Ազգային ժողով

ՀՀ Սահմանադրության համաձայն Ազգային ժողովը ժողովրդի ներկայացուցչական մարմինն է: Այն իրականացնում է օրենսդիր իշխանությունը: Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ, ընդունում է պետական բյուջեն եւ իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված այլ գործառույթներ: Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ այն գործում է իր կանոնակարգին համապատասխան: Խորհրդարանն ընտրվում է 5 տարի ժամկետով, կազմված է առնվազն 101 անդամից։

Այժմ գործում է 8-րդ գումարման ազգային ժողովը, որը բաղկացած է 106 պատգամավորից, որոնցից 71-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից, 28-ը՝ «Հայաստան» խմբակցությունից, 7-ը՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունից։ ԱԺ գործող նախագահը Ալեն Սիմոնյանն է։

Չի կարելի ռազմական գաղտնիք հրապարակել հատկապես այս պահին. պատգամավորը՝ Մովսես Հակոբյանի հայտարարությունների մասին |armtimes.com|

Չի կարելի ռազմական գաղտնիք հրապարակել հատկապես այս պահին. պատգամավորը՝ Մովսես Հակոբյանի հայտարարությունների մասին |armtimes.com|

armtimes.com: Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը, լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանի երեկվա հայտարարություններին, նշեց, որ դրանք պետք է բազմակողմանիորեն և լրիվ ստուգվեն։ «Ամբողջությամբ չեմ դիտել նրա ասուլիսը, սակայն այն մասով, որ դիտել եմ, պետական և ռազմական գաղտնիքի հրապարակման առերևույթ դեպք եմ նկատել, ինչը գեներել- գնդապետը իրավունք չուներ անելու։ Չի կարելի քաղաքական կամ այլ շահագրգռվածությունից ելնելով՝ երկրի ազգային անվտանգությունը վտանգի տակ դնել և հրապարակումներ անել, ռազմական գաղտնիք հրապարակել հատկապես այս պահին։ Դա անընդունելի է, իսկ թե նրա ասածների որ մասն է ճշմարտություն և որ մասը ընդհանրապես կապ չունի ճշմարտության հետ, շատ կարճ ժամանակահատվածում ի հայտ կգան»,- նշեց նա։ Խաչատրյանը նաև ասաց, որ Մովսես Հակոբյանի հայտարարություննները մեծ մասամբ կապ չունեն օբյեկտիվ իրականության հետ։
16:06 - 20 նոյեմբերի, 2020
ԱԺ արտահերթ նիստ է հրավիրվել՝ ռազմական դրությունը վերացնելու հարցով
 |armtimes.com|

ԱԺ արտահերթ նիստ է հրավիրվել՝ ռազմական դրությունը վերացնելու հարցով |armtimes.com|

armtimes.com: «Լուսավոր Հայաստան» եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամների նախաձեռնությամբ  եւ ԱԺ նախագահի որոշմամբ նոյեմբերի 26-ին հրավիրվել է ԱԺ արտահերթ նիստ՝ սեպտեմբերի 27-ին Հայաստանում հաստատված ռազմական դրությունը վերացնելու հարցով: ԱԺ-ում շրջանառության մեջ է դրվել համապատասխան նախագիծը, որի հիմնավորման բաժնում ասվում է. «Թշնամու կողմից արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով` նաեւ խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը թիրախավորելով, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված ակտիվ պատերազմական գործողությունների հետեւանքով Հայաստանի Հանրապետության կառավարությունը կայացրել է «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» որոշում` միաժամանակ սահմանելով ռազմական դրության ժամանակ կիրառվող միջոցառումները եւ իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումները, ռազմական դրության իրավական ռեժիմն ապահովող միջոցներն ու մարմինները: Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի եւ բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին հայտարարվել է 2020 թվականի նոյեմբերի 10-ին` Մոսկվայի ժամանակով 00:00-ից, այն բանից հետո, երբ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիեւի եւ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից 2020 թվականի նոյեմբերի 09-ին ստորագրվել է հայտարարություն: Ըստ նշյալ հայտարարության 3-5-րդ կետերի` Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում եւ Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային եւ 380 ավտոմեքենաներով եւ հատուկ տեխնիկայով: Ռուսական խաղաղապահ զորակազմը տեղակայվում է հայկական ուժերի դուրսբերմանը զուգահեռ: Խաղաղապահները մնում են 5 տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ 5 տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց 6 ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին: Արդյունավետության եւ վերահսկողության համար կողմերի միջեւ պայմանավորվածությունների կատարման համար հաստատվում է կրակի դադարեցման խաղաղարար կենտրոն:Հաշվի առնելով նշյալ իրողությունները` առաջարկվում է վերացնել սեպտեմբերի 27-ին հայտարարված ռազմական դրությունը»: Նախագծի հիմնական զեկուցողն է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը:
21:45 - 19 նոյեմբերի, 2020
Գերության մեջ գտնվող զինծառայողների պաշտոնային դրույքաչափերը կպահպանվեն |armenpress.am|

Գերության մեջ գտնվող զինծառայողների պաշտոնային դրույքաչափերը կպահպանվեն |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: «Իմ քայլը» խմբակցության անդամ Մխիթար Հայրապետյանի հեղինակած օրենքի նախագծով առաջարկվում է պահպանել 2020թ. հունվարի 1-ից հետո գերության մեջ հայտնված զինծառայողների պաշտոնային դրույքաչափերը: «Գործող օրենսդրության համաձայն` գերության մեջ հայտնվելու դեպքում զինվորական ծառայողն ազատվում է զբաղեցրած զինվորական պաշտոնից և թողնվում է պետական լիազոր մարմնի կադրային ստորաբաժանման մեջ: Նույն օրենքի այլ հոդվածով` սահմանվում են այն բոլոր հիմքերը, որոնց դեպքում զինծառայողը պահպանում է  պաշտոնային դրույքաչափը` մնալով կադրային ստորաբաժանման մեջ: Այստեղ, ցավոք, առկա է օրենսդրական բաց, որտեղ բացակայում են այն հիմքերը, ըստ որի զինվորական ծառայողը գերության մեջ հայտնվելու դեպքում հնարավորություն կստանա պահպանել պաշտոնային դրույքաչափը»,- նախագծի քննարկման ընթացքում ասաց Հայրապետյանը: Մխիթար Հայրապետյանը նշեց, որ օրենսդրական բացի հետևանքով նրանց ընտանիքների կենսագոյության հետ կապված լուրջ խնդիրներ են առաջանում և այս հանգամանքը հակասում է զինվորական ծառայողի իրավական և սոցիալական երաշխիքների պահպանմանը միտված պետական քաղաքականությունը: «Պայմանագրային զինծառայողները, պահեստազորի մեր զինվորականները մարտական գործողությունների, զինվորական ծառայության ընթացքում գերեվարության մեջ հայտնվելու դեպքում, երբ այդ գերեվարության մեջ հայտնվելը հետևանք կամ պատճառ չէ ոչ իրավաչափ գործողությունների, այսինքն` ապացուցվում է, որ մարտական գործողությունների ընթացքում հայտնվել է գերության մեջ, ոչ թե ինքնական լքել է դիրքը կամ զորամասը, ապա այսուհետ նրանց ընտանիքները, իրենց գերեվարության ընթացքում կշարունակեն ստանալ այն գումարները, որոնք ստանում էին: Այս նախաձեռնության հիմնական նպատակն է` պահպանել պաշտոնային դրույքաչափն այն զինծառայողների համար, որոնք գտնվում են գերեվարության մեջ»,- նշեց Մխիթար Հայրապետյանը: ՀՀ Պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը նշեց, որ սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում առաջինից մինչև երկրորդ ընթերցում որոշ տեխնիկական և բովանդակային փոփոխություններ են կատարվել, որոնք ընդունվել են նախագծի հեղինակի կողմից: Օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց միաձայն` 75 «կողմ» ձայնով:
18:08 - 19 նոյեմբերի, 2020
Ադրբեջանցիներին Մեղրիով՝ մեր տարածքով, ընդամենը թույլատրվել է քաղաքացիական բեռներ փոխադրել, ինչպես իրենք կամ մենք անում ենք այլ երկրների տարածքներով. Արման Եղոյան |tert.am|

Ադրբեջանցիներին Մեղրիով՝ մեր տարածքով, ընդամենը թույլատրվել է քաղաքացիական բեռներ փոխադրել, ինչպես իրենք կամ մենք անում ենք այլ երկրների տարածքներով. Արման Եղոյան |tert.am|

tert.am: Եռակողմ հայտարարության 9-րդ կետում, եթե խոսքը վերաբերում է ինչ-որ բան կառուցելուն, գրված է՝ կողմերի համաձայնությամբ. այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Եղոյանը՝ անդրադառնալով հարցին, որ հայտարարության 9-րդ կետը վերաբերում է Մեղրիով միջանցքի ապահովմանը Նախիջևանից դեպի Ադրբեջան, ինչպե՞ս է դա պատկերացնում, ո՞վ է լինելու կառուցողը, ի՞նչ պայմաններով և ի՞նչ է լինելու մեղրեցիների վիճակը՞։ «Այսինքն՝ որևէ բան կառուցել, որտեղ կառուցել, կառուցել, թե չկառուցել ընդհանրապես որևէ նոր ճանապարհ կամ որևէ այլ ենթակառուցվածք, տեղի է ունենալու կողմերի համաձայնությամբ՝ ապագայում: Այս պահին խոսքը քաղաքացիական բեռների տեղափոխության թույլտվության մասին է, ճիշտ այնպես, ինչպես այլ երկրների տարածքով մենք կամ իրենք տեղափոխում են իրենց բեռները: Սա նույնիսկ սուվերեն միջանցք էլ չէ, սա մեր տարածքն է, ոչ մի սմ հողի սուվերենություն չի զիջվել այդ հատվածում՝ այսինքն՝ ՀՀ Սյունիքի մարզից, ընդամենը տրվել է թույլտվություն, որ մեր տարածքով քաղաքացիական բեռներ անցկացնեն»,- պարզաբանեց Արման Եղոյանը: Ավելին՝ tert.am-ում
13:10 - 19 նոյեմբերի, 2020
Խորհրդարանը վավերացրեց վարկային համաձայնագրի մասհանումների ժամկետը երկարաձգող նամակ-համաձայնագիրը |armenpress.am|

Խորհրդարանը վավերացրեց վարկային համաձայնագրի մասհանումների ժամկետը երկարաձգող նամակ-համաձայնագիրը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը վավերացրեց «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց III (ծրագրի 2-րդ փուլ). Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ ենթակայաններ» վարկային համաձայնագրի մասհանումների ժամկետի երկարաձգում և հետվճարման փոփոխված ժամանակացույց» նամակ-համաձայնագիրը: «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց III (ծրագրի 2-րդ փուլ). Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ ենթակայաններ» վարկային համաձայնագրի մասհանումների ժամկետի երկարաձգում և հետվճարման փոփոխված ժամանակացույց» նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարմն և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը: Նրա խոսքով՝ ծրագիրը Իրան-Հայաստան 3-րդ էլեկտրահաղորդման գծի տրամաբանական և ֆիզիկական շարունակությունն է: Վարդանյանն անդրադարձավ, թե ինչու են առաջարկում երկարաձգել մասհանումների ժամկետը: Նա նշեց, որ ծրագրի իրականացման ժամանակ դեռևս 2017-ին նախորդ կառավարության կողմից կասեցվել էր ծրագիրը, որպեսզի ուսումնասիրվեն ծրագրի իրականացման նոր տեխնիկական հնարավորությունները:«Ծրագրի իրականացման ընթացքում պետք է կառուցվեն էլեկտրահաղորդման գծեր՝ Դդմաշեն գյուղից մինչև Այրում, Այրումում պետք է կառուցվի բարձր լարման հոսանքի փոխակերպիչ կայան, Դդմաշենում՝ ենթակայան, այնուհետև Այրումից էլեկտրահաղորդման գիծ՝ դեպի Վրաստան: Ծրագիրը կասեցվել էր, քանի որ նախորդ կառավարությունը տեսականորեն հնարավորություն էր տեսել առանց փոխակերպիչ կայանի միացումը՝ վրացական և ռուսական էներգոհամակարգերին, այսինքն սինքրոն կապի միջոցով»,- ասաց Վարդանյանը: Նրա խոսքով՝ Հայաստանի էներգոհամակարգի զարգացումը հնարավոր չէ պատկերացնել առանց այդ ծրագրի իրականացման, այս ծրագիրը լուծելու է նաև անվտանգության խնդիր: Վարդանյանի խոսքով՝ մինչև նոյեմբերի 30-ը չվավերացնելու դեպքում կկիրառվի տուգանք: Նամակ-համաձայնագիրը վավերացնելու նախագիծն ընդունվեց միաձայն` 72 «կողմ» ձայներով:
12:52 - 19 նոյեմբերի, 2020
Առաջարկվում է պահպանել պաշտոնային դրույքաչափը այն զինծառայողների համար, որոնք գտնվում են գերության մեջ․ նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունվեց 71 ձայնով |tert.am|

Առաջարկվում է պահպանել պաշտոնային դրույքաչափը այն զինծառայողների համար, որոնք գտնվում են գերության մեջ․ նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունվեց 71 ձայնով |tert.am|

tert.am: Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ քննարկում է Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը: Նախագիծը ներկայացրեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը: «Օրենսդրական բացի հետևանքով առաջանում է լրջագույն խնդիր իրենց ընտանիքների կենսագոյության հետ կապված և ըստ մեզ գործող օրենսդրությունը չի համապատասխանում զինվորական ծառայողի իրավական և սոցիալական երաշխիքների պահպանմանը միտված պետական քաղաքականությանը: Նախագծի նպատակն է պահպանել պաշտոնային դրույքաչափը այն զինծառայողների համար, որոնք գտնվում են գերեվարության մեջ»,-ասաց նա և նշեց, որ օրենքը հետադարձ ուժ ունենալու է և տարածվելու է այն զինծառայողների վրա, որոնք արդեն գերության մեջ են գտնվում:  Նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունվեց միաձայն` 71 ձայնով:
12:44 - 19 նոյեմբերի, 2020
Մենք փաստացի ճանաչել ենք Արցախը. Եղոյանն անդրադարձավ Արցախի պաշտոնապես ճանաչման նպատակահարմարությանը |armenpress.am|

Մենք փաստացի ճանաչել ենք Արցախը. Եղոյանն անդրադարձավ Արցախի պաշտոնապես ճանաչման նպատակահարմարությանը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը չգիտի, թե պատերազմի ընթացքում Արցախի Հանրապետության անկախության պաշտոնապես ճանաչումը կազդե՞ր մարտական գործողությունների վրա: Այս մասին Եղոյանն ասաց խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում: «Կարող էր լինել երկու մոտեցում` անհաջողությունների փուլում ճանաչիենք այն, ինչ մնացել էր, կամ սպասենք բեկման և, երբ ուժեղ կլինեինք, այդ ժամանակ ճանաչեինք: Այս երկու մոտեցումներն էլ կարող էին արդյունավետ լինել: Եթե ճանաչեինք, փաստացի ճանաչելու էինք այն, ինչ մնացել է: Հայաստանի կողմից Արցախի ճանաչումը որոշ բաներ կարող էր փոխել դեպի լավը կամ դեպի վատը: Մենք փաստացի Արցախը ճանաչել ենք, Արցախին, օրինակ, միջպետական վարկ ենք տրամադրում: Չգիտեմ, թե որքանով դե-յուրե Արցախի ճանաչումը կազդեր մարտական գործողությունների կամ Արցախի հետագա ճանաչման գործընթացի վրա»,- ասաց Եղոյանը: Անդրադառնալով այն հարցին, թե հնարավո՞ր է հիմա Ազգային ժողով բերվի Արցախի անկախության ճանաչման նախագիծ, Եղոյանը նշեց, որ հնարավոր է, իսկ այդ հարցի շուրջ քննարկումներ, եթե չկան, ապա կծավալվեն:
12:29 - 19 նոյեմբերի, 2020
Կողմ ենք ռուս խաղաղապահներին, բայց ամեն ինչ պետք է լիներ ժամանակին․ Մելքումյան |1lurer.am|

Կողմ ենք ռուս խաղաղապահներին, բայց ամեն ինչ պետք է լիներ ժամանակին․ Մելքումյան |1lurer.am|

1lurer.am: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն ԱԺ ճեպազրույցի ընթացքում կարծիք հայտնեց, որ ՌԴ ներկայությունը տարածաշրջանում ամբողջությամբ իրացված չէր, և այն, ինչ եղավ, նաև դրա հետևանքն էր։ Պատգամավորի խոսքով՝ իրենք կողմ են ռուս խաղաղապահներին, բայց ամեն ինչ պետք է լիներ ժամանակին։  «Երբ սեպտեմբերի 28-ի ԱԺ արտահերթ նիստում քննարկվում էր կոչ-հայտարարություն՝ ուղղված միջազգային հանրությանը՝ դատապարտելու այս ագրեսիան Ադրբեջանի և Թուրքիայի մասնակցությամբ, ընդունեցինք մի հայտարարություն, որը հասցե չուներ, և հետո ի՞նչ արեց միջազգային հանրությունը՝ դատապարտե՞ց, ինչ-որ բանով միջամտե՞ց, թե՞ ոչ։ Մենք չենք դիմել բավականին ժամանակ, և երբ ՌԴ նախագահն ասաց, որ դա չճանաչված տարածք էր, հիշեք, որ առաջին օրվանից մեր խմբակցության պատգամավորները և մենք ասում էինք, որ ճիշտ ժամանակն է, որ Արցախի անկախությունը ճանաչվի, ասում էին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի խաղաղ կարգավորման գործընթացը կարող է խաթարվել․ երբ պատերազմը սկսվեց, արդեն խաթարված էր»,- ասաց Մելքումյանը։ 
11:23 - 19 նոյեմբերի, 2020
Էդմոն Մարուքյանը ոստիկանություն հաղորդում կներկայացնի՝ ստացած սպառնալիքների հարցով 

 |armenpress.am|

Էդմոն Մարուքյանը ոստիկանություն հաղորդում կներկայացնի՝ ստացած սպառնալիքների հարցով |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը պատրաստվում է ոստիկանություն հաղորդում ներկայացնել՝ ստացած սպառնալիքների հարցով:  Մարուքյանն այս մասին ասաց խորհրդարանական ճեպազրույցում: «Նոյեմբերի 10-ից սկսած` խայտառակ սպառնալիքներ ենք ստանում: Ես շարունակում եմ այդ սպառնալիքները ստանալ: Դրա մասին նաև իրավապահ մարմիններն են տեղեկացված»,-ասաց Մարուքյանը:  Նրա խոսքով՝ հաջակցություն վարչապետ Նիկոլ Փաշինյանի անցկացվող ցույցի մասնակիցներից մեկը ևս սպառնացել է, թե Մարուքյանի տունը գրավելու են: «Այսօր հանցագործության մասին հաղորդում ենք ներկայացնելու»,-նշեց խմբակցության ղեկավարն ու հավելեց, որ երեխաների, ընտանիքի անդամների համար սա լուրջ խնդիր է, հարազատները նայում և սարսափում են:
11:18 - 19 նոյեմբերի, 2020
Այս փուլում հենց Փաշինյանն է կայունացնող գործոնը, վարչապետի այլ թեկնածու մեզ համար ընդունելի չէ. Նազարյան |1lurer.am|

Այս փուլում հենց Փաշինյանն է կայունացնող գործոնը, վարչապետի այլ թեկնածու մեզ համար ընդունելի չէ. Նազարյան |1lurer.am|

1lurer.am: Ռազմական դրության մասին նախագիծ բերել է Կառավարությունը, մենք այն ընդունել ենք գործադիրի գնահատականով և որոշմամբ, այս պահին նրանց կողմից չունենք ազդակ, որ այն պետք է չեղարկել, ուստի այդ նիստին չենք մասնակցելու: Այդ մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը: Նրա խոսքով՝ իրենց համար այս փուլում ընդունելի չէ այլ տարբերակ, մասնավորապես՝ «Իմ քայլից» այլ գործչի առաջադրում վարչապետի պաշտոնում, քանի որ, ըստ նրա, հենց վարչապետն է կայունացնող գործոնը: «Չեմ պատկերացնում, որ մեկ այլ մարդ, թեկնածու կարող է կայունացնել իրավիճակը: Վարչապետն ավելի շատ կայունացնող, քան ապակայունացնող գործոն է: Դուք տեսաք, թե ինչպես նա երեկ հանդիպեց Հանրապետության հրապարակում հանրահավաք անցկացնող քաղաքացիներին և խնդրեց դադարեցնել հավաքը»,- ընդգծեց Նազարյանը:
11:13 - 19 նոյեմբերի, 2020
ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն կրկին հանդես կգան ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու առաջարկով |armenpress.am|

ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն կրկին հանդես կգան ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու առաջարկով |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները կրկին հանդես կգան ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ: Այս մասին խորհրդարանական ճեպազրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան»-ի պատգամավոր Շաքե Իսայանը: Իսայանի խոսքով՝ բացի հանրահավաքային գործիքակազմից, օգտագործում են նաև խորհրդարանական գործիքակազմը: Նա հիշեցրեց արտահերթ նիստ հրավիրելու իրենց և «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախաձեռնության մասին ու նշեց, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները չեն մասնակցում խորհրդի նիստին, և քվորումի բացակայության պատճառով իրենք չեն կարողանում խորհրդարան բերել այդ օրակարգը՝ առաջինը՝ ռազմական դրության չեղարկում, այնուհետև՝ վարչապետի հրաժարականի հարցը: «Մենք և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը այսօր կրկին դիմելու ենք ԱԺ-ին՝ նորից նույն օրակարգով արտահերթ նիստ նախաձեռնելու համար»,-ասաց Իսայանը:
10:53 - 19 նոյեմբերի, 2020
Ջանք չենք խնայելու Արցախի բնակավայրերը վերականգնելու և կյանքն աշխուժացնելու ուղղությամբ. Պապիկյան |armenpress.am|

Ջանք չենք խնայելու Արցախի բնակավայրերը վերականգնելու և կյանքն աշխուժացնելու ուղղությամբ. Պապիկյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն Արցախի գործընկերներին աջակցելու է Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով ավերված բնակավայրերը վերականգնելու և այդ տեղերում կյանքը կրկին աշխուժացնելու ուղղությամբ: Այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ասաց նախարար Սուրեն Պապիկյանը, պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության անդամ Վիկտոր Ենգիբարյանի հարցին: «Հայաստանի Հանրապետությունը կանգնած է Արցախի Հանրապետության գործընկերների թիկունքին ու ջանք ու եռանդ չենք խնայելու մեր բնակավայրերը վերականգնելու և այնտեղ կրկին կյանքն աշխուժացնելու ուղղությամբ»,- ասաց Պապիկյանը: Նախարարը նաև նշեց, որ պատերազմի առաջին տասնօրյակում Հայաստանում կապիտալ շինարարության տեմպերը որոշակիորեն ընկել էին, սակայն հետագայում հնարավոր է եղել վերականգնել դրանք, ինչի հետևանքով կապիտալ շինարարության ոլորտում լուրջ խնդիրներ չեն առաջացել:
17:38 - 18 նոյեմբերի, 2020
Թորոսյանը ներկայացրեց մարտական գործողությունների հետևանքով վիրավորների վերականգնման ուղղությամբ կատարվող քայլերը |1lurer.am|

Թորոսյանը ներկայացրեց մարտական գործողությունների հետևանքով վիրավորների վերականգնման ուղղությամբ կատարվող քայլերը |1lurer.am|

1lurer.am: Ի՞նչ քայլեր են արվում մարտական գործողությունների հետևանքով վիրավորների վերականգնման ուղղությամբ: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանի հարցին ի պատասխան՝ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշեց, որ վերականգնողական բուժման ոլորտում անելիքները շատ են: «Երեք հիմնական ուղղությամբ պետք է աշխատանք կատարենք՝ զինվորներին վերադարձնելու լիարժեք կյանքի. առաջին՝ եղած հզորությունների վերականգնում՝ մասնագետների վերապատրաստումից մինչև շենքային պայմաններ, երկրորդ՝ նոր հզորությունների ստեղծում. մինչև 250 մահճակալանոց վերականգնողական մեծ կենտրոնի կառուցում, երրորդ՝ այդ հզորություններին մշտական աջակցություն՝ պետական պատվերով ծառայություններ գնելու տեսքով: Դա պետբյուջեի վրա կնստի 2-2.5 մլրդ դրամ: Դրանք վերջնական հաշվարկներ չեն և դեռ ներառված չեն բյուջեի նախագծում: Այդ հարցում մեզ պետք է աջակցի նաև սփյուռքը»,- ասաց նախարարը: 
17:36 - 18 նոյեմբերի, 2020
ՀՀ-ում ոչ մի կառավարություն չի կարող գոյություն ունենալ՝ առանց ժողովրդի թույլտվության․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ-ում ոչ մի կառավարություն չի կարող գոյություն ունենալ՝ առանց ժողովրդի թույլտվության․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանի խորհրդարանում սկսվել է ԱԺ-կառավարության անդամներ հարց ու պատասխանը։ Նիստին ներկա է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Կառավարության ներկայացուցիչներին հարց տալու համար հերթագրվել է 7 պատգամավոր։ ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը խորհրդարանում Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց՝ արդյոք վերջինս իր նշած ճանապարհային քարտեզի աշխատանքները կատարելուց հետո արտահերթ ընտրությունների պատրաստվո՞ւմ է, կառավարության կազմի փոփոխություններ լինելո՞ւ են, արդյոք իրենց քաղաքական թիմն ունի՞ անհրաժեշտ վստահության պաշար՝ իրականացնելու Փաշինյանի ներկայացրած ճանապարհային քարտեզում նշված փոփոխությունները։ Փաշինյանը, պատասխանելով Բաբաջանյանի հարցին, նշեց, որ հրապարակած ճանապարհային քարտեզում այս պահին ավելացնելու ոչինչ չունի։ Նա շեշտեց, որ, ինչպես գրել է, իրենց համար կարեւոր առաջնահերթություն է ժողովրդավարական կայունությունն ու անվտանգությունը, երաշխավորությունը, որ իշխանություն ձեւավորելու՝ ժողովրդի հնարավորությանը եւ իրավունքին ոչինչ չի սպառնում։Երկրորդ ուղղությունը, ինչպես ասաց վարչապետը, պատերազմի հետեւանքների վերացումն է, եւ վեց ամիս անց՝ 2021-ի հունիսին, կամփոփեն կատարված աշխատանքներն ու ըստ այդմ կորոշեն հետագա անելիքները․«Ինչպես նախկինում եմ ասել՝ առնվազն ՀՀ-ում ոչ մի կառավարություն չի կարող գոյություն ունենալ՝ առանց ժողովրդի թույլտվության։ Մենք այսօր կենտրոնացած ենք այդ աշխատանքի վրա։ Ինչ վերաբերում է կառավարության կազմի փոփոխություններին՝ հիմա քննարկումների շրջան է, այդ որոշումները կհրապարակվեն, երբ կայացվեն»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ այս պահին կառավարության կառուցվածքի փոփոխություն չի քննարկվում։Բաբաջանյանը հարցրեց նաեւ՝ արդյոք պատկերացնո՞ւմ են ազգային համաձայնության կառավարության ստեղծում, որը, ըստ նրա, եւս կարող է երկրում ստեղծված իրավիճակին հանգուցալուծում գտնելու ճանապարհներից մեկը լինել։«Ընդհանուր առմամբ շատ ավելի կարեւոր է ազգային համաձայնության մթնոլորտը, որովհետեւ միշտ չէ, որ կառավարությունների ձեւավորմամբ համաձայնության վերնագրի ներքո ձեւավորվում է համաձայնության մթնոլորտ։ Մեր խնդիրն է հիմա՝ ձեւավորել համաձայնության մթնոլորտ, եւ, կարծում եմ, այդ մթնոլորտի պահանջը կա երկու կետերի շուրջ՝ կայունություն եւ անվտանգություն»,- պատասխանեց վարչապետը՝ շեշտելով, որ իրենք վերջիններն ապահովելու համար ունեն բավարար ներուժ։
17:13 - 18 նոյեմբերի, 2020