Արման Սարգսյան

Արման Սարգսյանը  Հայաստանի Հանրապետության ոստիկանության նախկին պետն է, ոստիկանության գնդապետ։

2000թ. ավարտել է ՀՀ ՆԳՆ բարձրագույն դպրոցը, 2006թ-ին` ՀՀ պետական կառավարման ակադեմիան (մագիստրատուրա): 2016 թվականից Երեւանի պետական համալսարանի ասպիրանտուրայի քաղաքագիտության տեսության եւ պատմության ամբիոնի հայցորդ է: 

Ավարտելով ՆԳՆ բարձրագույն դպրոցը՝ նշանակվել է Երեւանի Խորհրդային ՆԳ բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորի պաշտոնին, ապա` 2001-2005 թթ. Երեւան քաղաքի ներքին գործերի վարչության քրեական հետախուզության բաժնի 2-րդ բաժանմունքի օպերլիազոր, 2005-2008 թթ. ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության օպերատիվ ապահովման բաժնի ավագ օպերլիազոր, 2008-2012 թթ. ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության օպերատիվ ապահովման բաժնի պետի տեղակալ, 2012-2014 թթ. ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 1-ին վարչության բաժնի պետ,
2014-2017 թթ. ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 3-րդ (բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների, թրաֆիքինգի, անօրինական միգրացիայի եւ ահաբեկչության դեմ պայքարի) վարչության պետ, 2017-2018 թթ. ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի 1-ին տեղակալ:

ՀՀ Նախագահի 2018թ. մայիսի 18-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալի պաշտոնին: ՀՀ Նախագահի 2019 թ. սեպտեմբերի 19-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար։

2017-ից 2018 թվականներին՝ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ:

Հայաստանի Հանրապետության նախագահի 2018 թվականի մայիսի 18-ի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի առաջին տեղակալ:

ՀՀ նախագահի 2019 թվականի սեպտեմբերի 19-ի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի պաշտոնակատար։

ՀՀ նախագահի 2020 թվականի մարտի 19-ի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ։

ՀՀ նախագահի 2019 թվականի սեպտեմբերի 12-ի հրամանագրով պարգեւատրվել է «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով։

ՀՀ նախագահի 2020 թվականի հունիսի 8-ի հրամանագրով ազատվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի պաշտոնից։

Պարգեւատրվել է մի շարք մեդալներով, կրծքանշաններով եւ շնորհակալագրով:

Ոստիկանության 2019-ի բյուջեից 47,4 միլիարդ դրամը աշխատավարձերն են եղել |hetq.am|

Ոստիկանության 2019-ի բյուջեից 47,4 միլիարդ դրամը աշխատավարձերն են եղել |hetq.am|

hetq.am: Ֆինանսավարկային ու բյուջետային, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվում է 2019 թվականի պետական բյուջեի կատարողականը: Ֆինանասների նախարար Ատոմ Ջանջուղազյանի խոսքով` նախորդող տարում ոստիկանության բյուջեն եղել է 68,7 միլիարդ դրամ, որից փաստացի օգտագործվել է 64,5 միլիարդ դրամը: Ոստիկանապետ Արման Սարգսյանի խոսքով` այդ գումարից 47,4 միլիարդ դրամը աշխատավարձերն են: «Ոստիկանության ծառայողների համար 2019-ը վարձատրության առումով բավական արդյունավետ է եղել, պետության տրամադրած միջոցների հաշվին պարգևավճարի տեսքով վարձատրություն ենք տվել: Եթե անգամ դրույքաչափում փոխոխություններ չեն եղել, բայց աշխատակիցները փաստացի ստացել են ավելի գումար ստանալու հնարավորություն»,- ասաց ոստիկանապետը: Արման Սարգսյանի խոսքով` ոստիկանությունում նախորդող տարի միջին աշխատավարձը եղել է շուրջ 279 հազար, ինչը 2017, 2018 թվականների ցուցանիշները գերազանցել է 23 %-ով: «Ոստիկանության որևէ ծառայող նախկինում տարեվերջին ամբողջական դրույքաչափով պարգևատրում չի ստացել. կարող եմ ասել` հեղափոխական մի բան էր»,- ասաց Սարգսյանը: Խոսելով նախորդող տարվա վիճակագրության մասին` ոստիկանապետն ասաց, որ այսօր պահանջը ոչ թե դրվում է, թե որքան հանցագործության դեպք է արձանագրվել, այլ այդ հանցագործության դեպքերից քանիսն ինչ արագությամբ է բացահայտվել: «Հայտնի կանոն կա` հանցագործության լավագույն կանխումը դեպքերի բացահայտումն է»,- ասաց նա: Ոստիկանապետի խոսքով` 2019-ին 1280 կոռուպցիոն բնույթի հանցագործության դեպք է արձանագրվել: «Սրանցից 324-ը կաշառակերության դեպքեր են, 225-ը՝ պաշտոնական դիրքի օգտագործմամբ յուրացում, 135-ը՝ պաշտոնական կեղծիք, 299-ը` լիազորությունների չարաշահում, 60-ը` պաշտոնեական լիազորությունների անցում: Բացահայտվել է պետության ու ֆիզիկական անձանց պատճառված շուրջ 497,5 միլիարդ դրամի, 6 միլիոն ռուբլու, 7,3 ԱՄՆ դոլարի, 5000 եվրոյի համապատասխան վնաս, 652 միլիարդ դրամն ընդհանուր առմամբ վերականգնվել է»,- ասաց նա:
15:52 - 05 հունիսի, 2020
Նույն ճակատագրին կարժանանան բոլոր իրավախախտները․ ոստիկանապետը՝ «Մեյմանդարի» շուկայում տեղի ունեցածի մասին
 |news.am|

Նույն ճակատագրին կարժանանան բոլոր իրավախախտները․ ոստիկանապետը՝ «Մեյմանդարի» շուկայում տեղի ունեցածի մասին |news.am|

news.am: Բերման է ենթարկվել 3 տասնյակից ավելի քաղաքացի, կան ձերբակալվածներ։ «Այսուհետ նմանատիպ քայլերի դեպքում կիրականացվի կոշտ հակազդեցություն եւ նույն ճակատագրին կարժանանան այն իրավախախտները, որոնք փորձեցին օրենքից դուրս գործողություն իրականացնել»։ Այսօր՝ հունիսի 3-ին, պարետատան նիստից հետո բրիֆինգի ժամանակ նախօրեի «Մեյմանդարի» շուկայի դեպքերին անդրադառնալով այսպիսի հայտարարություն արեց ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանը ։ «Արդեն լայն տարածում է գտել այդ միջադեպը, աղմկալի դեպք տեղի ունեցավ Գայ գյուղում տեղակայված շուկայում, որտեղ քաղաքացիները, չցանկանալով ենթարկվել պարետի որոշման պահանջներին, համոզման մեթոդներին դիմադրեցին եւ կատարեցին խուլիգանություն։ Ոստիկանությունում հարուցվեց 258 հոդվածի հատկանիշներով քրգործ, որը փոխանցվեց քննչական կոմիտե»,- հավելեց ոստիկանապետը։ Արման Սարգսյանը հայտնեց, որ ինչպես եւ հայատարվել է, բերման է ենթարկվել 3 տասնյակից ավելի մարդ, կան նաեւ ձերբակալվածներ։  Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հստակեցրեց. «Այսինքն հենց ձեր բնակարանը լքեցիք, պետք է լինեք դիմակով՝ սկսած բակերից, վերելակից, փողոցում քայլելիս:  Բայց մեր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դա չի պահպանվում եւ հնարավոր չի լինում վերահսկել: Քանի որ եղանակն ամառային է, զբոսանքների ժամանակ դիմակի կրումը պետք է լինի պարտադիր, որովհետեւ բազմամարդ զբոսանքները նույնպես լինում են վարակի փոխանցման աղբյուր»:
21:23 - 03 հունիսի, 2020
Նախորդ օրվա ընթացքում ոստիկանությունը կազմել է 931 վարչական իրավախախտման արձանագրություն

 |armenpress.am|

Նախորդ օրվա ընթացքում ոստիկանությունը կազմել է 931 վարչական իրավախախտման արձանագրություն |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում արտակարգ դրության իրավական ռեժիմի սահմանումից հետո ոստիկանության տարբեր ստորաբաժանումների և ծառայողների կողմից կազմվել է վարչական իրավախախտման 20 հազար 742 արձանագրություն, որոնցից  931-ը՝ նախօրեին։ Այդ մասին պարետատան նիստից հետո տեղի ունեցած բրիֆինգի ժամանակ ասաց ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանը։ «Արձանագրությունները հիմնականում քաղաքացիների կողմից դիմակ չկրելու, վարորդների կողմից դիմակ չկրելու, փողոցում դիմակի առկայության բացակայության, կանգառներում դիմակ չկրելու, վարորդների և ուղեւորների կողմից դիմակ չկրելու փաստերով են կազմվում»,- ասաց ոստիկանապետը։ Արման Սարգսյանը նշեց, որ ամենօրյա ռեյդեր են իրականացվում, տեղադրվում են շարժական անցակետեր, որոնց միջոցով ոստիկանները ստուգում են դիմակի առկայության, կրելու դեպքերը ու արձանագրում խախտումները։ Ոստիկանությունը ռեյդեր է անցկացնում տեսչական մարմնի հետ համատեղ աշխատելով, անհրաժեշտության դեպքում կրկնակի ստուգում՝ խախտումը արդյոք վերացվել է, թե ոչ։ Արման Սարգսյանը նշեց, որ այդ գործին ոստիկանությանը օգնում էն նաեւ պետական այլ մարմինների աշխատակիցներ։ «Ոստիկանության ստորաբաժանումների հետ իրականացվում են իրազեկման աշխատանքներ պարետատան պահանջները հստակորեն և անշեղորեն կատարելու ուղղությամբ։ Բացի այդ՝ որոշակի խնդիրներ են ստեղծվում հոգեհանգիստների ու հուղարկավորությունների ընթացքում, ինչպես բոլորին հայտնի է, ոստիկանության կարգախմբերը նաև ծառայություն են իրականացնում այս վայրերում։ Կրկին քաղաքացիներին կոչ ենք անում հետևել կանոններին և չիրականացնել այնպիսի գործողություններ, որոնք կարող են առաջացնել իրավական հետևանքներ»,- ասաց նա։
20:26 - 03 հունիսի, 2020
Շուրջ 2000 քաղաքացիների նկատմամբ կազմվել են արձանագրություններ. ոստիկանապետ |1lurer.am|

Շուրջ 2000 քաղաքացիների նկատմամբ կազմվել են արձանագրություններ. ոստիկանապետ |1lurer.am|

1lurer.am: ՀՀ ոստիկանության պետ Արման Սարգսյանը կառավարությունում ճեպազրույցի ժամանակ ներկայացրեց համավարակի կանխարգելման շրջանակներում ոստիկանության ստուգայցերի արդյունքները: Ոստիկանապետը նշեց, որ երկու օր դրանք իրականացվել են Դավիթաշեն, Նորք-Մարաշ և Նուբարաշեն վարչական շրջաններում, այսօր ստուգայցեր են իրականացվել Կենտրոն վարչական շրջանում: «Ընդհանուր առմամբ այս ռեյդերի արդյունքներով Դավիթաշեն վարչական շրջանում վարչական պատասխանատվության է ենթարկվել 104 քաղաքացի, իսկ Նուբարաշեն և Նորք-Մարաշ վարչական շրջաններում՝ 124 քաղաքացի: Տեսչական մարմինների կողմից կասեցվել է 62 տնտեսավարող սուբյեկտի գործունեություն»,- տեղեկացրեց ոստիկանապետը: Արման Սարգսյանի խոսքով՝ վարչական շրջաններում ստուգայցերը ոչ թե մեկանգամյա բնույթ կունենան, այլ՝ պարբերաբար կկրկնվեն: Հայաստանի Հանրապետության միջմարզային ճանապարհներին տեղադրվել են ուղեփակոցներ և անցակետեր, որոնք ոստիկանության ծառայողներին հնարավորություն են տալիս մշտադիտարկել տրանսպորտային միջոցները, որոնցով երթևեկում են քաղաքացիները՝ նշեց Սարգսյանը: «Ոստիկանության ծառայողները ուսումնասիրում և մշտադիտարկում են իրականացնում հետևյալ ուղղություններով. քաղաքացիների մոտ դիմակի առկայություն բաց տարածքում, կանգառներում դիմակ կրելու հանգամանքի ստուգում, տաքսիների վարորդների դիմակի պարտադիր կրում ուղևորի ներկայության դեպքում և, տրանսպորտային միջոցը դիտարկելով որպես փակ տարածք՝ քաղաքացիների կողմից մեկից ավելի ուղևորի դեպքում դիմակի պարտադիր կրում: Վերջին օրերին իրականացված վարչարարության ընթացքում շուրջ 2 հազար քաղաքացու նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, և դրանք լինելու են շարունակական»,- վստահեցրեց Սարգսյանը: Ոստիկանապետը հորդորեց զերծ մնալ հանգստյան օրերին արշավներ կամ զանգվածային միջոցառումներ կազմակերպելուց:
18:51 - 28 մայիսի, 2020
Քաղաքացու մոտ դիմակի բացակայության փաստով ոստիկանության կողմից  կազմվել է 240 արձանագրություն․ Արման Սարգսյան

Քաղաքացու մոտ դիմակի բացակայության փաստով ոստիկանության կողմից կազմվել է 240 արձանագրություն․ Արման Սարգսյան

Վերջին մեկ շաբաթում ի կատարումն պարետի որոշումների, ոստիկանությունը արձանագրություններ է կազմել վարչական իրավախախտումների վերաբերյալ՝ նախատեսված  համապատասխան հոդվածով՝ արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու համար։ Այս մասին կառավարության այսօրվա նիստում ասաց ոստիկանապետ Արման Սարգսյանը։  Վերջինս հավելեց, որ ընդհանուր առմամբ կազմվել է 966 արձանագրություն։ «Քաղաքացու մոտ դիմակի բացակայության փաստով կազմվել է 240 արձանագրություն, ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտում սահմանված կանոնների խախտման  կապակցությամբ կազմվել է 657 արձանագրություն, որից 594-ը տաքսի ավտոմեքենաների վարորդների նկատմամբ, իսկ 63-ը հանրային տրանսպորտի ավտոբուսների և երթուղային ավտոբուսների վարորդների և տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ։ Երեկ արձանագրություն է կազմվել  69 մարդատար տրանսպորտների նկատմամբ, որոնք եղել են միևնույն ընտանիքի անդամներ, քաղաքացիներ, ովքեր երթևեկել են առանց պահանջների պահպանման։ Բացի այդ, ի կատարումն երեկ պարետատան կողմից տրված հանձնարարականի այսօր արդեն հանրապետության միջմարզային ճանապարհներին տեղակայվել են համապատասխան թվաքանակով անցակետեր, որտեղ նույնպես կստուգվեն կանոնների պահպանման պատշաճ մակարդակի ապահովումը և դրան համարժեք կտրվի իրավական գնահատական»,- ասաց ոստիկանապետը։  Վարչապետը հավելեց, որ այդ անցակետերի նպատակն այն է, որ անկախ այն հանգամանքից, թե ովքեր են երթևեկում նույն տրանսպորտային միջոցով, բոլորը  կրեն դիմակներ։
12:16 - 27 մայիսի, 2020
Ոստիկանապետի հանձնարարականով անլուր և հանկարծակի ստուգումներ են իրականացվում ոստիկանության բաժիններում

Ոստիկանապետի հանձնարարականով անլուր և հանկարծակի ստուգումներ են իրականացվում ոստիկանության բաժիններում

Հանցագործությունների եւ վարչական իրավախախտումների նախականխման, կանխման, խափանման, թարմ հետքերով բացահայտման, հակաիրավական արարքների արագ եւ օպերատիվ արձագանքման, արտաքին ծառայությունների աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու, պահպանվող օբյեկտներում կարգապահության եւ անցագրային ռեժիմի պահպանության աշխատանքներում ծառայողների զգոնության բարձրացման նպատակով՝ ՀՀ ոստիկանության պետի հանձնարարականի հիման վրա ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության օպերատիվ ապահովման բաժնի ծառայողները 2020 թվականի մայիսի 14-ից սկսած` անլուր եւ հանկարծակի ստուգումներ են իրականացնում ՀՀ ոստիկանության տարածքային եւ մասնագիտացված ստորաբաժանումներում, ծառայության վայրերում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը։Մասնավորապես, ստուգումներ են իրականացվել ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Արաբկիրի, Քանաքեռ-Զեյթունի, Նոր Նորքի, Մաշտոցի, Մալաթիայի բաժիններում, ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Վաղարշապատի եւ Արմավիրի բաժինների օպերատիվ վերակարգերում, համայնքային ոստիկանության հենակետերում, հերթապահ մասերում:Ստուգվել են պարեկապահակետային, գիշերային շրջիկ ծառայությունները, ոստիկանության բաժինների պատշաճ պահպանությունը, հաշվեցուցակային զենքի կրման կանոնները եւ ճանապարհային ոստիկանության կարգախմբերի ծառայությունները:Հայտնաբերվել են մի շարք խախտումներ եւ թերացումներ, որոնց կապակցությամբ ՀՀ ոստիկանության պետի հանձնարարությամբ նշանակվել են ծառայողական քննություններ եւ ուսումնասիրություններ:Օպերատիվ վերակարգերը, շրջիկ եւ հերթապահ ծառայությունները կատարում են ոստիկանության առջեւ դրված այնպիսի կարեւոր գործառույթներ, ինչպիսիք են մարդու անվտանգության, հանցագործությունների ու վարչական իրավախախտումների նախականխման, կանխման եւ խափանման, հասարակական կարգի պահպանության եւ հասարակական անվտանգության, սեփականության բոլոր ձեւերի հավասար պաշտպանությունը, ուստի պարբերաբար ստուգումների նպատակն է՝ մշտապես զգոն պահել ոստիկանության ծառայողներին իրենց ծառայողական պարտականությունները կատարելիս:Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունը հետեւողական է հայտնաբերելու եւ կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործառութային պարտականությունների կատարման մեջ թերացած ոստիկանության ծառայողներին:
19:43 - 22 մայիսի, 2020
Դատարանը մերժել է «Էրեբունի պլազա» ներխուժած երիտասարդի կալանավորման որոշման դեմ վերաքննիչ բողոքը |armtimes.com|

Դատարանը մերժել է «Էրեբունի պլազա» ներխուժած երիտասարդի կալանավորման որոշման դեմ վերաքննիչ բողոքը |armtimes.com|

armtimes.com: «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոն ներխուժած եւ կրակոցներ արձակած 32-ամյա Արթուր Թորոսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը չի փոփոխվի: Նրա պաշտպան Էդուարդ Աղաջանյանը տեղեկացրեց, որ Վերաքննիչ դատարանի որոշմամբ մերժվել է կալանավորման որոշման դեմ իր բողոքը: Հարցին՝ Վճռաբեկ բողոք ներկայացվե՞լ է, պաշտպանը բացասական պատասխան տվեց՝ նշելով, որ սպասում է նշանակված դատահոգեբուժական փորձաքննության արդյունքներին. դրանց վերաբերյալ նա դեռեւս տեղեկություն չունի: Հունվարի 23-ին Արթուր Թորոսյանը ներխուժել էր «Էրեբունի պլազա» եւ կրակոցներ արձակել: Նրա հետ բանակցություններ էր վարել անձամբ ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանը, ինչի արդյունքում նա հանձնել էր զենքը, ապա՝ վնասազերծվել: 
12:57 - 16 մարտի, 2020