ermenihaber.am: Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի կողմից իրականացվող «խաղաղության ակունք» ռազմագործողության ընթացքում թուրքական զինուժը բախումներ է ունեցել քրդական «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (SDF-ՍԴՈՒ) հետ:
Թուրքական զինուժը, որը ցանկանում է իր վերահսկողության տակ պահել M4 միջազգային ճանապարհը, ծանր զինատեսակներով հարձակվել է Այն Իսա շրջանից 20կմ արևելք գտնվող Սիրիայի կառավարական ուժերի հենակետերի վրա:
Քրդական աղբյուրի փոխանցմամբ` զինված հարձակման ընթացքում Սիրիայի կառավարական ուժերը բազմաթիվ մարդկային կորուստներ են կրել, ինչպես նաև ոչնչացվել են կառավարական ուժերին պատկանող 3 ռազմամեքենա:
Նշվում է, որ թուրքական ուժերի դեմ հակահարձակում են գործել Սիրիայի քրդական ուժերը, ինչի հետևանքով թուրքերը տվել են 3 զոհ ու կորցրել 1 զրահամեքենա:
comment.count (0)