Էմանուել Մակրոն

Էմանուել Մակրոնը (դեկտեմբերի 21, 1977, Ամյեն, Ֆրանսիա) Ֆրանսիայի նախագահն է 2017 թվականից: 2014 թվականի օգոստոսի 26-ին նշանակվել է Ֆրանսիայի էկոնոմիկայի, արդյունաբերության եւ թվային գործերի նախարար՝ Մանուել Վալսի կառավարությունում: Հրաժարականի դիմում է ներկայացրել 2016թ․ օգոստոսի 30-ին: Անցնելով երկրորդ փուլ՝ հաղթել է նախագահական ընտրություններում։

Երիտասարդ տարիքում Մակրոնը աշխատել է որպես Փարիզի քաղաքապետ Գյորգիս Սարեի օգնական։ Եղել է Սոցիալիստական կուսակցության անդամ 2006-2009թթ․։
 
Մակրոնը հանդիպել է Ֆրանսուա Օլանդի հետ 2006 թվականին եւ միացել նրա աշխատակազմին մինչեւ 2010 թվականը։ 2007թ․ Մակրոնը փորձեց մասնակցել Ազգային Ժողովի ընտրություններին Պիկարդիա երկրամասից Սոցիալիստական Կուսակցության անունից, սակայն նրա դիմումը մերժվեց։ 2010-ին նա հնարավորություն է ստացել աշխատել որպես վարչապետ Ֆրանսուա Օլանդի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, սակայն մերժել է առաջարկը։ 2017 թվականի մայիսի 14-ից Ֆրանսիայի նախագահն է։
Էմանուել Մակրոնն այցելել է «Հայաստան» հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղի կենտրոնակայան |hetq.am|

Էմանուել Մակրոնն այցելել է «Հայաստան» հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղի կենտրոնակայան |hetq.am|

hetq.am: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այսօր այցելել է «Հայաստան» հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղի կենտրոնակայան՝ ի աջակցություն ֆրանսահայ համայնքի ամենամյա դրամահավաք-հեռախոսամարաթոնի, որն այս տարի նվիրված է սեպտեմբերի 27-ին Թուրքիայի և վարձկան ահաբեկիչների օգնությամբ Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի արդյունքում տեղահանված և ունեզուրկ եղած տասնյակ հազարավոր արցախահայության կարիքներին։ AFP գործակալությունը հայտնում է, որ նախագահ Մակրոնը հայտարարել է․ «Ֆրանսիայի մարդասիրական այս հանձնառությունը մեր անմիջական պարտքն է Արցախից և վերադարձված յոթ շրջաններից 120.000 տեղահանված հայկական բնակչության, ինչպես նաև Հայաստանում դժվարին իրավիճակում հայտնված առվազն 1 միլիոն հայերի նկատմամբ։ Ֆրանսիայի կառավարության, ինչպես նաև «Հայաստան» հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղի մարդասիրական օգնությունը տեղափոխող առաջին ինքնաթիռը Երևան կմեկնի վաղը՝ նոյեմբերի 22-ին, երկրորդը՝ նոյեմբերի 27-ին։ Մարդասիրական ուղեբեռը Հայաստան տեղ կհասցնի ֆրանսահայ հանրահայտ ֆուտբոլիստ, ֆուտբոլի աշխարհի 1998թ․ չեմպիոն Յուրի Ջորկաեֆը»։ Մարդասիրական օգնությանն անդրադառնալուց բացի, նախագահ Էմանուել Մակրոնը, մասնավորապես, նշել է․ «Ֆրանսիան պահանջում է, որպեսզի ս․թ․ նոյեմբերի 9-ին Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների կասեցման արդյունքում հրադադարի պայմանները գործեն նաև շրջանի հայկական հոգևոր պատմամշակութային ժառանգության հանդեպ՝ դրանց ոչնչացումը կանխելու համար»։ Նախագահ Մակրոնը վերահաստատել է «Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված եռակողմ հայտարարությունը միջազգային վերահսկման շրջանակում ներառելու Ֆրանսիայի ցանկությունը»։
10:56 - 22 նոյեմբերի, 2020
Ո՛չ քաղաքական իսլամին և արտաքին միջամտությանը. Մակրոնի վերջնագիրը Ֆրանսիայի մուսուլման առաջնորդներին |1lurer.am|

Ո՛չ քաղաքական իսլամին և արտաքին միջամտությանը. Մակրոնի վերջնագիրը Ֆրանսիայի մուսուլման առաջնորդներին |1lurer.am|

1lurer.am: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ֆրանսիայի մահմեդական հավատքի խորհրդին առաջարկել է 15 օրվա ընթացքում ընդունել հանրապետական ​​արժեքների կանոնադրությունը, ներառյալ կրոնի խիստ տարանջատումը պետությունից և դպրոցից, որը հատուկ պատրաստել է ֆրանսիական կառավարությունը իսլամական ծայրահեղականությունը զսպելու շրջանակում՝ գրում է BBC-ն: Ֆրանսիայի մահմեդական առաջնորդները համաձայնել են ստեղծել Իմամների ազգային խորհուրդ, որի անդամները պաշտոնական հավատարմագրում կստանան քարոզելու համար: Պայմանների խախտման դեպքում այս հավատարմագրումը կարող է չեղյալ համարվել: Կանոնադրությունում ասվում է, որ իսլամը կրոն է, այլ ոչ թե քաղաքական շարժում: Արգելում է նաև ցանկացած արտաքին միջամտություն մահմեդական համայնքների գործունեությանը:
11:29 - 20 նոյեմբերի, 2020
Պուտինն ու Մակրոնը մանրակրկիտ քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի զարգացումը |factor.am|

Պուտինն ու Մակրոնը մանրակրկիտ քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի զարգացումը |factor.am|

factor.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հետ մանրամասն քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի զարգացումները։ Այս մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը: «Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հետ:Հաշվի առնելով ԵԱՀԿ Մինսկի խմբում Ռուսաստանի և Ֆրանսիայի համանախագահությունը՝ մանրամասն քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի զարգացումը։ Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է ռուսական կողմի ձեռնարկած ակտիվ միջնորդական ջանքերի մասին, որոնք հնարավորություն տվեցին դադարեցնել արյունահեղությունը և խուսափել նոր զոհերից, ինչպես նաև շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով ռուսական խաղաղապահ զորախմբի տեղակայման մասին»,- ասվում է հաղորդագրությունում։ Նշվում է, որ նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հայտարարությունը ի կատար է ածվում, իրավիճակն ամբողջ տարածաշրջանում կայունացել է։
17:17 - 16 նոյեմբերի, 2020
Մակրոնը խիստ քննադատել Է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին |armenpress.am|

Մակրոնը խիստ քննադատել Է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին |armenpress.am|

armenpress.am: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խիստ քննադատության Է ենթարկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, հայտարարելով, որ մարմինն օգտակար որոշումներ չի մշակում: «Եթե մենք ցանկանում ենք, որպեսզի կարգավորվի համագործակցությունը, հաշվեկշռված բեւեռները պետք Է հնարավորություն ունենան ձեւ տալ այդ համագործակցությանը նոր բազմակողմանիության շուրջ, այսինքն՝ տարբեր տերությունների միջեւ երկխոսությանը, որն անհրաժեշտ Է համատեղ որոշումների համար: Դա ինքնին հանգեցնում Է այն բանի հաստատմանը, որ բազմակողմ համագործակցության շրջանակներն այսօր թուլացած են, քանի որ արգելափակվում են. ստիպված եմ ընդունել, որ Անվտանգության խորհուրդն այսօր օգտակար որոշումներ չի առաջադրում»,-Ֆրանսիայի ղեկավարը հայտարարել Է Grand Continent հրատարակությանը: Նա նշել Է, որ անհրաժեշտ Է վերաիմաստավորել համագործակցության, միավորումների ձեւերը եւ անցկացնել կառույցների արդիականացում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
12:19 - 16 նոյեմբերի, 2020
Ֆրանսիան շեշտում է` ցանկացած պայմանավորվածություն պետք է երաշխավորի «Ղարաբաղի բնակչության անվտանգությունն ու նկրտումները» |azatutyun.am|

Ֆրանսիան շեշտում է` ցանկացած պայմանավորվածություն պետք է երաշխավորի «Ղարաբաղի բնակչության անվտանգությունն ու նկրտումները» |azatutyun.am|

azatutyun.am: Ելիսեյան պալատը հայտարարել է, թե ուսումնասիրում է ղարաբաղյան հակամարտության շուրջ ձեռք բերված համաձայնությունը, միաժամանակ ընդգծել է՝ ցանկացած պայմանավորվածություն պետք է երաշխավորի «Ղարաբաղի քաղաքացիական բնակչության անվտանգությունն ու նկրտումները»։ «Անհրաժեշտ է անհապաղ քայլեր ձեռնարկել՝ հակամարտության տևական լուծումը գտնելու համար, որը թույլ կտա Լեռնային Ղարաբաղի բնակչությանը մնալ իրենց բնակավայրերում, տեղահանված տասնյակ հազարավորներին էլ` վերադառնալ իրենց տուն»,- հայտարարել է Ելիսեյան պալատը, հավելելով. «Ֆրանսիան այս ծանր պահին կանգնած է Հայաստանի ժողովրդի կողքին»։ Ըստ «Ֆրանսպրեսի», նախագահ Էմանուել Մակրոնը միաժամանակ կոչ է արել Թուրքիային վերջ տալ իր սադրանքներին, «որևէ քայլ չանել, որը կարող է վնասել տևական խաղաղության հնարավորությանը»։ «Խնդրի տևական լուծումը պետք է «պաշտպանի Հայաստանի շահերը»,- ընդգծել է Ֆրանսիայի առաջնորդը։
17:22 - 10 նոյեմբերի, 2020
Մակրոնն ու Պուտինը քննարկել են իրավիճակը Ղարաբաղում |civilnet.am|

Մակրոնն ու Պուտինը քննարկել են իրավիճակը Ղարաբաղում |civilnet.am|

civilnet.am: Ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի քննարկման ժամանակ լուրջ մտահոգություն է հայտնվել հակամարտության գոտում շարունակվող լայնածավալ բախումների և դրանցում Սիրիայից և Լիբիայից ժամանող ծայրահեղականների ավելի ակտիվ ներգրավվածության վերաբերյալ: Վլադիմիր Պուտինը Էմանուել Մակրոնին մանրամասն տեղեկացրել է Ռուսաստանի կողմից ձեռնարկվող քայլերի մասին՝ ի շահ կրակի շուտափույթ դադարեցման և բանակցությունների վերսկսման, որոնք կոչված են ապահովել քաղաքական-դիվանագիտական լուծման ելքը: Հաստատվել է Ռուսաստանի և Ֆրանսիայի համակարգված միջնորդական ջանքերը շարունակելու փոխադարձ տրամադրվածությունը, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում»,- ասվում է հաղորդագրությունում: Պուտինը և Մակրոնը քննարկել են նաև երկկողմ և միջազգային օրակարգի այլ հարցեր։
18:31 - 07 նոյեմբերի, 2020
Ֆրանսիացի խորհրդարանականները Մակրոնին կոչ են անում ճանաչել Արցախի ինքնորոշման իրավունքը |hetq.am|

Ֆրանսիացի խորհրդարանականները Մակրոնին կոչ են անում ճանաչել Արցախի ինքնորոշման իրավունքը |hetq.am|

hetq.am: Ֆրանսիայի խորհրդարանի 40 պատգամավոր նոյեմբերի 4-ին նամակով դիմել է երկրի նախագահ Էմանուել Մակրոնին՝ կոչ անելով ղարաբաղյան հակամարտությունում հրաժարվել չեզոքության դիրքորոշումից։ Այս մասին թվիթերյան իր հաշվում գրառում է արել Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, «Ֆրանսիա-Արցախ» բարեկամական խմբի նախագահ Գի Տեսիեն՝ հրապարակելով նախագահ Մակրոնին ուղղված իր նամակի տեքստը, որը ստորագրել է եւս 39 խորհրդարանական։ Նամակի նախաբանում ներկայացնելով սեպտեմբերի 27-ից սկսված ռազմական գործողությունները՝ ֆրանսիացի պատգամավորը գրել է, որ Ֆրանսիան, ինչպես ամբողջ Եվրոպան, որի դարպասի մոտ կոնֆլիկտ է ընթանում, ներկա պայաններում չպետք է բավարարվի սառը երկչոտությամբ, որպիսին բնութագրվում է նրա դիրքորոշումը մինչ այժմ։ Չնայած այն հանգամանքին, որ ֆրանսիական դիվանագիտությունը չի խնայում իր ջանքերը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։ «Ի դեպ, տարածաշրջանի այլ երկրներ նպաստել են, որպեսզի այդ չեզոքությունն անհնար դառնա»,- մատնացույց անելով Թուրքիային՝ գրել է պատգամավորը։ Նա հիշատակել է Թուրքիայի անվերապահ ռազմական եւ քաղաքական աջակցությունն Ադրբեջանին, այդ թվում՝ ջիհադիստ, իսլամիստ ահաբեկիչների մատակարարման միջոցով՝ նշելով, որ Թուրքիան այս հակամարտության մեջ կողմ է դարձել։ «Առաջին հայացքից տարածքային այս վեճի հետեւում ավելի մեծամասշտաբ պայքար է ընթանում, որը մենք սխալմամբ կարող ենք անտեսել։ Ցավոք, մեր չեզոքությունը կարող է արժանի պատասխան չլինել այն հարձակումներին, որոնց վերջնական նպատակն այդ տարածաշրջանում հայկական բնակչության վերացումն է։ Կովկասում տեղի ունեցող այս ողբերգությանն առերեսվելով՝ ես Ֆրանսիային կոչ եմ անում գործել իր ստանձնած միջազգային պարտավորություններին համապատասխան։ Միայն միջազգային ճանաչումը, ինչպես Կոսովոյի դեպքում, թույլ կտա Արցախի Հանրապետությանը դուրս գալ այս անօրեն վիճակից, որը զրկում է նրան միջազգային ցանկացած աջակցությունից, անգամ մարդասիրական, եւ դա քաջալերում է Ադրբեջանին եւ Թուրքիային էթնիկ զտում իրականացնել՝ իբրեւ համառ քաղաքական լուծում»։ Շարունակությունը՝ hetq.am-ում։
14:14 - 07 նոյեմբերի, 2020
Մակրոնն ու Թրյուդոն քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը |1lurer.am|

Մակրոնն ու Թրյուդոն քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը |1lurer.am|

1lurer.am: Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով Կանադայի վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությանը: Նշվում է, որ երկուստեք ընդգծվել է հակամարտության խաղաղ և դիվանագիտական կարգավորման կարևորությունը: Զրուցակիցները խոսել են նաև ահաբեկչության դեմ պայքարի մասին: «Կանադայի վարչապետ Թրյուդոն իր համերաշխությունն է հայտնել Ֆրանսիայի ժողովրդին` օրեր առաջ տեղի ունեցած ահաբեկչական ակտերի ու բռնության դեպքերի կապակցությամբ: Երկրների ղեկավարները համաձայնել են արտահայտվելու ազատության և մարդու իրավունքների պաշտպանության հարցում, ինչպես նաև հավատարմություն հայտնել ահաբեկչության և բռնի ծայրահեղականության դեմ պայքարին»,- ասված է տարածված հաղորդագրությունում:
09:36 - 06 նոյեմբերի, 2020
Ֆրանսիան սպառնացել է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոց կիրառել Էրդողանի կտրուկ հայտարարությունների պատճառով

 |armenpress.am|

Ֆրանսիան սպառնացել է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոց կիրառել Էրդողանի կտրուկ հայտարարությունների պատճառով |armenpress.am|

armenpress.am: Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը դատապարտել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կտրուկ հայտարարությունները Ֆրանսիայի և նրա ղեկավարության հասցեին՝ սպառնալով պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի նկատմամբ: Ինչպես տեղեկացնում է Interfax-ը, Ֆրանսիայի ԱԳ նախարարն այս մասին ասել է Europe 1 ռադիոկայանին տված հարցազրույցում:  «Նախագահ Էրդողանն այժմ պարբերաբար հանդես է գալիս բռնության, նույնիսկ՝ ատելության անընդունելի հայտարարություններով: Դա ուղղված է ոչ միայն Ֆրանսիայի դեմ, կա ամբողջական եվրոպական համերաշխություն այդ հարցում, և մենք շատ հստակ պնդում ենք, որ Թուրքիան հրաժարվի նման տրամաբանությունից», - նշել է Լը Դրիանը: Միաժամանակ նախարարը հիշեցրել է, որ Եվրոպական խորհուրդը, որը միավորում է Եվրամիության 27 անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարներին, որոշել է, որ անհրաժեշտ միջոցներ կձեռնարկի թուրքական իշխանությունների նկատմամբ: Նրա խոսքով, եթե թուրքական կողմը չփոխի իր դիրքորոշումը, կան ճնշման միջոցներ, կա հնարավոր պատժամիջոցների պլան:  
17:49 - 05 նոյեմբերի, 2020