ՍԱՏՄ աշխատակիցների մեջ կորոնավիրուսով վարակվածներ չկան․ Գեորգի Ավետիսյան
16:55 - 07 ապրիլի, 2020

ՍԱՏՄ աշխատակիցների մեջ կորոնավիրուսով վարակվածներ չկան․ Գեորգի Ավետիսյան

Երեկ տեսչական մարմնի մասնագետները այցելել են Ծովագյուղ և Գնթունիկ սուպերմարկետ- ֆուդկորտեր և պարզել, որ այնտեղ հանրային սննդի մատուցման գործընթացը դադարեցված չէ։ Հանրային սննդի սպասարկումը տեղում կասեցվել է և այսօրվանից այդ ընկերությունները իրականացնում են միայն առաքման ծառայություններ։Ակտիվորեն վերահսկվում են նաև առցանց առևտրով զբաղվող տնտեսվարողները։ 

Այս մասին ասաց ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը ՝ ՍԱՏՄ-ի կողմից իրականացված վերահսկողության արդյունքների, սահմանային հսկողության, քաղաքացիների ահազանգերի վերաբերյալ մամուլի ասուլիսի ընթացքում։

Վերջինս նշեց, որ ՍԱՏՄ-ի կողմից իրականացվել է մոնիտորինգի աշխատանքներ՝ 2019 և 2020 թվականների մարտի 1-26-ն ընկած ժամանակահատվածում Հայաստան ներկրված և Հայաստանից արտահանված սննդամթերքի վերաբերյալ։ ՍԱՏՄ ղեկավորը նշեց, որ որոշ սննդամթերքների ներկրումներ նվազել են, որոշներինը ավելացել։ Ավելացվել են նաև արտահանմանումները։

«Մարտ ամսվա ընթացքու տեսչական մարմնի թեժ գծին ստացվե է 62 ահազանգ, ապրիլին՝ 18։ Դրանք վերաբերել են թե' սանիտարահիգենիկ խնդիրների, թե' անորակ սննդի վաճառքի խնդիրներին։Բոլոր արտադրամասերում բաժանել ենք ուղեցույցները և գրեթե բոլոր մեծ արտադրամասերը ամենօրյա ռեժիմով մեզ ուղակում են իրենց կողմից իրականացվող ամենօրյա աղտահանման միջոցառումների տեսա և ֆոտո ռեպորտաժները»,- ասաց Ավետիսյանը։

Ավետիսյնաը նշեց, որ ՍԱՏՄ շխատակիցների  մեջ չկան վարակակիրներ։ Այն աշխատակիցները, ովքեր գտնվում են սահմաններին՝ ապահովված են համապատասխան պաշտպանիչ բոլոր միջոցներով՝ այդ թվում նաև պաշտպանիչ արտահագուստով ։ Իսկ տեսուչները, ովքեր իրականացնում են ամենօրյա այցեր, ունեն համապատասխան դիմակներ, ձեռնոցներ և ախտահանող նյութեր։

Հարցին, թե ի՞նչ գործունեություն է ծավալվել «Դարոնիկ» ընկերության արտադրամասում, ՍԱՏՄ ղեկավարն ասաց՝

««Դարոնիկ» ընկերությւոնում առկա վարակակիր աշխատակիցի  մասին ինֆորմացիա ստանալուց հետո մեր տեսուչները գնացել են այնտեղ և պարզել, որ աշխատակիցը մենեջեր է և ոչ, թե  հենց արտադրամասում աշխատող։ Ըստ դրա, այդ արդատրամասում աշխատակիցների վարակվելու հավանականությունը գրեթե զրո է»։

Ավետիսյանը ընդգծեց, որ այս ընթացքում ՍԱՏՄ աշխատակիցները փորձում են տուգանքներ չկիրառել, տարվում են բացատրական աշխատանքներ։ Միակ տուգանքը, որը կիրառում ենք՝ գործունեության կասեցումն է։  Այս ընթացքում  եղել է մեկ դեպք, երբ կասեցվել է  տնտեսվարողի  գործունեությունը։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել