ԵԱՏՄ

Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը հիմնադրվել է Եվրասիական Տնտեսական Ընկերակցության Մաքսային Միության հիման վրա՝ 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի ստորագրմամբ և ուժի մեջ է 2015 թվականի հունվարի 1-ից։ Անդամ երկրներն են Բելառուսը, Հայաստանը, Ռուսաստանը, Ղրղզստանը և Ղազախստանը։

Գյուղատնտեսական և բժշկական նշանակության որոշ ապրանքների ներմուծումն ազատվել է մաքսատուրքից

Գյուղատնտեսական և բժշկական նշանակության որոշ ապրանքների ներմուծումն ազատվել է մաքսատուրքից

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ նոր տեսակի կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումների շրջանակում որոշ ապրանքների ներմուծումը Եվրասիական տնտեսական միության տարածք ազատվել է մաքսատուրքից: Մասնավորապես` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 16.03.2020թ. թիվ 21 և 03.04.2020թ․ թիվ 34 որոշումների համաձայն՝ մինչև 2020թ․ սեպտեմբերի 30-ը ներառյալ «Բացթողում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ապրանքային հայտարարագիրը գրանցելու, և ապրանքների ներմուծման թույլտվությունը համապատասխան լիազորություն ունեցող գործադիր մարմնի կողմից ներկայացվելու դեպքում մաքսատուրքից ազատվելու են հիմնականում բժշկական նշանակության որոշ ապրանքներ: Հարկ է նշել, որ արտոնությունն ուժի մեջ է մտել 2020թ. մարտի 16-ից:  Ապրանքների ցանկը ներկայացված է այստեղ:  ԵՏՀ 03.04.2020թ․ թիվ 33 որոշման համաձայն՝ մինչև 2020թ․ հունիսի 30-ը ներառյալ «Բացթողում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ապրանքային հայտարարագիր գրանցելու դեպքում բժշկական պարագաներից բացի մաքսատուրքից ազատվելու են նաև գյուղատնտեսական որոշ ապրանքներ: Արտոնությունն ուժի մեջ է մտել 2020թ. ապրիլի 1-ից։ Ամբողջական ցանկը ներկայացված է այստեղ:
11:16 - 07 մայիսի, 2020
Գազի գնի հետ կապված իրավիճակն, իհարկե, մտահոգիչ է. Փաշինյանը՝ գազի գնի տատանումների մասին |pastinfo.am|

Գազի գնի հետ կապված իրավիճակն, իհարկե, մտահոգիչ է. Փաշինյանը՝ գազի գնի տատանումների մասին |pastinfo.am|

pastinfo.am: Մեր ռազմավարական գործընկեր երկրի կազմակերպությունը համընդհանուր ճգնաժամի և էներգակիրների շուկայի փլուզման պարագայում, կարծում ենք, պետք է այլ մոտեցում ցուցաբերի։ Մենք կփորձենք մեր գործընկերների հետ խոսել։ Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով գազի գնի խնդրին։ Նա նշեց, որ Եվրասիական տնտեսական միության օրակարգում ամենակարևոր խնդիրներից մեկն էներգետիկ ընդհանուր շուկայի ձևավորումն է։«Գազի գնի հետ կապված, իհարկե, մտահոգություններ ունենք։ «Գազպրոմի» մեր գործընկերները ցանկանում են տնտեսապես ավելի մրցունակ դարձնել «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը, սա մեզ համար հասկանալի ու ընդունելի ձգտում է, քանի որ խողովակով գազը հասնում է բաժանորդին և եթե խողովակը չսպասարկվի , ապա 1-2 տարուց խողովակը շարքից դուրս կգա և գազը չի հասնի բաժանորդին, իսկ այս խողովակի լինելու համար ընկերությունը պետք է պատշաճ շահույթ ունենա ու, ըստ այդմ, սպասարկի ենթակառուցվածքը»,-ասաց վարչապետը։
15:15 - 06 մայիսի, 2020
ԵԱՏՄ-ում ֆորմալ մակարդակում հնդկաձավարի տեղափոխման սահմանափակում չկա. նախարարն անդրադարձավ խնդրին |armenpress.am|

ԵԱՏՄ-ում ֆորմալ մակարդակում հնդկաձավարի տեղափոխման սահմանափակում չկա. նախարարն անդրադարձավ խնդրին |armenpress.am|

armenpress.am: Եվրասիական տնտեսական միության տարածքում մի երկրից մյուսը հնդկաձավարի (гречка) արտահանման, տեղափոխման սահմանափակում չկա: Այս մասին վստահեցրեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով նախարար Արտակ Քամալյանը՝ Երևան-Մոսկվա-Մինսկ առցանց տեսակամուրջի ընթացքում անդրադառնալով հարցին, թե արդյոք միությունում կա հնդկաձավարի արտահանման հետ կապված խնդիր: Նախարարը վերջին մի քանի շաբաթներին անձամբ է այս թեմայով զբաղվել՝ հասկանալու, թե խնդիրը որն է: Ֆորմալ մակարդակով միության ներսում նման սահամանափակում չկա: «Միության ներսում հնդակաձավարը կարող է տեղափոխվել մի երկրից մյուսը: Ուրիշ հարց է, որ փոխադրման որոշակի դժվարություններ են առաջանում, և ոչ միայն հնդկաձավարի առումով: Դժվարությունները կապված են նրա հետ, որ  օրինակ Ռուսաստանից Ղրղզստան հնդկաձավար տեղափոխելու համար պետք է համապատասխան սանիտարական վկայագիր ձեռք բերել: Եվ մարդիկ դժվարություններ են ունենում այդ վկայագիրը ձեռք բերելու հարցում»,-ասաց Քամալյանն ու նկատեց՝ այդ դժվարությունները երբեմն օբյեկտիվ են, երբեմն սուբյեկտիվ:  Ընդ որում, սուբյեկտիվ խնդիրը լինում է ինչպես գնող, այնպես էլ վաճառող երկրում: Նախարարը գնորդների հետ զրուցելիս անձամբ է համոզվել՝ կան մարդիկ, որոնք անգամ փոքր-ինչ տեղյակ չեն, թե ինչ պետք է անել հնդկաձավարը Ռուսաստանից օրինակ Ղրղզստան կամ Հայաստան տանելու համար: Քամալյանի կարծիքով՝ սակայն այս խնդիրները այսօր այլևս սուր չէ: Նա մատնանշեց ևս մեկ խնդիր, որն արդեն լուծված է: «Երբ հնդկաձավարի պահանջարկի աժիոտաժը սկսվեց, գինը  սկսեց բարձրանալ: Եվ այն վաճառողները, որոնց մատակարարման պայմանագրերն արդեն պատրաստ էին, սկսեցին հրաժարվել իրենց պայմանագրերից, քանի որ դրանք կնքվել էին ցածր գներով և առաջարկեցին նոր գնով նոր պայմանագրեր կնքել: Եվ պայմանագրերը փոխելու համար նրանց պետք էր ինչ-որ հիմնավորում: Այդպիսի դեպքեր ևս եղել են»,-ասաց նա: Քամալյանը նկատեց՝ խնդրի մեկ եզակի պատճառ չկա, բայց վստահեցրեց, որ չկան սահմանափակումներ միության ներսում և Ռուսաստանը միությունում տեղափոխման ոչ մի սահմանափակում չի դրել:
16:46 - 30 ապրիլի, 2020
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով մասնակցում է ԵԱՏՀ խորհրդի նիստին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով մասնակցում է ԵԱՏՀ խորհրդի նիստին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով մասնակցում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստին:Նիստի օրակարգում են Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայում խոչընդոտների վերացման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքի, 2019 թվականի համար Եվրասիական տնտեսական միության միջազգային գործունեության հիմնական ուղղությունների իրականացման, ինչպես նաև 2019 թվականի ԵԱՏՄ էլեկտրաէներգետիկայի ընդհանուր շուկայի ձևավորման ծրագրի իրականացման արդյունքների վերաբերյալ հարցերը: Օրակարգում է նաև առաջիկայում կայանալիք Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստի օրակարգի հաստատման հարցը:Քննարկվելու է Եվրասիական տնտեսական միության գյուղատնտեսական արդյունաբերության զարգացման քարտեզի վերաբերյալ Եվրասիական միջկառավարական խորհրդի որոշման նախագիծը, ինչպես նաև հակաճգնաժամային և կայունացմանն ուղղված միջոցառումների մշակման և իրականացման գործում Եվրասիական զարգացման բանկի դերի բարձրացմանն առնչվող հարցը:Նիստի մասնակիցները նաև քննարկելու են ԵԱՏՄ տարածքից ախտահանման միջոցների արտահանման սահմանափակումների վերացման հարցը:
14:00 - 29 ապրիլի, 2020
ՀԱԿՊ-ում և ԵԱՏՄ-ում տեսնում են՝ ինչպես է ԱՄՆ-ն ձգտում կառավարելի քաոսի իրավիճակ ստեղծել. ՌԴ փոխարտգործնախարար
 |tert.am|

ՀԱԿՊ-ում և ԵԱՏՄ-ում տեսնում են՝ ինչպես է ԱՄՆ-ն ձգտում կառավարելի քաոսի իրավիճակ ստեղծել. ՌԴ փոխարտգործնախարար |tert.am|

<ditert.am: v class="inner-content__left inner-content__left--770 fl"> Ռուսաստանի գործընկերները Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) կազմում տեսնում են, որ ԱՄՆ-ն կառավարելի քաոսի ստեղծման քաղաքականություն է վարում մի շարք տարածաշրջաններում: Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, նման հայտարարություն է արել ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը «Երկրի, բոլոր երկրների համար ընտրության ազատության պաշտպանություն. նոր գաղափարներ Ռուսաստանի արտաքին քաղաքականության համար» խորագրով զեկույցի ներկայացման ժամանակ: «Ոչ միայն մենք, այլև ՀԱՊԿ-ի մեր դաշնակիցներից և ԵԱՏՄ կամզում մեր գործընկերներից շատերը երկար ժամանակ է, ինչ հետևում են աշխարհի տարբեր տարածաշրջաններում կառավարելի քաոսի իրավիճակ ստեղծելուն և ինքնիշխան երկրների և ամբողջ տարածաշրջանների փաստացի ենթարկեցմանն ուղղված ԱՄՆ ջանքերին»,- ասել է պաշտոնյան:      
19:47 - 22 ապրիլի, 2020
Լավրովը խոսել է Երևանի և Մինսկի համար գազի գնի նվազեցման հնարավորության մասին |armenpress.am|

Լավրովը խոսել է Երևանի և Մինսկի համար գազի գնի նվազեցման հնարավորության մասին |armenpress.am|

armenpress.am:  Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ նույնիսկ էներգակիների գների նման անկման պարագայում, պայմանագրերով նախատեսված պարտավորությունները մնում են, այդ թվում Հայաստանի ու Բելառուսի համար: Սերգեյ Լավրովը նշել է, որ երբ այդ համաձայնագրերը կնքվում էին, էներգառեսուրսների համար նշված գները եղել են շուկայականից ցածր: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Ես կարծում եմ, որ դաշնակիցները, իհարկե, պետք է ստանան տնտեսական առավելություններ, բայց երբ գինը հասել է այնտեղ, որտեղ հիմա գտնվում է, պետք է հաշվի առնել, որ կան կոնկրետ պայմանագրային պարտավորություններ»,-հայտարարել է Լավրովը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու Ռուսաստանը չի իջեցնում գազի գինը ԵԱՏՄ անդամ երկրների համար, ինչպես դա արել էր միության կազմի մեջ չմտնող որոշ այլ երկրների համար: Լավրովը նշել է, որ ավելի վաղ Մոսկվան ստացել է առաջարկություններ գազի գնի նվազեցման մասին:  «Ես վստահ եմ, որ դիմումները դիտարկելու ընթացքում, իսկ դրանք վերջին շրջանում եղել են ինչպես մեր Բելառուսի, այնպես էլ Հայաստանի գործընկերներից, մեր դաշնակցային հարաբերություններն, իհարկե, ուշադրության են արժանանում: Ամեն դեպում ճիշտ չէ հիշել այդ մասին, երբ իրավիճակը դառնում է ճիշտ հակառակ այն իրավիճակին, որը կար 3-4 տարի առաջ»,-ասել է Լավրովը: 
16:17 - 21 ապրիլի, 2020
Հաջորդ շաբաթվա ընթացքում կամ մինչև այս շաբաթվա վերջ գործունեության նոր տեսակներ կարող են թույլատրվել․ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Հաջորդ շաբաթվա ընթացքում կամ մինչև այս շաբաթվա վերջ գործունեության նոր տեսակներ կարող են թույլատրվել․ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց, որ երկուշաբթի օրվանից գործում է տնտեսական գործունեության տեսակների վերաբերյալ պարետի որոշման փոփոխությունը, համաձայն որի՝ տնտեսական գործունեության որոշ նոր տեսակներ արդեն թույլատրվում են։ Խոսքը, մասնավորապես, ծխախոտային արտադրատեսակների արտադրության, շինարարության, շինանյութերի արտադրության մասին է՝ որոշ սահմանափակումներով։  «Այս պահի դրությամբ իրականացվում են աշխատանքներ, կարծում եմ՝ հաջորդ շաբաթվա ընթացքում կամ մինչև այս շաբաթվա վերջ, կախված իրավիճակից և տեղաշարժի սահմանափակումներից, գործունեության նոր տեսակներ կարող են թույլատրվել,- նշեց նա։  Վարոս Սիմոնյանն ասաց, որ շատ հարցեր են լինում, թե տնտեսական գործունեության մի քանի տեսակներ, մասնավորապես՝ տեքստիլի հետ կապված, ինչու են արգելված այս պահի դրությամբ։ «Հարցը քննարկվում է և կկայացվեն համապատասխան որոշումներ։ Փուլային տարբերակով գործունեության այդ տեսակները նույնպես կթույլատրվեն։ Կախված համաճարակի տարածումից և իրավիճակից՝ որոշումները կընդունվեն հընթացս, և մենք կունենանք գործունեության փուլային բացվածքի տեքսով տնտեսական գործունեության տեսակների գրեթե ամբողջական գործունեություն,- նշեց նա։  Վարոս Սիմոնյանը հայտնեց, որ բացի ԵԱՏՄ շրջանակում մինչև այս պահն իրականացված միջոցառումներից՝  ակտիվ քննարկվում է նաև այլ համատեղ միջոցառումների իրականացումը։ «Նախաձեռնություն է իրականացվել ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների կողմից,  և շուտով կա՛մ Հայաստանի կառավարության կողմից, կա՛մ ԵԱՏՄ-ի շրջանակում առաջարկ կներկայացվի, որ որոշ ապրանքատեսակների մասով, որոնք  օգտագործվում են տնտեսության մեջ և ունեն թե՛ տնտեսական, թե՛ սոցիալական նշանակություն, ապրանքատեսակների ներմուծման մաքսատուրքերը ժամանակավորապես կա՛մ զրոյացվեն, կա՛մ հնարավորինս իջեցվեն, որը թույլ կտա խթանել արտադրությունը, արդյունաբերությունը,- նշեց նա։   Վարոս Սիմոնյանի խոսքով՝ Էկոնոմիկայի նախարարությունը քննարկումներ է իրականացնում տնտեսվարողների հետ՝ հասկանալու համար, թե ապրանքատեսակների բաղկացուցիչ որ մասերը կամ հումքի որ տեսաները կարող են ունենալ մեծ նշանակություն տնտեսության մեջ։  Նա հայտնեց, որ ապրանքատեսակների ցանկը կկազմվի և կքննարկվի ԵԱՏՄ անդամ երկրների հետ։ 
13:06 - 15 ապրիլի, 2020
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ԵԱՏՄ-ում գազի փոխադրման ծառայությունների գնագոյացման հարցի քննարկմանը

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ԵԱՏՄ-ում գազի փոխադրման ծառայությունների գնագոյացման հարցի քննարկմանը

Տեսակոնֆերանսի ձևաչափով տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի՝ ԵՏՄ գազի ընդհանուր շուկայում գազի փոխադրման ծառայությունների գնագոյացման հարցերով աշխատանքային խմբի հեռավար նիստը, որին մասնակցել են ԵԱՏՄ անդամ պետությունների շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարները։ Այս մասին հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից։ Ներկայացնելով հարցի առնչությամբ ՀՀ կառավարության դիրքորոշումը՝ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը նշել է, որ նախատեսվող կարգավորումներում հայկական կողմը առաջարկում է սակագների ձևավորման քաղաքականությունը մշակելիս առաջնորդվել ոչ խտրական, թափանցիկության և հավասար պայմանների ապահովման սկզբունքներով։ Նախարար Պապիկյանի խոսքով՝ ընդհանուր էներգետիկ շուկայի ձևավորմանն ուղղված կարգավորումները պետք է բխեն փոխհամաձայնեցված մոտեցումներից և ընդհանուր նպատակներից, որպեսզի հատկապես հետճգնաժամային պայմաններում ապահովեն Եվրասիական տնտեսական միության և նրա անդամ պետությունների համար տնտեսական կայունության և հեռանկարային զարգացման նախապայմաններ։ Նիստի ընթացքում միության անդամ երկրների էներգետիկայի ոլորտի պատասխանատու գերատեսչությունների ղեկավարների առաջարկների ուղղությամբ ծավալվել է ակտիվ քննարկում։ Գազի փոխադրման ծառայությունների գնագոյացման հարցերով փոխհամաձայնեցված առաջարկները կներկայացվեն ԵՏՀ խորհրդի հաստատմանը՝ «Մինչ 2025թ. եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների» փաստաթղթի նախագծում ներառելու նպատակով: 
09:44 - 15 ապրիլի, 2020
Ստեղծված իրավիճակում կարևոր է ընդհանուր շուկայի առկայությունը․ ՌԴ վարչապետ

Ստեղծված իրավիճակում կարևոր է ընդհանուր շուկայի առկայությունը․ ՌԴ վարչապետ

Այսօր ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների տեսակոնֆերանսի ընթացքում կողմերը ներկայացրել են երկրներում կորոնավիրուսի համավարակի պայմաններում իրականացվող տնտեսական միջոցառումները։  Ռուսաստանի վարչապետ Միշուստինը նշել է, որ կարևորը քաղաքացիների կյանքի ու առողջության պահպանումն է, ինչպես նաև՝ անդամ պետությունների սանիտարաէպիդեմիոլոգիական համագործակցությունը։  «Պետք է այնպես անել, որ հնգյակի անդամ պետությունները ապահովված լինեն անհրաժեշտ դեղորայքով ու բժշկական սարքավորումներով, պետք է շատացնել թեստավորումը։ Ռուսաստանն իր դաշնակիցներին արդեն փոխանցել է թեստավորման պարագաներ», - նշել է Միխայիլ Միշուստինը։  Բացի այդ, Ռուսաստանի վարչապետը շեշտել է ստեղծված իրավիճակում ընդհանուր շուկայի առկայության կարևորությունը․ «Մի շարք որոշումներ արդեն կայացվել են։ Մի շարք ապրանքներ ազատվում են ներկրման հարկերից։ Դրանք են ախտահանիչ նյութերը, անհատական պաշտպանության միջոցները, դիագնոստիկայի համար անհրաժեշտ ռեագենտները, բժշկական սարքավորումներն ու նյութերը։ Առաջին անգամ, ընդունվել է միասնական որոշում ժամանակավորապես արգելել նշված ապրանքների արտահանումը միության սահմաններից դուրս»։ Մյուս կարևոր քայլը, ըստ Միշուստինի, դա պետությեւնների տնտեսություններին ցույց տրվող աջակցությունն է։ Աղբյուրը՝ radiosputnik.ria.ru Թարգմանությունը՝ Լիլիթ Հարությունյանի
17:08 - 10 ապրիլի, 2020
Ռուսաստանն առաջարկում է հետաձգել առցանց խանութներից ԵԱՏՄ երկրներ առանց մաքսատուրքերի ներմուծման շեմի իջեցումը
 |news.am|

Ռուսաստանն առաջարկում է հետաձգել առցանց խանութներից ԵԱՏՄ երկրներ առանց մաքսատուրքերի ներմուծման շեմի իջեցումը |news.am|

news.am: Արտասահմանյան առցանց խանութներից Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներ ապրանքների առանց մաքսատուրքերի ներմուծման շեմի իջեցման հարցի քննարկումը կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակի պատճառով պետք է հետաձգվի առնվազն մինչեւ 2021 թվականի կեսերը: Այս մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ)  խորհրդի արտահերթ նիստին հայտարարել է պետքարտուղար, ՌԴ ֆինանսների փոխնախարար Ալեքսեյ Սազանովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Կարծում ենք, որ շեմերի փոփոխման հարցը չարժե քննարկել առնվազն մինչեւ հաջորդ տարվա կեսը եւ հնարավոր է` ավելի երկար: Այժմ մեզ համար ամենակարեւոր խնդիրը անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծումն է` միջսահմանային առցանց առեւտրի ընթացակարգերի պարզեցման համար»,- ասել է փոխնախարարը, որին մեջբերում է Ռուսաստանի կառավարության մամուլի ծառայությունը: Առաջարկվում է նաեւ առցանց առեւտրի օպերատորի ինստիտուտ ստեղծել, որը ինքնուրույն կհայտարարագրի ապրանքները եւ մաքսատուրքեր կվճարի գնորդի փոխարեն: Սա էապես կարագացնի մաքսային վարչարարությունը եւ կպարզեցնի ընթացակարգերն առցանց առեւտրի շրջանակներում: Ապրիլի 10-ին Եվրասիական միջկառավարական խորհուրդը նախատեսում է քննարկել միջազգային էլեկտրոնային առեւտրի շրջանակներում անձնական օգտագործման ապրանքների` առանց մաքսատուրքերի ներմուծման հարցերի կանոնակարգման մոտեցումները, ինչպես նաեւ` ԵԱՏՄ պետությունների միջեւ ազգային արժույթներով ներմուծման մաքսատուրքերի վճարման վերաբերյալ ԵԶԲ նախաձեռնությունը:  
20:40 - 09 ապրիլի, 2020
ԵՏՀ-ի կողմից որոշում է կայացվել, համաձայն որի՝ որոշ բժշկական նշանակության ապրանքների ներմուծման մաքսատուրքերը զրոյացվել են․ Էկոնոմիայի նախարարի տեղակալ

ԵՏՀ-ի կողմից որոշում է կայացվել, համաձայն որի՝ որոշ բժշկական նշանակության ապրանքների ներմուծման մաքսատուրքերը զրոյացվել են․ Էկոնոմիայի նախարարի տեղակալ

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը այսօր Կառավարությունում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարծավ կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում ԵՏՀ-ի կայացրած որոշումներին։ «Մարտի 16-ին ԵՏՀ-ի կողմից որոշում է կայացվել, համաձայն որի՝ որոշ բժշկական նշանակության ապրանքների ներմուծման մաքսատուրքերը զրոյացվել են։ Ապրիլի 3-ին այդ որոշման մեջ փոփոխություն կատարվեց խորհրդի հերթական նիստի ժամանակ, և ցանկն ընդլայնվեց։ Ցանը վերաբերում է բժշկական նշանակության ապրանքներին, ինչպես նաև դեղորայքի արտադրության մեջ կիրառվող նյութերին»- նշեց նա։ Վարոս Սիմոնյանն ասաց, որ այդ ապրանքատեսակները ներմուծելու դեպքում տնտեսվարողը համապատասխան դիմում-հայտ է ներկայացնում Առողջապահության նախարարություն, և դրական եզրակացությունը ստանալու պարագայում այդ ապրանքատեսակները ներմուծվում են ՀՀ  զրոյական մաքսատուրքերով։ «Ցանկում առկա են գրեթե բոլոր այն բժշկական սարքավորումները և հումքատեսակները, որոնք անհրաժեշտ են դեղորայքի արտադրության համար։ Ժամկետը գործում է մինչև սեպտեմբերի 30-ը, այսինքն՝ 6 ամիս ժամանակահատվածով, և սկիզբ է առնում մարտի 16-ից ծագած իրավահարաբերությունների հիման վրա, այսինքն՝ եթե այս հատվածում ներմուծում է տեղի ունեցել ցանկում նախատեսված ապրանքատեսակների մասով, տնտեսվարողները կարող են դիմել Առողջապահության նախարարություն, ստանալ համապաստասխան եզրակացություն և որոշ վարչական աշխատանքների արդյունքում կարող են համապատասխան մեխանիզմների միջոցով ունենալ զրոյական մաքսատուրք»,- նշեց նա։   ԵՏՀ-ի մեկ այլ որոշմամբ  3 ամիս ժամանակահատվածով՝ ապրիլի 1-ից մինչև հունիսի 30-ը, արգելվում է որոշ ապրանքատեսակների արտահանումը ԵԱՏՄ-ից։ Վարոս Սիմոնյանն ասաց, ու խոսքը վերաբերում է առաջին անհրաժեշտության պարենային ապրանքատեսակներին։ Արգելքը չի արածվում հումանիտարական նշանակության բեռների փոխադրման վրա։ «Ապրիլի 3-ին ԵՏՀ խորհրդի կողմից ընդունվել է և շուտով կհրապարակվի որոշումը այն զգայուն ապրանքների վերաբերյալ, որոնց ներմուծման մաքսատուրքերը 3 ամիս ժամկետով կզրոյացվեն։ Որոշումը կգործի ապրիլի 1-ից մինչև հունիսի 30-ը ներառյալ։ Խոսքը գնում է, օրինակ, կարտոֆիլի, սոխի, սխտորի, գազարի և այլ ապրանքատեսակների մասին»,- նշեց Սիմոնյանը։
12:44 - 06 ապրիլի, 2020
Զրոյացվել է սննդամթերքի և բժշկական ապրանքների որոշ տեսակների ներկրման մաքսատուրքը |hetq.am|

Զրոյացվել է սննդամթերքի և բժշկական ապրանքների որոշ տեսակների ներկրման մաքսատուրքը |hetq.am|

hetq.am: Եվրասիական տնտեսական հանձնաժողովն օրերս հաստատել է այն ապանքների ցանկը, որոնք ազատվել են ներկրման մաքսատուրքերից։ Այս մասին նշված է ԵՏՀ պաշտոնական կայքում։ Ապրանքերը մաքսատուքրից ազատված են լինելու մինչև հունիսի 30-ը։ Որոշման նպատակն է թուլացնել ԵԱՏՄ երկների տնտեսության վրա բացասական ազդեցությունը և հանրության համար անհրաժեշտ ապրանքների դեֆիցիտ չստեղծել։ Այդ ցանկի մեջ են ներառվել գյուղատնտեսական և պարենային ապրանքներ, ինչպիսիք են՝ կարտոֆիլը, սոխը, կաղամբը, գազարը, պղպեղը, տարեկանը, բրինձը, հնդկաձավարը, ինչպես նաև՝ հյութերն ու պատրաստի մանկական սնունդը։ Ցանկը կազմվել է՝ հաշվի առնելով ԵԱՏՄ անդամ պետությունների առաջարկները, ինչպես նաև՝ ապրանքների նկատմամբ եղած պահանջարկները։ Ըստ ԵՏՀ-ի՝ այդ ապրանքների մեծամասնությունն արտադրվում է ԵԱՏՄ տարածքում։ «Մենք հաշված օրերում մշակել ենք ցանկը՝ պետությունների կառավարությունների և լիազորված ազգային մարմինների հետ,- նիստի ժամանակ ասել է ԵՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնեւը։- Այսօր շատ կարևոր է հաշվի առնել ինչպես մեր երկնրերի բնակիչների, այնպես էլ՝ բժշկական հաստատությունների պահանջարկի փոփոխությունը։ Կարևոր է՝ արագ արձագանքել նոր մարտահրավերներին»,- հայտնել է նա։ Մաքսատուրքից ազատվել են նաև պատրաստի դեղագործական նյութերն ու բժշկական նշանակության այլ ապրանքներ, ինչպես օրինակ, էնդոսկոպները, անհպում ջերմաչափերը, միանգամյա օգտագործման կաթոցիկներն ու շարժական ախտահանիչ սարքերը։ Բացի մաքսատուրքի զրոյացումից, ԵՏՀ-ն ընդլայնել է դեղագործական արտադրության մեջ օգտագործվող նյութերի և բժշկական նշանակության այլ ապրանքների (ջերմային պայուսակներ, բժշկական սառցարաններ և այլն) ցանկը, որոնց ներկրումն արդեն իսկ՝ մարտի 16-ից մինչև սեպտեմբերի 30-ը իրականացվելու է առանց մաքսատուքրի։ Այդ արտոնությունը տրվելու է միայն դրանց կիրառման նպատակային նշանակությունը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում։ Ներմուծողների գործը հեշտացնելու համար, ԵՏՀ-ն որոշում է կայացրել ժամանակավորապես պարզեցնել «Ա» կարգի սերտիֆիկատների օգտագործումը, որը թույլ կտա 6 ամիսների ընթացքում չներկայացնել բնօրինակը մաքսային հայտարարգրում, այլ օգտագործել վկայագրի թղթային կամ էլեկտրոնային տարբերակի կրկնօրինակը։ Անդրեյ Սլեպնեւի կարծիքով՝ այս միջոցառումը թույլ կտա կորոնավիրուսային վարակի պատճառով ստեղծված իրավիճակում աջակցել ապրանքաշրջանառության և կհեշտացննի մաքսային ձևակերպման գործընթացը առաջնային անհրաժեշտության ապրանքների համար։ 
18:19 - 05 ապրիլի, 2020
Հին համակարգը նորով փոխարինելը ժամանակի պահանջ է․ խստացվել է վարորդական իրավունքի ստացման կարգը |hhpress.am|

Հին համակարգը նորով փոխարինելը ժամանակի պահանջ է․ խստացվել է վարորդական իրավունքի ստացման կարգը |hhpress.am|

hhpress.am: Ավտոճանապարհային երթեւեկության անվտանգության բարձրացման, ավտոտրանսպորտային պատահարների թիվը նվազեցնելու եւ երթեւեկության կանոնների խստագույն ապահովման համար փոփոխման է ենթարկվել վարորդական իրավունքի ստացման կարգը։ Նախորդ շաբաթ ՀՀ կառավարությունն ընդունեց վարորդական վկայական ստանալու համար քննություններ ընդունելու եւ վարորդական վկայական տալու կարգը, վարորդական վկայական ստանալու համար պարտադիր ներկայացման ենթակա փաստաթղթերի ցանկը, ազգային ու միջազգային վարորդական վկայականների ձեւերն ու նկարագրերը սահմանելու մասին որոշումը։ Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում նոր նախագծով։ ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, ավտոմոտոսպորտի դպրոցի տնօրեն Արտաշես Ստեփանյանը նշեց, որ փոփոխությունների են ենթարկվել թե՛ տեսական քննության հարցաշարերի քանակը եւ թե՛ գործնական քննության՝ վարումների վայրերն ու ժամանակահատվածը։ Տեսական հարցաշարը գրեթե կրկնապատկվում է՝ 620 հարցից դառնալով շուրջ 1200։ Քննության համար նախատեսվում է ոչ թե 10, այլ 20 հարց։ Դրական արդյունք գրանցելու համար հարկ կլինի պատասխանել արդեն ոչ թե նվազագույնը 9 հարցին, այլ՝ 18—ին։ Նախատեսվում է գործնական քննությունն անցկացնել արդեն 2 փուլով, վարում ավտոդրոմում եւ քաղաքային պայմաններում՝ ընդհանուր առմամբ 40 րոպե տեւողությամբ։ Գործող օրենքն, ըստ Արտաշես Ստեփանյանի, խնդրահարույց էր նաեւ այս առումով։ Ավտոդրոմ չլինելու պատճառով վարորդներն անցնում են քաղաքային վարման։ Նորից նույն սկզբունքն էր, եթե կտրվեց քննությունից, կարող է տեղում նորից գումար վճարել, դարձյալ հանձնել քննությունը եւ այդպես շարունակ, ինչն, ըստ նրա, որոշակի կոռուպցիոն գործընթաց է պարունակում։ Ավտոդպրոցի տնօրենը նկատեց՝ գործող օրենքները, նախկին հարցաշարերը համահունչ չեն այսօրվա մեքենաների պայմաններում երթեւեկության կազմակերպմանը։ Եթե մեքենան մեծ արագություն է ունենում, դա ոչ թե վարորդի «շնորքն» է, այլ մեքենայի։ Վարորդը պետք է կարողանա արգելակել մեքենան, ինչն անելու համար պետք է իմանա, թե որքան ժամանակ, որքան տարածություն է իրեն հարկավոր, եւ միայն երթեւեկության կանոններն իմանալը քիչ է։ Նոր նախագիծը, ըստ Ա. Ստեփանյանի, դրական փոփոխություն կարելի է որակել, քանի որ բխում է անվտանգ երթեւեկության կանոնների պահպանման կարեւոր գործոնից. «Նոր վարորդը պետք է իմանա անվտանգ երթեւեկության հիմունքները։ Եթե ճանապարհային երթեւեկության կանոնները մեկ անգամ սովորեն, էլ երբեք չեն մոռանա։ Իսկ նոր հարցաշարերը փոփոխությունների են ենթարկվել անհիշելի ժամանակներից, եւ ժամանակի պահանջ էր նոր կարգ սահմանելը»։ Արդյոք, վկայականների ստացման գործող համակարգը թերի էր, եւ խստացումները թույլ կտան առավել բարեխիղճ մոտենալ քննական պրոցեսին... «Հայաստանում վարորդական իրավունքների տրման կարգը արդեն վաղուց էր հնացած, իսկ հարցաշարերը չափազանց հին էին, բացի այդ, նոր կարգը բխում է նաեւ ԵԱՏՄ-ԵՄ համաձայնագրի շրջանակներում առկա պարտավորություններից նաեւ վկայականների տրման առումով։ Եթե այդ պարտավորությունները չկատարվեն, մեր վարորդական իրավունքները չեն ընդունվի օտար երկրում, եւ այն մարդիկ, ովքեր արտերկրում վարորդ են աշխատում, չեն կարողանա մեքենա վարել»,–մանրամասնեց Ա. Ստեփանյանը։ Քաղաքացիների այն մտավախությանը հակադրվելով, թե այսպիսով էլ ավելի է բարդանալու վկայականի ստացման գործընթացը եւ հավելյալ դժվարություններ է ստեղծելու քննական պրոցեսում, նա ասաց՝ դա էլ արվում է այն նպատակով, որպեսզի վկայական ստանան միայն որակյալ վարորդները. «Հայաստանում տարեկան միջինը 300 զոհ ենք ունենում ավտոտրանսպորտային պատահարներից։ Այդ պատահարների մի մասն էլ տեղի է ունենում հենց այն վարորդների մեղքով, ովքեր չեն տիրապետում մեքենա վարելու կանոններին։ Մի փոքր կդժվարանա վարորդական իրավունքի ստացման կարգը, սակայն համոզված կլինենք, որ ստացողն անվտանգ է վարելու մեքենան։ Տարիներ հետո միայն կզգանք այս ամենի դրական արդյունքը։ Ճանապարհային ոստիկանությունն էլ պետք է էլ ավելի խստացնի վերահսկողությունը խախտումներն արձանագրելու ուղղությամբ»։ Շարունակությունը՝ hhpress.am-ում
15:34 - 03 ապրիլի, 2020
Արգելվել է սննդամթերքի որոշ տեսակների արտահանումը ԵԱՏՄ երկներից |hetq.am|

Արգելվել է սննդամթերքի որոշ տեսակների արտահանումը ԵԱՏՄ երկներից |hetq.am|

hetq.am: Երեկ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նիստի ժամանակ, որոշում է ընդնունվել ներդրնել կորոնավիրուսի դեմ պայքարի համար կիիրառվող  միջոցառումների «երկրորդ փաթեթը», որը նախատեսում է Եվրասիական տնտեսական միության անդամ երկներից արտահանվող սննդամթերքի առանձին տեսակների վրա արգելք կիրառել։ Այս մասին նշված է ԵՏՀ պաշտոնական կայքում։ Որոշումն ուժի մեջ է մտնելու ԵՏՀ կայքում հրապարակվելուց հետո 10 օրվա ընթացքում։ Այդ ցանկում են սոխը, սխտորը, շաղգամը, տարեկանը, բրինձը, հնդկաձավարը, ձավարը, կոպիտ աղացած ալյուրը, հացահատիկային հատիկները, կեղևավորված հնդկացորենի հատիկները, հնդկաձավարից ստացած այլ պատրաստի սննդամթերք, մանրացված և չմանրացված սոյայի և արևածաղկի սերմերը։ Այս սննդամթերքի արտահանումն արգելվում է մինչև հունիսի 30-ը։ Ըստ ԵՏՀ-ի՝ այս արգելքը թույլ կտա բնակչությանն ապահովել սննդամթերքի բավարար քանակով, երբ արդեն «սրվի սանտարահամաճարակային իրավիճակը»։ Նշենք, որ դեռևս մարտի 20-ին Ռուսաստանն արգելել էր բոլոր տեսակի ձավարեղենի արտահանումը մինչև մարտի վերջ։ Մինչ օրս ԵՏՀ-ն ընդունել է մի շարք որոշումներ, որոնք ուղղված են կորոնավիրուսի դեմ պայքարին։ Օրինակ, մարտի 16-ին ԵՏՀ խորհուրդն ընդունել է N21 որոշումը, որով նախատեսվում է փոփոխություններ մտցնել  ԵԱՏՄ անդամ երկրների կողմից նախկինում ընդունված որոշումներում՝ կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում։ Մասնավորապես, ԵԱՏՄ տարածք ներկրվող և կորոնավիրուսի տարածման և կանխարգելման համար կիրառվող մի շարք ապրանքներ ազատվում են մաքսատուրքից։ Որոշումը նախ և առաջ տարածվում է անհատական պաշտպանության և ախտահանիչ միջոցների, ինչպես նաև՝ բժշկական սարքավորումների առանձին տեսակների և մի շարք բժշկական պարագաների վրա։ Այդ ապրանքներն ազատվելու են ներմուծման մաքսատուքրից՝ հիմք ընդունելով ԵԱՏՄ երկների առողջապահության ոլորտի ազգային լիազոր մարմինների կողմից տրված հաստատումը: Նախատեսվում է ներմուծման մաքսատուրքից ազատել նաև մի շարք այլ ապրանքատեսակներ՝ առաջին անհրաժեշտության պարագաներ, սննդամթերքի որոշ տեսակներ, արդյունաբերության համար կիրառվող այլ հույժ կարևոր բաղադրիչներ։ Այս հարցը կքննարկվի առաջիկայում՝ ապրիլի 3-ին կայանալիք ԵՏՀ ժողովին։
14:47 - 01 ապրիլի, 2020
Վարակը վաղ թե ուշ ավարտվելու է՝ տնտեսական ակտիվությանը հասցնելով շոշափելի վնասներ. Արտակ Քամալյան |armtimes.com|

Վարակը վաղ թե ուշ ավարտվելու է՝ տնտեսական ակտիվությանը հասցնելով շոշափելի վնասներ. Արտակ Քամալյան |armtimes.com|

armtimes.com: Մարտի 25-ին տեղի է ունեցել ԵԱՏՄ խորհրդի արտահերթ նիստ, որի ժամանակ քննարկվել է COVID-19 վիրուսի հետեւանքով առաջացած տնտեսական խնդիրների, ԵԱՏՄ երկրների միջեւ առաջին անհրաժեշտության ապրանքների, ինչպես նաեւ անհատական պաշտպանիչ միջոցների անարգել ապրանքաշրջանառության հարցեր: Հաշվի առնելով ԵԱՏՄ բոլոր երկրներում ստեղծված համաճարակաբանական ծանր իրավիճակը՝ Խորհրդի անդամները եւ ԵՏՀ կոլեգիայի անդամները հանդիպումն անցկացրել են տեսակապի միջոցով: Խորհրդի կազմում հայկական կողմը ներկայացնող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կարեւորել է ԵԱՏՄ անդամ երկրների միջեւ միակողմանի արգելքների եւ սահմանափակումների (վերոնշյալ ապրանքների առումով) անհապաղ վերացման հարցը։ Օրինակ՝ համաձայն ձեռք բերված պայմանավորվածության՝ հնդկաձավարի ներկրման բոլոր սահմանափակումները պետք է վերացվեն։   Որոշում է կայացվել ԵԱՏՄ-ում զրոյացնել կորոնավիրուսային վարակի տարածումը կանխելու համար ներմուծված ապրանքների տուրքերը։ Որոշումը տարածվում է հիմնականում անձնական պաշտպանիչ սարքավորումների, ախտահանման, ախտորոշիչ ռեակտիվների, որոշակի տեսակի բժշկական սարքավորումների եւ բժշկական նյութերի վրա: Որոշումը տարածվում է ԵՏՄ մաքսային տարածք 2020 թվականի մարտի 16-ից ներմուծված բժշկական ապրանքների վրա եւ ուժի մեջ կլինի մինչեւ 2020-ի սեպտեմբերի 30-ը: Որոշում է կայացվել նաեւ արգելել ԵԱՏՄ տարածքից այն պաշտպանիչ միջոցների դուրս բերումը, որոնք կարող են ծառայել միության երկրներին: Թեմայի վերաբերյալ հարցազրույց ԵՏՀ արդյունաբերության եւ ագրոարդյունաբերական համալիրի հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Արտակ Քամալյանի հետ։ - Պարո՛ն Քամալյան, ինչպիսի՞ քաղաքականություն է որդեգրել Եվրասիական տնտեսական հանձնաժողովը՝ տնտեսական այս շրջանում միության անդամ երկրների տնտեսական ողջ շղթայի պարալիզացումը եւ հետագա բացասական տնտեսական խնդիրները մեղմելու համար։ - Կարծում եմ, որ Եվրասիական Տնտեսական Հանձնաժողովի այժմյան հիմնական օրակարգային հաղորդումը դա ԵԱՏՄ բոլոր երկրների ջանքերի միավորումն ու համաձայնեցումն է՝ COVID-19 վարակի դեմ պայքարելու համար։ Իրականում այսօրինակ փորձությունների ժամանակ էլ հենց ի հայտ են գալիս եւ մասամբ արդեն սկսել են ի հայտ գալ տնտեսական միության օբյեկտիվ եւ ուժեղ որակներն ու կողմերը։ Հանձնաժողովը փորձում է հանդես գալ որպես համակարգող եւ կամ որպես մի հարթակ, որտեղ անդամ երկրները կարող են քննարկել ազգային մակարդակում տարվող միջոցառումների մասին, տրամադրել տեղեկատվություն առաջին անհրաժեշտության այս կամ այն ապրանքատեսակի պակասուրդի եւ կամ ավելցուկի (դեֆիցիտ/պրոֆիցիտ) վերաբերյալ եւ օպերատիվ որոշումներ կայացնել Միության անդամ երկրներում դեֆիցիտային ապրանքների մաքսատուրքի նվազման կամ զրոյացման համար։ - Ինչպիսի՞ որոշումներ պետք է ՀՀ կառավարությունն իրականացնի, որպեսզի այս փուլում տնտեսական միությունում չթուլանան Հայաստանի դիրքերը։ - Առաջին հերթին ես բավական կարեւոր եմ համարում համաճարակի տեմպը դանդաղեցնելու համար ՀՀ կառավարության կտրուկ կառանտինային ռեժիմի անցնելու եւ երկրում արտակարգ դրություն հայտարարելու որոշումը։ Փորձնականում երկրներն այս հարցում բավականին սոլիդար եւ միաբան են։ Ինչ խոսք, ուժեղ դիրքեր ամրապնդելու համար առաջին հերթին պետք է ունենալ կայուն եւ ամուր տնտեսություն։ Երկրորդը՝ կարեւոր է, որպեսզի այս ծանր կացության մեջ, երբ ամեն երկիր գնում է ինքնաիզոլացման, չտուժի Միության անդամ երկրների միջեւ փոխադարձ առեւտրաշրջանառությունը, եւ անդամ երկրներում առաջին անհրաժեշտության ապրանքների նկատմամբ դեֆիցիտ չնկատվի։ Հետեւաբար ԵԱՏՄ Խորհուրդը միաձայն պաշտպանեց հայկական կողմի առաջարկը՝ մի խումբ բժշկական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը չեղարկելու կապակցությամբ։ Բացի այդ, մշակվում են որոշումների շարք, որոնք կնպաստեն Միության անդամ երկրների միջեւ պարենային ապրանքների կայուն մատակարարմանը։ - Հնարավո՞ր է՝ իրավիճակի երկարելու պարագայում հարց բարձրացվի արգելել դեպի երրորդ երկրներ գյուղմթերքի արտահանումը։ - Ինչպես արդեն նշեցի, քննարկվում են տարբեր միջոցառումներ, որպեսզի կայունացնենք երկրներում առկա իրավիճակը։ ԵՏՀ Խորհուրդը վերջնական որոշում կկայացնի մյուս շաբաթ։ - Պարո՛ն Քամալյան, ԵՏՀ նիստում քննարկված հարցերն ու կայացված որոշումներն ի՞նչ ազդեցության կունենան ԵԱՏՄ անդամ երկրների, մասնավորապես Հայաստանի վրա։ - Կարծում եմ, որ երեկվա ձեռք բերված առանցքային պայմանավորվածությունն այն է, որ կողմերը պայմանավորվել են ազգային մակարդակում ընդունվող ցանկացած սահմանափակումների դեպքում տեղեկացնել միմյանց՝ օգտագործելով Միության ընդհանուր տնտեսական հարթակը։ - Ձեր կանխատեսմամբ՝ համաճարակի տարածումը ԵԱՏՄ անդամ երկրների, հատկապես Հայաստանի վրա, ինչպե՞ս կարող է ազդել, եւ ի՞նչ քայլեր պետք է ՀՀ կառավարությունը ձեռնարկի՝ հնարավոր ազդեցությունները մեղմելու համար։ - Այս պահին ապագայի որեւէ կանխատեսում անելը ամենաանշնորհակալ բանն է, որ ես կարող եմ անել։ Բայց կուզեի նշել հետեւյալը. բոլորս պետք է քաջ՝ առանց տագնապային ջղաձգումների եւ սթափ գիտակցենք, որ սա սովորական ճգնաժամ չէ, սրան բնական անվանելն էլ է սխալ։ Սա ոչ միայն եւ ոչ էլ այնքան համախառն պահանջարկի նվազման ճգնաժամ է՝ իրենից բխող բոլոր հետեւանքներով։ Սա խոշոր եւ մանր ձեռնարկությունների միջեւ գործող ներդաշնակ գործարար հարաբերությունները խզող ու խաթանող ճգնաժամ է։ Գլոբալիզացիայի նշանակալի աստիճանի հասած աշխարհում, երբ երկրները մեկը մյուսի հետեւից փակում են սահմանները, հանգելու ենք մի ճգնաժամային իրավիճակի, որն իսպառ պարալիզացնելու եւ խաթարելու է արտադրական եւ կառավարման ամբողջ շղթան։ Իսկ ահա այս տեսակ շղթայի նման մակարդակի խզումն էլ իր հերթին հանգեցնելու է համախառն առաջարկի կտրուկ անկման։ Շարունակությունը՝ armtimes.com-ում
13:10 - 30 մարտի, 2020
Կորոնավիրուսի հետ կապված՝ ԵԱՏՄ որոշ ապրանքների ներմուծման մաքսատուրքերը զրոյացվում են

Կորոնավիրուսի հետ կապված՝ ԵԱՏՄ որոշ ապրանքների ներմուծման մաքսատուրքերը զրոյացվում են

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մարտի 16-ին կայացած խորհրդի նիստում, որին տեսակապով մասնակցել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, որոշում էր կայացվել  Կորոնավիրուսային վարակի տարածումը նախազգուշացնող և կանխարգելող միջոցառումների շրջանակներում երրորդ երկրներից ԵԱՏՄ տարածք որոշ ապրանքների ներմուծման մաքսատուրքերը զրոյացնելու վերաբերյալ: Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարությունից, ԵԱՏՀ խորհրդի մարտի 16-ի N 21 որոշումը վերաբերում է անհատական պաշտպանության միջոցներին, ախտահանման միջոցներին, առանձին բժշկական սարքավորումներին և նյութերին: Որոշումն արդեն ուժի մեջ է մտել և տարածվում է որոշման հավելվածում նշված ցանկի ապրանքների վրա, որոնք ԵԱՏՄ մաքսային տարածք են ներմուծվել 2020 թվականի մարտի 16-ից սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում: 
19:27 - 27 մարտի, 2020