Ֆրենկ Փալոն

Կոնգրեսականներ Փալոնն ու Սփիրը խոսել են Արցախյան հիմնահարցի վերջնական կարգավորման մասին

Կոնգրեսականներ Փալոնն ու Սփիրը խոսել են Արցախյան հիմնահարցի վերջնական կարգավորման մասին

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում կայացել է ընդունելություն՝ նվիրված Հայաստանի Հանրապետության Անկախության 30-ամյակին, որին ներկա են եղել ԱՄՆ պետքարտուղարի՝ քաղաքացիական անվտանգության, ժողովրդավարության, մարդու իրավունքների հարցերով տեղակալ Ուզրա Զեյան, կոնգրեսականներ Ֆրենք Փալոնը, Ջեքի Սփիրը, Պետքարտուղարության և այլ պետական կառույցների պաշտոնյաներ, Վաշինգտոնում հավատարմագրված դեսպաններ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, ռազմական կցորդներ, Հայ Առաքելական եկեղեցու և ամերիկահայ համայնքի ներկայացուցիչներ: Ընդունելության սկզբում ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով զոհված զինվորների և քաղաքացիական անձանց հիշատակը: Այնուհետև դեսպան Մակունցն իր ելույթում անդրադարձել է Անկախության 30 տարիների ընթացքում Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին և արձանագրված ձեռքբերումներին՝ առանձնահատուկ կարևորելով վերջին տարիներին ժողովրդավարական արժեքների ամրապնդումը Հայաստանում: Դեսպանը կարևորել է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում վերջնական կարգավորումը՝ հիմնված ազգերի ինքնորոշման սկզբունքի վրա: Նա նաև իր երախտագիտությունն է հայտնել ամերիկյան կողմին՝ այս տարվա հունիսին 15 հայ ռազմագերիներին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ գործադրած միջնորդական ջանքերի համար: Ելույթում շեշտադրվել են նաև երկկողմ հարաբերությունների առավել ամրապնդմանն ու խորացմանը միտված քայլերը՝ հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության շրջանակներում: Պետքարտուղարի տեղակալ Ու. Զեյան իր ուղերձում անդրադարձել է 44-օրյա պատերազմին՝ ցավակցելով զոհերի ընտանիքներին և ընդգծելով ռազմագերիների ու գերեվարված այլ անձանց վերադարձի անհրաժեշտությունը: Նա կարևորել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական կարգավորումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: Զեյան անդրադարձել է նաև Հայաստանում ժողովրդավարության զարգացմանը՝ այս համատեքստում կարևորելով վերջին շրջանի ձեռքբերումները: Կոնգրեսի՝ հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Փալոնն ու Սփիրը խոսել են երկու երկրների միջև առկա հարաբերությունների ակտիվացման, Արցախյան հիմնահարցի վերջնական կարգավորման մասին՝ կարևորելով միջխորհրդարանական համագործակցությունը:  
10:15 - 02 հոկտեմբերի, 2021
Կոնգրեսական Ֆրենկ Փալոունը անդրադարձել է ՀՀ սահմանին Ադրբեջանի ագրեսիային |1lurer.am|

Կոնգրեսական Ֆրենկ Փալոունը անդրադարձել է ՀՀ սահմանին Ադրբեջանի ագրեսիային |1lurer.am|

1lurer.am: ԱՄՆ հանրապետական կոնգրեսական Ֆրենկ Փալոունը Թվիթերի իր միկրոբլոգում անդրադարձել է Հայաստանի սահմանին ադրբեջանական ագրեսիային՝ նշելով, որ ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախումբը հայտարարությամբ է հանդես եկել՝ Հայաստանի միջազգային սահմանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիվ գործողությունների հետ կապված: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Մենք խիստ մտահոգված ենք Հայաստանի տարածքում՝ Գեղարքունիքի մարզում և հարակից շրջաններում ադրբեջանական զինված ուժերի շարունակվող գործողություններով, որոնց հետևանքով հայ զինվոր է զոհվել, ևս վեց զինվորական գերեվարվել է: ԱՄՆ պետքարտուղարությունը պետք է պատասխանատվության ենթարկի Ալիևին իր մահացու ագրեսիայի համար: Մենք կշարունակենք աշխատել Բայդենի վարչակազմի և մեր գործընկերների հետ, որպեսզի երաշխավորվի, որ ԱՄՆ-ն օգտագործում է առկա դիվանագիտական բոլոր գործիքները, այդ թվում՝ պատժամիջոցները՝ այս վայրագություններին վերջ տալու համար: ԱՄՆ-ն պետք է մի շարք շոշափելի գործողություններ իրականացնի՝ խաղաղությունն ապահովելու և պատասխանատվության ենթարկելու համար»:
12:21 - 29 մայիսի, 2021