Մակրոնն առաջարկում է վերանայել Շենգենյան կանոնները |1lurer.am|
11:35 - 06 նոյեմբերի, 2020

Մակրոնն առաջարկում է վերանայել Շենգենյան կանոնները |1lurer.am|

1lurer.am: Եվրոպայում մի շարք հարձակումներից հետո, որոնցից երկուսն իրականացվեց Ֆրանսիայում, Փարիզը որոշել է ամրապնդել իր սահմանների անվտանգությունը: Նախագահ Մակրոնը երկրի ՆԳ նախարար Դարմանենի և պետքարտուղար Բոնայի ուղեկցությամբ այցելել է Իսպանիայի հետ սահմանային գոտի, կոչ է արել վերանայել Շենգենյան գոտում գործող առանց անձնագրի օրենքը՝ ամրապնդելու Եվրամիության արտաքին սահմանների պաշտպանությունը՝ տեղեկացնում է Euronews-ը:

Մակրոնը նախատեսում է ԵՄ հարևանների հետ Ֆրանսիայի սահմաններին անվտանգության ուժերի թիվը 2400-ից հասցնել 4800-ի: Անցյալ շաբաթ երկրում հայտարարվեց ահաբեկչության սպառնալիքի ամենաբարձր մակարդակ՝ մի քանի շաբաթվա ընթացքում Ֆրանսիայում և Ավստրիայում կատարված ահաբեկչական հարձակումներից հետո:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել