ԱՄՆ Ֆոուլեր քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը |1lurer.am|
10:25 - 22 հոկտեմբերի, 2020

ԱՄՆ Ֆոուլեր քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը |1lurer.am|

1lurer.am: Կալիֆոռնիայի Ֆոուլեր քաղաքի քաղաքային խորհուրդը ճանաչել է Արցախի ինքնորոշման և անկախության իրավունքը, նաև միաձայն դատապարտել Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ և ԱՄՆ նախագահին ու Կոնգրեսին կոչ արել միանալ Արցախի ազատությանն աջակցելու հարցում։

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը հաղորդում է, որ խորհրդի ընդունած հռչակագիրը ներկայացրել է Ֆոուլերի քաղաքային խորհրդի անդամ Գառնիկ Ղազարյանը՝ նշելով. «Հայերի դեմ հերթական ցեղասպանային պատերազմի ընթացքում Ֆոուլեր քաղաքը Արցախի կողքին է»։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել