ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը հանդիպել է Հայաստանում Բելառուսի գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
18:14 - 12 հոկտեմբերի, 2020

ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը հանդիպել է Հայաստանում Բելառուսի գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի  եւ Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Վահե Էնֆիաջյանը հոկտեմբերի 12-ին հանդիպել է ՀՀ-ում  Բելառուսի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Սերգեյ Տրոցյուկի հետ:

Կողմերն անդրադարձել են տարածաշրջանում ձեւավորված բարդ աշխարհաքաղաքական իրավիճակին: ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահը ներկայացրել է ադրբեջանական շարունակվող ագրեսիայի հետեւանքով ստեղծված իրավիճակը:

Զրուցակիցները վերահաստատել են, որ խնդիրը չունի ռազմական լուծում եւ կարգավորման միակ ուղին խաղաղ բանակցություններն են՝ բացառելով ահաբեկչության տարածումը:

Վահե Էնֆիաջյանը բելառուսական կողմի ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանին բելառուսական զենքի մատակարարման մասին շրջանառվող տեղեկատվության վրա:

ԱԺ փոխխոսնակը հույս է հայտնել, որ վերոնշյալ երեւույթների եւ փաստերի վերաբերյալ Բելառուսի  կողմից կարվեն թիրախավորված հայտարարություններ եւ քայլեր:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել