Ցանկանում եմ տեսնել Արցախի պաշտոնական միաձայն ճանաչումը. Ֆրենկ Փալոուն |1lurer.am|
14:28 - 04 սեպտեմբերի, 2021

Ցանկանում եմ տեսնել Արցախի պաշտոնական միաձայն ճանաչումը. Ֆրենկ Փալոուն |1lurer.am|

1lurer.am: Միանալով Արցախի Անկախության 30-ամյակի առիթով հնչած ուղերձներին՝ ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Ֆալոունը հայտարարել է, որ երբեք առավել դիմացկուն ժողովուրդ չի տեսել, քան Արցախի ժողովուրդն է, որը առերեսվել է իր հարևան երկրի կողմից ագրեսիայի ու բազմաթիվ խնդիրների:

«Ցանկանում եմ, որ իմանաք՝ մենք մշտապես աջակցում ենք ձեզ: Ջանասիրաբար աշխատում ենք ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ու նրա վարչակազմի հետ՝ Արցախի ժողովրդի համար առավել մեծ աջակցություն ցուցաբերելու, Թուրքիային ու Ադրբեջանին իրենց ագրեսիայի համար պատժելու ուղղությամբ»:

Ֆրենկ Փալոունը հայտարարել է, որ ցանկանում է տեսնել Արցախի Հանրապետության պաշտոնական միաձայն ճանաչումն ու խաղաղության հաստատումը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել