ԱՄՆ-ը պետք է օգտագործի բոլոր հասանելի գործիքները Ալիևի ագրեսիան դադարեցնելու համար. Փալոն |armenpress.am|
10:06 - 16 օգոստոսի, 2021

ԱՄՆ-ը պետք է օգտագործի բոլոր հասանելի գործիքները Ալիևի ագրեսիան դադարեցնելու համար. Փալոն |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ կոնգրեսական Ֆրանկ Փալոնն ընդգծում է, որ ԱՄՆ պետքարտուղարությունը պետք է օգտագործի բոլոր հասանելի գործիքները՝ Ադրբեջանի ագրեսիան դադարեցնելու համար: Փալոնն այս մասին գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:

«Անցած տարի Արցախում պատերազմի ընթացքում և դրանից հետո Հայաստանի հասցեին մեղադրանքներ հնչեցնելն Ալիևի՝ հավատ չներշնչող փաստարկների վառ օրինակն է: Միացյալ Նահանգները չպետք է մեղադրի երկու կողմերին, երբ դատապարտում է արյունահեղությունն ու տարածաշրջանում անկայունությունը: Պետքարտուղարությունը պետք է օգտագործի բոլոր հասանելի գործիքները Ալիևի ագրեսիան դադարեցնելու համար»,- գրել է Փալոնը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել