Վահագն Խաչատուրյան

Հայաստանի Հանրապետության 5-րդ նախագահ։

Վահագն Գառնիկի Խաչատուրյան (ապրիլի 22, 1959, Սիսիան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ տնտեսագետ, քաղաքական և պետական գործիչ, Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարար։

1982-1992 թթ.- գիտամանկավարժական գործունեություն Երևանի Ժողվրդական տնտեսության ինստիտուտում։ 1982-1990 թթ. աշխատել է «Հրազդանմեքենա» արտադրական միավորումում՝ որպես տնտեսագետ, տնտեսական հետազոտությունների լաբորատորիայի վարիչ։ 1990-1992 թթ. եղել է «Մարս» արտադրական միավորման բաժնի վարիչ, գլխավոր տնօրենի տեղակալ։

1990-1995 թթ. - Երևանի քաղաքային խորհրդի պատգամավոր։

1992 թ. դեկտեմբերի 22-1996 թ. փետրվարի 22 - Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ՝ Երևանի քաղաքապետ[2]։

1995-1999 թթ. - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր։

1996-1998 թթ. - ՀՀ նախագահի խորհրդական։

2000 թ. - «Արմատ» ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոնի հիմնադիր անդամ։

2006 թ. - «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության հիմնադիր անդամ։

2008-2013 թթ. - Հայ ազգային կոնգրեսի՝ Մալաթիայի տարածքային կառույցի ղեկավար, Կոնգրեսի տնտեսական հանձնախմբի անդամ։

Քննարկվել են ՀՀ-ի և Մեքսիկայի գործարար շրջանակների միջև նոր կապերի ստեղծման ուղղությամբ անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու հարցեր

Քննարկվել են ՀՀ-ի և Մեքսիկայի գործարար շրջանակների միջև նոր կապերի ստեղծման ուղղությամբ անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու հարցեր

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Մեքսիկայի Սան Լուիս Պոտոսիի նահանգապետ Խոսե Ռիկարդո Գալյարդո Կառդոնային:Ողջունելով հյուրին նախագահը բարձր է գնահատել նահանգապետի այցը Հայաստան:«Նմանօրինակ փոխայցելությունները խթանում են մեր երկրների միջև բարեկամական կապերի և տարբեր մակարդակներում համագործակցության զարգացումը»,- նշել է Վահագն Խաչատուրյանը:Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար Խոսե Ռիկարդո Գալյարդո Կառդոնան շեշտել է, որ իր այցելության կարևոր նպատակներից է երկու երկրների միջև տնտեսական համագործակցության նոր հեռանկարների բացահայտումը, ինչպես նաև առկա համագործակցային ներուժի իրականացումը:Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Մեքսիկայի գործարար շրջանակների միջև նոր կապերի ստեղծման ուղղությամբ անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու, ինչպես նաև փոխադարձաբար ներդրումները խթանելու վերաբերյալ հարցեր:Զրույցի ընթացքում Հանրապետության նախագահը մանրամասներ է հայտնել տարածաշրջանային իրողությունների և առկա զարգացումների վերաբերյալ: Այս համատեքստում նախագահը շեշտել է, որ Հայաստանը շահագրգիռ է բոլոր հարևանների հետ հարաբերությունները տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, փոխադարձ հարգանքի և բարիդրացիության ելակետային սկզբունքների հիման վրա զարգացնելու հարցում:Հանդիպմանն անդրադարձ է կատարվել տնտեսության, բարձր տեխնոլոգիաների, մշակույթի, տուրիզմի և այլ ոլորտներում փոխգործակցության հետագա խթանման ուղիներին և հնարավորություններին:
19:42 - 24 հունիսի, 2024
Հայաստանը և Գերմանիան համագործակցության խորացման մեծ ներուժ ունեն. ՀՀ նախագահն ընդունել է դեսպան Ռիխտերին

Հայաստանը և Գերմանիան համագործակցության խորացման մեծ ներուժ ունեն. ՀՀ նախագահն ընդունել է դեսպան Ռիխտերին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ ընդունել է Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերին:Նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպանին պաշտոնավարման ընթացքում ծավալած գործունեության և հայ-գերմանական հարաբերությունների խորացմանն ուղղված ջանքերի համար: «Իհարկե, նաև հույս եմ հայտնում, որ պատեհ առիթի դեպքում կայցելեք Հայաստան, և մենք ուրախ կլինենք հանդիպել Ձեզ»,- ասել է նախագահ Խաչատուրյանը և հաջողություն է մաղթել Վիկտոր Ռիխտերին հետագա գործունեության մեջ:Հանրապետության նախագահը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Գերմանիայի հետ դինամիկ զարգացող հարաբերությունները: «Վստահ եմ, որ կշարունակվի համագործակցության այս ձևը, որը մենք ընտրել ենք, որի հիմքում ընկած է փոխվստահությունը, ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչումը: Կցանկանայի ընդգծել, որ մենք համոզված ենք՝ Հայաստանի Հանրապետությունն առանց ժողովրդավարության և ժողովրդավարական արժեքների՝ զարգացում չի կարող ունենալ»,- նշել է նախագահը:Դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության և ջերմ խոսքերի համար:«Հայաստանում դիվանագիտական ծառայության տարիները լի էին մեծ ու խոր տպավորություններով, որոնք ջերմորեն կհիշեմ: Ես նաև ականատեսը եղա մեր երկու երկրների միջև արդեն իսկ արդյունավետ ընթացող երկկողմ հարաբերությունների ավելի մեծ աճին»,- ասել է դեսպանը: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել ինչպես երկկողմ հարաբերությունների ներկա օրակարգի, այնպես էլ Եվրամիության շրջանակներում սերտ համագործակցության հարցերի շուրջ: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգության և կայուն խաղաղության հասնելուն ուղղված ջանքերին:Կողմերը նշել են, որ Հայաստանը և Գերմանիան համագործակցության խորացման մեծ ներուժ ունեն և փոխշահավետ ծրագրեր կարող են իրականացնել տնտեսության, ներդրումների և այլ ոլորտներում:Երկուստեք բարձր են գնահատվել երկու երկրների միջև առկա միջխորհրդարանական դիվանագիտության հետագա զարգացմանն ուղղված քայլերը:Զրույցի ընթացքում կարևորվել է Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների շարունակականությունը, ինչի կապակցությամբ դեսպանն ընդգծել է Գերմանիայի պատրաստակամությունն ապագայում էլ ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն՝ Հայաստանում ժողովրդավարության ինստիտուտների կայացման գործընթացին:
18:18 - 20 հունիսի, 2024
Ձեր այցելությունը կարևոր է ապակենտրոնացված համագործակցության դերի բարձրացման համատեքստում. Վահագն Խաչատուրյանը`Ռիչարդ Վերմային

Ձեր այցելությունը կարևոր է ապակենտրոնացված համագործակցության դերի բարձրացման համատեքստում. Վահագն Խաչատուրյանը`Ռիչարդ Վերմային

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Հայաստան-ԱՄՆ տեղական ինքնակառավարման մարմինների՝ Ժողովրդավարությանը նվիրված համաժողովի շրջանակներում հանդիպել է ԱՄՆ Պետքարտուղարի տեղակալ Ռիչարդ Վերմայի հետ:  Ողջունելով Պետքարտուղարի տեղակալի այցը Հայաստան նախագահը նշել է. «Ձեր այցելությունը կարևոր է ապակենտրոնացված համագործակցության դերի բարձրացման համատեքստում: Ես ինքս նաև անձնական փորձով, շատ լավ գիտեմ՝ դա ինչ է նշանակում: Շատ կարևորում եմ Ձեր այցելությունը և այս նախաձեռնությանն առանձնահատուկ ուշադրություն դարձնելը:  Ցանկանում եմ ընդգծել, որ մեր երկրի կառավարությունն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում Հայաստանի տարածքների հավասարաչափ զարգացմանը: Դրան է ուղղված նաև համայնքների խոշորացման գաղափարն ու իրականացումը, որի արդյունքն արդեն իսկ տեսնում ենք:  Մենք մեծապես շահագրգիռ ենք, որ Երևանից դուրս Հայաստանի զարգացման ներուժն ամբողջությամբ օգտագործվի: Այս առումով այս միջոցառումն ու նախաձեռնությունը շատ կարևոր է: Մեկ անգամ ևս շնորհակալություն Ձեզ այցելության համար»:  Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար Ռիչարդ Վերման ասել է. «Ինձ համար մեծ պատիվ է հանդիպել Ձեզ հետ: Սա իմ առաջին այցելությունն է Հայաստան, սակայն Ձեր երկրի հետ հարաբերությունների կառուցման շուրջ աշխատել եմ երկար տարիներ: Իսկապես հիանալի է լինել այստեղ իմ գործընկերների հետ: Սա շատ կարևոր ժամանակահատված է մեր հարաբերություններում»:  Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև բազմաշերտ համագործակցության խթանման վերաբերյալ հարցեր:  Երկուստեք շեշտվել է տարածաշրջանում բնականոն զարգացման համար կայուն և տևական խաղաղության հաստատման նշանակությունը:  Զրույցի ընթացքում կարևորվել է երկու երկրների տեղական մարմինների և համայնքների միջև տարբեր ձևաչափերով համագործակցության հետագա զարգացմանն ուղղված երկկողմ ջանքերի ներդրումը:
21:47 - 17 հունիսի, 2024
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինին

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին ծննդյան օրվա կապակցությամբ: Ուղերձում ասվում է. «Ակնհայտ է, որ Ձեր ղեկավարությամբ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը տպավորիչ արդյունքների է հասել՝ առաջընթաց գրանցելով տարբեր բնագավառներում և արձանագրելով անշեղ զարգացում։ Հայաստանը մեծապես կարևորում է Չինաստանի հետ առկա ավանդական բարեկամական հարաբերությունները, բազմոլորտ համագործակցությունը և կառուցողական երկխոսությունը՝ բարձր գնահատելով Ձեր անձնական ներդրումը այդ ամենի ամրապնդման գործում: Հավատացած եմ, որ համատեղ ջանքերով կնպաստենք հայ-չինական փոխգործակցության առավել ընդլայնմանը և խորացմանը՝ ի շահ մեր ժողովուրդների: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Չինաստանի բարեկամ ժողովրդին` խաղաղություն և բարօրություն»:
15:18 - 15 հունիսի, 2024
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Չարլզ Երրորդին ազգային տոնի առթիվ

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Չարլզ Երրորդին ազգային տոնի առթիվ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագավոր Չարլզ Երրորդին ազգային տոնի՝ Ձերդ Մեծության ծննդյան օրվա կապակցությամբ: Ողերձում ասվում է. «Ջերմորեն շնորհավորում եմ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության ազգային տոնի՝ Ձերդ Մեծության ծննդյան օրվա առթիվ՝ մաղթելով Ձեզ քաջառողջություն և արևշատություն, իսկ Միացյալ Թագավորության բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն։ Հայաստանը մեծապես կարևորում է Միացյալ Թագավորության հետ փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված հարաբերությունների զարգացումն ու խորացումը՝ ի շահ մեր ժողովուրդների: Օգտվելով առիթից՝ սիրով վերահաստատում եմ Ձերդ Մեծությանը հարմար ժամանակ Հայաստան այցելելու իմ հրավերը»։ 
15:06 - 15 հունիսի, 2024
Վահագն Խաչատուրյանը Գյումրիում ներկա է եղել երկու բազմաբնակարան շենքերի բացմանը

Վահագն Խաչատուրյանը Գյումրիում ներկա է եղել երկու բազմաբնակարան շենքերի բացմանը

Գյումրիում շահագործման է հանձնվել 50 բնակարանով երկու բազմաբնակարան շենք։ Այդ մասին հայտնում են Շիրակի մարզպետի աշխատակազմից։ «Գյումրի քաղաքի «Մուշ-2» թաղամասում (Կ․ Հալաբյան փ. 1) այսօր տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կառուցված երկու նորակառույց բնակելի շենքերի բացման արարողությունը: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ Շիրակի մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի ներկայացուցիչներ, մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, Սփյուռքից ժամանած հյուրեր, պաշտոնատար անձինք։  50 բնակարանով երկու բազմաբնակարան շենքերը կառուցվել են «Մեր Գյումրի» ծրագրի շրջանակներում՝ ԱՄՆ-ի «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ և Հայ առաքելական եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի աջակցությամբ: Կահավորումն ու կենցաղային տեխնիկայով ապահովումն իրականացվել է ԱԿԲԱ բանկի Վիզա-Բարերար քարտապանների ֆինանսավորմամբ: «Հայաստան» համահայկական hիմնադրամը դեկտեմբերի 7-ի աղետալի երկրաշարժից հետո Գյումրիում կառուցել է 50 շենք՝ բնակարանով ապահովելով ավելի քան 500 ընտանիքի: 2015 թվականից սկսած հիմնադրամը բնակարաններ է գնել ու նվիրաբերել տնակներում բնակվող 45 ընտանիքի: 2019 թվականին մեկնարկել է «Մեր Գյումրի» ծրագիրը, որի շրջանակներում 2022 թվականին շահագործման է հանձնվել 2 շենք՝ ընդհանուր 36 բնակարանով, 50 երեխայի համար նախատեսված մանկապարտեզով և 2 արվեստանոցով»,- նշված է Ֆեյսբուքում արված գրառման մեջ։
16:21 - 13 հունիսի, 2024
Ոստիկանները ստիպված էին անել այդ գործողությունը․ ՀՀ նախագահը՝ Բաղրամյան պողոտայում բախումների մասին
 |armenpress.am|

Ոստիկանները ստիպված էին անել այդ գործողությունը․ ՀՀ նախագահը՝ Բաղրամյան պողոտայում բախումների մասին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանն անդրադարձել է հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում ցուցարարների և ոստիկանների միջև տեղի ունեցած բախումներին։ Լրագրողների հետ զրույցում նախագահը նշեց, որ ամեն ինչ պետք է տեղի ունենա իրավական դաշտում, օրենքի շրջանակներում։  «Մենք ցույցերի կազմակերպիչներին շատ անգամներ զգուշացրել ենք, որ զերծ մնան ավելորդ լարվածությունից, իշխանության ներկայացուցիչների նկատմամբ օրինազանցություն չանեն։ Բայց, ցավոք սրտի, նրանց պահվածքն այլ էր, և ոստիկանները, ուժային կառույցները ստիպված էին անել այն գործողությունը, որ պարտավոր էին անել»,- ասաց ՀՀ նախագահը։  Նախագահը վստահեցրեց, որ Հայաստանի իշխանությունը հակված չէ որևէ քաղաքացու համար խնդիրներ ստեղծել կամ որևէ մեկին ուժով կարգի հրավիրել։ «Վստահ եղեք, որ ոչ ոք նման ցանկություն չունի։ Բայց իմ խնդրանքն է, որ նրանք էլ այդպիսի իրավիճակներ չստեղծեն ոստիկանության համար»,- հավելեց Խաչատուրյանը։  Նրա խոսքով՝ Հայաստանի իշխանությունները ցանկանում են, որ երկրում բոլոր գործընթացները տեղի ունենան ժողովրդավարության շրջանակներում։ «Ցավոք, հավաքի կազմակերպիչներն այլ տրամաբանությամբ են աշխատում։ Նրանց, երևի, ինչ-որ ձևով չի բավարարում, որ երկրում վիճակը խաղաղ է»,- ընդգծեց Վահագն Խաչատուրյանը։   Հիշեցնենք, որ երեկ խորհրդարանի մոտ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցների և ոստիկանների միջև բախումներ եղան, ոստիկանությունը հատուկ միջոց՝ լուսաձայնային նռնակներ կիրառեց։ Առողջապահության նախարարության վերջին տվյալներով՝ 101 քաղաքացիական անձ է դիմել բուժօգնության, այսօր առավոտյան 85-ը դուրս է գրվել։ ՆԳՆ-ն էլ հաղորդել էր վիրավորված 16 ոստիկանի մասին։ Հատուկ միջոցներից տուժածների թվում նաև ԶԼՄ ներկայացուցիչներ կան։
15:14 - 13 հունիսի, 2024
ՀՀ նախագահն այցելել է Լոռու մարզի աղետից տուժած բնակավայրեր

ՀՀ նախագահն այցելել է Լոռու մարզի աղետից տուժած բնակավայրեր

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հունիսի 11-ին այցելել է Լոռու մարզի աղետից տուժած բնակավայրեր: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ «Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի, Ալավերդի համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանի հետ նախագահին ուղեկցել եմ նախ Մ6 միջպետական ճանապարհի «Թուֆենկյան» հյուրանոցի հատված:  Նախագահին ներկայացրել եմ իրականացվող աշխատանքների ընթացքը: Վերականգնված հատվածներում ճանապարհը երթևեկելի է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար։  ՀՀ նախագահը ծանոթացել է նաև Ալավերդու՝ հեղեղումներից տուժած Սանահին կայարան թաղամասում և Թումանյան փողոցում իրականացվող վերականգնողական աշխատանքների ընթացքին, զրուցել բնակիչների և հեղեղից տուժած մասնավոր ընկերությունների ներկայացուցիչների հետ, հետաքրքրվել նրանց կարիքների և խնդիրների մասին:  Նախագահն այցելել է նաև Ախթալա բնակավայր, որտեղ ներկայացվել է ժամանակավորապես կառուցված  մետաղական կոնստրուկցիաներով կամուրջը՝ նախատեսված մարդատար մեքենաների համար:  Կամուրջը հնարավորություն է տվել վերականգնելու կապը 6 բնակավայրի հետ:  Այցի հաջորդ կանգառը եղել է Քարկոփ բնակավայրը, որն ամբողջությամբ հեղեղվել էր աղետի առաջին օրը։  Այստեղ մեծ ինտեսիվությամբ վերականգնողական աշխատանքներ են իրականացվում: Այցելություն է կատարվել նաև Քարկոփի միջնակարգ դպրոց»։
19:54 - 11 հունիսի, 2024
Ականատեսն ենք, թե ինչպես են վրացի գործընկերները վերականգնում՝ Տավուշի և Լոռու մարզերում վնասված երկաթուղին. Վահագն Խաչատուրյան

Ականատեսն ենք, թե ինչպես են վրացի գործընկերները վերականգնում՝ Տավուշի և Լոռու մարզերում վնասված երկաթուղին. Վահագն Խաչատուրյան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին: «Այս առիթն օգտագործելով ցանկանում եմ, նախ շնորհավորել Ձեզ և բարեկամ վրացի ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ: Վստահ եմ, որ մեր պետությունների միջև առկա առանձնահատուկ հարաբերությունները կնպաստեն երկկողմ օրակարգի առավել ընդլայնմանն ու նոր հորիզոնների նվաճմանը: Մեր հարաբերություններն օրինակելի են նաև այն առումով, որ ի ցույց են դնում այն, թե ինչպես պետք է հարևան երկրները միմյանց հետ փոխհարաբերվեն: Հենց այսօր էլ ականատեսն ենք, թե ինչպես են վրացի բարեկամներն ու գործընկերները մեզ հետ ձեռք ձեռքի տված վերականգնում՝ Տավուշի և Լոռու մարզերում տեղի ունեցած աղետի հետևանքով վնասված երկաթուղին: Մեր հարաբերությունները նաև այսպիսի փոքր դրվագներով են ձևավորվել և շարունակում են նույն կերպ զարգանալ: Բարեկամական կապերը տարեցտարի ավելի են ամրապնդվում, և ես ուրախ եմ, որ այս տարվա հունվարից մեր երկրների միջև ստորագրվել է ռազմավարական գործընկերություն հաստատելու մասին համատեղ հռչակագիրը, ինչը նշանակում է, որ արդեն պետական մակարդակով հարաբերությունների նոր մակարդակի ենք հասել, և այդ տրամաբանության մեջ էլ շարունակվելու մեր համատեղ գործակցությունը՝ քաղաքական, տնտեսական, մշակութային և այլ բնագավառներում»,- ասել է նախագահ Խաչատուրյանը: Հայաստանում Վրաստանի դեսպանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և շնորհավորանքի համար: «Ինչպես նշեցիք, մեր հարաբերությունները, իհարկե, դարերի պատմություն ունեն: Շատ ուրախ եմ, որ մեր այս եղբայրությունը ռազմավարական գործընկերության մակարդակ ձեռք բերեց, երբ հունվարին Հայաստանի և Վրաստանի միջև ստորագրվեց ռազմավարական գործընկերություն հաստատելու մասին համատեղ հռչակագիրը: Ցանկանում եմ նաև իմ կառավարության անունից առանձնահատուկ շնորհակալություն հայտնել հունիսի 4-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Վրաստանի Աբխազիա և Ցխինվալի շրջան/Հարավային Օսիայից բոլոր տեղահանված անձանց և փախստականների վերադարձի իրավունքի մասին բանաձևին կողմ քվեարկելու համար: Սա մեզ համար շատ կարևոր է»: Հանդիպման ընթացքում քննարկվել են հարևան երկրների միջև գործակցության օրակարգային հարցեր: Անդրադարձ է կատարվել Հայաստանում և Վրաստանում Սերգեյ Փարաջանովի և Շառլ Ազնավուրի հոբելյաններին նվիրված միջոցառումների կարևորությանը: Երկուստեք գոհունակությամբ արձանագրվել է երկու երկրների միջև առևտրաշրջանառության և տուրիստական փոխայցելությունների շարունակական աճ: Կողմերը բարձր են գնահատել Հայաստանի և Վրաստանի միջև քաղաքական ամենաբարձր մակարդակի պարբերական փոխայցելությունները: Մտքեր են փոխանակվել հարավկովկասյան հանրապետությունների միջև սահմանազատման բնականոն գործընթացի կարևորության վերաբերյալ: Այս համատեքստում շեշտվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության հաստատման ուղղությամբ քայլերի խթանման անհրաժեշտությունը՝ հիմնված երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և անկախության հիմնարար իրավունքների և սկզբունքների վրա:
15:59 - 10 հունիսի, 2024
ՀՀ նախագահը և ԱԳ նախարարը քննարկել են արտաքին քաղաքական մարտահրավերների չեզոքացման ուղղությամբ իրականացվող քայլերը

ՀՀ նախագահը և ԱԳ նախարարը քննարկել են արտաքին քաղաքական մարտահրավերների չեզոքացման ուղղությամբ իրականացվող քայլերը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՀՀ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին:Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, ողջունելով նախարարին՝ Հանրապետության նախագահը ասել է. «Ուզում եմ շնորհակալություն հայտնել և՛ Ձեզ անձամբ, և՛ նախարարությանն այն մեծ ծավալի արդյունավետ աշխատանքի համար, որ կատարում եք: Հավատացեք ինձ, իմ փորձից ելնելով կարող եմ ասել, որ այս դժվարին պայմաններում դուք կարողանում եք գտնել այն լավագույն ճանապարհները, որոնք Հայաստանին տանում են անվտանգ ապագա:Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նաև Ազգային ժողովում բյուջեի հաշվետվության ներկայացման ընթացքում Ձեր հնչեցրած պատասխանների և այդ ոճի համար, որովհետև, իսկապես, բոլորս պարտավոր ենք հնարավորությունների սահմաններում, քաղաքացիներին մանրամասն ներկայացնել այն, ինչ կատարվում է երկրում և երկրից դուրս, որպեսզի մարդիկ հանգիստ լինեն և վստահ լինեն, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները, այդ թվում նաև արտաքին գործերի նախարարությունը, իրենց առօրյա աշխատանքով ամեն ինչ անում են, որ ապրենք անվտանգ և երկիրն էլ ընթանա զարգացման ուղիով: Այլ կերպ չի էլ կարող լինել»: Ըստ աղբյուրի՝ շնորհակալություն հայտնելով հանդիպման հնարավորություն համար՝ Արարատ Միրզոյանը նշել է. «Պարոն նախագահ, իսկապես անչափ շոյված եմ հնչեցված գնահատականների համար: Ես կարևորում եմ երկխոսությունը քաղաքացիների հետ: Կարևորում ենք, որ մեր քաղաքականությունը նրանց համար հասկանալի լինի:Շատ լավ է նաև, որ մենք տարբեր ձևաչափելով բավականին հաճախ ենք հանդիպում և, մեծ հաշվով գաղտնիք չի լինի, եթե ասենք, որ որոշումներն ընդհանուր քննարկումների արդյունքում են կայացվում»: Նշվում է, որ հանդիպման ընթացքում նախարարը Հանրապետության նախագահին է ներկայացրել երկրի արտաքին քաղաքական կյանքում առկա իրադրությունն ու զարգացումները: Քննարկվել են Հայաստանի արտաքին քաղաքական մարտահրավերները, դրանց չեզոքացման ուղղությամբ նախարարության և կառավարության կողմից իրականացվող քայլերը:Մտքեր են փոխանակվել արտաքին քաղաքականության համար պատասխանատու գերատեսչության և նախագահական ինստիտուտի սերտ համագործակցության և օրակարգային հարցերի շուրջ միասնական դիրքորոշումների և մոտեցումների մշակման կարևորության վերաբերյալ:
22:29 - 06 հունիսի, 2024
Դուք կարողանում եք գտնել այն լավագույն ճանապարհները, որոնք Հայաստանին տանում են անվտանգ ապագա․ նախագահը՝ Միրզոյանին

Դուք կարողանում եք գտնել այն լավագույն ճանապարհները, որոնք Հայաստանին տանում են անվտանգ ապագա․ նախագահը՝ Միրզոյանին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՀՀ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։ Ողջունելով նախարարին Հանրապետության նախագահը ասել է. «Ուզում եմ շնորհակալություն հայտնել և՛ Ձեզ անձամբ, և՛ նախարարությանն այն մեծ ծավալի արդյունավետ աշխատանքի համար, որ կատարում եք: Հավատացեք ինձ, իմ փորձից ելնելով կարող եմ ասել, որ այս դժվարին պայմաններում դուք կարողանում եք գտնել այն լավագույն ճանապարհները, որոնք Հայաստանին տանում են անվտանգ ապագա:Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նաև Ազգային ժողովում բյուջեի հաշվետվության ներկայացման ընթացքում Ձեր հնչեցրած պատասխանների և այդ ոճի համար, որովհետև, իսկապես, բոլորս պարտավոր ենք հնարավորությունների սահմաններում, քաղաքացիներին մանրամասն ներկայացնել այն, ինչ կատարվում է երկրում և երկրից դուրս, որպեսզի մարդիկ հանգիստ լինեն և վստահ լինեն, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները, այդ թվում նաև արտաքին գործերի նախարարությունը, իրենց առօրյա աշխատանքով ամեն ինչ անում են, որ ապրենք անվտանգ և երկիրն էլ ընթանա զարգացման ուղիով: Այլ կերպ չի էլ կարող լինել»:Շնորհակալություն հայտնելով հանդիպման հնարավորություն համար Արարատ Միրզոյանը նշել է. «Պարոն նախագահ, իսկապես անչափ շոյված եմ հնչեցված գնահատականների համար: Ես կարևորում եմ երկխոսությունը քաղաքացիների հետ: Կարևորում ենք, որ մեր քաղաքականությունը նրանց համար հասկանալի լինի:Շատ լավ է նաև, որ մենք տարբեր ձևաչափելով բավականին հաճախ ենք հանդիպում և, մեծ հաշվով գաղտնիք չի լինի, եթե ասենք, որ որոշումներն ընդհանուր քննարկումների արդյունքում են կայացվում»: Հանդիպման ընթացքում նախարարը Հանրապետության նախագահին է ներկայացրել երկրի արտաքին քաղաքական կյանքում առկա իրադրությունն ու զարգացումները: Քննարկվել են Հայաստանի արտաքին քաղաքական մարտահրավերները, դրանց չեզոքացման ուղղությամբ նախարարության և կառավարության կողմից իրականացվող քայլերը:Մտքեր են փոխանակվել Արտաքին քաղաքականության համար պատասխանատու գերատեսչության և նախագահական ինստիտուտի սերտ համագործակցության և օրակարգային հարցերի շուրջ միասնական դիրքորոշումների և մոտեցումների մշակման կարևորության վերաբերյալ:
16:21 - 06 հունիսի, 2024
Մեկ բան միանշանակ է, ինչպես Առաջին Հանրապետությունը, այնպես էլ ներկայիս ՀՀ-ն բոլորիս միասնական ջանքի, նվիրումի ու աշխատանքի արդյունքն է․ Խաչատուրյան

Մեկ բան միանշանակ է, ինչպես Առաջին Հանրապետությունը, այնպես էլ ներկայիս ՀՀ-ն բոլորիս միասնական ջանքի, նվիրումի ու աշխատանքի արդյունքն է․ Խաչատուրյան

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով Հանրապետության տոնի առթիվ շնորհվել են զինվորական կոչումներ և բարձրագույն դասային աստիճաններ, ինչպես նաև հայրենիքի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար մի խումբ անձինք պարգևատրվել են պետական բարձր պարգևներով:Նախագահ Խաչատուրյանը նախ շնորհավորել է բոլորին Հանրապետության օրվա կապակցությամբ և, հանձնելով բարձր պարգևները, շնորհակալություն հայտնել ցուցաբերած խիզախության և նվիրումի համար:Հանրապետության նախագահի նստավայրում տեղի ունեցած հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:Իր ելույթում նախագահն ասել է.«Շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության օրվա կապակցությամբ: Մայիսի 28-ը, Հայաստանի անկախության օրվա հետ մեկտեղ, մեր պետականության կարևորագույն տոներից մեկն է, որի խորհուրդն անկախ, ինքնիշխան, իրավական և ժողովրդավար պետություն կերտելու մեր հավաքական կամքի արտահայտությունն է:1918 թվականի մայիսի 28-ը մեր պատմության ամենապայծառ դրվագներից է, աշխարհի քաղաքական քարտեզի վրա իր ուրույն տեղն ունենալու, սեփական ճակատագիրը որոշելու գերագույն իրավատերը լինելու մեր ժողովրդի դարավոր երազանքի իրականացման վճռական քայլը:Հայաստանի Առաջին Հանրապետությունը ձևավորվեց պատերազմի բովում և մեր պետական այրերը պետք է առաջին քայլերն անեին անկախ պետականության կերտման ճանապարհին՝ զուգահեռաբար փորձելով լուծել ցեղասպանությունից փրկված մեր հարյուր հազարավոր հայրենակիցների կեցության, պետական կառավարման մարմինների, բանակի և ենթակառուցվածքների ստեղծման խնդիրները: Այդ ամենը պետք է արվեր առանց դաշնակցի ու բարեկամի, ապավինելով միայն մեր ժողովրդի հավաքական կամքին, իմաստնությանն ու անձնվիրությանը:Առաջին Հանրապետության ստեղծման միջավայրից շատ քիչ էր տարբերվում նաև 1991 թվականը, երբ կրկին պետք է մեզ պարտադրված պատերազմի պայմաններում քայլ անեինք անկախ պետականություն կերտելու ուղիով՝ ճաշակելով հաղթանակների հրճվանքն ու կորուստների դառնությունը:Այսօր՝ 2024 թվականի մայիսի 28-ին, մեր պետության առաջ կանգնած մարտահրավերները նվազ չեն: Անկախության ավելի քան երեք տասնամյակի ընթացքում Հայաստանը կարողացավ ամրագրել լինելիության իր իրավունքը հաճախ ծանր ու անդառնալի կորուստների գնով, կարողացավ ձեռք բերել նոր բարեկամներ և չխուսափեց նաև հակառակորդներից: Նաև այս պատճառով է, որ այս տոնական օրը լավ առիթ է մեր պետականությունը, պատմությունը, անկախությունը վերագնահատելու համար:Մեկ բան սակայն միանշանակ է, ինչպես Առաջին Հանրապետությունը, այնպես էլ ներկայիս Հայաստանի Հանրապետությունը բոլորիս միասնական ջանքի, նվիրումի ու աշխատանքի արդյունքն է:Այս առումով վստահ եմ, որ այսօր էլ՝ ապավինելով մեր ուժին, վստահելով ու հավատալով մեր ժողովրդի իմաստնությանը, կարող ենք հաստատակամորեն շարժվել դեպի համազգային երազանքի պետությունը կառուցելու նպատակակետ:Համոզված եմ նաև, որ մենք կհաջողենք՝ յուրաքանչյուրս մեր տեղում, մեր աշխատավայրում, կենցաղում և առօրյայում պատասխանատվությամբ ու սրտացավությամբ մեր գործն անելով, շարունակաբար կրթվելով, մասնագիտական նոր որակներ ձեռք բերելով, որովհետև միայն այդպես կարող ենք ունենալ անկախ, ինքնիշխան, ժողովրդավար, իրավական, զարգացող ու հզոր Հայաստան:Եվս մեկ անգամ շնորհավորելով բոլորիս և առանձնահատուկ կերպով այսօր պետական բարձր պարգևների արժանացած մեր գործընկերներին, մաղթում եմ նորանոր հաջողություններ, ուժ ու կորով և ամրություն ու խաղաղություն Հայաստանի Հանրապետությանը»:
22:57 - 28 մայիսի, 2024