Երևանի մետրոպոլիտեն

Երևանի մետրոպոլիտենը շահագործվում է 1981թ.-ից, ունի 10 կայարան, շահագործվող գծերի երկարությունը 12,1 կմ է, առկա է 45 վագոն։ Աշխատանքային օրերին գիծ է դուրս բերվում 26 վագոն (13 շարժակազմ), իսկ շաբաթ և կիրակի օրերին` 24 վագոն (12 շարժակազմ)։

2016 թ.-ից մետրոպոլիտենով իրականացվող ուղևորափոխադրումներում նկատվում է աճի միտում, ինչը պայմանավորված է նոր երթուղային ցանցի ներդրմամբ, մասնավորապես` միկրոավտոբուսների քանակի նվազմամբ, որի հետևանքով այս պահին մետրոպոլիտենի ցուցանիշը մայրաքաղաքի ընդհանուր ուղևորափոխադրումների հաշվեկշռում կազմում է մոտ 10%։

Միջինում 100 ուղևորից մեկն է օգտվում Երևանի ավտոբուսների տոմսային միասնական համակարգից

Միջինում 100 ուղևորից մեկն է օգտվում Երևանի ավտոբուսների տոմսային միասնական համակարգից

Արդեն 3 տարի է, ինչ քննարկվում է Երևանում երթուղային տրանսպորտի տոմսային միասնական համակարգի ներդրումը։ Այս համակարգի միջոցով ուղևորները պետք է կարողանան անկանխիկ վճարել ուղեվարձը՝ հեռախոսային հավելվածի, բանկային քարտի, Mifare քարտի և QR կոդ պարունակող մեկանգամյա տոմսերի միջոցով։ Ավտոբուսներից որոշներում արդեն նկատելի են նարնջագույն սարքերը՝ էլեկտրոնային վճարման համար, սակայն դրանք դեռևս լայն կիրառություն չեն գտնում ուղևորների շրջանում։ Երևանի երթուղային տրանսպորտի տոմսային միասնական համակարգի տեղադրումն ու սպասարկումն իրականացնում է «Թել-Սել» ՓԲԸ-ն։ Այս ընկերությունը 2022 թվականի նոյեմբերի 8-ին Երևանի քաղաքապետարանի հայտարարած մրցույթի միակ մասնակիցն ու հաղթողն է եղել։ Ըստ քաղաքապետարանի և «Թել-Սելի» միջև կնքված պայմանագրի՝ ընկերությունը պարտավորվել է մեկ տարվա ընթացքում Երևանում ներդնել տոմսային միասնական համակարգ՝ իր միջոցների հաշվին։ Պայմանագիրը կնքվել է 5 տարի ժամկետով, որի ընթացքում ընկերությունը զբաղվելու է համակարգի ներդրմամբ և սպասարկմամբ։ Պայմանագրի ավարտից հետո շահագործվող տեխնիկան և բոլոր լիազորություններն անցնելու են քաղաքապետարանի ենթակայությանը։  Այս տարվա մայիսին Երևանի N1 ավտոբուսային երթուղում փորձնական գործարկվել է տոմսային միասնական համակարգը։ Այդ փուլում տրանսպորտային միջոցում տեղադրված վալիդատորը կիրառելու երկու եղանակ կար․ «Թել-Սել» տերմինալից կամ  հավելվածից ձեռք բերված մեկանգամյա QR կոդ պարունակող տոմսերի միջոցով։    «Ինֆոքոմը» դիտարկել է ներդրված համակարգի կիրառելիությունը Պիլոտային ծրագրի գործարկումից մոտ ութ ամիս  անց, երբ մի քանի երթուղում էլեկտրոնային  վճարման սարքերն արդեն տեղադրվել են, «Ինֆոքոմ»-ը դիտարկում է իրականացրել՝ պարզելու, թե որքանով է համակարգը կիրառելի ուղևորների շրջանում։  Դիտարկել ենք N1 և N5 երթուղիների էլեկտրոնային տոմսային համակարգը՝ երթևեկելով առաջինից վերջին կանգառ, ապա` հակառակ ուղղությամբ։  Սկզբնակետից դեպի վերջնակետ ավտոբուսային մեկ երթուղին, որը տևում է մեկուկես ժամ, ունի մոտ 40 կանգառ և տեղափոխում է միջինում 100 ուղևորի։ N1 երթուղում իրականացրած դիտարկման ընթացքում 232-ից միայն երկու ուղևոր է օգտվել էլեկտրոնային վալիդատորից։ N5 երթուղու 162 ուղևորից մեկն է վճարել վալիդատորի միջոցով։ Ընդ որում, վալիդատորից օգտված երեք ուղևորներն էլ վճարումը կատարել են «Թել-Սել» հավելվածից ձեռք բերված QR կոդի միջոցով։    Ուղևորների կեսից ավելին ուղեվարձը վարորդին է փոխանցում  Բացի էլեկտրոնային վալիդատորներից՝ ավտոբուսներում տեղադրված են նաև մանրադրամ ընդունող սարքեր, որոնք պետք է սահմանափակեին վարորդի՝ ուղեվարձի հետ առնչությունը։  Մեր դիտարկման ընթացքում, սակայն, պարզեցինք, որ ավտոբուս բարձրացող ուղևորների մոտ 55%-ը ուղեվարձը տալիս է վարորդին՝ 100 դրամանոց չունենալու պատճառով։ Ըստ միասնական տոմսային համակարգի ներդրման վերաբերյալ պայմանագրի՝ տոմսերի վաճառքի գումարը ուղևորներից չպետք է գանձվի անմիջապես վարորդների կողմից՝ շրջանցելով տրանսպորտային օպերատորի կողմից առաջարկվող կամ նրա հետ համաձայնեցված վճարամիջոցները։ «Ինֆոքոմն» այս մասին հարցում էր ուղարկել Երևանի քաղաքապետարան, որին ի պատասխան պարզաբանել են, որ եթե ուղևորը չունի 100 դրամանոց մետաղադրամ, վարորդը,  վերցնելով 50 կամ այլ արժողությամբ մանրադրամները, ուղևորին պետք է փոխանցի 100 դրամանոց, որն ուղևորն իր հերթին պետք է գցի սարքի մեջ։ Մեր դիտարկման ընթացքում որևէ նման դեպք չենք արձանագրել։  Թե քանի հոգի է ենթարկվել վարչական պատասխանատվության կամ հեռացվել աշխատանքից, քաղաքապետարանից չեն մանրամասնել։ Միայն վստահեցրին, որ խնդիրը կլուծվի տոմսային միասնական համակարգի ներդրման ավարտից հետո, երբ վարորդները դուրս կգան ուղեվարձի գանձման շղթայից։    Վճարման 4 եղանակից միայն երկուսն են գործում Ըստ միասնական տոմսային համակարգի ներդրման տեխնիկական առաջադրանքի՝ ուղեվարձի վճարման 4 եղանակ է նախատեսվել․ բանկոմատներից  գնված մեկանգամյա օգտագործման QR պարունակող տոմս, «Թել-Սել» հավելվածով գնված մեկանգամյա QR պարունակող տոմս, բանկային քարտ և Mifare քարտ։ Մինչ այժմ, սակայն, գործարկվել են միայն 2-ը՝ «Թել-Սել» տերմինալներից և հավելվածից գնված մեկանգամյա օգտագործման QR պարունակող տոմսերը։  Իսկ երբ կգործարկվեն վճարման մյուս եղանակները, թե քաղաքապետարանը, թե «Թել-Սել» ընկերությունը դժվարացան հստակ ժամկետներ նշել։  Ըստ քաղաքապետարանի՝ տոմսային միասնական համակարգից պիլոտային ծրագրի մեկնարկից մինչ այս պահը (8 ամիս) օգտվել են ավելի քան 17 հազար անգամ։ Օգտվողների 85%-ը, ըստ քաղաքապետարանի, վճարումը կատարել է հավելվածի միջոցով։   Միևնույն ժամանակ, ըստ «Թել-Սել» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ  Լիանա Հունանյանի, պիլոտային ծրագրով N1 երթուղայինում ներդրված վալիդատորներն էական արդյուքներ չեն գրանցել։ «Երբ համակարգը ներդրված է միայն մեկ երթուղում, որից օգտվում են հատուկ մարդիկ, այն չի կարող լայն տարածում գտնել։ Կարծում եմ, որ տոմսային միասնական համակարգը լայն տարածում կգտնի, երբ այն ներդնենք մետրոյում»- նշում է Լիանա Հունանյանը։  Միասնական տոմսային համակարգն ամբողջովին կներդրվի մինչև նոյեմբերի վերջ Քաղաքապետարանի և «Թել-Սել» ընկերության միջև կնքված պայմանագրի համաձայն՝ պիլոտային ծրագրի ավարտից հետո՝ 9 ամսվա ընթացքում, պետք է ներդրվի տոմսային միասնական ամբողջական համակարգը։ Երևանի երթուղիների 60%-ը, ըստ քաղաքապետարանի, ամբողջապես համալրվել են վալիդատորներով, և գործընթացը տեղի է ունենում ըստ պլանավորված ժամկետների։ «Թել-Սել»-ից էլ ասացին, որ իրենց աշխատանքի տեմպը հաշվի առնելով, ժամկետից շուտ կավարտեն աշխատանքները։  Մետրոյում լինելու է 20 «Թել-Սել» տերմինալ, որոնք դառնալու են համայնքի սեփականությունը Ըստ միասնական տոմսային համակարգի ներդրման պայմանագրի՝ մետրոյի յուրաքանչյուր կայարանում տեղադրվելու է  «Թել-Սել» ընկերությանը պատկանող 2 տերմինալ, որոնցից հնարավոր է լինելու հանրային տրանսպորտի տոմսեր գնել։   Քաղաքապետարանից հայտնեցին, որ ծրագրի ավարտից հետո՝ 5 տարուց, այդ տերմինալները դառնալու են համայնքային սեփականություն։ Բացի մետրոյի կայարաններից՝ «Թել-Սել» ընկերությունը հնարավորություն է ունենալու 500 տերմինալ էլ տեղադրել կանգառների մոտ, որոնք նույնիսկ պայմանագրի ավարտից հետո շարունակելու են մնալ «Թել-Սել»-ի սեփականությունը։  Ընկերության տնօրենի տեղակալ Լիանա Հունանյանը նշում է, որ պլանավորված 500 տերմինալներից 250-ն արդեն տեղադրված են կանգառներից մինչև 50 մետր հեռավորության վրա։    «Թել-Սել» ՓԲԸ-ն մենաշնորհային դիրքում է հայտնվում Հաշվի առնելով, որ «Թել-Սել» ՓԲԸ-ն Հայաստանում էլեկտրոնային վճարային ծառայություններ մատուցող և վճարային տերմինալներ տեղադրող և սպասարկող միակ ընկերությունը չէ, հետաքրքրվել էինք, թե արդյո՞ք մյուս ընկերություններին նույնպես հնարավորություն է տրվելու զբաղվել հանրային տրանսպորտի տոմսերի վաճառքով։ «Թել-Սել»-ի տնօրենի տեղակալը պատասխանեց, որ իրենք ներդրումային ծրագիր են իրականացնում՝ ֆինանսավորելով տոմսային միասնական համակարգի ներդրումը։ Հետևապես նման ներդրում անելու պայմանն էլ եղել է սպասարկումն իրականացնելու մենաշնորհը։  Ավելացնենք, որ «Թել-Սել» ընկերությունը տիրապետելու է նաև վալիդատորների միջոցով հավաքվող տվյալներին։ Այդ տվյալներն, ըստ տեխնիկական առաջադրանքի, պետք է մշակվեն Տվյալների պաշտպանության ընդհանուր կանոնակարգին համապատասխան։  Անդրադառնալով «Թել-Սել»-ի մենաշնորհային դիրքին՝ Երևանի քաղաքապետարանը մեկնաբանել է հետևյալ կերպ. Տոմսերի տարիֆային փաթեթներ Միասնական տոմսային համակարգի ներդրմանը զուգահեռ՝ ներդրվելու են նաև տարբեր տարիֆային փաթեթներ։ «Թել-Սել» ընկերությունից հայտնեցին, որ իրենք սպասում են, որ քաղաքապետարանը մշակի և ներկայացնի, թե ինչ տարիֆային փաթեթներ է ցանկանում ներդնել։  «Ինֆոքոմի» հարցմանը Երևանի կառավարման տեխնոլոգիական կետրոն ՓԲԸ-ից պատասխանել են, որ տոմսային համակարգի տարիֆային փաթեթների մշակումն ընթացքի մեջ է, սակայն ներդրումը փոխկապակցված է իրավական ակտերի և համապատասխան օրենսդրության ընդունման հետ, և այս պահին հստակ ժամկետներ նշել չեն կարող։   Ուղևորների իրազեկման արշավներ այս փուլում չեն իրականացվում  Քաղաքապետարանի և  «Թել-Սել» ընկերության փոխհամաձայնությամբ՝ այս պահին տոմսային միասնական համակարգի գործարկման վերաբերյալ տեղեկատվական արշավներ չեն իրականացվում, քանի որ դրանք նպատակահարմար չեն համարում։  «Թել-Սել» ընկերությունից հայտնեցին, որ արշավները կիրականացվեն համակարգի ամբողջական ներդնումից հետո։ «Այժմ քննարկման փուլում է գտնվում իրազեկման տեսակների հստակեցումը։ Պլանավորում ենք, որ կլինեն տեսահոլովակներ և ուսուցողական արշավներ։ Հնարավոր է լինեն մարդիկ, որոնք կանգառներում կամ երթուղիներում կօգնեն ուղևորներին օգտվել վալիդատորներից, գրանցվել համակարգում և այլն»,- մանրամասնում է Լիանա Հունանյանը։ Ջուլիետտա Հովհաննիսյան
17:39 - 09 նոյեմբերի, 2023
«Շատ վտանգավոր վիճակում ենք». Ավինյանը մետրոյում առկա խնդրի մասին
 |tert.am|

«Շատ վտանգավոր վիճակում ենք». Ավինյանը մետրոյում առկա խնդրի մասին |tert.am|

tert.am: Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Բաբկեն Սեդրակյանը հոկտեմբերի 30-ին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց, որ դեռևս անհրաժեշտ ֆինանսավորումը չեն ստացել, նշեց` արդեն վեց-յոթ ամսից ավել է` այս խնդիրը կա: Նա պարզաբանեց` խոսքը 32 անվազույգերի և 4 կմ ռելսի հետ կապված գումարների մասին է. մոտ 400 մլն անհրաժեշտ է անվազույգերի և 200 մլն` ռելսերի համար: «Արդեն 4-5 անգամ ներկայացրել ենք, որ կառավարությունը հաստատի նախագիծը: Դիտողությունները միայն ֆինանսների նախարարության կողմից են, տեղեկացրել են, որ այն հաշվարկել են 2024 թվի բյուջեում»,- ասել է Սեդրակյանը: Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, դիմելով փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանին, նշեց. «Ունեցել ենք միջադեպ, բարեբախտաբար` առանց զոհերի, աշխատեք, որ նախագիծը սեղմ ժամկետներում ընդունվի, շատ վտանգավոր վիճակում ենք, բյուրոկրատական անիմաստ ձգձգումները հավելյալ ռիսկեր են առաջացնում: Եթե խոսքը հրատապության մասին է, այս ծրագիրն ամենահրատապներից մեկն է ՀՀ-ում»,- ասել է քաղաքապետը:
12:08 - 30 հոկտեմբերի, 2023
Երևանի մետրոպոլիտենի գնացքների ուշացումները պայմանավորված են տեխնիկական զննումով
 |armenpress.am|

Երևանի մետրոպոլիտենի գնացքների ուշացումները պայմանավորված են տեխնիկական զննումով |armenpress.am|

armenpress.am:  «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն»-ի գնացքների ուշացումները, հատկապես առավոտյան ժամերին, պայմանավորված են տեխնիկական զննումով: Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցին հայտնեց Երևանի մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը: «Բոլոր գնացքներն անցնում են տեխզննում: Այժմ սակավ գնացքներ են գիծ դուրս գալիս: Շահագործվում են այն գնացքները, որոնք անցել են տեխզննումը»,-ասաց Խաչատրյանն ու ընդգծեց՝ Երևանի մետրոպոլիտենի տնօրինության և անձնակազմի  համար առաջնային է ուղևորների անվտանգությունը: Շահագործման հանձնված գնացքներն առավոտյան կայարաններում են լինում 8 կամ ինը րոպեն մեկ: «Գնացքների ծանրաբեռնվածությունը, հավանաբար, պայմանավորված է նաև նրանով, որ  փակ են որոշ ճանապարհներ, տրանսպորտի հետ կապված խնդիրներ կան, և շատ ուղևորեր են մետրոյով երթևեկում: Եռակի, քառակի ծանրաբեռնված է ուղևորահոսքը»,-շեշտեց Խաչատրյանը: Նա հստակ չի կարող ասել, թե տեխզննման աշխատանքները երբ կավարտվեն: «Ամբողջ անձնակազմն աշխատում է, որ րոպե առաջ վերականգնվի Երևանի մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը»,-եզրափակեց Տաթև Խաչատրյանը: Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 08:15-ի դրությամբ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի «Սասունցի Դավիթ» կայարանից «Գործարանային» կայարան ուղեհատվածում տեղի էր ունեցել գնացքի տեխնիկական խափանում։ Դեպքի վայրում աշխատում էր ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Մետրոպոլիտենը մանրամասնել էր, որ վագոնի առջևի ձախակողմյան անիվը վնասվել էր և կիսով չափ դուրս էր եկել ռելսից։ Ամբողջ օրվա ընթացքում փրկարարները մետրոպոլիտենի մասնագետների հետ աշխատանքներ են իրականացրել՝ վագոնը ռելսերի վրա տեղափոխելու և բնականոն երթևեկությունն ապահովելու ուղղությամբ։ Հանրությանը իրազեկվել էր,որ ժամը 18:00-ի դրությամբ Երևանի մետրոպոլիտենի երթևեկությունն ամբողջ գծով վերականգնվել էր։ Հաշվի առնելով վերոնշյալը՝ մետրոպոլիտենի տնօրինությունը որոշել էր սեպտեմբերի 24-ին դադարեցնել մետրոպոլիտենի աշխատանքները՝ բոլոր գնացքների տեխնիկական զննումն ապահովելու նպատակով։ Սեպտեմբերի 25-ին Երևանի մետրոպոլիտենը տեղեկացրել էր, որ գնացքների տեխնիկական զննումը մասամբ ավարտվել է: Սեպտեմբերի 25-ին ժամը 07:00-ից մետրոպոլիտենը վերականգնել է իր աշխատանքը։
11:26 - 26 սեպտեմբերի, 2023
Երեւանի մետրոպոլիտենն այսօր փակ կլինի

Երեւանի մետրոպոլիտենն այսօր փակ կլինի

Կարեն Դեմիրճյանի անվան Երեւանի մետրոպոլիտենը փակ է։ Այս մասին հաղորդում է Մետրոպոլիտենի լրատվական ծառայությունը․ «Հարգելի՛ ուղևորներ, Տեղեկացնում ենք, որ տեխնիկական խնդիրներով պայմանավորված՝ Երևանի մետրոպոլիտենն այսօր փակ կլինի։ Երեկ արդեն իսկ տեղեկացրել էինք, որ ժամը 08:15-ի դրությամբ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի «Սասունցի Դավիթ» կայարանից «Գործարանային» կայարան ուղեհատվածում տեղի էր ունեցել գնացքի տեխնիկական խափանում։   Դեպքի վայրում աշխատում էր ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։   Մանրամասնել էինք նաև, որ վագոնի առջևի ձախակողմյան անիվը վնասվել էր և կիսով չափ դուրս էր եկել ռելսից։ Ամբողջ օրվա ընթացքում փրկարարները մետրոպոլիտենի մասնագետների հետ աշխատանքներ են իրականացրել՝ վագոնը ռելսերի վրա տեղափոխելու և բնականոն երթևեկությունն ապահովելու ուղղությամբ։   Հանրությանը իրազեկվել էր,որ ժամը 18:00-ի դրությամբ Երևանի մետրոպոլիտենի երթևեկությունն ամբողջ գծով վերականգնվել էր։   Հաշվի առնելով վերոնշյալը՝ մետրոպոլիտենի տնօրինությունը որոշեց այսօր դադարեցնել մետրոպոլիտենի աշխատանքները՝ բոլոր գնացքների տեխնիկական զննումն ապահովելու նպատակով։   Մեր թիմը հավատարիմ է իր կարգախոսին՝ մեզ համար յուրաքանչյուր ուղևորի արագ, անվտանգ ու անխափան երթևեկությունն ամենակարևորն է։ Պատճառված անհարմարության համար՝ հայցում ենք ուղևորների ներողամտությունը»,– ասված է հաղորդագրության մեջ։
10:32 - 24 սեպտեմբերի, 2023
Երևանի մետրոպոլիտենն անցել է մի գծանի- երկկողմանի երթևեկության, տեղի է ունեցել գնացքի տեխնիկական խափանում

Երևանի մետրոպոլիտենն անցել է մի գծանի- երկկողմանի երթևեկության, տեղի է ունեցել գնացքի տեխնիկական խափանում

ժամը 08:15-ին տեղի է ունեցել գնացքի տեխնիկական խափանում «Գործարանային» կայարանից «Սատունցի Դավիթ» կայարան ուղեհատվածում, ժամը 08:46-ին Երևանի մետրոպոլիտենն անցել է մի գծանի- երկկողմանի երթևեկության, հայտնում են Երևանի մետրոպոլիտենից։ «Այսինքն ուղևորները «Գարեգին Նժդեհ» կայարանից ուղևորվում են դեպի «Սասունցի Դավիթ» կայարան, իջնում «Սասունցի Դավիթ» կայարանում ապա նույն գծով շարունակում երթևեկությունը դեպի «Բարեկամություն» կայարան։ Իսկ «Բարեկամություն» կայարանից ուղևորները ուղևորվում են դեպի «Սասունցի Դավիթ» կայարան այնուհետ իջնում գնացքից և տեղափոխվում են մյուս գիծ՝ «Գարեգին Նժդեհ» կայարան հասնելու համար։ Խնդրում ենք ուղևորներին հետևել կայարանի հերթապահի ցուցումներին։ Պատճառված անհարմարության համար՝ հայցում ենք ուղևորների ներողամտությունը»,ասվում է հաղորդագրությունում։
09:54 - 23 սեպտեմբերի, 2023
Աջափնյակի մետրոյի նախագծի 2-րդ փուլն ավարտված է, մինչև տարեվերջ նախագիծը կդրվի մրցույթի
 |news.am|

Աջափնյակի մետրոյի նախագծի 2-րդ փուլն ավարտված է, մինչև տարեվերջ նախագիծը կդրվի մրցույթի |news.am|

news.am: Երեւանի մետրոպոլիտենի «Աջափնյակ» կայարանի նախագծման աշխատանքներն իրականացնում ենք երեք փուլով. ապրիլին ավարտել ենք առաջին փուլը, երկրորդ փուլի ավարտի ժամկետը հուլիսի 10-ն է, այսինքն այսօր, մենք անցած շաբաթվա ընթացքում կազմակերպության կողմից ստացել ենք երկրորդ փուլի ամբողջական փաթեթը կատարված: Այս մասին այսօր՝ հուլիսի 10-ին, Երեւանի գործակարգավարական նիստի ժամանակ նշեց փոխքաղաքապետ Ստեփան Մաչյանը: «Այս պահին աշխատանքներ են իրականացվում երրորդ փուլի ուղղությամբ. մենք նախատեսում ենք աշխատանքներն ամբողջությամբ ավարտել տարվա վերջին, ժամկետից մի փոքր շուտ»,- ասաց նա: Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ հավելեց. «Աջափնյակի մետրոյի կայարանի հետ կապված առաջին անգամ բացի խոսակցություններից մենք ունենում ենք նախագիծ այս տարվա վերջին, որը  հնարավորություն ենք ունենում դնելու շինարարական մրցույթի, որի համար ունենք գումար հաջորդ տարի: Ես վստահ եմ, որ մինչեւ տարեվերջ նախագիծն ամբողջական ունենալու ենք»:
11:16 - 10 հուլիսի, 2023
Ինչո՞ւ է մետրոն կանգ առել «Բարեկամություն»-«Բաղրամյան» ճանապարհի թունելում. պարզաբանում

Ինչո՞ւ է մետրոն կանգ առել «Բարեկամություն»-«Բաղրամյան» ճանապարհի թունելում. պարզաբանում

Երևանի մետրոպոլիտենը պարզաբանում է տարածել մամուլում շրջանառվող այն տեղեկության մասին, թե մետրոն մի քանի րոպե կանգ է առել «Բարեկամություն»-«Բաղրամյան» ճանապարհի թունելում: Պարզաբանման մեջ, մասնավորապես, նշվում է. «Հրապարակման մեջ նկարագրվում է, թե իբրև «գնացքի երթևեկության ժամանակ լսելի են եղել բարձր խշշոց և անհասկանալի այլ ձայներ, ինչից հետո գնացքը մի քանի րոպե կանգ է առել թունելում»։ Տեղեկացնում ենք, որ Երևանի մետրոպոլիտենն աշխատում է 24/7 ռեժիմով։ Մետրոպոլիտենում բոլոր աշխատանքները տարվում են՝ հատուկ հրահանգների և ներքին անվտանգության կանոնների համաձայն։ Միաժամանակ տեղեկացնում ենք նաև, որ, մետրոպոլիտենի բնականոն աշխատանքների համաձայն, այսօր էլ՝ ժամը 09։52 րոպեին, մետրոպոլիտենի աշխատակիցները գնացքով մտել են Բաղրամյան – Բարեկամություն 118 պիկետ հորանները ստուգելու նպատակով։ Մեքենավարը, հրահանգի համաձայն, 30 վրկ․ կանգնում է, որից հետո, անվտանգության բոլոր նորմերին հետևելով և համապատասխան հագուստով, մետրոպոլիտենի աշխատակիցներն իջնում են թունել։ Ժամը 10։19-ի դրությամբ ավարտելով ստուգման աշխատանքները՝ աշխատակիցները թունելից դուրս են եկել մեկ այլ ուղևորատար գնացքով։ Հարկ ենք համարում ընդգծել, որ ամենն արվում է ուղևորների անվտանգ ու անխափան ուղևորափոխադրումն ապահովելու նպատակով»:
12:42 - 21 հունիսի, 2023
Մետրոյի կայարանում պատմական Հայաստանի քարտեզը մաշված էր, այն հիմա լեդ էկրանի վրա է

Մետրոյի կայարանում պատմական Հայաստանի քարտեզը մաշված էր, այն հիմա լեդ էկրանի վրա է

Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի կամարից Պատմական Հայաստանի քատեզը հանվել էր մաշվածության ու խամրածության պատճառով, պարզաբանում են Երևանի մետրոպոլիտենից։ «Ի պատասխան հանրության շրջանում առաջացած բողոքի, թե Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանից հանվել է Պատմական Հայաստանի քատեզը տեղեկացնում ենք, որ քարտեզն ավելի լավ որակով ցուցադրվում է տեղադրված լեդ էկրանի վրա։ Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ քարտեզը հանվել է մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի կամարից ս․թ․ մայիսի 29-ին` մաշվածության ու խամրածության պատճառով։ Ընդգծենք, որ լեդ էկրանի տեղադրման աշխատանքները տևել են 2 օր, որից հետո ս․թ․ հունիսի 1-ին կայարանում արդեն իսկ լեդ էկրանի վրա ցուցադրված է եղել քարտեզն ամբողջությամբ»։ 
12:52 - 02 հունիսի, 2023
«Երևանի ալրաղաց» ընկերությունը կտուգանվի
 |armeniasputnik.am|

«Երևանի ալրաղաց» ընկերությունը կտուգանվի |armeniasputnik.am|

armeniasputnik.am: class="article__text">«Երևանի ալրաղաց» ՓԲԸ-ն կտուգանվի 1.5–ից 2 մլն դրամով` կառուցապատումը համապատասխան քաղաքաշինական գործունեության համար սահմանված նորմերով նախատեսված ժամկետներում չավարտելու համար։ Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ հայտարարեց քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետ Յակով Ասատրյանը։ Նա նշեց, որ Նար-Դոս 2 հասցեում գտնվող «Երևանի ալրաղաց» ՓԲԸ–ն Երևան համյանքի կողմից 2022թ.–ի սեպտեմբերի 9-ին թույլտվություն է ստացել 24 պահեստարանների քանդման համար։ Թույլտվության ժամկետը լրացել է այս տարի մարտի 9-ին։ «Ժամկետը լրանալուց հետո քանդման աշխատնքներրը շարունակվել են, որի արդյունքում տեղի է ունեցել փլուզում»,- ասաց նա։ Ժամկետները խախտելու համար հասարակական կարգի պահպանության ծառայության կողմից կազմվել է արձանագրություն։ Հիշեցնենք, որ ապրիլի 1-ինէ ժամը 14։20-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Նար-Դոս փողոցի թիվ 2 հասցեում գտնվող «Երևանի ալրաղաց» ԲԲԸ-ի բունկերի քանդման աշխատանքների ժամանակ բեկորներն ընկել են մետրոպոլիտենի գծերի վրա, ինչի հետևանքով մետրոպոլիտենի աշխատանքը դադարեցվել էր։  
12:11 - 17 ապրիլի, 2023
Ժամը 14։40-ին տեղի է ունեցել գնացքի տեխնիկական խափանում «Գարեգին Նժդեհ» կայարանի երկրորդ գծում

Ժամը 14։40-ին տեղի է ունեցել գնացքի տեխնիկական խափանում «Գարեգին Նժդեհ» կայարանի երկրորդ գծում

Երևանի մետրոպոլիտենից տեղեկացնում են, որ ժամը 14։40-ի դրությամբ տեղի է ունեցել գնացքի տեխնիկական խափանում «Գարեգին Նժդեհ» կայարանի երկրորդ գլխավոր գծում։ «Ժամը 14։48-ի դրությամբ Երևանի մետրոպոլիտենն անցել է միգծանի-երկկողմանի երթևեկության։ Այսինքն՝ ուղևորները «Գարեգին Նժդեհ» կայարանից ուղևորվում են դեպի «Սասունցի Դավիթ» կայարան, իջնում «Սասունցի Դավիթ» կայարանում, ապա նույն գծով շարունակում երթևեկությունը դեպի «Բարեկամություն» կայարան։ Իսկ «Բարեկամություն» կայարանից ուղևորները ուղևորվում են դեպի «Սասունցի Դավիթ» կայարան, այնուհետև իջնում գնացքից և տեղափոխվում են մյուս գիծ՝ «Գարեգին Նժդեհ» կայարան հասնելու համար։ Խնդրում ենք ուղևորներին հետևել կայարանի հերթապահի ցուցումներին։ Պատճառված անհարմարության համար հայցում ենք ուղևորների ներողամտությունը»,- նշված է Ֆեյսբուքում արված գրառման մեջ։  
16:35 - 10 ապրիլի, 2023