Ազգային ժողովում մեկնարկել է արտահերթ նիստը |armenpress.am|
12:03 - 19 նոյեմբերի, 2020

Ազգային ժողովում մեկնարկել է արտահերթ նիստը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Ազգային ժողովում մեկնարկել է արտահերթ նիստը: Արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված է երկու հարց:

Պատգամավորները կքննարկեն «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց III (ծրագրի 2-րդ փուլ). Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ ենթակայաններ» վարկային համաձայնագրի մասհանումների ժամկետի երկարաձգում և հետվճարման փոփոխված ժամանակացույց» նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Խորհրդարանականներին կներկայացվի նաև «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանի հեղինակած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել