Թուրքիա

Թուրքիայի Հանրապետությունը պետություն է Եվրասիայի հարավարեւմտյան հատվածում։ Սահմանակցում է Հունաստանին, Բուլղարիային, Վրաստանին, Իրաքին, Սիրիային, Հայաստանին, Իրանի Իսլամական Հանրապետությանը եւ Ադրբեջանի էքսկլավ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությանը։ Բնակչությունը 2015թ. մարդահամարի տվյալներով 82.003.882 մարդ։ Տարածքը 783.562 կմ²։ Երկիրը ղեկավարում է նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը։

Մաշալյանը հանդիպել է Էրդողանի ու Չավուշօղլուի հետ |ermenihaber.am|

Մաշալյանը հանդիպել է Էրդողանի ու Չավուշօղլուի հետ |ermenihaber.am|

ermenihaber.am: Պոլսի հայոց 85-րդ պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Այս մասին հայտնել է Էրդողանի աշխատակազմի հանրային կապերի վարչության պաշտոնական կայքը՝ տեղեկացնելով, որ Էրդողանը Մաշալյանին ընդունել է Անկարայում՝ նախագահական նստավայրում: Նշվել է, որ հանդիպումը մամուլի համար փակ է եղել: Նույն օրը՝ հունվարի 14-ին, Մաշալյանը հանդիպել է նաև Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ: Հանդիպման մասին «Twitter»-ում գրառում է արել Չավուշողլուն՝ նշելով. «Շնորհավորում եմ Թուրքիայի հայոց 85-րդ պատրիարք ընտրված Սահակ Մաշալյանին: Հայ համայնքի և մեր երկրի համար թող բարի լինի: Կշարունակենք բոլորս միասին աշխատել մեր երկրի բազմամշակութային և հանդուրժողականության մթնոլորտում»: 12 տարի փաստացի ղեկավար չունենալուց հետո դեկտեմբերի 11-ին ազգային ներկայացուցչական ժողովը Պոլսի հայոց 85-րդ պատրիարք ընտրեց Սահակ եպիսկոպոս Մաշալյանին։ Նորընտիր պատրիարքի գահակալությունը տեղի ունեցավ հունվարի 11-ին:
07:09 - 15 հունվարի, 2020
Թուրքիան հույս ունի, որ Ռուսաստանը հաշտություն կապահովի Իդլիբում |armenpress.am|

Թուրքիան հույս ունի, որ Ռուսաստանը հաշտություն կապահովի Իդլիբում |armenpress.am|

armenpress.am։ Անկարան հույս ունի, որ Մոսկվան Դամասկոսին կարող է համոզել Իդլիբում հաշտության անհրաժեշտությունը: Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն: Ինչպես ուրբաթ օրը հայտնել են Թուրքիայի պաշտպանության նախարարությունից, Ռուսաստանը և Թուրքիան համաձայնության են եկել Իդլիբում հրադադար հայտարարել` սկսած հունվարի 12-ից: «Իդլիբում հրադադարի համաձայնության ենք եկել, և ես հույս ունեմ, որ ՌԴ-ն կարող է համոզել, որ Սիրիայում ստեղծված իրավիճակը պետք է լուծվի ոչ թե ռազմական ճանապարհով, այլ երկխոսությամբ»,-լրագրողների հետ զրույցում նշել է Չավուշօղլուն: 2017 թվականի մայիսին Աստանայում Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի ներկայացուցիչների միջև իրականացված բանակցությունների արդյունքում Սիրիայում լարվածությունը թուլացնելու չորս գոտի է ստեղծվել: Դրանցից երեքի տարածքները 2018 թվականին անցել են Դամասկոսի վերահսկողության տակ: Չորրորդ գոտին, որը տեղակայված է Իդլիբում և մասամբ էլ հարևան Լաթակիա, Համա, Հալեպ նահանգներում, ինչպես և նախկինում՝ հանրապետության ենթակայության տակ չէ. դրա մեծ մասը զավթված է «Ջեբհատ ան Նուրսա» ահաբեկչական խմբավորման կողմից: Սիրիայի զինված ուժերի շտաբից դեկտեմբերի 24-ին հայտարարել են, որ ահաբեկիչներից ազատագրել են Իդլիբի քառասունից ավելի գյուղ` դեկտեմբերի 19-ին սկսված ռազմական գործողության ընթացքում և կոչ են արել խաղաղ բնակիչներին լքել գրոհայինների կողմից պահվող բնակավայրերը:
13:11 - 11 հունվարի, 2020
Զինված հարձակում Սիրիայի հյուսիս-արևելքում. թուրքական բանակը կորուստներ ունի |ermenihaber.am|

Զինված հարձակում Սիրիայի հյուսիս-արևելքում. թուրքական բանակը կորուստներ ունի |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայի զինուժը կորուստներ է կրել Սիրիայի հյուսիս-արևելքում իրականացվող «խաղաղության ակունք» ռազմական օպերացիայի շրջանակում: Ռազմագործողությունների մասին պարբերաբար հաղորդագրություն է տարածվում Թուրքիայի պաշտպանության նախարարության Twitter-ի պաշտոնական էջում: Ըստ Թուրքիայի պաշտպանության նախարարության՝ հունվարի 8-ին զինված հարձակում է տեղի ունեցել պարեկապահակային ծառայություն իրականացնող թուրք զինվորների վրա. պայթեցվել է ռումբերով բեռնված բեռնատար մեքենա, ինչի հետևանքով սպանվել է 4 թուրք զինվոր: Քրդերի դեմ ռազմագործողությունը մեկնարկել էր 2019թ. հոկտեմբերի 9-ին։ Թուրքական զինուժի ներխուժումը Սիրիա տեղի ունեցավ այն ժամանակ, երբ ամերիկյան զինված ստորաբաժանումները լքեցին Եփրատ գետի արևելյան հատվածը։
08:12 - 09 հունվարի, 2020
Թուրքիան հայտարարել է, որ պատրաստ է միջնորդի դեր ստանձնել Իրանի և ԱՄՆ-ի միջև |tert.am|

Թուրքիան հայտարարել է, որ պատրաստ է միջնորդի դեր ստանձնել Իրանի և ԱՄՆ-ի միջև |tert.am|

tert.am: Թուրքիան պատրաստ է որպես միջնորդ հանդես գալ ԱՄՆ-ի և Իրանի միջև՝ երկու երկրների հարաբերություններում առկա լարվածությունը թուլացնելու նպատակով։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, հայտնում է Reuters-ը: Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան ԱՄՆ–ի և Իրանի հարաբերություններում առկա խնդիրները լուծելու համար սերտ կապեր ունի Վաշինգտոնի և Թեհրանի հետ: «Մենք կշարունակենք աշխատել այլ երկրների հետ` առաջիկա օրերին այս խնդիրը լուծելու կամ լարվածությունը նվազեցնելու նպատակով»,- հայտնել է նախարարը: Թուրքիայի արտգործնախարարը նաև նշել է, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել Իրաքի իշխանություններին չշտապել երկրից կոալիցիոն ուժերի դուրսբերման հարցում: «Սուլեյմանիի սպանությունը փոխել է հավասարակշռությունը ոչ միայն Իրաքում, այլ նաև Իրանում, ինչը կարող է հանգեցնել արմատական խմբավորումների ուժեղացմանը»,- եզրափակել է Չավուշօղլուն:
05:32 - 07 հունվարի, 2020
Թուրքիան վավերացրել է Ադրբեջանի հետ ստորագրած արձանագրությունները |news.am|

Թուրքիան վավերացրել է Ադրբեջանի հետ ստորագրած արձանագրությունները |news.am|

news.am: Անկարան վավերացրել է Թուրքիա-Ադրբեջան համատեղ տնտեսական հանձնաժողովի VIII նիստի շրջանակում Բաքվում ստորագրված արձանագրությունները:  Ըստ հաղորդագրության՝ արձանագրությունները ստորագրվել էին անցյալ տարվա սեպտեմբերի 16-ին Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայի Բաքու այցի շրջանակում: Նշենք, որ 2019 թվականի նոյեմբերին Ադրբեջանի հետ Թուրքիայի ապրանքաշրջանառությունը 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 25,610 մլն դոլարով՝ հասնելով 189,128 մլն դոլարի: 2019 թվականի նոյեմբերին Ադրբեջան Թուրքիայի արտահանումը կազմել է 158,163 մլն դոլար, իսկ Ադրբեջանից ներմուծումը՝ 30,965 մլն դոլար: 2019 թվականի հունվար-նոյեմբերին 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ ապրանքաշրջանառությունն աճել է 106,541 մլն դոլարով՝ անցնելով 1,798 մլրդ դոլարից:  
09:15 - 04 հունվարի, 2020
Թուրքական զորքերը Լիբիա ուղարկելու մասին որոշման նախագիծն ուղարկվել է խորհրդարան․ Չավուշօղլու |azatutyun.am|

Թուրքական զորքերը Լիբիա ուղարկելու մասին որոշման նախագիծն ուղարկվել է խորհրդարան․ Չավուշօղլու |azatutyun.am|

azatutyun.am: Օրինագիծը, որ թույլ կտա թուրքական ստորաբաժանումներ ուղարկել Լիբիա, խորհրդարան կուղարկվի արդեն այսօր, Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն այս մասին լրագրողներին է հայտնել ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլույի հետ այսօր Անկարայում կայացած հանդիպումից հետո: «Լիբիա ստորաբաժանումներ ուղարկելու պաշտոնական թույլտվության նախագիծն Արտգործնախարարությունն օրերս ուղարկել էր նախագահի աշխատակազմ: Այսօր մենք տեղեկացանք, որ այդ նախագիծը նախագահ Էրդողանի ստորագրությամբ արդեն իսկ ուղարկվել է խորհրդարան», - նշել է Չավուշօղլուն: Նախապես ենթադրվում էր, որ Թուրքիայի Ազգային մեծ ժողովը Լիբիա զորքեր ուղարկելու հարցը կքննարկի հունվարի 8-ին կամ 9-ին: Թուրքական որոշ աղբյուրների ոչ պաշտոնական տեղեկություններով՝ խորհրդարանի արտահերթ նիստը կարող է կայանալ արդեն գալիք հինգշաբթի` հունվարի 2-ին:  
13:41 - 30 դեկտեմբերի, 2019
Թուրքիան եւ ՌԴ-ն մերձենում են պատժամիջոցների սպառնալիքի պատճառով. Էրդողանի ներկայացուցիչ |armenpress.am|

Թուրքիան եւ ՌԴ-ն մերձենում են պատժամիջոցների սպառնալիքի պատճառով. Էրդողանի ներկայացուցիչ |armenpress.am|

armenpress.am:  Արեւմուտքի երկրների կողմից պատժամիջոցների սպառնալիքները դարձել են Ռուսաստանի հետ Թուրքիայի մերձեցման պատճառներից մեկը: Դեկտեմբերի 30-ին այդ մասին հայտնել Է Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալինը: «Պատժամիջոցների սպառնալիքներն այն գործոններց մեկն Էին, որոնք արագացրեցին Թուրքիայի եւ Ռուսաստանի մերձեցումը: Ինչ վերաբերում Է Անկարայի եւ Մոսկվայի մերձեցման կապակցությամբ Արեւմուտքի քննադատությանը, ապա դա Թուրքիայի նկատմամբ մեկուսացման քաղաքականության բնական արդյունքն Է, որը կարելի Է տեսնել Սիրիայում, Արեւելյան Միջերկրականում եւ այլ տարածաշրջաններում»,- մեջբերում Է նրա խոսքը Sabah թերթը: Էրդողանի ներկայացուցիչը նաեւ ենթադություն Է հայտնել, թե հաջորդ տարի կշարունակվի այն միտումը, երբ ՆԱՏՕ-ի միասնությունը կդրվի հարցականի տակ, ինչպես դա եղավ 2019 թվականին: Քալինի կարծիքով՝ դա կապված Է «համաշխարհային քաղաքականության մեջ անորոշության կտրուկ աճի հետ»:  
12:56 - 30 դեկտեմբերի, 2019
Սիրիայում թուրքական բանակը կորուստներ է կրել |ermenihaber.am|

Սիրիայում թուրքական բանակը կորուստներ է կրել |ermenihaber.am|

ermenihaber.am: Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի կողմից իրականացվող «խաղաղության ակունք» ռազմագործողության ընթացքում թուրքական զինուժը բախումներ է ունեցել քրդական «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (SDF-ՍԴՈՒ) հետ: Թուրքական զինուժը, որը ցանկանում է իր վերահսկողության տակ պահել M4 միջազգային ճանապարհը, ծանր զինատեսակներով հարձակվել է Այն Իսա շրջանից 20կմ արևելք գտնվող Սիրիայի կառավարական ուժերի հենակետերի վրա: Քրդական աղբյուրի փոխանցմամբ` զինված հարձակման ընթացքում Սիրիայի կառավարական ուժերը բազմաթիվ մարդկային կորուստներ են կրել, ինչպես նաև ոչնչացվել են կառավարական ուժերին պատկանող 3 ռազմամեքենա: Նշվում է, որ թուրքական ուժերի դեմ հակահարձակում են գործել Սիրիայի քրդական ուժերը, ինչի հետևանքով թուրքերը տվել են 3 զոհ ու կորցրել 1 զրահամեքենա:
07:45 - 30 դեկտեմբերի, 2019
Թուրքական թերթը Հայոց ցեղասպանության թեմայով գրքերի համար թիրախավորել է Ստամբուլի հայկական հրատարակչությանը |ermenihaber.am|

Թուրքական թերթը Հայոց ցեղասպանության թեմայով գրքերի համար թիրախավորել է Ստամբուլի հայկական հրատարակչությանը |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքական իշխանամետ «Akşam» թերթի վերլուծաբան Էմին Փազարջըն հերթական հոդվածով թիրախավորել է Ստամբուլի հայկական «Արաս» հրատարակչատանն ու մայրաքաղաք Անկարայի Չանքայա շրջանի քաղաքապետարանին: Պատճառն այն է, որ որոշ ժամանակ առաջ «Արաս»-ի ու Չանքայայի քաղաքապետարանի՝ ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությունից (CHP-ԺՀԿ) ընտրված ղեկավարության համագործակցությամբ տեղի է ունեցել գրքերի ցուցահանդես, որտեղ ցուցադրվել են նաև Հայոց ցեղասպանության մասին գրքեր: Փազարջըն գրում է, որ «Հայոց ցեղասպանության պնդումներն ու ստերը» իրենց գլխին իսկական փորձանք են դարձել, և այս թեմայով բոլոր արտաքին դերակատարները, այդ թվում իրենց դաշնակիցը համարվող ԱՄՆ-ն հարձակվում են Թուրքիայի վրա: Ապա հեղինակը, մատնացույց անելով Չանքայայի քաղաքապետարանի անցկացրած «Չանքայայի գրքի համաժողով-2» անունով ցուցահանդեսը, գրում է, որ ԺՀԿ-ական քաղաքապետարանն էլ այդ թեմայով իրենց հարվածում է թիկունքից: Հեղինակը գրում է, որ ցուցահանդեսի ժամանակ հրամցնում են ցեղասպանության վերաբերյալ Արևմուտքի «ստերը», որոնց դեմ իրենք տարիներ շարունակ պայքարում են: «Այնտեղ ցուցադրվել, ներկայացվել ու վաճառվել են «Արաս» հրատարալչության գրքերը, որը հայկական կազմակերպություն է: Դրանց մեջ կա 158 թուրքերեն և 60 հայերեն գիրք»,-գրել է ցեղասպանությունը ժխտող հեղինակը՝ այդ գրքերից առանձնահատուկ ուշադրություն հրավիրելով ֆրանսահայ հեղինակ Միշել Մարիանի «Հայոց ցեղասպանություն» գրքի վրա: Փազարջըն գրում է, որ հասցրել է ծանոթանալ միայն Մարիանի գրքի հետ, բայց չի կասկածում, որ ցուցահանդեսի մյուս գրքերն էլ նույն տրամաբանության մեջ պետք է լինեն, քանի որ «Արաս հրատարակչության առաքելությունը դա է»: Իշխանամետ թերթի հեղինակը նաև նշում է, որ սա առաջին դեպքը չէ: Հիշեցնում է, որ 2015-ին էլ Չանքայայի Ժամանակակից արվեստների թանգարանում կրկին ԺՀԿ-ական քաղաքապետարանի հովանավորությամբ մի ցուցահանդես էր կազմակերպվել, որտեղ ներակայացվել էին Ցոլակ և Արամ Դիլդիլյանների՝ Հայոց ցեղասպանությանը նվիրված լուսանկարները: Փազարջըն նշում է, որ այդ ցուցահանդեսի բացումն արել էր անձամբ ընդդիմադիր ԺՀԿ-ի փոխնախագահ Սեզգին Թանրըքուլուն:  
10:19 - 26 դեկտեմբերի, 2019
Թուրքական պատվիրակությունը կմեկնի Ռուսաստան Լիբիայի եւ Սիրիայի իրավիճակը քննարկելու համար. Էրդողան |news.am|

Թուրքական պատվիրակությունը կմեկնի Ռուսաստան Լիբիայի եւ Սիրիայի իրավիճակը քննարկելու համար. Էրդողան |news.am|

news.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ մոտ ժամանակներս թուրքական պատվիրակությունը կմեկնի Ռուսաստան Լիբիայի եւ Սիրիայի իրավիճակը քննարկելու համար: «Մենք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանձնարարություն ենք տվել, որի շրջանակում արտաքին գործերի նախարարի տեղակալը, ազգային պաշտպանության նախարարի տեղակալը, ինչպես նաեւ հետախուզության եւ ազգային անվտանգության ներկայացուցիչները շուտով այց կկատարեն Մոսկվա: Մենք համաձայնել ենք քննարկել Լիբիայի եւ Սիրիայի իրավիճակը»,- ասել է նա: Դեկտեմբերի 12-ին Լիբիայի ազգային բանակի հրամանատար Խալիֆա Խաֆթարը հայտարարել է, որ բանակը սկսում է Տրիպոլիում լայնամասշտաբ գործողությունները, որոնց նպատակն է ահաբեկչական խմբավորումների ոչնչացումը: Դրան ի պատասխան Լիբիայի «Ազգային համաձայնության կառավարություն» կուսակցությունը սկսել է «Զայրույթի հրաբուխ» գործողությունը: Շարունակվող դիմակայությունը հանգեցրել է հարյուրավոր մարդկանց մահվան եւ կարեւոր ենթակառուցվածքների փլուզման, հազարավոր տեղաբնակներ ստիպված են եղել լքել իրենց տունը: Լիբիայում զուգահեռաբար գործում են գործադիր իշխանության երկու մարմիններ՝ միջազգայնորեն ճանաչված «Ազգային համաձայնության կառավարությունը» եւ Աբդուլլահ Աբդուրրահման աթ-Թանիի ժամանակավոր կառավարությունը, որը գործում է երկրի արեւելքում խորհրդարանի հետ համատեղ եւ ազգային բանակի հրամանատար Խալիֆա Խաֆթարի աջակցությամբ:      
14:04 - 18 դեկտեմբերի, 2019
Հայաստանը Թուրքմենստանից գազի գնման շուրջ բանակցություններ է վարում. Միքայել Մելքումյան |news.am|

Հայաստանը Թուրքմենստանից գազի գնման շուրջ բանակցություններ է վարում. Միքայել Մելքումյան |news.am|

news.am: Պաշտոնական Երեւանը բանակցություններ է վարում Թուրքմենստանից գազի գնման շուրջ: Այս մասին դեկտեմբերի 18-ին ԱԺ-ում հայտարարեց ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման մշտական հանձնաժողովի նախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: Նրա խոսքով՝ վերջերս կայացել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի այցը Իրան, որտեղ նա հանդիպել է Իրանի էներգետիկայի նախարարի հետ: Գազի գնման հարցը քննարկման փուլում է գտնվում: «Այս պահին այդ սխեման չի գործում, սակայն պարտադիր կգործի: Դրա նպատակներից մեկը ընդհանուր էներգետիկ միջանցքի ստեղծումն է Թուրքմենստանից Իրանի, Հայաստանի եւ Վրաստանի միջով դեպի Ռուսաստան»,- պարզաբանեց Մելքումյանը: Ընդ որում, նա նշեց, որ տվյալ պահին սխեմայի գործարկման ուղղությամբ աշխատանքներ են տարվում: «Իրանը եւս շահագրգիռ է այդ ծրագրի իրականացման գործում»,- վստահեցրեց պատգամավորը: Նա նաեւ նկատեց, որ Հայաստանը Իրանից գազատարի միջով այժմ 3 անգամ ավելի քիչ գազ է ստանում, քան թույլ է տալիս թողունակությունը: Պատգամավորը հույս հայտնեց, որ Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման նոր գծի կառուցումը թույլ կտա ամբողջությամբ բեռնել գազամուղը:      
10:55 - 18 դեկտեմբերի, 2019
Հունաստանը մտադիր է 2020 թվականին Թուրքիայից ընդունել մոտ 100 հազար միգրանտի |news.am|

Հունաստանը մտադիր է 2020 թվականին Թուրքիայից ընդունել մոտ 100 հազար միգրանտի |news.am|

news.am: Հունաստանի իշխանությունները 2019 թվականին սպասում են մոտ 100 հազար նոր փախստականների, որոնք Թուրքիայից են ժամանելու: Հունաստանը վերջին 6 ամիսներին ընդունել է 45 հազար նոր միգրանտների, հայտարարել է տեղական կառավարության փախստականների առաջնային ընդունման լիազոր Մանոս Լոգոտետիսը, հայտնում է DW-ն: Պաշտոնյան նաեւ հայտնել է, որ Աթենքը նախատեսում է 2020 թվականին Թուրքիա վտարել մոտ 10 հազար ապաստան հայցողների: Լոգոտետիսը հայտարարել է ճգնաժամի մասին, որը Հունաստանի համար «զգալիորեն ավելի լուրջ» է եղել, քան 2015 թվականի ճգնաժամը: Այդ ժամանակ գրեթե բոլոր փախստականները մեկնել են ԵՄ այլ երկրներ, իսկ այս անգամ նրանք մնացել են հունական կղզիներում: Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը վերջերս Bild am Sonntag-ի հետ հարցազրույցում Գերմանիային կոչ էր արել ավելի շատ փախստականների ընդունել՝ հաշվի առնելով Լեսբոս կղզում սրված իրավիճակը: Ընդ որում՝ չնայած լարված իրավիճակին, այս տարի Գերմանիան զգալիորեն ավելի քիչ պաշտոնյաների է ուղարկել օգնելու հունական իշխանություններին: Բեռլինի կառավարությունը փախստականների գրանցմանն օգնելու համար հունական կղզիներ է ուղարկել ընդհանուր 80 փորձագետի: Միգրացիոն գործընթացների աջակցության եվրոպական բյուրոյի (EASO) տվյալներով՝ 2018 թվականին Գերմանիայից ուղարկվել է 124 պետծառայող, իսկ 2017-ին՝ 130: Նոյեմբերի վերջին հայտնի էր դարձել, որ Հունաստանի իշխանությունները նախատեսում են փակել Լեսբոս, Սամոս եւ Խիոս կղզիներում փախստականների 3 խոշորագույն ճամբարները: Դրանց փոխարեն պետք է ստեղծվեն «մեկնելու եւ նույնականացման կենտրոններ»: Ենթադրվում է, որ այդ կենտրոններում պետք է տեղավորեն ապաստան ստանալու հեռանկար չունեցող միգրանտներին, որոնց անհրաժեշտ է վերադարձնել հայրենիք: Խոսքը ճամբարների մասին է, որոնցից հեռանալը կարգելվի փախստականներին, նշում է dpa գործակալությունը: Ընդ որում՝ միգրանտներին, որոնք ապաստան ստանալու հավանականություն ունեն, կուղարկեն Հունաստանի մայրցամաքային մաս:
10:19 - 18 դեկտեմբերի, 2019