Ֆրենկ Փալոունը ԱՄՆ իշխանությունների հետ քննարկել է հայ ռազմագերիների ազատ արձակման և սահմանային ճգնաժամի հիմնահարցեր |1lurer.am|
13:55 - 03 հուլիսի, 2021

Ֆրենկ Փալոունը ԱՄՆ իշխանությունների հետ քննարկել է հայ ռազմագերիների ազատ արձակման և սահմանային ճգնաժամի հիմնահարցեր |1lurer.am|

1lurer.am: ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոունը Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների ամրապնդման նպատակով ուղիներ գտնելու թեման քննարկել է ԱՄՆ կառավարության պաշտոնյաների հետ: Ամերիկացի օրենսդիրը Թվիթերի իր միկրոբլոգում գրել է.

«Այսօր արդյունավետ զրույց ունեցա ԱՄՆ պետքարտուղարության ու պաշտպանության նախարարության պաշտոնյաների հետ, որի ընթացքում քննարկել ենք Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների ամրապնդման ուղիների թեման: Խոսել ենք նաև ադրբեջանական գերությունից հայ ռազմագերիների ազատ արձակման և սահմանային ճգնաժամի հանգուցալուծման գործում Միացյալ Նահանգների դերակատարման կարևորության մասին»,- գրել է Ֆրենկ Փալոունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել