Մենք փաստացի ճանաչել ենք Արցախը. Եղոյանն անդրադարձավ Արցախի պաշտոնապես ճանաչման նպատակահարմարությանը |armenpress.am|
12:29 - 19 նոյեմբերի, 2020

Մենք փաստացի ճանաչել ենք Արցախը. Եղոյանն անդրադարձավ Արցախի պաշտոնապես ճանաչման նպատակահարմարությանը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը չգիտի, թե պատերազմի ընթացքում Արցախի Հանրապետության անկախության պաշտոնապես ճանաչումը կազդե՞ր մարտական գործողությունների վրա:

Այս մասին Եղոյանն ասաց խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում:

«Կարող էր լինել երկու մոտեցում` անհաջողությունների փուլում ճանաչիենք այն, ինչ մնացել էր, կամ սպասենք բեկման և, երբ ուժեղ կլինեինք, այդ ժամանակ ճանաչեինք: Այս երկու մոտեցումներն էլ կարող էին արդյունավետ լինել: Եթե ճանաչեինք, փաստացի ճանաչելու էինք այն, ինչ մնացել է: Հայաստանի կողմից Արցախի ճանաչումը որոշ բաներ կարող էր փոխել դեպի լավը կամ դեպի վատը: Մենք փաստացի Արցախը ճանաչել ենք, Արցախին, օրինակ, միջպետական վարկ ենք տրամադրում: Չգիտեմ, թե որքանով դե-յուրե Արցախի ճանաչումը կազդեր մարտական գործողությունների կամ Արցախի հետագա ճանաչման գործընթացի վրա»,- ասաց Եղոյանը:

Անդրադառնալով այն հարցին, թե հնարավո՞ր է հիմա Ազգային ժողով բերվի Արցախի անկախության ճանաչման նախագիծ, Եղոյանը նշեց, որ հնարավոր է, իսկ այդ հարցի շուրջ քննարկումներ, եթե չկան, ապա կծավալվեն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել