ԼՂ հակամարտության էության ընկալումները միջազգային գործընկերների մոտ փոխվել են. Ռուբեն Ռուբինյան
19:17 - 07 հոկտեմբերի, 2020

ԼՂ հակամարտության էության ընկալումները միջազգային գործընկերների մոտ փոխվել են. Ռուբեն Ռուբինյան

ՀՀ Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դեյվիդ ՄքԱլիսթերի և Լեհաստանի Սենատի համապատասխան հանձնաժողովի նախագահ, նախկին ՊՆ նախարար Բոգդան Կլիխի հետ։ Այս մասին Ռուբինյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Վերահաստատում եմ զգացումս առ այն, որ ղարաբաղյան հակամարտության էության վերաբերյալ ընկալումները մեր միջազգային գործընկերների շրջանում փոխվել են, և դա լավ է։ Շարունակում եմ շփումները միջազգային գործընկերների հետ»,- գրել է Ռուբինյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել