Ընտրություններն անցան անորոշության, վախի մթնոլորտում, երբ գործող իշխանությունը եւ ընդդիմության մեծ մասը ենթարկվում են Կրեմլի գաղութային թելադրանքին ու ճնշմանը․ ՀԵՎԿ
ՀԵՎԿ հայտարարությունը ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքների վերաբերյալ․
«ՀայրենակիցներՀայաստանի Եվրոպական կուսակցությունը (ՀԵՎԿ), հավատարիմ մնալով ժողովրդավարության սկզբունքներին, ողջունում է 2021թ․ հունիսի 20-ի ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների կայանալու փաստը: Միաժամանակ ՀԵՎԿ-ը համարում է անցած ընտրությունները ոչ ազատ եւ ոչ արդար, նկատի առնելով մասնակիցների անհավասար պայմանները, խոսքի ազատության սահմանափակումները, պետական եւ մասնավոր օլիգարխական ԶԼՄ-ների մենաշնորհն ու կողմնակալությունը, ինչպես նաեւ վարչական ու ֆինանսական ճնշումների ու կաշառքների ակնհայտ առկայությունը։ Արդյունքում, բոլոր «հին» վարչակազմերի ներկայացուցիչները հայտնվեցին «նոր» խորհրդարանում, ձեռք բերելով անպատժելիություն անցյալում գործած հանցանքների եւ քաղաքական սխալների համար։2021 թ․ հունիսի 20-ի ՀՀ ԱԺ ընտրություններն անցան անորոշության, վախի եւ անվստահության մթնոլորտում, երբ գործող իշխանությունը եւ ընդդիմության մեծ մասը ենթարկվում են Կրեմլի գաղութային թելադրանքին ու ճնշմանը։ Այս պայմաններում ՀԵՎԿ-ը բացառում է որեւէ համագործակցություն ՀՀ նախկին ու ներկա խամաճիկ քաղաքական գործիչ-գործիքների հետ։ՀԵՎԿ-ը կոչ է անում ժողովրդավարական ուժերին համախմբվել Եվրոպական Հայաստանի գաղափարի շուրջ, քանի որ ԵՄ եւ ՆԱՏՕ անդամակցությունից բացի, մեր պետությունը չունի խաղաղության, անվտանգության, ինքնիշխանության եւ զարգացման այլ երաշխիք»։
15:52 - 21 հունիսի, 2021