ԱՄՆ

Ամերիկայի Միացյալ Նահանգները դաշնային սահմանադրական հանրապետություն է Հյուսիսային Ամերիկայում, որը բաղկացած է որոշակի ինքնավարություն ունեցող 50 նահանգներից և դաշնային նշանակության Կոլումբիա մարզից։ Ամերիկայի Միացյալ Նահանգները հյուսիսում սահմանակցում է Կանադային, հարավում՝ Մեքսիկային, ծովային սահման ունի Ռուսաստանի հետ։

Մայրաքաղաքը՝ Վաշինգտոն, տարածքը 9,826,675 կմ² է։ 2019 թվականին դրությամբ բնակչությունը կազմում է 328 239 523 մարդ։ Գործող նախագահը Ջոզեֆ Բայդենն է։

Ամերիկայի Միացյալ Նահանգները ներկայումս անդամակցում է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին, Հյուսիսատլանտյան դաշինքին, Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությանը և այլ միջազգային կազմակերպությունների։

ՌԴ-ն հետաքրքրություն կդրսևորի ԱՄՆ ցանկացած նախագահի նկատմամբ, որը Մոսկվայի հետ երկխոսության շուրջ կմտածի. Պեսկով |tert.am|

ՌԴ-ն հետաքրքրություն կդրսևորի ԱՄՆ ցանկացած նախագահի նկատմամբ, որը Մոսկվայի հետ երկխոսության շուրջ կմտածի. Պեսկով |tert.am|

tert.am: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի համաձայնել կարծիքի հետ, թե Մոսկվային առավել «հաճելի» կլինի Դոնալդ Թրամփի հաղթանակը նախագահական ընտրություններում: Կրեմլի ներկայացուցիչը հավաստիացրել է, որ ՌԴ-ն հետաքրքրված է ցանկացած ամերիկյան առաջնորդով, որը լրջորեն հետարքրված կլինի ռուսական կողմի հետ երկխոսությամբ, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։ Պեսկովը հիշեցրել է Պուտինի խոսքերն առ այն, որ Ռուսաստանը աշխատել է և շարունակելու է աշխատել այն նախագահի հետ, որին կընտրի ամերիկյան ժողովուրդը և որն օրինական կերպով Օվալաձև աշխատասենյակում կզբաղեցնի իր աթոռը։«Այս առումով ճիշտ չէ ասել, թե Թրամփը մեզ առավել հաճելի է»,- ընգծել է Պեսկովը և հիշեցրել նաև, որ Թրամփի կառավարման տարիների ընթացքում եղել են նաև մեծաքանակ պատժամիջոցներ, տարաձայնություններ և մի շարք ռուսատյաց երևույթներ։ Պեսկովը հավելել է նաև, որ Պուտինը երբևէ չի գնացել ընտրություններին միջամտելու ճանապարհով։Ավելին՝ tert.am-ում
10:47 - 23 հոկտեմբերի, 2020
Սենատոր Մենենդեսն Ադրբեջանին և Թուրքիային սպառազինությունների վաճառքը դադարեցնելու բանաձևեր է ներկայացրել |lragir.am|

Սենատոր Մենենդեսն Ադրբեջանին և Թուրքիային սպառազինությունների վաճառքը դադարեցնելու բանաձևեր է ներկայացրել |lragir.am|

lragir.am: Սենատոր Բոբ Մենենդեսն ԱՄՆ կոնգրեսի երկու բանաձև է ներկայացրել, որոնցով կոչ է անում դադարեցնել Թուրքիային և Ադրբեջանին սպառազինությունների վաճառքը: Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը: «Հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի շարունակվող ագրեսիան՝ Թուրքիայի լիակատար աջակցությամբ, արդեն հանգեցրել է տարածաշրջանում քաղաքացիական բնակչության շրջանում ցավալի զոհերի և մարդու իրավունքների սարսափելի խախտումների։ Միացյալ Նահանգները չի կարող շարունակել օգնություն տրամադրել Ադրբեջանին և Թուրքիային անվտանգության և սպառազինության ոլորտում, քանի որ նրանք գնալով ավելի ու ավելի են հեռացնում տարածաշրջանը խաղաղությունից»,- հայտարարել է Մենենդեսը: Սենատորը նշել է, որ այդ երկու բանաձևերը կկանգնեցնեն վաճառքը երկու կառավարություններին, որոնք իրենց անվտանգության ուժերն օգտագործում են անմեղ մարդկանց վնաս հասցնելու համար:
09:26 - 23 հոկտեմբերի, 2020
Ցեղասպանության ճանաչումն ուղերձ է Ալիևին և Էրդողանին. Շիֆն անդրադարձել է Կոնգրեսի գրադարանի որոշմանը

Ցեղասպանության ճանաչումն ուղերձ է Ալիևին և Էրդողանին. Շիֆն անդրադարձել է Կոնգրեսի գրադարանի որոշմանը

Կոնգրեսական Ադամ Շիֆը, խոսելով ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի այն որոշման մասին, որ այսուհետ կիրառվելու է «Հայոց ցեղասպանություն» խորագիրը, նշել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը ոչ միայն պատմական հարց է, այլև ուղերձ`ուղղված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Աս մասին Շիֆը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում: «Այդ որոշումը գնալով ավելի մեծ նշանակություն է ստանում ընթացիկ իրադարձությունների համատեքստում։ Հարյուրամյա վաղեմության ցեղասպանությունը շատ ակնհայտ է զգացվում, երբ Ադրբեջանն ու Թուրքիան այսօր վայրագություններ են իրականացնում Արցախում ու Հայաստանում՝ սպանելով տասնյակ խաղաղ բնակիչների, տեղահանելով հազարավոր մարդկանց։ Ցեղասպանության ճանաչումը պարզապես պատմական հարց չէ, դա ուղերձ է նախագահներ Ալիևին և Էրդողանին, որպեսզի մեզ չվախեցնեն և չպարտադրել լռել։ Մենք կանգնելու ենք Հայաստանի և Արցախի կողքին»,- գրել է Շիֆը:
23:30 - 22 հոկտեմբերի, 2020
ԱՄՆ ազգային հետախուզությունը Իրանին և Ռուսաստանին մեղադրել է ընտրողների տվյալները գողանալու մեջ |factor.am|

ԱՄՆ ազգային հետախուզությունը Իրանին և Ռուսաստանին մեղադրել է ընտրողների տվյալները գողանալու մեջ |factor.am|

factor.am: ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Ջոն Ռեթքլիֆը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Իրանը ԱՄՆ նախագահական ընտրությունների շեմին ստացել են ընտրողների տվյալները։ Նա նշել է, որ այդպիսով Մոսկվան և Թեհրանը կարող են ամերիկացի ընտրողներին կեղծ տեղեկություններ ուղարկել՝ «շփոթություն ու քաոս առաջացնելով և խարխլելով վստահությունն ամերիկյան ժողովրդավարության հանդեպ», գրում է DW-ի ռուսական ծառայությունը։ Ըստ Ռեթքլիֆի՝ Իրանն արդեն օգտվել է ապօրինաբար ստացած այս տեղեկություններից ու մի քանի ամերիկացիների էլեկտրոնային նամակներ ուղարկել՝ երկրում անկարգություններ հրահրելու ու նախագահ Դոնալդ Թրամփին վնասելու համար։ Երկրի անվտանգության ծառայության ղեկավարի խոսքով՝ Իրանը նաև կեղծ տեսանյութեր է տարածում փոստային քվեարկության վերաբերյալ։ Թրամփը բազմիցս հայտարարել է, թե դեմոկրատների առաջարկով փոստով լայնածավալ քվեարկության դեպքում ընտրությունները կարող են կեղծվել, իսկ բուն քվեարկությունը արտերկրից միջամտության համար խոցելի կդառնա։ Ավելի ուշ Իրանը հերքել է այս տեղեկությունները՝ հայտարարելով, թե շահագրգռված չէ միջամտել ԱՄՆ նախագահական ընտրություններին և նախապատվություններ չունի դրանց արդյունքների հետ կապված, գրում է ՌԻԱ Նովոստին։ Շարունակությունը՝ factor.am-ում։
15:48 - 22 հոկտեմբերի, 2020
Տարեդարձիս լավագույն նվերը. Քարդաշյանն անդրադարձել է ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի հայտարարությանը |armenpress.am|

Տարեդարձիս լավագույն նվերը. Քարդաշյանն անդրադարձել է ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի հայտարարությանը |armenpress.am|

armenpress.am: Աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն «Ինստագրամ»-ի իր էջում տեղեկացրել է, որ ԱՄՆ Կոնգրեսի գրադարանն այսուհետ կկիրառի «Հայոց ցեղասպանություն» խորագիրը: Նախկինում այնտեղ առկա գրքերը, տարբեր աղբյուրները ներկայացված էին «Հայկական կոտորածներ» խորագրի ներքո: «Տարեդարձիս լավագույն նվերը: Այսօր ԱՄՆ Կոնգրեսի գրադարանը հայտարարել է, որ կկիրառի «Հայոց ցեղասպանություն» խորագիրը: Այս նշանակալի լուրի մասին հայտարարվեց ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից գրեթե մեկ տարի անց և Արցախի հայերի նկատմամբ վերջին կործանարար հարձակման ֆոնին»,-  այս մասին նշել է Քիմ Քարդաշյանը: Նա իր երախտագիտությունն է հայտնել Կոնգրեսի գրադարանի աշխատակիցներին, Կոնգրեսի անդամներին հայերի պաշտպանությանն ուղղված մեծագույն ջանքերի համար: «Միասին մենք շարունակում ենք աղոթել այս դժվարին իրավիճակում այն բոլոր տղամարդկանց, կանանց, երեխաների համար, որոնք տուժել են պատերազմից: Մենք մեկ գլոբալ հայ ազգ ենք»,-նշել է նա:  
13:24 - 22 հոկտեմբերի, 2020
DLA Piper և The Livingston Group լոբբիստական ընկերությունները հրաժարվել են ներկայացնել Ադրբեջանի շահերը |armenpress.am|

DLA Piper և The Livingston Group լոբբիստական ընկերությունները հրաժարվել են ներկայացնել Ադրբեջանի շահերը |armenpress.am|

armenpress.am: Ամերիկայի հայկական համագումարը հայտարարել է, որ Ամերիկյան երկու խոշոր լոբբիստական ընկերություն հրաժարվել են ներկայացնել ադրբեջանական շահերը Վաշինգտոնում և մերժել են Բաքվի «արյունոտ փողերը»։ Ինչպես հաղորդում է համագումարը՝ վկայակոչելով նախաձեռնության հեղինակներ Էնթոնի Բարսամյանին ու Վան Գրիգորյանին, արվելու է հնարավորը, որպեսզի այլ կազմակերպություններ էլ վարվեն նույն կերպ։ «Ալիևի ռեժիմի հետ չասոցացվելու համար, որի պարագլուխը (Նախագահ Իլհամ Ալիևը) խոստացավ քրիստոնյա հայերին «շների պես սրբել», այդ ընկերությունները պետք է դադարեցնեն արյունոտ փող վերցնել Ադրբեջանից և Թուրքիայից, եթե նրանք ունեն ամերիկյան հայրենասիրության գիտակցություն կամ զգացում»,- նշված է հայտարարության մեջ։ ԱՄՆ մեկ միլիոնանոց հայ համայնքը լուրջ ազդեցություն ունի ԱՄՆ օրենսդիրում, և համայնքային կազմակերպությունները շարունակում են Ադրբեջանի շահերը ներկայացնող լոբբիստական կազմակերպությունների հետ տարվող բացատրական աշխատանքը։
13:13 - 22 հոկտեմբերի, 2020
«Մենք խաղաղություն ենք ուզում». արցախցի կանայք բողոքի ակցիա են անցկացնում ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան մոտ |1lurer.am|

«Մենք խաղաղություն ենք ուզում». արցախցի կանայք բողոքի ակցիա են անցկացնում ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան մոտ |1lurer.am|

1lurer.am: Արցախցի կանայք և երեխաները արդարության և լսելի լինելու պահանջով բողոքի ցույց են անցկացնում ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության շենքի մոտ: Նրանք պահանջում են ԱՄՆ-ից օր առաջ ճանաչել Արցախի անկախությունը:  Ակցիան ընթանում է «Մենք խաղաղություն ենք ուզում», «Կույր մի՛ եղեք», «Կանգնի՛ր, էրդողան» կարգախոսներով:    Նախաձեռնող խմբի անդամներից մեկն իր խոսքում նշեց, որ այստեղ են՝ պահանջելու վերջ դնելու այն ահաբեկչությանը, որն այսօր տեղի է ունենում Արցախի սահմաններին՝ ընդհուպ մինչև Ստեփանակերտ:  «ԱՄՆ-ից պահանջում ենք, որպես ՆԱՏՕ-ի անդամ, սանկցիաներ կիրառել Թուրքիայի դեմ և վերջ դնել Թուրքիայի մասնակցությանը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության գործընթացին: Նաև որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ միջամտի կոնֆլիկտի խաղաղ կարգավորմանը: Ցանկանում ենք, որ ԱՄՆ դեսպանը լսի մեզ, որպեսզի սեպտեմբերի 11-ը չկրկնվի նաև Արցախում»,- նշեց նա: Նախաձեռնող խմբի անդամ Արմինե Մելքոնյանն էլ հայտարարեց, որ Ադրբեջանն ու Թուրքիան խաղաղ բնակչության դեմ կիրառում են նաև ամերիկյան զինատեսակներ, ինչն անթույլատրելի է: Նրա խոսքով՝ ժամանակն է, որ ԱՄՆ-ը ստանձնի իր դերակատարությունն այս տարածաշրջանում և կանխի ահաբեկչությունը:  ԱՄՆ դեսպանության ներկայացուցիչն ընդառաջ եկավ ակցիայի մասնակիցներին և առաջարկեց երեք կանանց մտնել շենք, հանդիպել դեսպանի հետ և հանձնել պահանջագիր-նամակը:  
12:09 - 22 հոկտեմբերի, 2020
ANCA-ն ԱՄՆ պետդեպին կոչ է արել մերժել Թուրքիային Bayraktar-ի համար անհրաժեշտ սարքավորում տրամադրելը |shantnews.am|

ANCA-ն ԱՄՆ պետդեպին կոչ է արել մերժել Թուրքիային Bayraktar-ի համար անհրաժեշտ սարքավորում տրամադրելը |shantnews.am|

shantnews.am: Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) ԱՄՆ պետական դեպարտամենտին է դիմել, որպեսզի վերջինս մերժի Թուրքիայի ռազմական սարքավորումներ տրամադրելը՝ Bayraktar տեսակի անօդաչու թռչող սարքեր պատրաստելու համար, քանի դեռ վերջինս Արցախի ու Հայաստանի դեմ ագրեսիայում աջակցում է Ադրբեջանին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է հանձնախմբի ֆեյսբուքյան էջում: «Թուրքիան, արձագանքելով հոկտեմբերի 5-ի Կանադայի որոշմանը, որով այդ երկիրը կասեցրեց Թուրքիային ռազմական սարքավորումներ տրամադրելը՝ Արցախի ու Հայաստանի դեմ ագրեսիայում Անկարայի՝ Ադրբեջանին օգնելու պահանջով, փորձում է շրջանցել այդ արգելքը և Bayraktar TB2-ների պատրաստման համար արագացված կարգով այդ սարքավորումները ստանալ ԱՄՆ-ից: Թուրքիայի դիմումները պետք է մերժվեն, քանի դեռ այդ երկիրը զինում է կամ այլ աջակցություն է ցույց տալիս Ադրբեջանի հարձակումներին»,- ասված է հայտարարությունում: Հանձնախումբը նաև նշում է, որ Պետական դեպարտամենտը պետք է հետևողականորեն հետաքննի ԱՄՆ-ի օրենսդրության խախտումները, որոնք կապված են երրորդ կողմին ամերիկյան արտադրության զինատեսակներ կամ ռազմական սարքավորումներ տրամադրելու հետ:
00:53 - 22 հոկտեմբերի, 2020
Փոմփեոն կոչ է անում երրորդ երկրներին չբորբոքել ղարաբաղյան հակամարտությունը |azatutyun.am|

Փոմփեոն կոչ է անում երրորդ երկրներին չբորբոքել ղարաբաղյան հակամարտությունը |azatutyun.am|

azatutyun.am: «Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ ուրբաթ օրը Վաշինգտոնում կայանալիք հանդիպումների ընթացքում մենք հույս ունենք նոր հրադադարի մասին պայմանավորվածություն ձեռք բերել` հաշվի առնելով, որ նախորդ նման պայմանավորվածությունները կյանքի չկոչվեցին», - քիչ առաջ Պետդեպարտամենտում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմփեոն։ «Իրավիճակը տեղում շատ բարդ է, շատ բարդ է նաև դիվանագիտական կացությունը։ Մեր, ինչպես նաև գրեթե բոլոր եվրոպական պետությունների մոտեցումը [ճգնաժամից դուրս գալու] ուղիների վերաբերյալ հետևյալն է՝ դադարեցնել հակամարտությունը, կողմերին կոչ անել չսրել իրավիճակը, բոլոր մյուս պետությունները չպետք է միջամտեն և բորբոքեն հակամարտությունը՝ զենք և աջակցություն առաջարկելով։ Եվ այդ դեպքում է, որ հավանական է հասնել խնդրի դիվանագիտական մի լուծման, որն ընդունելի կլինի բոլոր կողմերի համար», - հայտարարում էր ԱՄՆ պետքարտուղարը։
20:26 - 21 հոկտեմբերի, 2020