Ազգային ժողով

ՀՀ Սահմանադրության համաձայն Ազգային ժողովը ժողովրդի ներկայացուցչական մարմինն է: Այն իրականացնում է օրենսդիր իշխանությունը: Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ, ընդունում է պետական բյուջեն եւ իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված այլ գործառույթներ: Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ այն գործում է իր կանոնակարգին համապատասխան: Խորհրդարանն ընտրվում է 5 տարի ժամկետով, կազմված է առնվազն 101 անդամից։

Այժմ գործում է 8-րդ գումարման ազգային ժողովը, որը բաղկացած է 106 պատգամավորից, որոնցից 71-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից, 28-ը՝ «Հայաստան» խմբակցությունից, 7-ը՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունից։ ԱԺ գործող նախագահը Ալեն Սիմոնյանն է։

ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը հանդիպել է Հայաստանում Բելառուսի գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ

ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը հանդիպել է Հայաստանում Բելառուսի գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի  եւ Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Վահե Էնֆիաջյանը հոկտեմբերի 12-ին հանդիպել է ՀՀ-ում  Բելառուսի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Սերգեյ Տրոցյուկի հետ: Կողմերն անդրադարձել են տարածաշրջանում ձեւավորված բարդ աշխարհաքաղաքական իրավիճակին: ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահը ներկայացրել է ադրբեջանական շարունակվող ագրեսիայի հետեւանքով ստեղծված իրավիճակը: Զրուցակիցները վերահաստատել են, որ խնդիրը չունի ռազմական լուծում եւ կարգավորման միակ ուղին խաղաղ բանակցություններն են՝ բացառելով ահաբեկչության տարածումը: Վահե Էնֆիաջյանը բելառուսական կողմի ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանին բելառուսական զենքի մատակարարման մասին շրջանառվող տեղեկատվության վրա: ԱԺ փոխխոսնակը հույս է հայտնել, որ վերոնշյալ երեւույթների եւ փաստերի վերաբերյալ Բելառուսի  կողմից կարվեն թիրախավորված հայտարարություններ եւ քայլեր:
18:14 - 12 հոկտեմբերի, 2020
Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովին առցանց ներկայացվել են Արցախի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիվ ռազմական գործողությունները |armenpress.am|

Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովին առցանց ներկայացվել են Արցախի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիվ ռազմական գործողությունները |armenpress.am|

armenpress.am: Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի առցանց նիստում հայկական պատվիրակությունը մյուս երկրների պատվիրակություններին ներկայացրել է Արցախի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիվ ռազմական գործողությունները: Այս մասին ասուլիսում հայտնեց ՀՀ ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանը: Թունյանը նախ նկատեց, որ թեև ՍԾՏՀ-ն կոչվում է տնտեսական կազմակերպություն, սակայն փորձ է արվում այն ավելի շատ օգտագործել որպես քաղաքական հարթակ: «Մենք, իրավիճակից ելնելով, հայտարարության տեքստ էինք նախապես պատրաստել՝ Ադրբեջանի և Թուրքիայի իրականացրած ագրեսիայի հետ կապված: Այն ուղարկել էինք կազմակերպության բոլոր պատվիրակություններին: Նիստի ընթացքում Անուշ Բեղլոյանն ընթերցել է այդ հայտարությունը: Ինչպես և կարելի էր սպասել, նիստը անցավ,  մեղմ ասած, շատ բուռն: Այդ հայտարարությանը փորձեցին արձագանքել, բայց ինձ թվում է, որ վերջում բոլորի համար պարզ դարձավ, թե ով է այս ամենի պատասխանատուն, և ինչ է այս ամենի իրական նպատակը»,- ասաց պատգամավորը: ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանն էլ հիշեցրեց, որ կառույցի գլխավոր քարտուղարն ադրբեջանցի է: Ադրբեջանի և Թուրքիայի պատվիրակությունները փորձել են խանգարել Անուշ Բեղլոյանին ՝ ընթերցելու հայտարարությունը՝ հորդորելով վերադառնալ օրակարգին՝ կորոնավիրուսի թեմային: «Մենք ներկայացրել ենք և՛ մասնագիտական զեկույց, և՛ քաղաքական իրավիճակը: Ըստ էության, մեր դիրքերը չենք զիջել»,- ասաց նա: Կազմակերպությունում հոկտեմբերի 7-ին և 8-ին տեղի են ունեցել մշակութային, կրթության և սոցիալական հարցերի հանձնաժողովի 55-րդ նիստը, տնտեսական, առևտրի, տեխնոլոգիական և բնապահպանական հարցերի հանձնաժողովի  55-րդ նիստը և իրավական, քաղաքական հարցերի հանձնաժողովի 56-րդ նիստը: Քննարկման հիմնական թեման եղել է կորոնավիրուսի տնտեսական ազդեցությունը ՍԾՏՀ խորհրդարանի վրա, քննարկվել է այս համատեքստում խորհրդարանի դերը: Հայկական կողմից մասնակցել են Բաբկեն Թունյանը, Վահե Էնֆիաջյանը, Արտակ Մանուկյանը և Անուշ Բեղլոյանը:
13:21 - 12 հոկտեմբերի, 2020
Սահմանվեցին ռազմական դրության սահմանափակումները խախտելու տույժերի չափերը

 |armenpress.am|

Սահմանվեցին ռազմական դրության սահմանափակումները խախտելու տույժերի չափերը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրինագծերի փաթեթը, որով առաջարկվում է տույժեր սահմանել Հայաստանի ողջ տարածքում հայտարարված ռազմական դրության սահմանափակումները խախտելու համար: Նախագծերի փաթեթն ԱԺ հոկտեմբերի 9-ի նիստում ընդունվեց՝ ստանալով 72 կողմ ձայն: Նախագիծը ներկայացրել էր Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:  Նախագծերի փաթեթով առաջարկվում է ամբողջականացնել ու հստակեցնել ռազմական դրության իրավական ռեժիմը խախտելու դեպքում պատասխանատվության միջոցների շրջանակը: Սահմանափակումների չպահպանման կամ միջոցառումների խախտման համար նախատեսվել են վարչական պատասխանատվության միջոցներ: Վարչական պատասխանատվության միջոցներ են սահմանվել ազատ տեղաշարժվելու իրավունքի, ֆինանսատնտեսական գործունեության, ապրանքների շրջանառության, պարետային ժամի, կարծիքի արտահայտման ազատության սահմանափակումները խախտելու դեպքում, անհետաձգելի աշխատանքներին ներգրավվելուց կամ տրանսպորտային միջոց տրամադրելուց հրաժարվելու դեպքում, ռազմական դրության ժամանակ գործադուլներ, հավաքներ կազմակերպելու, մասնակցելու և կազմակերպությունների գործունեությունը դադարեցնող կամ կասեցնող այլ միջոցառումների արգելքը խախտելու համար և մի շարք այլ դեպքերում: Առավել մեծ տույժ է նախատեսվում նշված խախտումներից որևէ մեկը կրկին կատարելու համար: Նախագծում ներկայացված են համապատասխան տույժերի չափերը. Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում նախագծում կատարվել են որոշ բովանդակային փոփոխություններ: Լրատվական գործունեություն իրականացնողի կողմից խախտումը չվերացնելու հետևանքը  տարբերակվել է լրատվական գործունեություն չիրականացնող անձի դեպքից: Եթե լրատվական գործունեություն իրականացնողը չի վերացրել խախտումը, տուգանքի գումարը կկազմի նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկից 1500-ապատիկի շրջանակներում, իսկ լրատվական գործունեություն չիրականացնողի դեպքում՝ 700-ապատիկից մինչև 1000-ապատիկի շրջանակներում: Կառավարությունը ընդունեց պատգամավոր Վահագն Թևոսյանի առաջարկը, որ ռազմական դրության ժամանակ տեսալսողական մեդիածառայություններ մատուցողների համար (հանրային մուլտիպլեքսով և ցանցային օպրատորների միջոցով սփռվող հեռուստաալիքներ և ռադիոծրագրեր) տեղեկատվական կանոնները վերահսկող մարմին լինի ոչ թե իրավապահ համակարգը, այլ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը:  Սա հավելյալ բեռ է հանձաժողովի վրա, բայց նաև կլուծի իրավապահների հնարավոր սուբյեկտիվ մեկնաբանությունների հարցը, քանի որ խնդրով կզբաղվի մասնագիտացված կառույց:  Նախագծերի փաթեթում այլ փոփոխություններ ևս կատարվել են:
19:48 - 09 հոկտեմբերի, 2020
Կամավորագրված և զինվորական ծառայության կանչված քաղաքացիների աշխատատեղերը կպահպանվեն

 |armenpress.am|

Կամավորագրված և զինվորական ծառայության կանչված քաղաքացիների աշխատատեղերը կպահպանվեն |armenpress.am|

armenpress.am: Հ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը: «Իմ քայլը» խմբակցության հեղինակած նախագծով առաջարկվում էր կարգավորել զինծառայության բոլոր դեպքերում աշխատողի ու գործատուի միջև իրավահարաբերությունները: Խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը նախագծի ներկայացման ընթացքում նշել էր, որ այն միտված է զինվորական ծառայության բոլոր տեսակների հետ կապված հարաբերությունները կարգավորելուն, որն առաջանում է աշխատողի և գործատուի միջև՝ աշխատողին զինվորական ծառայության զորակոչելու դեպքերում: «Այժմ կարգավորում կա միայն պարտադիր զինծառայության հետ կապված հարաբերություններում, սահմանվում է, որ նշված դեպքում գործատուն աշխատանքային պայմանագիրը լուծում է: Մնացած դեպքերում, երբ խոսքը վերաբերում է զորահավաքային զինծառայությանը, զորավարժություններին մասնակցելուն, կամավորագրվելուն ու մի շարք այլ դեպքերին, կարգավորումները բացակայում են»,- նշել էր Տիգրանյանը: Հերիքնազ Տիգրանյանը հավելել էր, որ, ըստ նախագծի, կամավորագրվելու, զորավարժություններին մասնակցելու, զորահավաքային զինծառայության անցնելու դեպքերում աշխատողի աշխատատեղը պահպանվում է, նա ազատվում է աշխատանքային պարտականությունների կատարումից, իսկ վարձատրման հետ կապված հարցերը կարգավորվում են աշխատողի ու գործատուի համաձայնությամբ: Պատգամավորը նշեց, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում նախագծում կատարվել են որոշ փոփոխություններ, նախագիծը լրամշակվել է: Օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց միաձայն` 80 «կողմ» ձայներով:
19:39 - 09 հոկտեմբերի, 2020
Կամավորագրված և զորակոչված անձանց աշխատատեղը կպահպանվի, կհաշվարկի աշխատանքային ստաժ. ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց նախագիծը |hetq.am|

Կամավորագրված և զորակոչված անձանց աշխատատեղը կպահպանվի, կհաշվարկի աշխատանքային ստաժ. ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց նախագիծը |hetq.am|

hetq.am: Խորհրդարանն արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության ներկայացրած  Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որի համաձայն` կամավորագրված, զորագրված անձանց աշխատատեղը պահպանվելու է, ինչպես նաև հաշվարկվելու է աշխատանքային ստաժ` այդ ժամանակահատվածի համար: Նախագիծը ներկայացրեց խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը. «Նախագիծը միտված է զինվորական ծառայության բոլոր տեսակների հետ կապված հարաբերությունները կարգավորելուն, որը առաջանում է աշխատողի և գործատուի միջև` կախված աշխատողին զինվորական ծառայության զորակոչելու դեպքերի հետ»,- ասաց պատգամավորը: Տիգրանյանի խոսքով` առաջարկվում է սահմանել, որ զորակոչված քաղաքացիների աշխատատեղը պահպանվում է, այդ ժամանակահատվածի համար աշխատողը ազատվում է աշխատանքային պարտականությունների կատարումից, իսկ վարձատրության հարաբերությունները կարգավորվում են կողմերի համաձայնությամբ:  Առաջարկվում է նաև, որ զինվորագրված աշխատող անձանց համար այդ ժամանակահատվածը դիտարկվի որպես աշխատանքային ստաժ: «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ողջունեց նախագիծը, սակայն ընդգծեց` հարցին մյուս կողմից էլ պետք է նայել, քանի որ կամավորագրված կամ զորակոչված քաղաքացու աշխատատեղի պահպանումը կարող է խնդիր առաջացնել գործատուի համար` նրա աշխատանքի արդյունավետության տեսանկյունից: Հերիքնազ Տիգրանյանն արձագանքեց` գործատուի համար չկա որևէ արգելք ընդունելու փոխարինող աշխատողի` մինչև իր հիմնական աշխատակցի վերադառնալը: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը հետաքրքրվեց, թե զինվորագրված կամ կամավորագրված աշխատողի գործատուն արդյոք պարտավոր է վճարել վերջինիս այդ ժամանակահատվածի համար: «Ուզում եմ հստակեցնել, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով արդեն իսկ սահմանված են զինվորական վարժանքների և զորավարժությունների դեպքում վճարման պարտականությունները: Այս դեպքում մենք սահմանում ենք լրացուցիչ երաշխիք, եթե գործատուն կկամենա և աշխատողի հետ եթե կգան համաձայնության, կամ կոլեկտիվ պայմանագրով նախատեսված կլինի, որ զորահավաքային զինծառայության կամ կամավորագրվելու դեպքում վճարում է գործատուն, ապա նա կվճարի, սա լրացուցիչ երաշխիք է»,- արձագանքեց Հերիքնազ Տիգրանյանը: Հիմնական զեկուցողը կրկնեց` Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի համաձայն` զորակոչված անձինք արդեն իսկ հավասարեցվում են զինծառայողի կարգավիճակին և պետությունից ստանում վարձատրություն: Տիգրանյանը նաև ընդգծեց` առաջարկվող հոդվածներում տեղ գտած փոփոխություններն ունենալու են հետադարձ ուժ. դրույթները տարածվելու են սեպտեմբերի 27-ից ծագած իրավահարաբերությունների վրա: Շարունակությունը՝ hetq.am-ում
14:01 - 09 հոկտեմբերի, 2020
Վարչական ու քրեական պատասխանատվություն` ռազմական դրության կանոնները խախտելու համար. ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց նախագիծը |hetq.am|

Վարչական ու քրեական պատասխանատվություն` ռազմական դրության կանոնները խախտելու համար. ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց նախագիծը |hetq.am|

hetq.am:  Խորհրդարանի արտահերթ նիստում քննարկվեց Կառավարության ներկայացրած Վարչական իրավախատումների վերաբերյալ օրենսգրքում և հարակից ներկայացված օրենքներում փոփոխություն կատարելու նախագծերի փաթեթը, որը վերաբերում է ռազմական դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու համար վարչական ու քրրեական պատասխանատվություն սահմանելուն: Նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ դրվեց քվեարկության և ընդունվեց 71 կողմ ձայնով: Նախագծերի վերաբերյալ իրենց վրդովմունքը հայտնեցին ընդդիմադիրները: «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը խոսեց պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությունը քննադատող հաղորդումների արգելքի մասին` նկատելով, որ ըստ նախագծի՝ արգելքը տարածվում է բոլորի վրա: Պատգամավորը օրինակ բերեց՝ ԱԻՆ-ը հայտարարում է, թե օդային տագնապի դեպքում պետք է գնալ թաքստոցներ, սակայն Երևանի քաղաքապետարանը չի իրազեկում քաղաքացիներին, թե որտեղ կարելի է գտնել նման ապաստարաններ: «Հիմա եթե ես քննադատեմ քաղաքապետարանին, պիտի ենթարկվեմ պատասխանատվությա՞ն, կամ պետական, տեղական ինքնակառավարման մարմիններից մեկը հայտարարում է՝ զորքը չունի զրահաբաճկոն, ես ասում եմ՝ չի կարելի նման բան հրապարակել, բայց ես պիտի ենթարկվեմ պատասխանատվության»,- ասաց Գորգիսյանը: Նույն խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը նկատեց` եղել է բարձրաստիճան պաշտոնյա, որը հայտարարություններ է արել բանակի մարտունակության վերաբերյալ, հնչեցրել կոնկրետ թվեր, որը վնաս է հասցրել բանակին: «Ստացվում է, որ նրան քննադատողները կարող են դառնալ թիրախ, իսկ նա` ոչ, որովհետև ՀՀ-ում նրա խոսքն անքննադատելի է»,- ասաց Սամսոնյանը: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփինե Դավոյանը հակադարձեց` պատերազմի առաջին իսկ օրվանից մամուլը ողողված է ստահոդ լուրերով, որոնք, ըստ իրեն, չեն համապատասխանում իրականությանը և ազդում են քաղաքացիների բարոյահոգեբանական իրավիճակի վրա: «Բոլորս լավ գիտենք, թե որ լրատվականներն ինչ գործունեություն են ծավալում այս ընթացքում, մեզ բողոքում են քաղաքացիները, որ այս մարդիկ խաթարում են թիկունքում խաղաղությունը»,- ասաց Դավոյանը: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հիշեցրեց` երկիրը գտնվում է իրավական առումով ամենախիստ ռեժիմում` ռազմական դրության պայմաններում: «Մեր երկիրը երբևէ պատերազմի փուլում ռազմական դրություն չի հայտարարել և ըստ դրա՝ մոբիլիզացիա չի իրականացրել: Եւ այս ռեժիմն ապահովեց լայնածավալ պատերազմի այս փուլում կասեցման խնդիրը: Գոնե ես պատերազմի առաջին փուլերում (նկատի ունի 1990-ականնները, հեղ.) ունեցել եմ ակտիվ մասնակցություն բանակի ձևավորման հարցում: Լավ օրից չէր, որ ռազմական դրություն հայտարարելու պարագայում հայտարարել ենք ջոկատային հավաքներ, փողոցներից արական սեռի մարդկանց բռնել-տանել առաջնագիծ: Էսօր նման խնդիր չկա, որովհետև երկիրը գտնվում է ռազմական դրության պայմաններում»,- ասաց Քոչարյանը: Շարունակությունը՝ hetq.am-ում
13:53 - 09 հոկտեմբերի, 2020
Զորակոչված քաղաքացիների ու գործատուների հարաբերությունների նոր կարգավորում |lragir.am|

Զորակոչված քաղաքացիների ու գործատուների հարաբերությունների նոր կարգավորում |lragir.am|

lragir.am: Ազգային ժողովը քննարկում է «Իմ քայլը» խմբակցության հեղինակած Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Հիմնական զեկուցող պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանն ասաց, որ 2005 թվականից ուժի մեջ մտած Աշխատանքային օրենսգիրքը որոշակի ծավալով է կարգավորում զինվորական ծառայության հետ կապված հարաբերությունները։ Այս նախագիծը միտված է զինվորական ծառայության բոլոր տեսակների հետ կապված հարաբերությունները կարգավորելուն։ Այսօրվա գործող Աշխատանքային օրենսգիրքը հստակ կարգավորում է պարտադիր ժամկետային զինվորական ծառայության հետ կապված հարաբերությունները՝ սահմանելով, որ գործատուն աշխատանքային պայմանագիրը լուծում է։ Մնացած դեպքերում, եթե խոսքը վերաբերում է պահեստազորային կամ զորահավաքային զինծառայությանը, որն իր մեջ ներառում է նաև վարժական հավաքները, զորավարժությունները և զորահավաքային զինծառայությունը, այս դեպքերում կարգավորումները գրեթե բացակայում են։ Եվ գործատուն չունի հստակ ձևակերպումներ՝ ինչպես պետք է վարվի աշխատողի աշխատանքային հարաբերությունները կարգավորելիս։ «Մեր նախագծով առաջարկվում է ամբողջականացնել Աշխատանքային օրենսգրքի 124 հոդվածը՝ աշխատանքային հարաբերությունները կապված զինվորական ծառայության հետ և դրանում ներառել զինվորական ծառայության բոլոր տեսակների դեպքում որոշակի իրավունքներ և պարտականություններ գործատուի համար։ Մասնավորապես, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ռազմական դրություն հայտարարելու կառավարության որոշմամբ միաժամանակ սահմանվել է նաև զորակոչ, առաջարկվում է, որ զորակոչի միջոցով զինվորական ծառայություն իրականացնելու ընթացքում աշխատողի աշխատատեղը գործատուի մոտ պահպանվում է։ Այդ ժամանակահատվածի համար աշխատողն ազատվում է աշխատանքային պարտականությունների կատարումից։ Եվ սահմանվում է նաև, որ գործատուի և աշխատողի միջև աշխատանքի վարձատրության հարաբերությունները կարող են կարգավորվել կողմերի համաձայնությամբ»,- ասաց Տիգրանյանը։ Նաև առաջարկվում է, որ զորահավաք իրականացնելիս կամ կամավորագրվելու դեպքում այդ ժամանակահատվածը հաշվարկվի որպես աշխատանքային ստաժի հատված։
13:17 - 09 հոկտեմբերի, 2020
Վարչական և քրեական պատասխանատվություն` ռազմական դրության ռեժիմի կանոնները խախտելու համար |hetq.am|

Վարչական և քրեական պատասխանատվություն` ռազմական դրության ռեժիմի կանոնները խախտելու համար |hetq.am|

hetq.am: Խորհրդարանի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկվում է Կառավարության ներկայացրած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում և հարակից ներկայացրված օրենքներում, ինչպես նաև՝ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթը: Նախագծերի փաթեթը ներկայացրեց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, ում խոսքով նախագծերը նպատակ ունեն կանխարգելելու ռազմական դրության ժամանակ կեղծ տեղեկությունների տարածումն ու հակապետական գործունեությունը։ Ըստ նախագծի` լրացվում է «Ռազմական դրության իրավական ռեժիմի» ընթացքում գործող կանոնները խախտելը: Ըստ այդմ` ռազմական դրություն հայտարարված տարածքում ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակումը կամ տարածք մուտք գործելու և տարածքից դուրս գալու հատուկ ռեժիմը խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով` 200 հազարից 300 հազար դրամ: Ֆինանսատնտեսական գործունեության առանձին տեսակների, ներառյալ՝ ծառայությունների մատուցման, ապրանքների և ֆինանսական միջոցների շրջանառության սահմանափակումները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև հազարապատիկի չափով` 500 հազարից մինչև մեկ միլիոն դրամ: Սահմանված սննդամթերքի, դեղորայքի և առաջին անհրաժեշտության ապրանքների վաճառքի, ձեռքբերման և շրջանառության հատուկ կարգը խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև հազարապատիկի չափով` 500 հազար դրամից մինչև մեկ միլիոն դրամ: Պարետային ժամի սահմանման դեպքում առանց անձը հաստատող փաստաթղթերի և հատուկ թույլտվությունների փողոցներում ու այլ հասարակական վայրերում գտնվելու արգելքը խախտելը կամ սահմանված այլ կանոնները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով` 100 հազարից մինչև 200 հազար դրամ: Լրատվական գործունեություն իրականացնողի կողմից ռազմական դրության ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման գործող կանոնները խախտելը, լրագրողի կողմից հավատարմագրման հատուկ կարգը չպահպանելը, կապի միջոցներից օգտվելու հատուկ կանոնները խախտելը առաջացնում է տուգանքի նշանակում`սահմանված նվազագույն աշխատավարձի յոթհարյուրապատիկից մինչև հազարապատիկի չափով` 700 հազարից մինչև մեկ միլիոն դրամ: Լրատվական գործունեություն չիրականացնող անձանց կողմից ռազմական դրության ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման գործող կանոնները խախտելը կամ կարծիքի արտահայտման ազատության սահմանափակման կանոնները խախտելըն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչև յոթհարյուրապատիկի չափով` 300 հարյուր հազարից մինչև մեկ միլիոն դրամ: Զենքի, ռազմամթերքի, պայթուցիկ և թունավոր նյութերի, հատուկ միջոցների վաճառքի սահմանափակումը կամ արգելքը խախտելը, թմրեցնող, հոգեմետ, ուժեղ ներգործող նյութեր պարունակող դեղագործական միջոցների և պրեպարատների, էթիլային սպիրտի, ալկոհոլային խմիչքների, սպիրտ պարունակող արտադրանքի շրջանառության հատուկ ռեժիմը խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև հազարապատիկի չափով` 500 հարյուր հազարից մինչև մեկ միլիոն դրամ: Պաշտպանական, քաղաքացիական պաշտպանության միջոցառումների, վթարավերականգնողական և այլ անհետաձգելի աշխատանքներին սահմանված կարգով ներգրավումից աշխատունակ անձի հրաժարվելը կամ տրանսպորտային միջոց տրամադրելուց հրաժարվելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչև հինգհարյուրապատիկի չափով` 300 հարյուր հազարից մինչև 500 հազար դրամ: Ռազմական դրության ժամանակ գործադուլներ և հավաքներ կազմակերպելը, անցկացնելը և դրանց մասնակցելը, կազմակերպությունների գործունեությունը դադարեցնող կամ կասեցնող այլ միջոցառումների արգելքը խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից մինչև յոթհարյուրապատիկի չափով` 400 հազարից մինչև 700 հազար դրամ: Շարունակությունը՝ hetq.am-ում
11:54 - 09 հոկտեմբերի, 2020
Արկադի Խաչատրյանը հանդիպել է Հայաստանում Բրազիլիայի դեսպանի հետ

Արկադի Խաչատրյանը հանդիպել է Հայաստանում Բրազիլիայի դեսպանի հետ

ՀՀ ԱԺ Հայաստան-Բրազիլիա բարեկամական խմբի ղեկավար Արկադի Խաչատրյանը հոկտեմբերի 8-ին հանդիպել է ՀՀ-ում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Աժեմար դե Մենդոնսա Սանկտոսի հետ: Հանդիպման ընթացքում Արկադի Խաչատրյանը դեսպանին է ներկայացրել սեպտեմբերի 27-ից Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիայի հետեւանքով ստեղծված իրավիճակը: Հայաստան-Բրազիլիա բարեկամական խմբի ղեկավարը դատապարտել է Ադրբեջանի կողմից ուժի միջոցով Արցախյան հիմնահարցի լուծման հերթական փորձը: Արկադի Խաչատրյանն անթույլատրելի է համարել Թուրքիայի ապակայունացնող դերը, ուղղակի ներգրավվածությունը եւ հատկապես վարձկան զինյալների օգտագործումն Արցախի դեմ սանձազերծված ռազմական գործողություններում, ինչպես նաեւ խաղաղ բնակչության, բնակավայրերի, ենթակառուցվածքների ու դպրոցների թիրախավորումն ու արգելված զենքերի օգտագործումը, ինչը միջազգային մարդասիրական իրավունքի խախտում է: Զրուցակիցները վերահաստատել են, որ խնդիրը չունի ռազմական լուծում եւ կարգավորման միակ ուղին խաղաղ բանակցություններն են: Արկադի Խաչատրյանը հույս է հայտնել, որ վերոնշյալ երեւույթների եւ փաստերի վերաբերյալ Բրազիլիայի կառավարության կողմից կարվեն թիրախավորված հայտարարություններ:
17:28 - 08 հոկտեմբերի, 2020