Ամերիկահայերը Վաշինգտոնում երթ են իրականացնում՝ ընդդեմ Հայաստանում և Արցախում թուրքական և ադրբեջանական ագրեսիայի

02:06 - 09 հոկտեմբերի, 2020

Այսօր ամերիկահայերը ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում երթ են իրականացնելու՝ ընդդեմ Հայաստանում և Արցախում թուրքական և ադրբեջանական ագրեսիայի։

«Վաշինգտոնի հայկական քայլարշավը ահազանգ է լինելու ամերիկյան առաջնորդների համար, որ վերջիններս վերականգնեն ինքնորոշման, ժողովրդավարության և մարդկային արժանապատվության համաամերիկյան արժեքների նկատմամբ իրենց պարտավորությունները»,- ասված է երթի կազմակերպիչների ֆեյսբուքյան էջում։

Տեսանյութում Փենսիլվանիայի հայերն են ժամանում Վաշինգտոն երթին մասնակցելու համար։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել