Տարեդարձիս լավագույն նվերը. Քարդաշյանն անդրադարձել է ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի հայտարարությանը |armenpress.am|
13:24 - 22 հոկտեմբերի, 2020

Տարեդարձիս լավագույն նվերը. Քարդաշյանն անդրադարձել է ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի հայտարարությանը |armenpress.am|

armenpress.am: Աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն «Ինստագրամ»-ի իր էջում տեղեկացրել է, որ ԱՄՆ Կոնգրեսի գրադարանն այսուհետ կկիրառի «Հայոց ցեղասպանություն» խորագիրը: Նախկինում այնտեղ առկա գրքերը, տարբեր աղբյուրները ներկայացված էին «Հայկական կոտորածներ» խորագրի ներքո:

«Տարեդարձիս լավագույն նվերը: Այսօր ԱՄՆ Կոնգրեսի գրադարանը հայտարարել է, որ կկիրառի «Հայոց ցեղասպանություն» խորագիրը: Այս նշանակալի լուրի մասին հայտարարվեց ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից գրեթե մեկ տարի անց և Արցախի հայերի նկատմամբ վերջին կործանարար հարձակման ֆոնին»,-  այս մասին նշել է Քիմ Քարդաշյանը:

Նա իր երախտագիտությունն է հայտնել Կոնգրեսի գրադարանի աշխատակիցներին, Կոնգրեսի անդամներին հայերի պաշտպանությանն ուղղված մեծագույն ջանքերի համար:

«Միասին մենք շարունակում ենք աղոթել այս դժվարին իրավիճակում այն բոլոր տղամարդկանց, կանանց, երեխաների համար, որոնք տուժել են պատերազմից: Մենք մեկ գլոբալ հայ ազգ ենք»,-նշել է նա:  


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել