«3+3» («3+2») ձևաչափ

«3+3» («3+2»)-ը Հարավային Կովկասում համագործակցության ձևաչափ է։ Ձևաչափը ստեղծելու մտադրության մասին առաջին անգամ հայտարարել են Ադրբեջանի և Թուրքիայի առաջնորդներ Իլհամ Ալիևն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ 

Ձևաչափին մասնակցելուց հրաժարվել է միայն Վրաստանը։ Իսկ տարածաշրջանի մյուս երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի միջև այս ձևափափով առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2021-ի դեկտեմբերի 10-ին։

Անդրանիկ Քոչարյանը ներկայացրել է Հայաստանի ակնկալիքները «3+3» ձևաչափով հանդիպումից |armenpress.am|

Անդրանիկ Քոչարյանը ներկայացրել է Հայաստանի ակնկալիքները «3+3» ձևաչափով հանդիպումից |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ներկայացրեց, թե Հայաստանը ինչ է ակնկալում «3+3» ձևաչափով հանդիպումից, որն անցկացվելու է Թեհրանում հոկտեմբերի 23-ին։   «Ակնկալում ենք տարածաշրջանային հստակ ձևակերպումներ ստանալը, որովհետև մասնակցում են հիմնականում տարածաշրջանի երկրները՝ գումարած Ռուսաստանի Դաշնությունը, որն այսպես թե այնպես տարածաշրջանում է։ Այնպես որ, մենք մեր իրավունքները այդ հարթակում պետք է կարողանանք պահել և կպահենք։ Իսկ մեր իրավունքները տարածաշրջանում բոլորին հայտնի են՝ դա Հայաստանի Հանրապետության սահմանների անառիկությունն է»,- ասաց Քոչարյանը՝ հավելելով, որ կարևոր է նաև թույլ չտալ, որպեսզի չլուծված խնդիրներին փորձեն լուծումներ տալ Հայաստանի հաշվին։ Տարածաշրջանային խորհրդակցական «3+3» հարթակում են Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, ինչպես նաև Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան։ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն իրանական կողմի հրավերով հոկտեմբերի 23-ին կմասնակցի տարածաշրջանային խորհրդակցական հարթակի «3+3» հանդիպմանը։ Վրաստանը հրաժարվել է մասնակցությունից։ 
13:38 - 23 հոկտեմբերի, 2023
Իրանական կողմը դեմ է, որ տարածաշրջանում՝ թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի տարածքում, ներկա լինեն օտարերկրյա ներկայացուցիչներ․ Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիան

Իրանական կողմը դեմ է, որ տարածաշրջանում՝ թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի տարածքում, ներկա լինեն օտարերկրյա ներկայացուցիչներ․ Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիան

Իրանական կողմը դեմ է տարածաշրջանում օտարերկրյա ներկայացուցիչների ներկայությանը։ Այս մասին Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսին։ «Իրանական կողմը դեմ է, որ տարածաշրջանում՝ թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի տարածքում ներկա լինեն օտարերկրյա ներկայացուցիչներ։ Մեզ համար շատ կարեւոր է ներքին ներկայացուցիչների գործունեությունը տարածաշրջանում, ինչպիսին է «3+3» պլատֆորմը։ Պետք է նշեմ, որ իրանական կողմը աշխարհագրական, պատմական սահմանների ցանկացած փոփոխություն չի ընդունելու․ դա մեր կարմիր գիծն է, եւ կձեռնարկենք բոլոր քայլերը, որոնք կդիմակայեն նմանատիպ նույնիսկ մտքի», - հայտարարեց Իրանի ԱԳ նախարարը։
20:51 - 20 հոկտեմբերի, 2022
Ռուսաստանը պատրաստ է նպաստել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի համար պայմանների ստեղծմանը

 |armenpress.am|

Ռուսաստանը պատրաստ է նպաստել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի համար պայմանների ստեղծմանը |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման համար պայմաններ ստեղծելու հարցում: Այս մասին ասաց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում: Լավրովը հայտնեց, որ Հայաստանի գործընկերոջ հետ մանրամասն խոսել են Հարավային Կովկասի իրավիճակի մասին, ընդգծել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև՝ 2020-ի նոյեմբերի 9-ի , 2021-ի հունվարի 11-ի և  նոյեմբերի 26-ի պայմանավորվածությունների խստորեն պահպանման, նաև ռուսական խաղաղապահ առաքելության կողմից իր մանդատի հստակ կատարման կարևորությունը: «Քննարկել ենք հարցեր, որոնք քննարկվել են մեր ղեկավարների մակարդակով, այդ թվում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի դելիմիտացիայի հարցով և հետագա քայլերը՝ ամրապնդելու վստահությունը, կայունությունը սահմանային գոտում»,-ասաց Լավրովը: ՌԴ ԱԳ նախարարը հույս հայտնեց, որ ամենամոտ ժամանակում այդ հանձնաժողովը կստեղծվի: Ռուսական կողմը այդ ճանապարհին խոչընդոտ չի տեսնում: Լավրովը շեշտեց՝ անշուշտ պետք է շարունակել աշխատանքը՝ հումանիտար խնդիրների լուծման հարցով: Տրանսպորտային և տնտեսական կապերն ապաշրջափակելու հարցով աշխատանքային խումբը հերթական հանդիպումը կանցկացնի այս ամիս: «Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Երևանի և Բաքվի միջև այժմ ծավալվող աշխատանքին`Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման համար պայմանների ստեղծման հարցում»,-ասաց Լավրովը: Նա հավելեց՝ առարկայական խոսել են, թե ինչպես կարող են օգնել բարեկամներին այդ գործընթացը սկսելու համար: «Մենք ողջունում ենք Երևանի և Անկարայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը: Դա պետք է նպաստի ընդհանուր տարածաշրջանում իրավիճակի բարելավմանը»,-ասաց ՌԴ ԱԳ նախարարը: Ըստ Լավրովի՝ ՀՀ ԱԳ նախարարի հետ հանդիպմանը խոսել են նաև 3+3 տարածաշրջանային խորհրդատվական հարթակի մասին, որը ներառում է անդրկովկասյան 3 երկրները, ինչպես նաև  Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան։ Նրա խոսքով՝ ընդհանուր կարծիք ունեն, որ այս հարթակը լրացուցիչ հնարավորություններ է բացում Հարավային Կովկասի բոլոր երկրների համար։ «Մենք հաստատեցինք մեր շահագրգռվածությունը, որ մեր վրացի գործընկերները միանան հեռանկարային ձևաչափին»,- եզրափակեց Լավրովը։
17:47 - 08 ապրիլի, 2022