Վահագն Խաչատուրյանը Գյումրիում ներկա է եղել երկու բազմաբնակարան շենքերի բացմանը
16:21 - 13 հունիսի, 2024

Վահագն Խաչատուրյանը Գյումրիում ներկա է եղել երկու բազմաբնակարան շենքերի բացմանը

Գյումրիում շահագործման է հանձնվել 50 բնակարանով երկու բազմաբնակարան շենք։ Այդ մասին հայտնում են Շիրակի մարզպետի աշխատակազմից։

«Գյումրի քաղաքի «Մուշ-2» թաղամասում (Կ․ Հալաբյան փ. 1) այսօր տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կառուցված երկու նորակառույց բնակելի շենքերի բացման արարողությունը:

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ Շիրակի մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի ներկայացուցիչներ, մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, Սփյուռքից ժամանած հյուրեր, պաշտոնատար անձինք։ 

50 բնակարանով երկու բազմաբնակարան շենքերը կառուցվել են «Մեր Գյումրի» ծրագրի շրջանակներում՝ ԱՄՆ-ի «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ և Հայ առաքելական եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի աջակցությամբ: Կահավորումն ու կենցաղային տեխնիկայով ապահովումն իրականացվել է ԱԿԲԱ բանկի Վիզա-Բարերար քարտապանների ֆինանսավորմամբ:

«Հայաստան» համահայկական hիմնադրամը դեկտեմբերի 7-ի աղետալի երկրաշարժից հետո Գյումրիում կառուցել է 50 շենք՝ բնակարանով ապահովելով ավելի քան 500 ընտանիքի: 2015 թվականից սկսած հիմնադրամը բնակարաններ է գնել ու նվիրաբերել տնակներում բնակվող 45 ընտանիքի: 2019 թվականին մեկնարկել է «Մեր Գյումրի» ծրագիրը, որի շրջանակներում 2022 թվականին շահագործման է հանձնվել 2 շենք՝ ընդհանուր 36 բնակարանով, 50 երեխայի համար նախատեսված մանկապարտեզով և 2 արվեստանոցով»,- նշված է Ֆեյսբուքում արված գրառման մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել