Գագիկ Ծառուկյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության գործող ղեկավար։ Ծնվել է 1956թ.-ի նոյեմբերի 25-ին։ 1989թ.-ին ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը: 1996թ.-ին հռչակվել է բազկամարտի աշխարհի չեմպիոն, 1998թ.-ին դարձել է Եվրոպայի առաջնության հաղթող: 2004թ.-ից ղեկավարում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն:

2003թ.-ին մեծամասնական կարգով ընտրվել է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր։ 2004թ.-ին հիմնադրել է «Բարգավաճ Հայստան» կուսակցությունը, որը 2007թ.-ին կայացած ընտրություններում ձեւավորեց մեծությամբ երկրորդ խմբակցությունը։ 2012թ․-ին ԲՀԿ-ն ստացավ 37 մանդատ՝ կրկին գրավելով երկրորդ տեղը, 2017-ին 31 մանդատով՝ երկրորդ տեղում, 2018թ-ին 26 մանդատով՝ երկրորդ տեղում։ 

2020 թ․ հունիսի 13-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն տարածեց Գագիկ Ծառուկյանի բիզնեսներին վերաբերող քրեական գործի հարուցման վերաբերյալ, ըստ որի պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս։

2020 թվականի հունիսի 16-ին ՀՀ Ազգային Ժողովը նրան զրկեց պատգամավորական անձեռնմխելիությունից եւ համաձայնություն տվեց կալանավորելու միջնորդությանը։

«Արարատցեմենտի» աշխատակիցները կմնան դրսում՝ սպասելով Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպմանը |news.am|

«Արարատցեմենտի» աշխատակիցները կմնան դրսում՝ սպասելով Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպմանը |news.am|

«Արարատցեմենտի» աշխատակիցներն արդեն երկու օր շարունակում են փակ պահել գործարան տանող ճանապարհը՝ պահանջելով Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպում։ Աշխատակիցներն ասացին, որ այսօր իրենց պահանջին են միացել նաեւ Արարատ քաղաքի բնակիչները։ «Ժողովուրդը եկել է, վաղն ավելի շատ կլինեն, մարդիկ սպասում են, ասում են՝ Ծառուկյանը թող գա»,–ասաց աշխատակիցը։Նրա խոսքով՝ գործարանի ներսում կա գազալցակայան, որը սպասարկում է միայն գործարանի  մեքենաները։ Այսօր ավտոբուսները ցանկացել են մտցնել, լիցքավորել, սակայն պահակակետում խնդիրներ են առաջացել։ «Ասացին՝ ավտոբուսները լիցքավորեն, որ կանանց տանեն տուն, հետ բերեն, բայց պահակապետը՝ Գալուստը թույլ չտվեց։ Մի փոքր խոսակցություն եղավ, ավտոբուսները պտտվեցին եւ ամբողջությամբ փակեցին մուտքը»,–ասաց աշխատակիցը։Նրա խոսքով՝ միջադեպին ներկա են եղել նաեւ տնօրինության ներկայացուցիչները, փորձելով ամեն կերպ վիճակը մեղմել։ «Մեր տնօրենը՝ Մանուկ Առաքելյանն ասաց, որ վաղը ժամը 3–ին պարոն Ծառուկյանը կգա եւ մեզ հետ կհանդիպի»,–ասաց աշխատակիցը՝ նշելով, որ այսօր էլ կգիշերեն գործարանի մոտ՝ դրսում։Նրա խոսքով՝ այս պահին միայն տղամարդիկ են գործարանի մոտ, կանայք գնացել են մի փոքր հանգստանան։ Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ասել է, որ պատրաստվում է հանդիպել գործարանի աշխատակիցների հետ։«Ես իմ աշխատողների ցավը տանեմ, ես իրենց չեմ կրճատել, հիմա գնալու եմ իրենց հետ հանդիպման: Նույնիսկ ասել եմ՝ գնացեք տուն, դրսում մի մնացեք»,-ասել է Գագիկ Ծառուկյանը:
13:28 - 16 ապրիլի, 2019
Ծառուկյանի «Մուլտի գազ»-ում խախտում է հայտնաբերվել. ընկերությունը կենթարկվի վարչական տուգանքի |armtimes.com|

Ծառուկյանի «Մուլտի գազ»-ում խախտում է հայտնաբերվել. ընկերությունը կենթարկվի վարչական տուգանքի |armtimes.com|

Շուկայի վերահսկողական տեսչական մարմինը ստուգումներ է իրականացրել 6 ԱԳԼՃԿ-ներում: Այդ 6 ԱԳԼՃԿ-ներից մեկը ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի գազ» գազալցակայաններից է, որը գտնվում է Նոր Նորք վարչական շրջանում: Շուկայի վերահսկողական տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արթուր Մկրտչյանը  ասաց, որ դիմում բողոքների հիման վրա իրականացված ստուգումներով խախտումներ են հայտնաբերել: «Խնդիրը եղել է խտության գործակցի հետ կապված, որը վերջին 15 օրում «Գազպրում»-ում բարձրացել է 0.7-ից դառնալով 0.8: Այդ գազալցակայանները խտության գործակիցը թողել էին նույն 0.7-ի սահմանում: Մեր ստուգումների ժամանակ եւ կառավարության նիստից հետո, երբ արդեն պարոն վարչապետը հորդորեց օրենքի դաշտ գալ, պարզեցինք, որ հիմնականում խախտումները նվազել են: Դժգոհությունները շատ են նվազել: ԱԺ-ն էլ ընդունեց կիլոգրամով գազի վաճառքն իրականացնելու հետ կապված օրենքի նախագիծը, նախագահը վավերացրել է, մայիսի 1-ից ուժի մեջ կմտնի եւ խնդիրը 99 տոկոսով կլուծվի: Արդեն սպառողները ինչքան գազ լցնեն, այդքան էլ կվճարեն»,- ասաց Մկրտչյանը: Մկրտչյանը նշեց, որ եւ «Մուլտի գազ» գազալցակայանում եւ «Լիլ սթար» ընկերությանը պատկանող Նորագավիթի գազալցակայանում խախտում է հայտնաբերվել: Նա ասաց, որ ընկերությունները ենթարկվելու են վարչական տուգանքի: Մկրտչյանի խոսքով՝ տուգանքի չափը մոտավորապես լինելու է 50-ից 100 հազար դրամ: Մեր հարցին, թե արդյո՞ք այդ տուգանքի չափը խախտում թույլ տված ԱԳԼՃԿ-ներին կզսպի, Մկրտչյանը պատասխանեց. «Տուգանքը զսպաշապիկ չէ: Մենք նաեւ առաջարկել ենք տուգանքների մասով փոփոխություն: Նախատեսում ենք վարչական օրենսգրքով փոփոխություն կատարել՝ տուգանքները մի քանի անգամ մեծացնելով մինչեւ միլիոնի կարգի: Որովհետեւ սա 1985 թվականից ընդունված օրենսգիրք է, 50-ից 100 հազար դրամը ԱԳԼՃԿ-ների համար ոչ մի բան է»: Նշենք, որ 6 ԱԳԼՃԿ-ներից 4-ը տարեկան ստուգումների ծրագրով էին նախատեսված, իսկ 2-ը քաղաքացիների բողոքի հիման վրա են իրականացվել: Այդ դիմում բողոքները վերաբերում էին «Մուլտի գազ»-ին եւ «Լիլ սթար»-ին:
13:21 - 16 ապրիլի, 2019
«Բելառուսի համարներ ա եղել. բոլորդ գիտեք՝ կապն էլ, հարգանքն էլ, վստահությունն էլ»․ Գագիկ Ծառուկյանն՝ իր դիվանագիտական համարների մասին

«Բելառուսի համարներ ա եղել. բոլորդ գիտեք՝ կապն էլ, հարգանքն էլ, վստահությունն էլ»․ Գագիկ Ծառուկյանն՝ իր դիվանագիտական համարների մասին

tert.am։ ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին զարմացնում է այն, որ իր՝ Արարատի մարզ այցելության ժամանակ ուշադրություն է  գրավել ոչ թե այն, որ ինքը հանդիպել է ցուցարարների հետ, այլ՝ այն, թե ինչ համարանիշով մեքենայով է եղել։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում  նա պատասխանեց հարցին, թե ինչու է այնտեղ գնացել դիվանագիտական համարներով՝ շեշտելով, թե դա չեն հասկանա ընկերներ չունեցող մարդիկ։ Ըստ նրա՝ այդ համարանիշը Բելառուսն է տրամադրել իրեն։«Սա բարեկամական հարաբերությունների, վստահության ինչ-որ նշան է, որ Ծառուկյանի համարները Բելառուսի համարներ ա եղել: Բոլորդ էլ գիտեք կապն էլ, հարգանքն էլ, վստահությունն էլ»,- ընդգծեց Գագիկ Ծառուկյանը։ ԲՀԿ առաջնորդն, արձագանքելով դիտարկմանը, որ դիվանագիտական համարներով նրա շրջելն օրինական չէ, հորդորեց դիմել համապատասխան դեսպանատուն և ստանալ փաստաթղթերը, թե ինչ հիմքով են իրեն դիվանագիտական համարանիշներ տրամադրել:Հիշեցնենք, որ «Փաստերի ստուգման հարթակ»-ն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է տեղադրել, որտեղից երևում է, որ Գագիկ Ծառուկյանի մեքենան ունի դիվանագիտական համարներ։  
09:54 - 16 ապրիլի, 2019
Ժողովուրդն էլ իմանա, թե իրենց թշնամին ով ա. Գագիկ Ծառուկյանը` ցեմենտի գործարանում ստեղծված իրավիճակի մասին

Ժողովուրդն էլ իմանա, թե իրենց թշնամին ով ա. Գագիկ Ծառուկյանը` ցեմենտի գործարանում ստեղծված իրավիճակի մասին

lragir.am: ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն անդրադարձավ իրեն պատկանող ցեմենտի գործարանում ստեղծված իրավիճակին: Արարատ Ցեմենտ գործարանի աշխատակիցները երեկվանից գործադուլ են հայտարարել, քանի որ ղեկավարությունից ծանուցագրեր են ստացել, որ երկու ամիս անց գործազուրկ են մնալու: Հարցին, թե ինչո՞ւ է նման իրավիճակ ստեղծվել, Ծառուկյանը պատասխանեց, որ հիմնական պատճառը ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դիրքորոշումն է: «Քննարկվել էր էկոնոմիկայի նախարարի հետ, որ նայելով պարսակական ցեմենտը, ասենք թե տեղի արտադրանքը՝ որոշումը ճիշտ կայացվել էր: Մենք էլ դրա համար 50 հազարը սարքել էինք 40 հազար, և ավելի մեծ պահանջարկ կըլնի: Բայց չգտեմ ով ինչ անձնական շահերի շնորհիվ՝ հանձնաժողովը որոշում է կայացրել՝ թող էդքան ընտանիք չաշխատի, այլ կլինկերի վրա ասենք թե տուրքը չդրվի: Հենց կլինկերը ցեմենտի ամենակարևոր մասն է, որը հիմնական ծախսերի 90 տոկոսն է: Ասենք թե եթե 100 հազար տոննա, որը ինձ զեկուցել են կառավարիչները, ստանալու համար հարկավոր է 3 մլն դոլար գազի գումար վճարել, միլիոն ու կես հոսանքի գումար վճարել, 1350 հոգու աշխատավարձ տալ: Իսկ եթե իրենք որոշում են կայացնում կլինկերի վրա տուրք չդնել, իրենց անձնական շահերի, որոշ ծանոթ-բարեկամների խնդիրը լուծել և պրովոկատորներին ուղարկել ցեմենտի գործարան, որ իրանք ընդհանրապես կապ չունեն ցեմենտի գործարանի հետ”,- ասաց Ծառուկյանը»:
06:51 - 16 ապրիլի, 2019
Ծառուկյանի գազալցակայանում ստուգում է իրականացվում քաղաքացու դիմում բողոքի հիման վրա. Կոտոլյան |armtimes.com|

Ծառուկյանի գազալցակայանում ստուգում է իրականացվում քաղաքացու դիմում բողոքի հիման վրա. Կոտոլյան |armtimes.com|

armtimes.com: Շուկայի վերահսկողական տեսչական մարմինը ստուգումներ է իրականացնում 6 ԱԳԼՃԿ-ներում: Պարզվում է, այդ 6 ԱԳԼՃԿ-ներից մեկը ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի գազ» գազալցակայաններից է, որը գտնվում է Նոր Նորք վարչական շրջանում: Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը հայտարարել էր, թե սա քաղաքական է եւ պատասխան՝ Ծառուկյանի եւ ԲՀԿ խմբակցության պատամավորների քննադատությանը: Շուկայի վերահսկողական տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ քաղաքական ոչինչ չկա. «Տեսչական մարմինը ցանկացած տնտեսվարողի մոտ ստուգում բացելու 3 հիմք ունի, առաջինը դա այն է, որ տվյալ տնտեսվարողը ներառված է լինում տարեկան ստուգումների ծրագրում, որի մասին տարեսկզբին այդ տնտեսվարողին տեղեկացվում է պարտադիր ու այդ ստուգումների ցուցակն էլ հրապարակվում է մեր կայքում: Երկրորդ հիմքը, որ վարչապետի կողմից հանձնարարական է լինում ոլորտային ստուգման, այդ դեպքում պետք է բոլոր գազալցակայաններում պարտադիր ստուգում լինի, որը, ենթադրում եմ, շուտով կլինի, երբ որ անցնեք կիլոգրամով վաճառքի, որպեսզի մենք ունենանք հստակ պատկեր, թե արդյո՞ք բոլոր գազալցակայաններն են անցել, թե՝ ոչ: Ու երրորդ հիմքը քաղաքացու դիմում բողոքն է: Այսինքն, եթե քաղաքացին բողոքում է ինչ-որ տնտեսվարողից, գալիս է մեզ մոտ, դիմում է գրում, մենք էլ իր դիմումի հիմքով ստուգում ենք բացում: Բացի այդ 3 տարբերակից, մենք իրավասություն չունենք որեւիցե մեկի մոտ ստուգում իրականացնելու: Այս դեպքում քաղաքացու դիմում բողոքն էր: Ու ասեմ ավելին՝ միայն Գագիկ Ծառուկյանի գազալցակայանում չի ստուգում բացվել: Մի քանի գազալցակայանների վրա կան դիմում բողոքներ, որոնց վրա բացվել է ստուգում»,- ասաց Կոտոլյանը: Կոտոլյանը նշեց, որ եթե բողոքը գալիս է կոնկրետ մի գազալցակայանից, ապա միայն այդտեղ է ստուգում իրականացվում, այլ ոչ թե ընդհանուր ցանցում: Տեսչական մարմնի ղեկավարը նշեց, որ եթե օրինակ այս շաբաթ ստուգումներ են իրականացնում հաջորդ շաբաթվա հինգշաբթի օրը, տեսչություն են հրավիրում այն տնտեսվարողներին, որոնց մոտ խախտումներ են հայտնաբերել, որպեսզի իրենց բացատրեն, թե ինչ եղանակով է պետք աշխատել, որպեսզի հետագայում չլինեն այդ խախտումները. «Տեղեկացնում ենք նաեւ, որ եթե հետագայում ինչ-որ հարցեր լինեն, կարող եք նախապես զանգահարել, մենք մեծ սիրով՝ պատրաստակամությամբ կօգնենք ձեզ, որ այդ թղթաբանությունը, աշխատանքը այնպես դասավորեք, որպեսզի տուգանքներ չլինեն: Այսինքն, ճիշտ աշխատեք: Նախկինում նման պրակտիկա չի եղել: Ամեն հինգշաբթի նրանց հրավիրում ենք, զրուցում ենք, տուգանքների մասին տեղեկացնում ենք եւ խնդրում ենք, որ առաջիկա 15 օրվա ընթացքում վճարեն այդ տուգանքը»,- ասաց նա: Կոտոլյանը նշեց, որ Ծառուկյանի գազալցակայանում ստուգումները կավարտվեն ամենաուշը ապրիլի 15-ին, իսկ եթե նրա աշխատակիցները ցանկություն ունենան, կարող են հինգշաբթի օրը ներկա լինել տեսչությունում տեղի ունեցող նիստին, որպեսզի միասին զրուցեն եւ հասկանան, թե ինչ խնդիրներ ունեն, որպեսզի հետագայում վերացնեն այդ թերությունները: Նշենք, որ ստուգումներ են իրականացվում թվով 6 ԱԳԼՃԿ-ներում, որոնցից 4-ը տարեկան ստուգումների ծրագրով էին նախատեսված, իսկ 2-ը քաղաքացիների բողոքի հիման վրա է բացվել:
05:24 - 12 ապրիլի, 2019
Ծառուկյանին պատկանող գազալցակայաններից մեկում ստուգում է իրականացվում |news.am|

Ծառուկյանին պատկանող գազալցակայաններից մեկում ստուգում է իրականացվում |news.am|

news.am: Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը ստացված դիմում–բողոքի հիման ստուգում է իրականացնում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող գազալցակայաններից մեկում, սակայն ստուգումը դեռ չի ավարտվել։ Այս մասին ասաց Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը։«Այս պահին խախտումների մասին չեմ կարող խոսել, քանի որ ստուգումը դեռ չի ավարտվել»,–ասաց նա։ Կոտոլյանի խոսքով՝ Ծառուկյանին պատկանող ԱԳԼՃԿ–ներից միայն այդ մեկում է ստուգում իրականացվում։Նա անդրադարձավ նաեւ կիլոգրամով գազի վաճառքին, նշեց, որ գազի գինը դրա արդյունքում չի փոխվելու.  «Ակցիզային հարկի փոփոխման դեպքում քանի որ խորանարդ մետրից անցում ենք կատարում կիլոգրամի, հազար մետր խորանարդի դեպքում ակցիզային հարկը 25 հազար դրամ է, իսկ հազար կիլոգրամի դեպքում լինելու է 34 հազար դրամ։ Սակայն դա չի նշանակում, թե գազի գինը փոփոխվելու է, քանի որ 1 կգ գազը հավասար է 1.36 խորանարդ մետրի։ Այսինքն փոխվում է միայն չափման միավորը, երկրորդը՝ նաեւ «Գազպրոմի» հետ ենք զրուցել, նրանք վստահեցրել են, որ իրենց կողմից տրամադրվող գազի գինը չի փոփոխվել, ուստի հետեւություն կարող ենք անել, որ գազի գինը չի փոխվել»։
09:42 - 10 ապրիլի, 2019
ՊԵԿ-ն «Առինջ մոլում» ստուգումներ է անում

ՊԵԿ-ն «Առինջ մոլում» ստուգումներ է անում

news.am:  ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն ապրիլի 9-ին ստուգումներ է իրականացրել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար, գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Առինջ Մոլ» առևտրի կենտրոնում: «Առինջ մոլ»-ի տնօրեն Սամվել Հակոբյանը լրագրողների հետ զրույցում ասաց․ ««Առինջ Մոլ»-ը չի փակվելու. «Եթե մեր շուկան ինչ-որ մարդկանց խանգարում է, դա էլ կիմանանք, թե ում է խանգարում:  Ես մինչեւ վերջ ճշտելու եմ, թե ով է մեր վրա բողոք գրել: Բողոքել են, որ վարձավճարները շատ եմ վերցնում, քիչ եմ ցույց տալիս: Այդպիսի բան չկա:Տնօրենի խոսքով, հիմա ՊԵԿ-ի աշխատակիցները փաստաթղթերն են ստուգում, ֆեյսն են ստուգում. «Թող ստուգեն: Ես թաքցնելու ոչ մի բան չունեմ, սխալ եմ արել՝ կպատժվեմ էդ սխալի համար: Բայց ես սխալ չեմ արել: Չի կարելի մի քանի տխմարի գրածով գալ ստուգումների: Կարող էին գալ 4-5 հոգով, ինչ պետք է, ես կտրամադրեի»: Armenpress.am : «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը ասաց․ «Հարկային մարմիններն արդեն մի քանի ժամ շարունակ է` ստուգումներ են անցկացնում: Ինչ-որ հաղորդագրություն են ստացել, որը, սակայն, իրականության հետ որևէ աղերս չունի: Այնտեղ պայմանագրով տարածքի հետ կապված վարձատրության գումարի մասին է խոսքը, որ մեկ քառակուսի մետր տարածքի համար նախատեսված է 800 դրամ, իրենք ինչ-որ տեղեկատվություն ունեն, որ իրականում ավելի շատ է այդ գումարը գանձվում: Բայց ես պաշտոնապես հայտարարում եմ, որ այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը»։ ArmDaily կայքի փոխանցմամբ, ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ ՊԵԿ-ից հայտնել են, թե ստացել են ահազանգ, ըստ որի տաղավարների վարձավճարները նախատեսվածից շատ են վերցնում, սակայն քիչ թիվ են ցույց տալիս: Նա նշել է, որ «քաղաքական սրացումների փուլում ՊԵԿ-ը միշտ «հիշում է» «Առինջ մոլը», փոխանակ բացահայտի երկրի իրական թալանչիներին»: PanARMENIAN.Net -ի հետ զրույցում ՊԵԿ մամուլի քարտուղար Լուսինե Մկրտչյանը մանրամասներ չհայտնեց:    
13:01 - 09 ապրիլի, 2019