news.am: Վրաստանի ԱԳՆ-ի տեղեկացմամբ, Վրաստանը չի մասնակցի վաղը Իրանի մայրաքաղաքում կայանալիք «3+3» ձևաչափով հանդիպմանը։ Այս մասին Վրաստանի Առաջին ալիքին հայտնել են արտաքին գործերի նախարարությունից։
«Վրաստանը չի մասնակցում նշված հանդիպմանը և երբեք չի մասնակցել»,- նշել են արտաքին քաղաքականության գերատեսչությունում։
Վրաստանն ի սկզբանե հայտարարել էր, որ չի միանա ձևաչափին։ Երկիրը նշել էր, որ դեմ է նախաձեռնությանը՝ դրանում Ռուսաստանի ներկայության պատճառով։
comment.count (0)