ԱՄՆ

Ամերիկայի Միացյալ Նահանգները դաշնային սահմանադրական հանրապետություն է Հյուսիսային Ամերիկայում, որը բաղկացած է որոշակի ինքնավարություն ունեցող 50 նահանգներից և դաշնային նշանակության Կոլումբիա մարզից։ Ամերիկայի Միացյալ Նահանգները հյուսիսում սահմանակցում է Կանադային, հարավում՝ Մեքսիկային, ծովային սահման ունի Ռուսաստանի հետ։

Մայրաքաղաքը՝ Վաշինգտոն, տարածքը 9,826,675 կմ² է։ 2019 թվականին դրությամբ բնակչությունը կազմում է 328 239 523 մարդ։ Գործող նախագահը Ջոզեֆ Բայդենն է։

Ամերիկայի Միացյալ Նահանգները ներկայումս անդամակցում է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին, Հյուսիսատլանտյան դաշինքին, Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությանը և այլ միջազգային կազմակերպությունների։

Ի նշան Հայաստանի ժողովրդի հետ համերաշխության՝ Ֆրեզնոյի քաղաքապետարանի մոտ քաղաքապետի մասնակցությամբ տեղի է ունեցել Հայաստանի դրոշի բարձրացման արարողություն |tert.am|

Ի նշան Հայաստանի ժողովրդի հետ համերաշխության՝ Ֆրեզնոյի քաղաքապետարանի մոտ քաղաքապետի մասնակցությամբ տեղի է ունեցել Հայաստանի դրոշի բարձրացման արարողություն |tert.am|

tert.am: Կալիֆոռնիա նահանգի Ֆրեզնո քաղաքի քաղաքապետ Լի Բրանդը և քաղաքային իշխանության այլ ներկայացուցիչներ նախօրեին միացել են տեղի հայ համայնքին՝ կոչ անելով Լեռնային Ղարաբաղում վերջ դնել բռնությանը և զսպիչ քայլեր ձեռնարկել Ադրբեջանի և Թուրքիայի դեմ, գրում է տեղական yourcentralvalley.com-ը։   Ի նշան Հայաստանի ժողովրդի հետ համերաշխության՝ Ֆրեզնոյի քաղաքապետարանի մոտ տեղի է ունեցել Հայաստանի դրոշի բարձրացման արարողություն։ «Թեև մենք այստեղ ենք, մենք կապված ենք Հայաստանի հետ: Մենք կապված ենք այն մարդկանց միջոցով, ովքեր այստեղ են ապրում»,- ասել է Ֆրեզնոյի քաղաքապետարանի ներկայացուցիչ Ջերի Դայերը՝ ընդգծելով, որ Հայաստանի դրոշը բարձրացնելով՝ իրենց համերաշխությունն են հայտնել հայ ժողովրդի հետ և կանգնած են նրանց կողքին։   «Այս քայլով դատապարտում ենք վայրագությունները, որոնց միջոցով հայերն անցել են անցյալում և այսօր նույնպես անցնում են»,-հավելել է նա։ Քաղաքի իշխանությունները նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կոչ են արել դատապարտել Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիան։
09:34 - 08 հոկտեմբերի, 2020
ԼՂ-ում տիրող իրավիճակի շուրջ բանակցությունները ԱՄՆ-ի և Ռուսաստանի համագործակցության օրինակ են․ Ռոբերտ Օ'Բրայան

ԼՂ-ում տիրող իրավիճակի շուրջ բանակցությունները ԱՄՆ-ի և Ռուսաստանի համագործակցության օրինակ են․ Ռոբերտ Օ'Բրայան

ԵԱՀԿ մինսկ Մինսկի խմբի շրջանակներում Լեռնային Ղարաբաղում  տիրող իրավիճակի շուրջ բանակցությունները ԱՄՆ-ի և Ռուսաստանի համագործակցության օրինակ են։ Չորեքաշաբթի այս մասին հայտարարել է ԱՄՆ Ազգային անվտանգության նախագահի օգնական Ռոբերտ Օ'Բրայանը՝ ելույթ ունենալով  Նևադա նահանգի համալսարանի ուսանողների դիմաց՝ Լաս Վեգասում։ Հայտնում է tass.ru-ն։ «Կան հիմնարար տարբերություններ մեր և Ռուսաստանի միջև: Բայց, նույնիսկ դա հաշվի առնելով, կան ոլորտներ, որոնցում մենք կարող ենք աշխատել Ռուսաստանի հետ,- ասել է նա: Որպես օրինակ նա նշել է Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջացած կոնֆլիկտը։  «Այնտեղ մենք նույն կողմում ենք՝ համանախագահելով Մինսկի խմբում և փորձելով խաղաղություն վերադարձնել Կովկասյան տարածաշրջանին»,- շեշտել է նա:   Թարգմանությունը՝  Վաղինակ Ասատրյանի
00:03 - 08 հոկտեմբերի, 2020
Ադրբեջանի ագրեսիայի արդարացի լուսաբանում. ցուցարարներն այս անգամ «Los Angeles Times»-ի դիմաց են |armenpress.am|

Ադրբեջանի ագրեսիայի արդարացի լուսաբանում. ցուցարարներն այս անգամ «Los Angeles Times»-ի դիմաց են |armenpress.am|

armenpress.am: Հարյուրավոր հայեր և պարզապես Արցախի, Հայաստանի աջակցիներ հավաքվել են Լոս Անջելեսի Էլ Սեգունդո քաղաքում գտնվող «Los Angeles Times»-ի խմբագրության շենքի դիմաց՝ պահանջելով Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի արդարացի լուսաբանում: Այս մասին տեղեկացնում է «CBS Los Angeles»-ը: Լրատվամիջոցը մասնավորապես գրել է՝ հարյուրավոր հայամետ ցուցարարներ հոկտեմբերի 6-ի երեկոյան հավաքվել են Էլ Սեգունդո քաղաքում գտնվող «Los Angeles Times»-ի շենքի մոտ, ինչը ոստիկանությանը ստիպել է փակել հարակից փողոցները: Ցուցարարներն իրենց մեքենաները կայանել են մայրուղու արևելյան հատվածում և հավաքվել «Los Angeles Times»-ի շենքի դիմացի փողոցում: Ցուցարարները հայտարարել են, որ իրենք խաղաղ բողոքի ակցիա են անցկացնում ՝ կոչ անելով «Արցախի և Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի արդարացի լուսաբանման»: Ցուցարարներն ակցիան սկսել են տեղի ժամանակով մոտ 16:00-ին և շարունակել մինչև ուշ գիշերը:
16:14 - 07 հոկտեմբերի, 2020
ԱՄՆ․ Խիստ մտահոգված ենք Թուրքիայի կողմից ռուսական S-400-ների հնարավոր փորձարկման համար |ermenihaber.am|

ԱՄՆ․ Խիստ մտահոգված ենք Թուրքիայի կողմից ռուսական S-400-ների հնարավոր փորձարկման համար |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիան ռուսական արտադրության S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերն Անկարայից տեղափոխել  և տեղակայել է Սև ծովին ափամերձ Սինոփ նահանգ: Թուրքիայի քաղաքացիները տեսաձայնագրել են համակարգերի տեղաշարժը։ Համապատասխան տեսանյութերը հոկտեմբերի 6-ին հրապարակվել են թուրքական լրատվամիջոցներում: Նշենք, որ թուրքական իշխանությունները դեռևս պաշտոնական հաղորդագրություն չեն տարածել թեմայի առնչությամբ։ Սակայն ակնկալվում է, որ այնտեղ S-400-ները կմասնակցեն Թուրքիայի հակաօդային պաշտպանության ուժերի (ՀՕՊ) զորավարժություններին: Դրանց անցկացման հետ կապված՝ այս տարածքում օդային տարածքը փակ կլինի տասը օրով: ԱՄՆ Պետքարտուղարությունը թեմայի շուրջ հայտարարությամբ է հանդես եկել, ընդգծելով, որ ծայրաստիճան մտահոգված են այն տեղեկություններից, որ Թուրքիան կարող է փորձարկել Ռուսաստանից գնված S-400-ները։ Պետքարտուղարության մամուլի խոսնակը նաև հայտնել է, որ շարունակում են ամենաբարձր մակարդակներում ընդծել, որ  Թուրքիայի և Ռուսաստանի միջև ստորագրված S-400-ների համաձայնագիրը լուրջ խոչընդոտ է երկկողմ (թուրք-ամերիկյան) և ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններում, միևնույն ժամանակ այն «Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին» (CAATSA) օրենքով սահմանված պատժամիջոցների ռիսկ է կրում։  «Վստահ ենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և բարձրաստիճան պաշտոնյաները կհասկանան մեր դիրքորոշումը»,- ասված է հայտարարությունում։
14:08 - 07 հոկտեմբերի, 2020
Կոնգրեսական Քրիս Սմիթի համոզմամբ՝ անհրաժեշտ է դադարեցնել ռազմական օգնությունն Ադրբեջանին

 |armenpress.am|

Կոնգրեսական Քրիս Սմիթի համոզմամբ՝ անհրաժեշտ է դադարեցնել ռազմական օգնությունն Ադրբեջանին |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ Հանրապետական կոնգրեսական Քրիս Սմիթի համոզմամբ՝ Ադրբեջանի՝ Արցախի դեմ սանձազերծած ռազմական գործողություններում Թուրքիան ռազմական աջակցություն է ցույց տալիս Ադրբեջանին:  «Ամերիկայի ձայն»-ի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում Սմիթը նշում է, որ այդ առնչությամբ բազմաթիվ ապացույցներ կան, բայց անհրաժեշտ է ավելի խորը հետաքննություն անցկացնել, մասնավորապես կործանիչ ինքնաթիռների հարցում, որոնք օգտագործում են, և կարծիք կա, որ դրանք տրամադրվում են Թուրքիայի կողմից:  «Երբ ունենք մի քանի հազար ջիհադականների ներկայություն, պատահաբար տեղի չի ունենում. դա ծրագրված էր: Մենք հավատում ենք, որ Թուրքիան այս ամենում կրկին ունեցել է դերակատարում: Մարդիկ են զոհվում: Չնայած Մինսկի խմբի համանախագահների գործունեությունը չի տվել բաղձալի արդյունք, սակայն այն մեծ ջանքեր է գործադրել: Կարծում եմ՝ երբ Ալիևը հրաժարվում էր բանակցելուց, ապավինում էր գերակա ռազմական ուժին: Անհրաժեշտ է խստորեն արձագանքել դրան: Գիտեմ, որ ֆրանսիացիները բարձրաձայնել են, մենք բարձրաձայնել ենք, ինչպես նաև հայերը»,-նշում է կոնգրեսականը: Նա ընդգծում է, որ ուժի կիրառումը պետք է դադարի. անհրաժեշտ է դադարեցնել ռազմական գծով  ֆինանսավորումը և ռազմական օգնությունն Ադրբեջանին: «Մենք պետք է վերանայենք մեր հարաբերությունները նաև Թուրքիայի հետ: Հիշենք Թուրքիայի գործողություները Կիպրոսում: Նրանք շարունակում են նույն կերպ գործել Կիպրոսի ապօրինի  օկուպացումից հետո: Դա արշավանք էր: Այն, որ դա տեղի է ունեցել տարիներ առաջ, որևէ կերպ չի մեղմացնում այդ անարդար և սարսափելի արարքը: Թուրքիան շարժվում է սխալ ուղղությամբ: Ես երկու կոնգրեսական լսումներ եմ կազմակերպել Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Մեկը կապված էր հայերի դեմ իրականացված ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ, իսկ մյուսը՝ դեռևս Քլինթոնի նախագահության օրոք էր»,-շեշտեց Սմիթն ու հավելեց, որ երբեք չի մոռանա, որ լսումներին մասնակցում էր նաև թուրք դիվանագետը: Երկու կողմերն էլ ներկայացված են եղել: Թուրքական կողմը սպառնացել է Ինջիրլիքի ռազմակայանով, եթե ԱՄՆ-ն ընդունի ցեղասպանության ճանաչման բանաձևը: Սմիթի խոսքով՝ բոլորն էլ գիտակցում էին, որ իրականությունն այն է, որ տեղի է ունեցել Հայոց ցեղասպանություն: Վերադառնալով Ադրբեջանի՝ Արցախի դեմ սանձազերծած ռազմական գործողություններին՝ Քրիս Սմիթն ընդգծում է, որ  կա մի իրավիճակ, երբ Թուրքիան Ադրբեջանին ռազմական աջակցություն է ցույց տալիս: «Մեր ուղերձն է՝ կանգ առե՛ք: Օր առաջ պետք է դադարեցնել արյունահեղությունը: ՆԱՏՕ դաշինքի անդամը չպետք է այդպես վարվի: Այս ամենը կարող է վերածվել ավելի լայն ընդհարման: Անհրաժեշտ է վերադառնալ 1994  թվականի զինադադարին, այնուհետև գտնել կարգավորման բանաձև: Սա այլևս սառեցված հակամարտություն չէ, ինչպես այն հաճախ փորձում են ներկայացնել»,-եզրափակում է Սմիթը:
13:10 - 06 հոկտեմբերի, 2020
Մենք պետք է վստահ լինենք, որ ԱՄՆ-ն այլևս երբեք Ադրբեջանին կամ Թուրքիային պատճառ չի տա հավատալու, որ նրանք կարող են բռնություն գործել՝ անպատիժ մնալով․ Ադամ Շիֆ

Մենք պետք է վստահ լինենք, որ ԱՄՆ-ն այլևս երբեք Ադրբեջանին կամ Թուրքիային պատճառ չի տա հավատալու, որ նրանք կարող են բռնություն գործել՝ անպատիժ մնալով․ Ադամ Շիֆ

Լոս Անջելեսը Հայաստանի և Արցախի հայերի կողքին է, քանի որ նրանք ենթարկվում են Ադրբեջանի շարունակական հարձակումներին: Այս մասին Լոս Անջելեսի քաղաքապետարանի դիմաց տեղի ունեցած ասուլիսի ընթացքում ասել է կոնգրեսական Ադամ Շիֆը։ Վերջինս իր ելույթում նշել է․ «Ամերիկացիները պետք է հասկանան, թե ինչն է վտանգվում, երբ Արցախի ժողովուրդը սպանվում է, երբ ադրբեջանական ռումբերը և հրետանին թիրախավորում են քաղաքացիական բնակավայրերը, և սա տեղի է ունենում Թուրքիայի աջակցությամբ... Այս ամենը սպառնում է բոլորիս ազատությանը: Մենք պետք է բարձրաձայնենք այս մասին: Մենք պետք է վերջ դնենք այս հակամարտությանը և տառապանքներին՝ որքան հնարավոր է, ճնշում գործադրելով Ադրբեջանի և նրա թուրք հովանավորների վրա։ Եվ մենք պետք է վստահ լինենք, որ Միացյալ Նահանգներն այլևս երբեք Ադրբեջանին կամ Թուրքիային պատճառ չի տա հավատալու, որ նրանք կարող են այսպիսի բռնություն գործել՝ անպատիժ մնալով»:  
03:00 - 06 հոկտեմբերի, 2020
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյան հեռախոսազրույցը է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանի հետ

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյան հեռախոսազրույցը է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանի հետ

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյան հեռախոսազրույցը է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանի հետ։ Հոկտեմբերի 5-ին տեղի ունեցավ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ  Սթիվեն Բիգանի հետ։  Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում վերջին զարգացումների շուրջ:  Նախարար Մնացականյանը պետքարտուղարի տեղակալ Բիգանին համապարփակ տեղեկատվություն հաղորդեց ադրբեջանական զինուժի կողմից խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորված հրետակոծման, դրա հետևանքով առաջացած մարդկային և նյութական կորուստների վերաբերյալ։  ԱԳ նախարարը Սթիվեն Բիգանի ուշադրությունը հրավիրեց Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների ընթացքում միջազգային կոնվենցիաներով արգելված զինատեսակների կիրառմանը և խստորեն դատապարտեց այն։  ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Բիգանը կարևորեց կրակի շուտափույթ դադարեցումը և այս ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի համանախագահ երկրների սերտ համագործակցությունը:
20:02 - 05 հոկտեմբերի, 2020
Արմեն Սարգսյանը հանդիպել է ԱՄՆ դեսպանի հետ

Արմեն Սարգսյանը հանդիպել է ԱՄՆ դեսպանի հետ

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ, հայտնում են նախագահի աշխատակազմից: Նախագահ Սարգսյանն անդրադարձել է Արցախում ու Հայաստանի սահմաններին Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությանը և մասնավորապես մտահոգություն հայտնել Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերվող բացահայտ ռազմաքաղաքական աջակցության առնչությամբ: Հանդիպմանն ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների վերջին համատեղ հայտարարության կարևորությունը: Միաժամանակ, նախագահ Սարգսյանն իրավիճակի կարգավորման տեսանկյունից անհրաժեշտ է համարել ծավալվող գործողություններին Թուրքիայի մասնակցության անվերապահ դադարեցումը, այդ հարցում ընդգծել միջազգային հանրության կարևոր դերը:
17:22 - 05 հոկտեմբերի, 2020
Անհրաժեշտ է մտածել Ղարաբաղում արյունահեղությունը կանխելու հստակ քայլեր․ Լավրով |azatutyun.am|

Անհրաժեշտ է մտածել Ղարաբաղում արյունահեղությունը կանխելու հստակ քայլեր․ Լավրով |azatutyun.am|

azatutyun.am:  Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե անհրաժեշտ է մտածել Լեռնային Ղարաբաղում արյունահեղությունը կանխելու հստակ քայլեր։ Լավրովի խոսքով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարները համատեղ հայտարարություն են նախապատրաստում ղարաբաղյան հակամարտության հարցով: Ռուսաստանի արտգործնախարարը տեղեկացրել է, որ խնդրի շուրջ կապի մեջ է նաև Թուրքիայի և Իրանի հետ: Լեռնային Ղարաբաղում վերսկսված ռազմական գործողությունները դադարեցնելու մասին անցած շաբաթ համատեղ հայտարարությամբ էին հանդես եկել Վլադիմիր Պուտինը, Դոնալդ Թրամփը և Էմանյուել Մակրոնը: «Մենք կոչ ենք անում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին անհապաղ և բարեխղճորեն կատարել ստանձնած պարտավորությունները և առանց նախապայմաններ ներկայացնելու վերսկսել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո»,- ասվում է Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ղեկավարների համատեղ հայտարարությունում:
17:06 - 05 հոկտեմբերի, 2020