ԱՄՆ ազգային հետախուզությունը Իրանին և Ռուսաստանին մեղադրել է ընտրողների տվյալները գողանալու մեջ |factor.am|
15:48 - 22 հոկտեմբերի, 2020

ԱՄՆ ազգային հետախուզությունը Իրանին և Ռուսաստանին մեղադրել է ընտրողների տվյալները գողանալու մեջ |factor.am|

factor.am: ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Ջոն Ռեթքլիֆը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Իրանը ԱՄՆ նախագահական ընտրությունների շեմին ստացել են ընտրողների տվյալները։ Նա նշել է, որ այդպիսով Մոսկվան և Թեհրանը կարող են ամերիկացի ընտրողներին կեղծ տեղեկություններ ուղարկել՝ «շփոթություն ու քաոս առաջացնելով և խարխլելով վստահությունն ամերիկյան ժողովրդավարության հանդեպ», գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Ըստ Ռեթքլիֆի՝ Իրանն արդեն օգտվել է ապօրինաբար ստացած այս տեղեկություններից ու մի քանի ամերիկացիների էլեկտրոնային նամակներ ուղարկել՝ երկրում անկարգություններ հրահրելու ու նախագահ Դոնալդ Թրամփին վնասելու համար։ Երկրի անվտանգության ծառայության ղեկավարի խոսքով՝ Իրանը նաև կեղծ տեսանյութեր է տարածում փոստային քվեարկության վերաբերյալ։

Թրամփը բազմիցս հայտարարել է, թե դեմոկրատների առաջարկով փոստով լայնածավալ քվեարկության դեպքում ընտրությունները կարող են կեղծվել, իսկ բուն քվեարկությունը արտերկրից միջամտության համար խոցելի կդառնա։ Ավելի ուշ Իրանը հերքել է այս տեղեկությունները՝ հայտարարելով, թե շահագրգռված չէ միջամտել ԱՄՆ նախագահական ընտրություններին և նախապատվություններ չունի դրանց արդյունքների հետ կապված, գրում է ՌԻԱ Նովոստին։

Շարունակությունը՝ factor.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել