն և հայտնել մարզպետարանի պատրաստակամությունը խնդրի կարգավորմանն աջակցելու հարցում: Նա հավաքվածներին տեղեկացրել է, որ այս պահին Տավուշում գործում է մեկ սպանդանոց, իսկ ևս 11-ը կառուցման փուլում են, որից 8-ը մինչև հուլիսի մեկը կավարտեն կառուցման և կահավորման աշխատանքները և պատրաստ կլինեն մատուցելու սպանդանոցային ծառայություններ: ՍԱՏՄ անասնաբուժական տեսչության պետի տեղակալ Լիլիթ Սարգսյանը, Երևանի կենտրոնի երկրորդ բաժնի պետ Արշակ Ավետիսյանը և Տավուշի մարզային կենտրոնի պետ Վասիլ Գալստյանը խոսել են սպանդանոցներին ներկայացվող զոոհիգիենիկ պահանջների, անասնաբուժասանիտարական ու բնապահպանական նորմերի մասին, դրանց բաժանում-գոտիավորման սկզբունքների, տարածք մտնող մեքենաների ու աշխատակիցների համար սահմանված ախտահանման փուլերի մասին: Նրանք մանրամասնորեն ներկայացրել են սպանդանոցային բիզնեսով զբաղվելու համար անհրաժեշտ քայլերի հերթականությունը, պետական աջակցության ծրագրերն ու դրանցից օգտվելու կարգը: Լիլիթ Սարգսյանը տեղեկացրել է նաև, որ բոլոր սպանդանոցների անասնաբույժ-փորձագետների համար կկազմակերպվեն վերապատրաստման դասընթացներ՝ ծանոթացնելու համար սպանդանոցային մորթն ուղեկցող անասնաբուժական 5-րդ ձևի վկայականի էլեկտրոնային համակարգին, հասանելիության անհատական ծածկագիր ու գաղտնաբառ ստանալու կարգին: Հանդիպման մասնակիցներին բաժանվել են պետական աջակցության ծրագրերի ու սպանդանոցներին ներկայացվող պահանջների մասին ուղեցույցներ, պատասխանատուները փարատել են բոլոր անհասկանալի հարցերի մասին մտահոգությունները, պատասխանել անհագստացնող հարցերին:
16:55 - 06 մարտի, 2020