Քաղաքացու մոտ դիմակի բացակայության փաստով ոստիկանության կողմից  կազմվել է 240 արձանագրություն․ Արման Սարգսյան
12:16 - 27 մայիսի, 2020

Քաղաքացու մոտ դիմակի բացակայության փաստով ոստիկանության կողմից կազմվել է 240 արձանագրություն․ Արման Սարգսյան

Վերջին մեկ շաբաթում ի կատարումն պարետի որոշումների, ոստիկանությունը արձանագրություններ է կազմել վարչական իրավախախտումների վերաբերյալ՝ նախատեսված  համապատասխան հոդվածով՝ արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու համար։ Այս մասին կառավարության այսօրվա նիստում ասաց ոստիկանապետ Արման Սարգսյանը։  Վերջինս հավելեց, որ ընդհանուր առմամբ կազմվել է 966 արձանագրություն։

«Քաղաքացու մոտ դիմակի բացակայության փաստով կազմվել է 240 արձանագրություն, ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտում սահմանված կանոնների խախտման  կապակցությամբ կազմվել է 657 արձանագրություն, որից 594-ը տաքսի ավտոմեքենաների վարորդների նկատմամբ, իսկ 63-ը հանրային տրանսպորտի ավտոբուսների և երթուղային ավտոբուսների վարորդների և տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ։ Երեկ արձանագրություն է կազմվել  69 մարդատար տրանսպորտների նկատմամբ, որոնք եղել են միևնույն ընտանիքի անդամներ, քաղաքացիներ, ովքեր երթևեկել են առանց պահանջների պահպանման։ Բացի այդ, ի կատարումն երեկ պարետատան կողմից տրված հանձնարարականի այսօր արդեն հանրապետության միջմարզային ճանապարհներին տեղակայվել են համապատասխան թվաքանակով անցակետեր, որտեղ նույնպես կստուգվեն կանոնների պահպանման պատշաճ մակարդակի ապահովումը և դրան համարժեք կտրվի իրավական գնահատական»,- ասաց ոստիկանապետը։ 

Վարչապետը հավելեց, որ այդ անցակետերի նպատակն այն է, որ անկախ այն հանգամանքից, թե ովքեր են երթևեկում նույն տրանսպորտային միջոցով, բոլորը  կրեն դիմակներ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել