ՌԴ ԱԳՆ-ն հայտնում է «3+3» ձևաչափի երկրորդ նիստի նախապատրաստման մասին
14:53 - 25 ապրիլի, 2022

ՌԴ ԱԳՆ-ն հայտնում է «3+3» ձևաչափի երկրորդ նիստի նախապատրաստման մասին

«3+3» ձևաչափի երկրորդ նիստի նախապատրաստում է ընթանում, ընդ որում, Վրաստանի համար դռները, կողմերի համաձայնությամբ, բաց են, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարը։

«3+3» տարածաշրջանային խորհրդակցական հարթակի առաջին նիստը՝ Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի փոխարտգործնախարարների և Իրանի ԱԳՆ գլխավոր տնօրենի համանախագահությամբ, անցկացվել է Մոսկվայում 2021 թ-ի դեկտեմբերին։ Ավելի վաղ Վրաստանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Թբիլիսին հրաժարվում է մասնակցել այս ձևաչափին։

«Ներկա պահին նախապատրաստվում է «3+3» տարածաշրջանային խորհրդակցական հարթակի երկրորդ նիստը։ Դրա անցկացման վայրի և ամսաթվի մասին առանձին կհայտարարվի», - ասել է Գոնչարը։

Նորա Վանյան

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել