Ադրբեջան

Ադրբեջանի Հանրապետությունը պետություն է Հարավային Կովկասում։ Սահմանակցում է Ռուսաստանի Դաշնությանը, Վրաստանի Հանրապետությանը, Իրանի Իսլամական Հանրապետությանը, Թուրքիայի Հանրապետությանը, Հայաստանի Հանրապետությանը, Արցախի Հանրապետությանը։ Տարածքը ըստ ՄԱԿ-ի 86,600 կմ․քառ, բնակչությունը, ըստ 2019 թվականի նախահաշվի 10,000,000 մարդ է։

Ներկայիս Ադրբեջանը բազմազգ և բազմակրոն պետություն է։ Բնակչության մեծամասնությունն ադրբեջանցիներն են (91 %), որոնք դավանում է շիա իսլամ։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են լեզգիները, ռուսները, թալիշները, ավարները, թաթարները և վրացիները։ Չնայած նրան, որ Ադրբեջանը համարվում է իսլամադավան պետություն, այնուամենայնիվ, երկրի բնակչության 53%-ն իրեն համարում է աշխարհիկ։ 

Մոսկվայում քննարկվել է ՌԴ-ի, ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպում անցկացնելու հարցը․ Միրզոյան |armenpress.am|

Մոսկվայում քննարկվել է ՌԴ-ի, ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպում անցկացնելու հարցը․ Միրզոյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը չի բացառում, որ առաջիկայում տեղի ունենա Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների եռակողմ հանդիպում։ Միրզոյանն այս մասին ասաց Ազգային ժողովում Կառավարության հարց ու պատասխանի ժամանակ՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանի հարցին, թե արդյոք Մոսկվայում քննարկվել է եռակողմ հանդիպում անցկացնելու հարցը։ «Բնականաբար, այդ թեման քննարկվել է։ Անցած տարի դեկտեմբերի 23-ին նախատեսված էր այդպիսի եռակողմ հանդիպում՝ իմ, Ադրբեջանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների միջև, հանդիպումը պետք է տեղի ունենար Մոսկվայում, բայց հայկական կողմը չմասնակցեց, մենք հետաձգեցինք մեր մասնակցությունը այդ հանդիպմանը, որովհետև Լաչինի միջանցքը ապօրինի կերպով փակվել էր Ադրբեջանի կողմից։ Լեռնային Ղարաբաղում և սննդամթերքի, և դեղորայքի, և մնացած առաջին անհրաժեշտության ապրանքների շատ սուր կարիք կար։ Պարզ է, որ բանակցությունները ընթանում են այս պահին հեռավար տեսքով, որովհետև փոխանակվում ենք մեր առաջարկներով, մեր պատկերացումներով խաղաղության պայմանագրի վերաբերյալ, բայց ենթադրվում է, որ ինչ-որ փուլից պետք է նաև վերսկսվեն ֆիզիկական հանդիպումները և քննարկումները։ Այո, այդ թեման քննարկվել է Մոսկվայում, և այդպիսի հանդիպման հնարավորություն առաջիկայում կա»,-  նշեց Միրզոյանը։
18:01 - 22 մարտի, 2023
Ե՛վ Հայաստանի, և՛ Լեռնային Ղարաբաղի դեմ նոր ագրեսիայի վտանգ կա. ԱԳ նախարար |armenpress.am|

Ե՛վ Հայաստանի, և՛ Լեռնային Ղարաբաղի դեմ նոր ագրեսիայի վտանգ կա. ԱԳ նախարար |armenpress.am|

armenpress.am: ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Ադրբեջանի կողմից Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ նոր ագրեսիայի վտանգ տեսնում է՝ չնայած բանակցություններին: Միրզոյանն այս մասին հայտարարեց ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով հնարավոր էսկալացիայի վերաբերյալ հարցին: «Իհարկե կա: Ագրեսիայի վտանգ մշտապես կա՝ անկախ բանակցություններից, անկախ այդ բանակցություններում Հայաստանի Հանրապետության կողմից դրսևորվող կառուցողական մոտեցումից: Եվ այս օրերին, երբ մենք ականատես ենք լինում հենց այդպիսի սուր հռետորաբանության և սպառնալիքների, պետք է փաստենք, որ նոր ագրեսիայի վտանգ՝ և ՀՀ դեմ, և ԼՂ դեմ իսկապես կա, ընդ որում ԼՂ դեպքում՝ նաև էթնիկ զտումների և ցեղասպան քաղաքականության դրսևորումների տեսքով»,- ասաց ԱԳ նախարարը: Միրզոյանը նաև ողջունեց ԵԽԽՎ հանձնաժողովի ընդունած հայտարարությունը՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ոչ իրավաչափ արգելափակման վերաբերյալ: Սակայն նաև հիշեցրեց ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի կողմից համապատասխան որոշման մասին, որ Ադրբեջանը պետք է ապահովի Լաչինի միջանցքով անխափան տեղաշարժն այնպես, ինչպես դա բխում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից: «Մինչև այս որոշումը և այս որոշումից հետո էլ բազմաթիվ են գործընկեր պետությունները, որոնք այս նույն կոչով հանդես են գալիս: Կարծում եմ, որ միջազգային հանրությունն այստեղ իսկապես անելիք ունի, պետք է շարունակեն այդ քաղաքականությունն ու ավելի գործուն միջոցներ կիրառեն»,-ասաց Միրզոյանը: Նա շեշտեց՝ ՄԱԿ-ի միջազգային դատարանի որոշումները պարտադիր կատարման են ենթակա: Իսկ չկատարման դեպքում պետք է դրանից հետևանքներ բխեն, այլապես միջազգային հարաբերությունների համակարգն ընդհանրապես չի աշխատի:
17:55 - 22 մարտի, 2023
Ադրբեջանի նախագահի հռետորաբանությունը խոչընդոտում է խաղաղության գործընթացին․ Միրզոյան |armenpress.am|

Ադրբեջանի նախագահի հռետորաբանությունը խոչընդոտում է խաղաղության գործընթացին․ Միրզոյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը աշխատում է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի կողմից ստացած առաջարկների ուղղությամբ, առաջիկայում կլինեն հայկական կողմի առաջարկները և արձագանքը։ Ազգային ժողովում Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ այս մասին ասաց Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանի հարցին, թե ինչպես կմեկնաբանի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարությունները, որոնք պարունակում էին սպառնալիքներ Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ՝ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցային գործընթացին զուգահեռ։ «Երևույթը, որի մասին դուք խոսեցիք, նոր չէ։ Մի կողմից ընթանում է բանակցային գործընթաց, ինչպիսին է, օրինակ, խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող գործընթացը և մյուս կողմից տեսնում ենք Ադրբեջանի  ավելի սրվող հռետորաբանությունը, սպառնալիքները և գետնի վրա ագրեսիվ գործողությունները։ Դրան ականատես ենք եղել սեպտեմբերին 13-ին, երբ Ադրբեջանը ներխուժեց Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք։ Դրան ականատես ենք եղել դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի փակմամբ։ Եվ այս երևույթը, ցավոք, շարունակվում է։ Ավելին, վերջին շրջանում էլ ավելի են սրվել թե հայատյացության քարոզը, թե ուղղակի սպառնալիքները։ Հիշում եք, որ անգամ Ադրբեջանի նախագահը հայտարարեց, որ խաղաղության պայմանագիր չի լինելու, Հայաստանում իրենց 29 հազար քառակուսի կիլոմետրի վրա հանգիստ չեն ապրելու, եթե չընդունեն Ադրբեջանի պայմանները։ Այս ուլտիմատիվ կեցվածքը կա, այս հռետորաբանությունը կա։ Միևնույն ժամանակ, բանակցությունները խաղաղության պայմանագրի շուրջ շարունակվում են։ Մենք կրկին ստացել ենք ադրբեջանական առաջարկներ, աշխատում ենք դրանց վրա և առաջիկայում,բնականաբար, կլինեն, մեր առաջարկները և մեր արձագանքը։ Անշուշտ, ավելորդ է անգամ ասել, որ նշածս հռետորաբանությունը և ագրեսիվ կեցվածքը ոչ միայն չեն նպաստում խաղաղության գործընթացին, այլև նոր խոչընդոտներ են ստեղծում այդ գործընթացի ճանապարհին»,- ընդգծեց Միրզոյանը։ ԱԳ նախարարը շեշտեց՝ Հայաստանը հաստատակամ է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու նպատակին և շարունակելու են բանակցել երկարատև և կայուն խաղաղություն հաստատելու համար։
17:33 - 22 մարտի, 2023
Տարածաշրջանում օտարերկրյա ուժերի ներկայությունը չի կարող կայունություն ու խաղաղություն ապահովել, նրանք այլ հեռանկարներ են հետապնդում. Իրանի ԱԳ նախարարի տեղակալ
 |tert.am|

Տարածաշրջանում օտարերկրյա ուժերի ներկայությունը չի կարող կայունություն ու խաղաղություն ապահովել, նրանք այլ հեռանկարներ են հետապնդում. Իրանի ԱԳ նախարարի տեղակալ |tert.am|

tert.am: Իրանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է հարևանների հետ հարաբերությունների զարգացումը․ այս քաղաքականության մեջ Իրանի համար կարևորագույն նշանակություն ունի Հայաստանը։ Երևանում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասել է Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալի Բաղերի Քանին։   «Խորհրդակցությունների շրջանակում ես իմ հայ գործընկերոջ հրավերով Հայաստանում եմ, և երեկ և այսօր մենք արդյունավետ քննարկումներ ենք ունեցել իմ հայ գործընկերոջ, ինչպես նաև Հայաստանի արտաքին գործերի նախարարի հետ։ Այդ հանդիպումների ընթացքում ընդգծվեց Իրանի կայուն դիրքորոշումը տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման գործում։ Եվ մեր հանդիպումների ընթացքում ընդգծել ենք, որ Իրանը միշտ վստահելի գործընկեր է խաղաղության և անվտանգության հաստատման գործում»,- ասաց Իրանի ԱԳ նախարարի տեղակալը։ Նա հավելել է, որ տարածաշրջանի երկրներն են, որոնք խաղաղության և կայունության երաշխավորն են, և օտարերկրյա ուժերի ներկայությունը չի կարող այդ կայունությունն ու խաղաղությունն ապահովել, քանի որ նրանք այլ հեռանկարներ են հետապնդում։   Իրանի արտաքին գործերի նախարարին հարց ուղղվեց Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակ պահելու, Հայաստանի սուվերեն տարածքի մի մասն օկուպացված պահելու, ինչպես նաև «Արևմտյան Ադրբեջան» և «Հարավային Ադրբեջան» կեղծ թեզերը շրջանառելու վերաբերյալ։ «Աստված դիվանագետներին ստեղծել է, որպեսզի խաղաղ երկխոսությունների միջոցով կարողանան հասնել կայունության հաստատմանը։ Ես ենթադրում եմ, որ տարածաշրջանի երկրների ղեկավարներն այնքան խելամիտ են, որ երկխոսության տարբերակը կընտրեն հարցերի լուծման համար։  Եվ Իրանը իր ողջ հնարավորությունը և պոտենցիալը կօգտագործի խաղաղ երկխոսությունների միջոցով հարցերին և խնդիրներին լուծում տալու համար»,- պատասխանեց Ալի Բաղերի Քանին։
15:16 - 22 մարտի, 2023
Նիդերլանդները շարունակում է ակտիվ քայլեր ձեռնարկել Լաչինի միջանցքի շուտափույթ բացման ուղղությամբ․Նիդերլանդների վարչապետ

Նիդերլանդները շարունակում է ակտիվ քայլեր ձեռնարկել Լաչինի միջանցքի շուտափույթ բացման ուղղությամբ․Նիդերլանդների վարչապետ

Մարտի 21-ին Նիդերլանդների խորհրդարանում` Եվրոպական առաջիկա գագաթաժողովին նվիրված քննարկումների ժամանակ Քրիստոնեական միություն կուսակցության պատգամավոր Ստինեկե վան դեր Գրաֆի հարցերին պատասխանելիս վարչապետ Մարկ Ռյուտեն հանդես է եկել Լաչինի միջանցքի բացման վերաբերյալ մի շարք հայտարարություններով։ Այս մասին ասված է Հոլանդահայ Կազմակերպությունների ֆեդերացիայի տարածած հաղորդագրության մեջ․ «Վարչապետ Մարկ Ռյուտեն մասնավորապես նշել է, որ Ադրբեջանը շատ սահմանափակ է մեկնաբանում Արդարադատության միջազգային դատարանի որոշումը, իսկ Նիդերլանդների կառավարությունը դատավճիռն այդպես չի ընկալում։ Դրա մասին հստակ տեղեկացվել է Ադրբեջանի դեսպանը։ Մարկ Ռյուտեն վստահեցրել է, որ Նիդերլանդական կողմը շարունակում է երկկողմ և Եվրամիության համատեքստում ակտիվ քայլեր ձեռնարկել Լաչինի միջանցքի շուտափույթ բացման ուղղությամբ։ Պատգամավոր Ստինեկե վան դեր Գրաֆի այն հարցին թե ինչ քաղաքական հետևանքներ ունի այն հանգամանքը, որ Ադրբեջանը գազ է ներկրում Ռուսաստանից, որպեսզի կարողանա Եվրոպային գազ մատակարարել ըստ պայմանավորվածության, վարչապետ Ռյուտեն պատասխանել է, որ Ադրբեջանը սահմանափակ քանակությամբ է գազ ներկրում Ռուսաստանից, այդուհանդերձ Եվրոպական հանձնաժողովը արդեն իսկ հայտարարել է, որ ռուսական գազի ներկրման հարցը քննարկելու է ադրբեջանական իշխանությունների հետ»։
13:14 - 22 մարտի, 2023
Ադրբեջանը կրակ է բացել գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձանց ուղղությամբ

Ադրբեջանը կրակ է բացել գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձանց ուղղությամբ

Մարտի 22-ին ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ առավոտյան ժամը 09:30-ի սահմաններում, Ճարտար քաղաքի բնակիչներ՝ Հ. Հարությունյանը, Ա. Ղահրամանյանը, Մ.Ջիվանյանը, Գ.Ղուկասյանը, Կ.Դավթյանը, Ա.Ադամյանը և Դ.Դավթյանը, Ճարտար քաղաքի վարչական տարածքում գտնվող «Կլազին ձոր» կոչվող տեղամասում գտնվող խաղողայգիներում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս, հայտնվել են ադրբեջանական զինուժի կողմից արձակված կրակի թիրախում: Այս մասիսն հայտնում են Արցախի ՆԳՆ ոստիկանությունից։   Խաղողայգիներին հարակից ադրբեջանական մարտական դիրքերից, քաղաքացիական անձանց ուղղությամբ հրաձգային տարբեր զինատեսակներով անկանոն կրակ է բացվել, ինչի հետևանքով դադարեցվել է գյուղատնտեսական աշխատանքները: Տուժածներ չկան։   Տեղեկությունը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին:
12:54 - 22 մարտի, 2023
Ադրբեջանի ագրեսիվ վարքի վերաբերյալ Մհեր Մարգարյանի նամակը ՄԱԿ-ում հրապարակվել է որպես պաշտոնական փաստաթուղթ

Ադրբեջանի ագրեսիվ վարքի վերաբերյալ Մհեր Մարգարյանի նամակը ՄԱԿ-ում հրապարակվել է որպես պաշտոնական փաստաթուղթ

Ադրբեջանի շարունակական ագրեսիան և Հայաստանի ու հայ ժողովրդի դեմ տարածքային նկրտումների ու բռնության հրահրման քաղաքականությունն ապակայունացնում են իրադրությունը տարածաշրջանում: ՄԱԿ-ին նման բովանդակությամբ նամակ է հղել ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը։ Նամակը մարտի 21-ին հրապարակվել է՝ որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի և Գլխավոր ասամբլեայի պաշտոնական փաստաթուղթ: «Ադրբեջանի թշնամական վարքը և զավթողական ծավալապաշտական հռետորաբանությունը հերթական անգամ ցույց են տալիս նրա մտադրությունը՝ շարունակելու առաջ գնալ ագրեսիայի ուղով և օգտագործել տարածքային նկրտումները՝ որպես նոր ռազմական գործողությունների պատրվակ», - նշվում է նամակում: Մհեր Մարգարյանը նաև շեշտում է, որ նախկին հանցագործությունների համար անպատժելիությունը պարարտ հող է նախապատրաստել հայատյացությունն Արդբեջանում պետական մակարդակով խրախուսելու համար: ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը նաև անդրադառնում է Ադրբեջանի տիրապետության տակ անցած հայկական պատմական, մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացմանը, այդ թվում՝ Նախիջևանում, Լեռնային Ղարաբաղի գրավված տարածքներում: Վկայակոչվում է հայկական եկեղեցիների և Հին Ջուղայի ավելի քան 5000 խաչքարերի բարբարոսական ոչնչացումը: «Ռասիզմի և հակահայկական ատելության տարածումը, էթնիկ և կրոնական հիմքերով բռնության շարունակական հրահրման հետ միասին՝ հատուկ շեշտը դնելով երիտասարդների և երեխաների վրա, լավ փաստագրվել են միջազգային կազմակերպությունների բազմաթիվ զեկույցներում… Մինչ օրս Ադրբեջանը որևէ միջոց չի ձեռնարկել հայերի դեմ ատելության հանցագործությունների համար պատասխանատուներին արդարադատության առջև կանգնեցնելու համար», - գրում է Մհեր Մարգարյանը: Եզրափակելով՝ նա նշում է, որ Ադրբեջանի նման վարքն է՛լ ավելի է ապակայունացնում իրադրությունը տարածաշրջանում և վնասարար ազդեցության թողնում խաղաղության և անվտանգության կայուն հիմքերի ստեղծման վրա:
12:35 - 22 մարտի, 2023
Սպիտակ տունը Հայաստանին և Ադրբեջանին լարվածության թուլացման կոչ է անում
 |hetq.am|

Սպիտակ տունը Հայաստանին և Ադրբեջանին լարվածության թուլացման կոչ է անում |hetq.am|

hetq.am: Սպիտակ տունը Հայաստանին և Ադրբեջանին լարվածության թուլացման կոչ է արել։ Այդ մասին ադրբեջանական Turan պարբերականի լրագրողի հարցին ի պատասխան հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների հարցերով համակարգող Ջոն Քիրբին։ Լրագրողի այն հարցին, թե ինչ դիրքորոշում ունի նախագահ Ջո Բայդենի վարչակազմը Կովկասում առկա իրավիճակի մասին, Քիրբին հայտարարել է. «Մենք բոլոր կողմերին լարվածության թուլացման կոչ ենք անում։ Մենք չենք ցանկանում որևէ բռնություն և ուզում ենք, որ բոլոր կողմերը ձեռնարկեն համապատասխան քայլեր՝ լարվածության թուլացման համար»։ Ադրբեջանական գործակալությունը նշում է, որ Քիրբին, ընդորում, չի մեկնաբանել Արցախում ռուսական խաղաղապահ ուժերի առկայության նկատմամբ ԱՄՆ վերաբերմունքի մասին հարցին։  Հիշեցնենք, որ վերջին օրերին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույցներ էր ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Ամերիկյան կողմի տարածած հաղորդագրությունների համաձայն՝ Բլինքենը երկու երկրների առաջնորդներին առաջարկել էր ամերիկյան կողմի աջակցությունը՝ խաղաղության բանակցություններին աջակցության հարցով։
12:05 - 22 մարտի, 2023
Էնթոնի Բլինքենը Հայաստանին ու Ադրբեջանին օգնություն է առաջարկել խաղաղության շուրջ քննարկումներում
 |armenpress.am|

Էնթոնի Բլինքենը Հայաստանին ու Ադրբեջանին օգնություն է առաջարկել խաղաղության շուրջ քննարկումներում |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ իր վերջին հեռախոսազրույցների ընթացքում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Վաշինգտոնի օգնությունն է առաջարկել խաղաղության շուրջ քննարկումներում: Այս մասին ասել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը:  Լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում Պատելը շեշտել է, որ Միացյալ Նահանգները հանձնառու է մնում այս հարցում:  «Ակնհայտորեն դա արվում է այս հարցում պետքարտուղար Բլինքենի հանձնառության միջոցով, երբ դեսպան Ռիքերն էր իր աշխատանքով առաջնորդում այս պորտֆոլիոն, իսկ այժմ էլ Լու Բոնոյի աշխատանքի միջոցով», - ասել է Պատելը:  Պատասխանելով այն հարցին՝ արդյոք Էնթոնի Բլինքենը Իլհամ Ալիևի հետ զրույցի ընթացքում բարձրացրել է Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված հարցերը, Պատելը նշել է, որ դիվանագիտական շփումների մանրամասներ չի կարող ներկայացնել: «Սակայն, անշուշտ, մեր գործընկերների, այդ թվում՝ Հարավային Կովկասի գործընկերների հետ (խմբ.՝ շփումների ժամանակ) մենք պարբերաբար բարձրացնում ենք մարդու իրավունքների հետ կապված հարցերը», - նշել է դիվանագետը:
11:32 - 22 մարտի, 2023
Բռնի տեղահանված բնակիչների իրավունքները պաշտպանող ՀԿ-ները հայտարարում են՝ երբևիցե չեն դիմի բռնապետ Ալիևին ու պահանջում հեռացնել հայտարարությունը

Բռնի տեղահանված բնակիչների իրավունքները պաշտպանող ՀԿ-ները հայտարարում են՝ երբևիցե չեն դիմի բռնապետ Ալիևին ու պահանջում հեռացնել հայտարարությունը

Մի շարք ՀԿ-ներ հանդես են եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև. «Մենք, Արցախի Հանրապետությունից 2020 թվականի պատերազմի և մեր տարածքների բռնազավթման հետևանքով բռնի տեղահանված բնակիչների իրավունքները պաշտպանող ՀԿ-ների ղեկավարներս, հայտարարում ենք․ Մարտի 20-ին լրատվամիջոցները տարածել են հայտարարություն, որում Արցախի տեղահանված բնակիչների անունից դիմում են Ադրբեջանի նախագահ Ալիևին, որպեսզի նա ապահովի իրենց անվտանգ և արժանապատիվ վերադարձը պատմական հայրենիք։ Հայտնում ենք, որ բռնի տեղահանված անձանց կողմից ստեղծված, նրանց շահերը ներկայացնող, իրավունքների պաշտպանությամբ զբաղվող և նրանց անունից հանդես եկող կազմակերպությունները, որոնք 2․5 տարի զբաղվում են նմանատիպ խնդիրներով, չեն լիազորել հայտարարությունը ստորագրած ՀԿ-ներին հանդես գալ Հադրութի շրջանի, Շուշիի, Քաշաթաղի, Քարվաճառի տեղահանված բնակիչների անունից, առավել ևս, նրանց անունից դիմել  թշնամի Ադրբեջանի ղեկավարին։ Մեր հստակ դիրքորոշումն է․ Բռնի տեղահանված բնակիչները պայքարում են իրենց հայրենի բնակավայրերը վերադառնալու համար, սակայն երբևիցե չեն դիմի բռնապետ Ալիևին և ռազմական հանցագործությունների համար մեղադրվող և Հաագայի դատարանի կողմից կալանավորման ենթակա Ռուսաստանի նախագահին։ Մենք այսուհետ էլ կպայքարենք մեր բոլոր իրավունքների համար, սակայն հստակ ձևակերպած  միջազգային մեխանիզմների շրջանակներում, որոնց հիմքում դրված է Արցախի Հանրապետության բնակչության ինքնորոշման իրավունքն ու դրանից բխող բոլոր երաշխիքները։ Խիստ դատապարտում ենք Արցախի մեր գործընկերների ոչ կոմպետենտ դիրքորոշումն ու ուրիշների փոխարեն որոշումներ կայացնելու թվացյալ իրավունքը։ Պահանջում ենք հետ վերցնել նշված հայտարարությունը, կամ տարածել այն որպես սեփական որոշում ու տեսակետ, զերծ մնալով բռնի տեղահանված բնակչության շահերը պաշտպանող ՀԿ-ների անունից հանդես գալուց։ Կոչ ենք անում Արցախի Հանրապետության ԱԳՆ-ին չշահարկել մեր իրավունքներն ու զերծ մնալ նմանատիպ վտանգավոր ու արկածախնդիր նախաձեռնություններից, որոնք անդառնալի վնաս են հասցնում մեր երկրին և լրացուցիչ սպառնալիքներ ստեղծում շրջափակման մեջ գտնվող մեր հայրենակիցների համար»։ «Վերադարձ դեպի Դիզակ» ՀԿ, Մարգարիտա Քարամյան «Հանուն Հադրութի» ՀԿ, Լևոն Հայրիյան «Վերադարձ դեպի Քարվաճառ» Դավիթ Եղիազարյան «Կռունկ» արցախահայության խնդիրներով զբաղվող ՀԿ, Մարիամ Ավագյան «Վերադարձ դեպի Քաշաթաղ», Կարինե Մովսիսյան «Շուշիի դեօկուպացիա», Վասպուրակ Կարապետյան «Հարմոնիա» Շուշիի կանանց ՀԿ, Ջուլիետտա Առուստամյան
10:00 - 22 մարտի, 2023
Ադրբեջանը վարում է ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքն ուժի միջոցով ճնշելու հետևողական քաղաքականություն. Արցախի ԱԳՆ հայտարարությունը

Ադրբեջանը վարում է ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքն ուժի միջոցով ճնշելու հետևողական քաղաքականություն. Արցախի ԱԳՆ հայտարարությունը

Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին: Հայտարարության մեջ ասվում է. «Արդեն 100 օր է, ինչ շարունակվում է Ադրբեջանի կողմից Արցախի անօրինական շրջափակումը, որի վերջնական նպատակն է ոչնչացնել Արցախի ժողովրդին որպես այդպիսին՝ վտարելով նրան պատմական հայրենիքից: Ուղեկցելով իր գործողություններն ուժի կիրառմամբ և ահաբեկչությամբ՝ Ադրբեջանը վարում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն ուժի միջոցով ճնշելու հետևողական քաղաքականություն: Միևնույն ժամանակ, Ադրբեջանի իշխանությունները բացահայտ ձևով ցույց են տալիս, որ մերժում են բանակցությունները՝ որպես որևէ խնդրի լուծում գտնելու միջոց։ Հարկ է նշել, որ արդեն մի քանի տասնամյակ Ադրբեջանը ձգտում է ազատվել Արցախի ժողովրդից և ուժի միջոցով լուծել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը: Նման հանցավոր քաղաքականության առաջին զոհը դարձան, մասնավորապես, խորհրդային տարիներին Ադրբեջանում ապրող հայերը։ 1988-1990 թթ. տեղի իշխանությունների կողմից կազմակերպված՝ Ադրբեջանից հայերի զանգվածային տեղահանումները, որոնք ուղեկցվում էին կոտորածներով, խոշտանգումներով և ջարդերով, նախանշեցին Ադրբեջանի հայահալած քաղաքականության նոր փուլի սկիզբը։ Արդեն 1991 թվականին Ադրբեջանի իշխանությունները շարունակեցին հայերի տեղահանություններն Արցախից, որը տարբեր դրսևորումներով շարունակվում է առ այսօր։ Հետագայում Ադրբեջանը, խախտելով ՄԱԿ-ի կանոնադրությունն ու միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները, Արցախի դեմ ուղիղ ռազմական ագրեսիա սանձազերծելու միջոցով երեք անգամ դիմել է հակամարտության ուժային լուծման՝ փորձելով ազատվել Արցախի ժողովրդից և ճնշել նրա ազատության ու ինքնորոշման իրավունքը։ Արցախի դեմ սանձազերծված բոլոր երեք պատերազմներն ուղեկցվել են մարդու իրավունքների զանգվածային խախտումներով և պատերազմական հանցագործություններով, այդ թվում՝ խաղաղ բնակչության կանխամտածված սպանություններով, ռազմագերիների և խաղաղ բնակիչների արտադատական մահապատիժներով և խոշտանգումներով, ոչ ընտրողական բնույթի հարձակումներով, միջազգային կոնվենցիաներով արգելված զինաամթերքի կիրառմամբ, կենսական նշանակության քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորմամբ։ 2020 թ. սանձազերծված ագրեսիայի և Արցախի տարածքի զգալի մասի օկուպացիայի հետևանքով հանրապետության շուրջ 40 հազար բնակիչներ ենթարկվել են բռնի տեղահանության։ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում մնացած խաղաղ բնակիչները դաժանաբար սպանվել են Ադրբեջանի զինծառայողների կողմից։ Ադրբեջանի սադրանքներն ու Արցախի խաղաղ բնակչության դեմ հարձակումները, ներառյալ՝ կանխամտածված սպանությունները, շարունակվում են նույնիսկ 2020 թ․ նոյեմբերի 9-ի հրադադարի մասին եռակողմ հայտարարության ստորագրումից հետո։ Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի իրավունքների համատարած և սիստեմատիկ խախտումները, այդ թվում՝ զանգվածային սպանությունները, տեղահանությունները, խոշտանգումները և այլ անմարդկային արարքները, ոչ միայն խրախուսվում, այլ նաև ուղղորդվում են պետական մակարդակով։ Ադրբեջանի իշխանությունները նույնիսկ չեն թաքցնում Արցախի նկատմամբ էթնիկ զտում և ցեղասպանություն իրականացնելու իրենց հանցավոր նպատակները: Այդ մասին են վկայում Ադրբեջանի նախագահի բազմաթիվ հանրային հայտարարությունները: Վերջին նման հայտարարությունը նա արել է 2023 թվականի մարտի 18-ին՝ 44-օրյա ագրեսիայի ընթացքում օկուպացված հայկական Թալիշ գյուղ կատարած ցուցադրական և սադրիչ այցի ժամանակ, որի ողջ բնակչությունը ենթարկվել է բռնի տեղահանման: Ինչպես այցը, այդպես էլ դրա ընթացքում Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից արված ագրեսիվ և ռազմատենչ հայտարարությունները ցույց են տալիս, որ պաշտոնական Բաքուն ծրագրում է օկուպացված Թալիշ գյուղում իրականացրած սցենարը կիրառել Արցախի ողջ տարածքում: Միաժամանակ, 90-ական թվականներից ի վեր՝ հակամարտության կողմերի միջև բանակցությունների ողջ ընթացքում, Ադրբեջանը սաբոտաժի էր ենթարկում միջազգային միջնորդների, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների բոլոր ջանքերը՝ ուղղված միջազգային իրավունքի նորմերի հիման վրա ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ ամեն անգամ վերջին պահին հրաժարվելով փոխզիջումային լուծման շուրջ ձեռք բերված պայմանավորվածություններից: Ավելին՝ 2020 թ․ ագրեսիայից հետո Ադրբեջանի իշխանություններն ընդհանրապես հրաժարվում են խաղաղ բանակցություններից՝ Արցախի ժողովրդի կյանքի և իրավունքների հարցը որակելով որպես իրենց ներքին գործը։ Արցախի ժողովրդի նկատմամբ էթնիկ զտման Ադրբեջանի նպատակաուղղված քաղաքականությունը վկայում է միջազգային հանրության կողմից Արցախի կարգավիճակի և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության քաղաքական կարգավորման վերաբերյալ մոտեցումների վերանայման անհրաժեշտության մասին։ Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ պետական մակարդակով իրականացվող հանցագործությունների մասշտաբն ու ծանրությունը և շարունակվող ցեղասպան քաղաքականությունը պահանջում են միջազգային հանրության, այդ թվում՝ միջազգային խաղաղության և անվտանգության ապահովման համար պատասխանատու մարմինների կողմից վճռական և անհետաձգելի միջոցների ձեռնարկում: Համոզված ենք, որ այս փուլում հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ լրացուցիչ իրավաբանորեն պարտադիր  պարտավորությունների մշակումը, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքների ամրագրումը որպես բանակցությունների հիմք, ինչպես նաև Արցախի և Ադրբեջանի միջև ուղիղ բանակցությունների միջազգային մեխանիզմի վերականգնումը բխում են միջազգային իրավունքի պահանջներից և ամբողջ աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության համընդհանուր հանձնառությունից: Արցախի ժողովրդի ինքնորոշման անքակտելի իրավունքի համընդհանուր ճանաչումն ամենաարդյունավետ միջոցն է, որով միջազգային հանրությունը կարող է երաշխավորել Արցախում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությունը։ Հիշեցնում ենք, որ միջազգային իրավունքի և միջազգային պրակտիկայի համաձայն՝ ինքնորոշման իրավունքի ժխտումը և բռնի ճնշումը, որն ուղեկցվում է մարդու իրավունքների զանգվածային խախտումներով, ինչպես նաև բանակցությունների մերժումը՝ որպես հակամարտության կարգավորման միջոց, բավարար հիմք են՝ ճանաչելու անկախ պետություն ստեղծելու ժողովրդի իրավունքը»:
18:31 - 21 մարտի, 2023
Ինտեգրման օրակարգի ընդունումը կնշանակեր հրաժարում Արցախի բնիկ հայ ժողովրդի՝ սեփական հայրենիքում ազատ ու անվտանգ ապրելու իղձից. Մասիս Մայիլյան

Ինտեգրման օրակարգի ընդունումը կնշանակեր հրաժարում Արցախի բնիկ հայ ժողովրդի՝ սեփական հայրենիքում ազատ ու անվտանգ ապրելու իղձից. Մասիս Մայիլյան

Եզրույթների օգտագործումը կարևոր դեր է խաղում քաղաքականության մեջ, և դրանց չկշռադատված կիրառումն ունակ է կանխորոշելու բանակցությունների արդյունքները: Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, Արցախի ԱԳ նախկին նախարար Մասիս Մայիլյանն՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արդեն 100 օր տևող ապօրինի շրջափակմանը։ «Նաև այդ պատճառով է, որ եզրույթների մասին չեն վիճում, դրանց վերաբերյալ պայմանավորվում են։ Միջազգայնորեն ճանաչված Լաչինի (Քաշաթաղի) միջանցքի ապօրինի շրջափակմանը զուգընթաց Ադրբեջանը ցեղասպանություն ու էթնիկ զտումներ իրականացնելու սպառնալիքով Արցախի Հանրապետության քաղաքացիներին առաջարկում է ինտեգրվել իր կազմում։ Արցախի կողմից ինտեգրման օրակարգի ընդունումն ի սկզբանե կնշանակեր ոչ միայն օտարում իր իսկ ինքնիշխանությունից ու օրինական իրավունքներից, այլև հրաժարում Արցախի բնիկ հայ ժողովրդի՝ սեփական հայրենիքում ազատ ու անվտանգ ապրելու իղձից։ Միջազգային հարաբերություններում ներկայումս բավականին տարածված «ինտեգրում» եզրույթը մեր պարագայում նշանակում է կամավոր կապիտուլյացիա։ Պաշտոնական Բաքուն նույնիսկ փորձում է շրջանառության մեջ դնել «ինտեգրում» եզրույթի մեկ այլ տարբերակ՝ «վերաինտեգրում», ինչը նշանակում է Արցախի վերադարձ Ադրբեջանի կազմ։ Սակայն քաջ հայտնի է, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի մաս, այլ Խորհրդային Ադրբեջանին ենթարկեցվել է երրորդ կողմի կուսակցական մարմնի՝ Ռուսաստանի բոլշևիկների կուսակցության Կովկասյան բյուրոյի ապօրինի որոշմամբ։   Ադրբեջանի հետ Արցախի հարաբերությունների մասին ցանկացած դատողություն իմաստ ունի միայն բոլշևիկների որոշման ու հետագայում ընդունված ԽՍՀՄ սահմանադրության համատեքստում։ 1991 թվականին խորհրդային սահմանադրության գործողության դադարեցումը փակել է այս թեման։ Ի հայտ է եկել ինքնորոշված Արցախի Հանրապետության նկատմամբ ինքնահռչակ Ադրբեջանական Հանրապետության ապօրինի հավակնությունների խնդիրը։ Վերաինտեգրման մասին խոսելուց առաջ ժանգոտվող «երկաթե թաթերով» հայտնի «թղթե վագրը» նախևառաջ պետք է կարողանա վերականգնել Խորհրդային Միությունը։ Եթե ի զորու չէ դա անել, ապա մնացյալը բլեֆ է ու խեղաթյուրանք։
16:45 - 21 մարտի, 2023