Տաթևիկ Ռևազյան

Տաթևիկ Ռևազյանը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախկին նախագահն է: 

Ծնվել է 1988թ․ հունվարի 22-ին։ 2007-2010թթ. սովորել է Կոպենհագենի բիզնես-դպրոցում։  Ստոկհոլմի տնտեսագիտության դպրոցի մագիստրոս է։

2013-2016թթ․ եղել է «Ամսթրիմ» հասարակական կազմակերպության համահիմնադիր և գործադիր տնօրեն։ 2015-2017թթ. եղել է «Մոմոնդո» ընկերության ընդհանուր վաճառքի և համագործակցության մենեջեր։ 2017-2018թթ. եղել է «FLYR» գործակալության գլոբալ համագործակցության տնօրեն։ 2018թ. հուլիսի 10-ին նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ։

Դանիա մեկնելս կապ չունի ո՛չ կորոնավիրուսի, ո՛չ երեխայի քաղաքացիության հետ. Տաթևիկ Ռևազյանի պարզաբանումը |infocheck.am|

Դանիա մեկնելս կապ չունի ո՛չ կորոնավիրուսի, ո՛չ երեխայի քաղաքացիության հետ. Տաթևիկ Ռևազյանի պարզաբանումը |infocheck.am|

infocheck.am: Տեղեկատվության ստուգման կենտրոնը անդրադարձել է մամուլում առկա հրապարակումներին այն մասին, որ Քաղաքացիական ավիացիայի վարչության պետ Տաթևիկ Ռևազյանը Հայաստանում կորոնավիրուսի տարածման պատճառով լքել է երկիրն ու տեղափոխվել Դանիա։ Տեղեկատվության ստուգման կենտրոնը կապ է հաստատել Տաթևիկ Ռևազյանի հետ։ Նա տեղեկացրեց, որ հղիության առիթով այժմ գտնվում է արձակուրդում։  «Դանիայում իմ գտնվելը որևէ կապ չունի ո՛չ կորոնավիրուսի, և ո՛չ էլ երեխայիս քաղաքացիություն ստանալու հետ։ Դանիան այժմ շատ ավելի վտանգավոր է վիրուսի տարածման առումով, քան Հայաստանը, ուստի «կորոնավիրուսից փախնելը» անհեթեթություն է։ Դանիա մեկնել եմ ընտանիքիս կողքին գտնվելու համար։ Ֆիզարձակուրդը պետք է սկսեր մարտի 20-ից, սակայն հաշվի առնելով, որ նույն կորոնավիրուսի պատճառով Դանիայի կառավարությունը որոշում էր կայացրել փակել իր սահմանները, ես որոշեցի մեկնել հիմա՝ օգտվելով նախորդ տարվանից մնացած արձակուրդից»,- նշեց Քաղաքացիական ավիացիայի վարչության պետը։ Ինչ վերաբերում է երեխայի քաղաքացիությանը՝ Ռևազյանը նշեց, որ Հայաստանում ծննդաբերելու պարագայում էլ երեխան կարող է Դանիայի քաղաքացի դառնալ, քանի որ այդ երկրի օրենսդրությամբ երեխայի քաղաքացիությունը որոշվում է նրա մոր քաղաքացիությամբ։ «Իմ երեխան լինելու է Դանիայի և Հայաստանի երկքաղաքացի, քանի որ 2017 թվականին, երբ ես տեղափոխվեցի Հայաստան, առաջին քայլս քաղաքացիություն ստանալը եղավ», - հայտնեց Ռևազյանը։ Քաղավիացիայի վարչության պետը տեղեկացրեց նաև, որ շարունակելու է կատարել իր աշխատանքային պարտականությունները՝ նույնիսկ ֆիզարձակուրդի ընթացքում։ Քաղավիացիայի կոմիտեն իր հերթին հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ ֆիզարձակուրդի ընթացքում Տաթևիկ Ռևազյանին կփոխարինի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր կոմիտեի նախագահի տեղակալ` Գալուստ Պողոսյանը:
10:29 - 15 մարտի, 2020
Ուղևորահոսքի այսպիսի նվազում երբևէ չի եղել. Ռևազյանը՝ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի մասին |armenpress.am|

Ուղևորահոսքի այսպիսի նվազում երբևէ չի եղել. Ռևազյանը՝ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի մասին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը Հայաստանում կորոնավիրուսով պայմանավորված ուղևորահոսքի զգալի նվազում է նկատում, դրա վնասների մասին խոսելը, սակայն, դեռ վաղ է համարում: Ռևազյանն այս մասին ասաց Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող հանձնաժողովի նիստից հետո լրագրողներից հետ զրույցում: «Շատ շուտ է ասել, թե ինչ վնասներ կլինեն, սակայն նման բան երբևէ չի եղել ամբողջ աշխարհում: Այսպիսի հոսքի նվազում երբևէ չի եղել: Տարբեր մասնագետներ դա համեմատում են Երկրորդ համաշխարհայինի հետ»,-ասաց նա ու նկատեց, որ տնտեսությունն իսկապես կախված է այդ ուղևորահոսքից: Նա նշեց՝ իրոք շատ կտրուկ նվազում կա, սակայն խնդիրը միայն Հայաստանում չէ: Մյուս պետությունները շատ ավելի մեծ վնաս են կրել: Այսօրվա դրությամբ չվերթները չեղարկել է «RyanAir»-ը, «Wizair»-ից չեղարկում չի եղել: «Շատ լուրջ չեղարկումներ չկան,սակայն  ուղևորահոսքը հաստատ նվազել է»,-ասաց Ռևազյանը: Անդրադառնալով կորոնավիրուսի առումով ռիսկային երկրների հետ օդային սահմանը փակելու վերաբերյալ հարցին՝ նա արձագանքեց. «Դա թվում է մի քայլ, որը կլուծի մեր բոլոր խնդիրները, սակայն կարող է խնդիրը լրջացնել: Ուղևորները, որոնք արդեն եկել են, եթե գային տարանցիկ ուղիներով, շատ ավելի բարդ կլիներ իրավիճակը: Մենք ունենք ուղիղ չվերթներ, կարող ենք միջոցառումներ կազմակերպել օդանավակայանում, որ իրենք տարանջատված լինեն մնացած ուղևորներից: Տարանցիկի հարցը շատ ավելի բարդ է»,-ասաց Ռևազյանը:
13:49 - 13 մարտի, 2020
Լոուքոսթերները չեն սուբսիդավորվում հարկատուների հաշվին․ «Իրավունք» և «Հրապարակ» թերթերի պնդումը սխալ է |fip.am|

Լոուքոսթերները չեն սուբսիդավորվում հարկատուների հաշվին․ «Իրավունք» և «Հրապարակ» թերթերի պնդումը սխալ է |fip.am|

fip.am: Որոշ լրատվամիջոցներ շարունակում են պնդել, որ բյուջետային ավիափոխադրողները կսուբսիդավորվեն պետական բյուջեից։ «Իրավունք» թերթը փետրվարի 27-ին «ՀՀ բյուջեից «RyanAir»-ը կֆինանսավորվի՞» հարցադրումով նյութ է հրապարկել, որտեղ նշում է, որ ավիաընկերությունը փորձում է գերիշխող դիրք զբաղեցնել և կամաց-կամաց դուրս մղել մյուս ավիափոխադրողներին։   Թերթը, մասնավորապես, գրել է. «RyanAir-ին տված ներկայիս արտոնյալ պայմաններին (ազատված է օդի հարկից, սպասարկման վճարից և այլն) կարող են ավելանալ նաև հայաստանյան պետբյուջեից ուղղակի ֆինանսական փոխհատուցմամբ։ Խոսքը մեծ փողերի մասին է»,- գրում է թերթը՝ նշելով, որ իրենց զրուցակիցը, որի անունը գաղտնի է պահվում, ակնարկել է, որ դրանում նաև «ատկատային» հատված կա։   Թերթը նաև գրել է, որ RyanAir-ի՝ շուկա մուտք գործելուց հետո արդեն իսկ փակման վտանգի տակ են «Տարոն ավիա» և «Տարոմ» տեղական ավիափոխադրողները։ Ավելի վաղ` հունվարի 24-ին, «Հրապարակ» օրաթերթն էր նույն հարցին անդրադարձել և գրել, որ «5 մլն եվրո սուբսիդիան մնաց հարկատուների ուսերին»՝ չհիմնավորելով, թե որտեղից է վերցրել այդ 5 մլն գումարը, որի հարցադրումը նաև Քաղավիացիայի վարչության նախագահ Տաթևիկ Ռևազյանն էր նյութի հեղինակին ուղղել և պատասխան չէր ստացել։  Հիշեցնենք, որ հարցը, թե արդյո՞ք պետությունը վերացնում է ավիաընկերությունների համար օդանավակայանում սահմանված վճարները, առաջ էր եկել առաջին իսկ օրից, երբ հայտնի դարձավ, որ բյուջետային ավիաընկերությունները թռիչքներ կիրականացնեն Հայաստանից։ Այս պնդումներին նաև անդրադարձել էր FIP.am-ը և պարզել, որ բյուջեից լրացուցիչ գումար չի հատկացվելու ո՛չ «Զվարթնոց» և ո՛չ «Շիրակ» օդանավակայաններից RyanAir-ի թռիչքների համար։ Կառավարությունից հավատացնում են, որ բյուջեից որևէ աջակցություն նախատեսված չէ Ի պատասխան Fip.am-ի հարցմանը՝ կառավարությունից նշում են, որ այս պահի դրությամբ ոչ RyanAir և ոչ էլ  Wizz Air ավիաընկերություններին պետական բյուջեից որևէ աջակցություն նախատեսված չէ։ «Սույն ավիաընկերությունների համար գործում է միայն «օդի տուրքի» գծով արտոնություն, որը կտրամադրվի «Պետական տուրքի մասին» օրենքի 29-րդ հոդվածի զ) կետի պայմաններին բավարարող ցանկացած ավիաընկերության»,- ասվում է պատասխանում։   Նշենք, որ ըստ «Պետական տուրքի մասին» օրենքի վերոնշյալ կարգավորման՝ «օդի տուրքից» կազատվեն բոլոր այն ընկերությունները, որոնք վերջին 12 ամիսներին չիրականացրած ուղղություններով նոր չվերթներ կբացեն։ «Այսինքն՝ նշված արտոնությունը տրամադրվելու է ցանկացած այլ ավիաընկերության կողմից սպասարկվող ուղևորներին միայն այն ուղղությունների համար, որոնք համապատասխանում են սույն օրենքով սահմանված պայմաններին»,- նշվում է պատասխանում։ Քաղաքացիական ավիացիայից ևս հաստատում են, որ գործող «օդի տուրքի» վերացումից բացի, որը մեկ ուղևորի համար կազմում է մոտ 10 հազար դրամ, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում այլ պետական արտոնություններ չեն գործում։  Գյումրիի «Շիրակ» օդանավակայանի դեպքում գրության մեջ նշվում է, որ  ավիաընկերությունների համար դեպի օդանավակայան թռիչքներ կազմակերպելու և զբոսաշրջային հոսքն ավելացնելու նպատակով, ոչ պետական բյուջեի միջոցներով ֆինանսական խթանումն ապահովելու համար կառավարությունը դեռևս շարունակում է բանակցություններն իր գործընկերների հետ։ Սրանով կառավարությունը նաև հերքել է «Հրապարակ» օրաթերթի այն պնդումը, որ սուբսիդիան վճարելու հոգսն ընկել է Հայաստանի կառավարության ուսերին, քանի որ դրամաշնորհ ստանալու հարցով գործընկերների հետ բանակցություններն օգուտ չեն տվել և ծրագիրը՝ չեղարկվել է։   Իսկ թե ովքե՞ր են այդ գործընկերները՝ կառավարությունից նպատակահարմար չեն գտնում այդ մասին բարձրաձայնել։  Ինչ վերաբերում է «Իրավունք» թերթի պնդմանը, թե «Տարոն ավիա» և «Տարոմ» տեղական ավիափոխադրողները կարող են շուկայից դուրս մնալ, ապա Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանն այդ հարցին անդրադարձել էր Ազգային ժողովի փետրվարի 12-ին կայացած նիստի ժամանակ և պատասխանելով անհավասար մրցակցությանը վերաբերող հարցին՝ նշել էր որ «Տարոն ավիան» ինքնուրույն է որոշում կայացրել փակվել՝ թռիչքային անվտանգության խնդիրների պատճառով։ Իսկ Tarom Airlines ավիաընկերության` շուկայից դուրս գալու հարցը, որը, ի դեպ, ոչ թե տեղական, այլ ռումինական ավիաընկերություն է, ըստ Ռևազյանի՝ Հայաստանի հետ կապ չունի, այլ իրենց  ֆինանսական խնդիրների հետ է կապված։ Շարունակությունը՝ fip.am-ում։
16:37 - 29 փետրվարի, 2020
ԱԺ-ն վավերացրեց Հայաստանի և Հորդանանի միջև օդային հաղորդակցության մասին համաձայնագիրը |armenpress.am|

ԱԺ-ն վավերացրեց Հայաստանի և Հորդանանի միջև օդային հաղորդակցության մասին համաձայնագիրը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Ազգային ժողովն ընդունեց «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Հորդանանի Հաշիմյան Թագավորության կառավարության միջեւ օդային հաղորդակցությունների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը: Պայմանագիրը համահունչ է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ոլորտի որդեգրած քաղաքականությանը, որն ուղղված է հավասար մրցակցային պայմաններ ստեղծելուն երկու երկրների միջև գործող ավիաընկերությունների համար: Պայմանագրում ազատականացված են ավիաընկերությունների նշանակումը, նրանց կողմից առաջարկվող տարողությունը, սակագները, չվերթների հաճախականությունը, սպասարկվող ուղղությունները և այլ կոմերցիոն դրույթները: Ներառված է նաև թռիչքային անվտանգության ապահովումը»,- ասաց Ռևազյանը: Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը նշել էր, որ պայմանագրի վավերացումը կնպաստի երկու երկրների միջև պատշաճ և լիարժեք կարգավորմանը, որը հիմք կարող է հանդիսանալ կանոնավոր չվերթների իրականացման համար: Նախագիծը քվեարկությամբ ստացավ 106 կողմ, 1 ձեռնպահ ձայներ:
18:14 - 13 փետրվարի, 2020
Ryanair ավիաընկերությունը Գյումրի-Աթենք և Երևան-Սալոնիկ ուղղություններով սկսել է տոմսերի վաճառքը. Տաթևիկ Ռևազյան

Ryanair ավիաընկերությունը Գյումրի-Աթենք և Երևան-Սալոնիկ ուղղություններով սկսել է տոմսերի վաճառքը. Տաթևիկ Ռևազյան

Ryanair ավիաընկերությունը հունվարի 3-ին սկսել է տոմսերի վաճառքը ևս 2 նոր ուղղությունների համար` Գյումրի-Աթենք և Երևան-Սալոնիկ` տրամադրելով զեղչեր մինչև հունվարի 5-ը տոմսեր ձեռք բերելու դեպքում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը: Նա նաև նշել է, որ եթե մինչ «Օդի տուրքի» մասին օրենքի փոփոխությունները դեպի Եվրոպա սպասարկվում էին 6-7 ուղղություններ`Փարիզի «Շարլ դը Գոլ» օդանավակայան, Լիոն, Վիեննա, Վարշավա, Աթենք, Բուխարեստ, Բրյուսել, ապա օրենսդրական փոփոխություններից հետո արդեն իսկ հայտարարվել են կամ հայտեր են ներկայացվել հետևյալ ուղղություններով նոր ավիաընկերությունների կողմից թռիչքներ իրականացնելու համար. Փարիզի «Օռլի» օդանավակայան, Transavia Վիեննա, Wizz air Վիլնյուս, Wizz air Բեռլին, Ryanair Մեմինգեն (Գյումրիից), Ryanair Հռոմ, Ryanair Միլան, Ryanair Աթենք (Գյումրիից), Ryanair Սալոնիկ, Ryanair Ռիգա, Air Baltic։
12:35 - 05 հունվարի, 2020
Մենք պետք է սկսենք գումարներ գանձել մեր ծառայությունների համար․Տաթևիկ Ռևազյան |news.am|

Մենք պետք է սկսենք գումարներ գանձել մեր ծառայությունների համար․Տաթևիկ Ռևազյան |news.am|

news.am: Եթե քաղավիացիայում աշխատավարձերը շատ ցածր է եւ լավ մասնագետները գնում մասնավորում են աշխատում, շատ դժվար է հսկողությունն այն մակարդակով ապահովել, որը պահանջվում է: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 16-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Քաղավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթեւիկ Ռեւազյանը՝ անդրադառնալով նրան, որ Եվրահանձնաժողովը ավելի խիստ հսկողության տակ է վերցրել Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն։ Նրա խոսքով, իրենք արդեն կոնկրետ քայլեր են սկսել ձեռնարկել, որ փոփոխություններ կատարվեն օրենսդրության մեջ, ինչը թույլ կտար բարձրացնել աշխատավարձերը: «Դա չի լինելու բյուջեի հաշվին, այլ մենք պետք է սկսենք գումարներ գանձել մեր ծառայությունների համար: Ամբողջ աշխարհում դա ընդունված տարբերակ է: Ես անձամբ այս մեկ տարում խոսել եմ ավելի քան 80 երկրների քաղավիացիայի ղեկավարների հետ, եւ բոլորն ասել են՝ դուք պետք է դառնաք ինքնաֆինանսավորվող կառույց, որը գանձում է գումարներ, օրինակ, ավիաընկերություն գրանցելուց: Հոլանդիայում եթե դու ուզում ես ավիաընկերություն գրանցես, վճարում ես 25 հազար եվրո, Հայաստանում դա անվճար է: Եթե դու օդաչու ես եւ ուզում ես քո լիցենզիան երկարաձգես, դա ՀՀ-ում անվճար է: Հենց մենք սկսենք գումարներ գանձել մեր ծառայությունների համար, մենք կունենանք այն ֆինանսները, որ կարողանանք կտրուկ բարձրացնել աշխատավարձերը եւ ներգրավել նոր մասնագետներ, վերապատրաստենք բոլորին»,-ասաց նա:
11:27 - 16 դեկտեմբերի, 2019
ԵՄ-ն այսօրվա դրությամբ Հայաստանում գործող որևէ ավիաընկերություն սև ցուցակում չի գցել. ստուգումներ են իրականացվելու. Տաթևիկ Ռևազյան |tert.am|

ԵՄ-ն այսօրվա դրությամբ Հայաստանում գործող որևէ ավիաընկերություն սև ցուցակում չի գցել. ստուգումներ են իրականացվելու. Տաթևիկ Ռևազյան |tert.am|

tert.am: Եվրոպական միությունը այսօրվա դրությամբ որոշել է Հայաստանում գործող որևէ ավիաընկերություն չգցել սև ցուցակում: Այս խնդիրը մեկուկես տարվա խնդիր չէ, չի առաջացել վերջերս, պարզապես մեր ավիաընկերությունները հիմա են դիմել Եվրոպական միություն՝ չվերթներ իրականացնելու, և վերջիններս հիմա են եկել ու աուդիտ անցկացրել: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Քաղավիացիայի պետական կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը՝ անդրադառնալով լուրերին, թե Եվրոպական հանձնաժողովն ուժեղացված հսկողություն է սահմանել Հայաստանի քաղավիացիայի պետական կոմիտեի նկատմամբ: Հարցին՝ արդյոք խնդիրն առաջացել է այն ժամանակ, երբ «Տարոն Ավիա» ավիաընկերությունը դիմել է Եվրոպական միությա՞նը, և վերջինիս սահմանած անվտանգության ստանդարտներին չի՞ համապատասխանել, Ռևազյանն ասաց. «Իրականում, կարող է մի քիչ տարօրինակ բան ասեմ՝ ավելի լավ էր այսպես, որ «Տարոն Ավիա»-ն դիմեց, ԵՄ-ում նկատեցին խնդիրները, որ մենք կարողանանք այդ խնդիրները լուծել, հակառակ դեպքում կարող էր այսպես ևս 5-10 տարի շարունակվել, ինչը մեզ պետք չէ»: Նա ընդգծեց, թե «Տարոն Ավիա»-ն փակել են՝ հենց անվտանգության խնդիրները հաշվի առնելով: Ռևազյանի խոսքով՝ ԵՄ-ն կարևորում է զարգացումը, դրա համար որոշել է այսօրվա դրությամբ որևէ ավիաընկերություն սև ցուցակի մեջ չգցել: «Համագործակցությունը ԵՄ-ի հետ շատ լավ է, իրենք մեզ շատ են աջակցել, խորհուրդներ տվել: Մամուլում մեկնաբանությունը մի քիչ սխալ ուղղությամբ է գնացել. միջազգային մամուլում գրված է, որ 115 ավիաընկերություն սև ցուցակում է հայտնվել, բայց Հայաստանի հանդեպ հսկողությունն ավելացել է, այստեղ շեշտն այդ 115-ի վրա չեն դրել, այլ հենց Հայաստանի: Եղել է մամուլի խնդիրը, ոչ թե մեր ու ԵՄ-ի հետ կապված խնդիրները»,-նշեց Ռևազյանը: «Մենք ԵՄ-ում շնորհանդես իրականացրինք, և այժմ գալու են՝ ստուգելու այն, ինչ ասել ենք, իրականությո՞ւն է, թե՞ ոչ: Մենք մեր բոլոր խնդիրներն ասել ենք, բայց միաժամանակ ներկայացրել ենք առաջարկվող լուծումներ և ժամկետներ: Այժմ պետք է այդ ժամկետներում տեղավորվենք և ցույց տանք պրոգրես: Հնարավոր է՝ ԵՄ-ից գնան ավիաընկերությունների մոտ: Մենք պետք է պատրաստ լինենք»,-ասաց Ռևազյանը՝ ընդգծելով, որ խնդիրների առաջացման համար պատճառ են դառնում նաև քաղավիացիայում աշխատավարձերի ցածր մակարդակները՝ համեմատած մասնավոր ընկերությունների հետ: Շարունակությունը՝ tert.am-ում
09:55 - 16 դեկտեմբերի, 2019
Ավիաշուկա կարող է մտնել հայկական ավիաընկերություն. Տաթևիկ Ռևազյան |civilnet.am|

Ավիաշուկա կարող է մտնել հայկական ավիաընկերություն. Տաթևիկ Ռևազյան |civilnet.am|

civilnet.am։ Շուտով կարող է ավիաշուկա մուտք գործել հայկական ավիաընկերություն: Այս մասին դեկտեմբերի 3-ին Ազգային ժողովում հայտարարեց Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը՝ ներկայացնելով «ՀՀ պետական տուրքի մասին» օրեքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու օրիանգիծը: Ռևազյանի խոսքով, ավիաշուկայի զարգացման նպատակով բանակցությունները շարունակվում են արտասահմանյան ավիաընկերությունների հետ: Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահն Ազգային ժողով էր եկել «լավ լուրով». «Շուտով կարող է շուկա մուտք գործել հայկական ավիաընկերություն: Արդեն իսկ հայտը ներկայացված է: Տեղական փոխադրողի հայտ ներկայացրած ընկերության հետ քննարկվել է այս օրենսդրական նախաձեռնությունը, և իրենք ողջունում են շուկայում մրցակցության խթանմանն ուղղված մեր քայլերը, քանի որ այն ստիպելու է իրենց ավելի լավ աշխատել»,- ասաց նա՝ հավելելով, որ նպատակ ունեն առաջկայում հանել նաև օդի տուրքը բոլոր ավիաընկերությունների համար: «Մեզ ժամանակ է պետք, որ ապացուցենք՝ օդի տուրքը հանելով մենք իրոք խթանում ենք նոր ուղղություններ և իսկապես շուկան զարգանում է: Այս պարագայում մեր պետական բյուջեն չի վնասվում, բայց միաժամանակ հնարավորություն ենք ունենում ապացուցել, որ սա աշխատող տարբերակ է»,- ասաց Ռևազյանը: 2018-ին «օդի տուրքից» պետբյուջեն ստացել է 12 մլրդ դրամ: Ռևազայանն օրենսդիրներին առաջարկում է «ՀՀ պետական տուրքի մասին» օրենքը լրացնել նոր կետով. «Գաղափարն այն է, որ մենք խթանում ենք նոր ուղղություններ, որոնք չեն սպասարկվել վերջին 12 ամիսների ընթացքում: Մեր նպատակն է, որ նոր ուղղություններ սպասարկող ավիաընկերությունները, որոնք պետությունից ստացել են արտոնություն, սեզոնայնությունից ելնելով՝ ժամանակավորապես չփակեն այդ ուղղությունները»: Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ավիաընկերություններից պահանջում է արտնություն ստանալիս իրականացնել իրենց չվերթները ողջ տարվա ընթացքում: «Եթե ավիաընկերույթունը ցանկանում է մուտք գործել ավիաշուկա այն ժամանակ, երբ իր համար առավել արդյունավետ է, և փակել այդ ուղղության սպասարկումը ձմեռվա ընթացքում, ապա ինքն արտոնություն չի ստանա»,- պարազաբանեց Ռևազյանը: Շարունակությունը՝ civilnet.am-ում
09:01 - 03 դեկտեմբերի, 2019